Օրվա լրահոսը
«Անմահությունը գերեզման չունի»
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ երեկ «Առավոտին» հայտնեց, որ շարունակում են թանգարան գալ շարքային քաղաքացիներ, Չարենցի արվեստի սիրահարներ ու ցանկություն հայտնում ստորագրահավաք անել բանաստեղծի գերեզմանի շահարկումների հետ կապված: «Մի՞թե չեն հասկանում, որ անմահությունը գերեզման չունի, թող Չարենցին հանգիստ թողնեն»,- քաղաքացիների դժգոհությունը թերթին փոխանցեց Լիլիթ Հակոբյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Խաղացանկը հայտնի դարձավ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012 թվականի խաղարկության մեկնարկը տրվելու է այս տարի՝ դեկտեմբերի 19-ին, ինչի մասին «Առավոտը» տեղեկացրել է: Պատասխան խաղերը կայանալու են մեկ շաբաթ հետո: Քառորդ եզրափակչում պայքարի մեջ մտնելու է ութ թիմ: Առաջին խաղում (դեկտեմբերի 19-20-ին) հանդիպելու են «Ուլիսն» ու «Արարատը», «Գանձասարն» ու «Իմպուլսը», «Փյունիկն» ու «Միկան», «Շիրակն» ու «Բանանցը»: Պատասխան հանդիպումները նշանակված են
Օտար խաղեր
Օդանավակայանում կանգնած սպասում եմ վերադարձիդ: 5 տարի առաջ էր, որ դու թողեցիր հայրենիքդ, ուսումդ, և մեկնեցիր Ֆրանսիա ` սովորելու: Ես խոստացա սպասել քեզ և կատարեցի խոստումս: Հիմա սրտի թրթիռով սպասում եմ քեզ: Եվ ահա հեռվից տեսնում եմ, թե ինչպես ես մոտենում: Ոճդ փոխվել է, սանրվածքդ, աչքերդ էլ կարծես այլ են, բայց ես քեզ
ԲԿՄԱ-ն ուզում է գնել Յուրի Մովսիսյանին
Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանին: Regnum գործակալությունը տեղեկացնում է, որ 24-ամյա Յուրան, հնարավոր է, գործարքը կայանալու դեպքում բանակայինների թիմում տրանսֆերային պատուհանում զբաղեցնի Վագներ Լավի տեղը: Հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ԲԿՄԱ-ն «Կրասնոդար» ակումբին պատրաստ է վճարել հինգ միլիոն եվրո: Յուրի Մովսիսյանն այս մրցաշրջանում
Ռեպլիկ՝ ցավով
Կամ մշակութային օջախներին գնահատելու անհեթեթ թվաբանությունը Չգիտեմ, երջանիկ, թե դժբախտ պատահականությամբ, օրերս առիթ ունեցա մասնակցելու մի հանդիսության, որտեղ ներկա էին նաեւ մեր մշակույթի մի խումբ անվանի գործիչներ. զրուցում էին, տխրում, կատակում, իսկ թեման արվեստի մշակների հանդեպ պետական չինովնիկների վերաբերմունքն էր: Ինձ ցնցեց հետեւյալ պատմությունը. Երեւանի (այժմ արդեն նախկին) քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարճատեւ պաշտոնավարության օրոք կազմակերպվել
Բերքաբերի թանգարանը ուշադրության չի արժանանում
Չինովնիկների սխալի պատճառով Բերքաբերը միլիոնավոր դրամների հասնող պարտք է կուտակել Տավուշի մարզի մոտ 500 բնակիչ ունեցող Բերքաբերը մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 27 կմ է հեռու, բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանը (Խաչքարեցի) 1966 թվականին ստեղծել է գյուղի ազգագրական թանգարանը, ուր շուրջ 7500 ցուցանմուշ կա: Սակայն թանգարանը ոչ խորհրդային ժամանակներում եւ ոչ էլ հիմա հաստիքային աշխատող չունի եւ այսօր
Երթուղայինը բախվել է ծառին
Ժամը 1.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում, փակ շուկայի դիմաց, թիվ 41 երթուղայինին փորձեց անցնել սպիտակ գույնի «Վազ» մակնիշի ավտոմեքենան: Երթուղայինի վարորդը որպեսզի խուսափի բախումից, թեքեց դեպի աջ, սակայն բախվեց ծառին: Բարեբախտաբար, երթուղայինի ուղեւորները վնասվածք չստացան: Վախեցել էր մի երեխա, որին շտապ ջուր հասցրին մոտակա կրպակից: Ճանապարհային ոստիկանությունից 15 րոպեի ընթացքում դեռ ոչ ոք չկար: Ռ.
ԱԺ նախկին նախագահ-համալսարան գործով՝ բողոք
Փայավճարի դրամական գնահատումը կատարվում է կոոպերատիվի անդամների համաձայնությամբ Դեռ 2009թ. հուլիսի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր հայցով դիմել Ազգային ժողովի նախկին նախագահ, «Հրաչյա Աճառյան» համալսարանի նախկին պրոռեկտոր Արմեն Խաչատրյանը: Հայցը «Հրաչյա Աճառյան» համալսարան-արտադրական կոոպերատիվի դեմ էր: Ըստ հայցվոր Արմեն Խաչատրյանի, իր «փայը» կազմել է 30 տոկոս: 1999թ.-ին, երբ հայցվորն ազատվել
Փախստականների նոր քաղաքը չի մնա «անմարդաբնակ»
Վստահեցնում են հենց իրենք՝ ադրբեջանահայերը «Ես վազելով կգնամ այնտեղ ապրելու: Կիրովաբադ եմ ուզում գնալ, բայց այնտեղ էլ կգնամ, որ գոնե մոտենամ մի քիչ: Արեւմտահայերը չե՞ն ուզի իրենց երկիր վերադառնալ, նույնն էլ մենք»,- այսպես պատասխանեց ազգագրագետ, փախստական Սուսաննա Մելիքյանն «Առավոտի» այն հարցին՝ կգնա՞ արդյոք փախստականների համար կառուցվելիք նոր Բագարան քաղաքում ապրելու: Նոր քաղաքը կառուցվելու է Մեղրիի
Օղու գովազդը անշա՞ռ է
Ըստ դպրոցի տնօրենի՝ երեխաների համար ավելի վտանգավոր են Հայկո-Մկոյի անեկդոտները, կազինոները գովազդելն ու կրիմինալ քարոզող սերիալները: Լուսանկարում պատկերված օղու այս գովազդային վահանակը տեղադրված է Արշակունյաց փողոցում, թիվ 13 դպրոցի անմիջապես հարեւանությամբ: Այս վահանակն այնպիսի ակնառու վայրում է գտնվում, որ աշակերտները, ուզեն, թե չուզեն, դպրոց գնալ-գալիս, դասերի ժամանակ՝ պատուհաններից դուրս նայելիս տեսնում են ու գայթակղվում՝ թե
Քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության առաջիկա ծրագրերը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 16-ին տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ: ԱԱԽ քարտուղարի գլխավորությամբ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրեւի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը: Այնուհետեւ
Կարգի են հրավիրում
Արդեն քանի օր է՝ մայրաքաղաքի կանգառներում շարքային ոստիկանները սուլիչներով կարգի են հրավիրում հետիոտներին ու հասարակական տրանսպորտի վարորդներին: Հետիոտներին թույլ չեն տալիս փողոցն անցնել չնախատեսված վայրերում եւ առանց լուսացույցի, իսկ վարորդներին արգելում են կանգառներում կուտակումներ առաջացնել ու կանգառների համար նախատեսված կահավորանքից դուրս կանգնել: Այս կարգը սահմանվեց նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց:
Սփյուռքահայերին քցելը Հայաստանի պետական քաղաքականությո՞ւն
Այո, պնդում են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախաձեռնողները Այսօր Երեւանում ՀՀ փաստաբանական պալատի անդամ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արթուր Ոսկանյանը, գերմանահայ փաստաբան Սամվել Ջաղինյանը, «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն ու Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը հայտարարեցին, որ ստեղծում են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Ասուլիսին անպատրաստ էր եկել միայն Տիգրան Կարապետյանը: Ինքը
Մեդալներ ենք սպասում նաեւ Բրազիլիայից
Այսօր Հայաստանի չորս շախմատիստներ՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Ռոբերտ Աղասարյանը եւ Կարեն Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Բրազիլիայի Կալդաս Նովա քաղաքում պայքարը կսկսեն պատանիների աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մեր տղաները հանդես են գալիս բարձր տարիքային խմբերում. Սամվելն ու Ռոբերտը՝ 18 տարեկանների, Կարենն ու Հովհաննեսը՝ 16 տարեկանների մրցաշարում: Մրցաշրջան 2011-ում նշված բոլոր շախմատիստներն էլ
«Բոլորս ընտրություններ անցած մարդիկ ենք»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը համոզված է, որ չկա ոչ մի տարաձայնություն: – Դուք, որպես պատգամավոր, առանձնապես ակտիվ չեք, սակայն վերջերս բավականին ակտիվորեն եք դրսեւորվում Արեւմտյան Հայաստան Ձեր ուխտագնացություններով, Ձեր այցելությունները դեպի Վան բավականին հետաքրքիր արձագանքներ ունեցան, ի՞նչ նպատակով եք Դուք դրանով զբաղվում, ինչո՞ւ եք այդքան հաճախ մեկնում Արեւմտյան Հայաստան: – Մեկ տարի է,
Վաղը կամ գուցե՝ վաղը չէ մյուս օրը
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ ներկա իշխանությունների խոսքն ու գործն անցած 3 տարիներին չեն համընկել: Իսկ ահա Դաշնակցությունը նման խնդիր չունի: – Պարոն Մարգարյան, խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել. ՀՀԿ-ն արդեն ձեւավորում է իր նախընտրական շտաբը, ՕԵԿ-ը գրասենյակներ է բացում, ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների մոդելով փորձարկում է իր առաջիկա ռազմավարությունը. ինչպե՞ս է պատրաստվում
Քննչական խմբերի նոր ղեկավարներ
2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնում: Քրեական գործի
Ճանապարհի ընտրություն
Պարզ օրինաչափություն է. երբ ընդդիմությունը ակտիվ չէ, բանավեճը տեղափոխվում է իշխանության դաշտ: ՀԱԿ-ը, ինչպես երեւում է, վերջին երկու ամիսներին ընտրել է պասիվ մարտավարություն. ըստ որոշ տեղեկությունների՝ սպասում է, մինչեւ խոպանչիները վերադառնան Հայաստան եւ սոցիալական բողոք բարձրացնեն: Կոնգրեսի այդ կրավորական կեցվածքի պատճառով հասարակության ուշադրությունը սեւեռվել է իշխանական ճամբարում հակասությունների վրա: Բայց եթե որեւէ մեկը հույս ունի,
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանության մեջ կասկածվող մի հայի
Չորեքշաբթի Բելգիայից Սակրամենտո է փոխանցվել Դանիել Կարապետյանը, որը երրորդն է այն չորս անձանցից, որոնք կասկածվում են 2003-ին Սակրամենտոյում կատարված սպանության առնչությամբ: Այս մասին հաղորդում է News10.net-ը, որը հղում անելով Սակրամենտոյի ոստիկանության լրատվական ծառայությանը՝ նշում է, որ քննիչները պնդում են, թե վկայություններ կան, որ Կարապետյանը, Գագիկ Կարապետյանը, Արարատ Մանուկյանը եւ Եղիազար Կարապետյանը առնչություն ունեն 2003-ի սեպտեմբերին
Էլի փորձում են բացել ռուսական գիմնազիա
«Հայաստանում բացվելու են Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը եւ ռուսական գիմնազիա». այսպես է վերնագրել այսօր տարածած իր հաղորդագրությունը «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի նոյեմբերի 16-ի հանդիպման ժամանակ քննարկվել են «գործնական քայլեր՝ Հայաստանում բացելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան
ԱԺ դահլիճում մնացած մինուճարը
Երեկ՝ ժամը 14:30-ից ԱԺ դահլիճում վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծված ամենաանհեթեթ իրավիճակն է արձանագրվել։ Նիստը նախագահել է Սամվել Բալասանյանը, ՀՀ կառավարության անունից զեկուցել է Տիգրան Դավիթյանը, իսկ դահլիճում նստած է եղել մեկ-մինուճար պատգամավոր՝ ԲՀԿ նորընտիր անդամ Մուշեղ Պետոյանը: Անգամ նախարար Դավիթյանը չի կարողացել զսպել ծիծաղը, երբ հարցը ներկայացնելուց առաջ դիմել է մինուճար Պետոյանին ու ասել՝
Ուսուցիչը կախվել էր 1,5 մլն. դրամ պարտքի պատճառո՞վ
Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ գիշեր իր տան 2-րդ հարկ տանող միջանցքի աստիճաններում կախվել էր Ջրառատ գյուղի դպրոցի 62-ամյա ուսուցիչ Անուշավան Դարբինյանը: Շիրակի մարզի Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Մամիկոն Մկոյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նա գրություն է թողել` հորդորելով իր ինքնասպան լինելու մեջ չմեղադրել ոչ մեկին: Կան վարկածներ, որ ուսուցիչը եղել է հոգեկան դեպրեսիայի
Ստեղծվում է սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հիմնադրամ
Ստեղծվում է սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Նպատակն է, որպեսզի սփյուռքահայերը վստահ լինեն, որ Հայաստանում իրենց իրավունքները պաշտպանվում են: Մանրամասն՝ քիչ անց
«Փորձված աղվեսը զույգ ոտքով է «Մարիոթն» ընկնում
Աստղագուշակ Սուրեն Խաչատրյան – Կենդանակերպի նշանը՝ նույնը։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։ Երկուշաբթի օրը՝ անսպասելի աշխատանքային հանդիպում «Մարիոթ» հյուրանոցում։ Երեքշաբթի օրը կհամոզվեք, որ ժողովրդական առածը ճիշտ է. փորձված աղվեսը զույգ ոտքով է «Մարիոթն» ընկնում։ Չորեթշաբթի օրը՝ անսպասելի առաջարկ Լոնդոնից։ Ձեզ կհրավիրեն Նորին Գերազանցության ջենթլմենական քոլեջ՝ դասախոսություն կարդալու։ Հինգշաբթի օրը՝ աշխատանքային
Տարոն Մարգարյանը երդվեց
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլ բարձրաստիճաններ:
Բախվել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասին
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա: Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Կատարվում է
Իրավապաշտպանը՝ «Ժառանգության» նախաձեռնության մասին
Նախկին խորհրդային ճամբարի շատ երկրներում է գաղտնազերծման մասին օրենք ընդունվել՝ Լիտվա, Լատվիա, էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Սլովենիա, Գերմանիա, Ռումինիա, Ալբանիա, Հունգարիա, Վրաստան, Բուլղարիա, եւ այդ երկրներից ոչ մեկը ոչ միայն չի կործանվել, այլեւ իրենց զարգացմամբ շատ ավելի առաջ են Հայաստանից։ Սա գալիս է ապացուցելու, որ մտացածին է այն միտքը, թե գաղտնազերծման մասին օրենքը կարող է վտանգել


















































