Օրվա լրահոսը

Բուհն ավարտելուց հետո էլ չեն կարողանում աշխատանք գտնել

Աշխատաշուկայում առաջարկ-պահանջարկի անհամապատասխանություն կա Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում, հունվարի 1-ի դրությամբ, հաշվառված է 5352 գործազուրկ: Մարզի ամբողջ կտրվածքով այդ թիվը հասնում է 11 078-ի: Վանաձորի զբաղվածության կենտրոնը միջնորդ կազմակերպություն է՝ աշխատանք փնտրողի եւ գործատուի միջեւ: Կենտրոնում հաշվառվածներից 405-ը 19-24 տարեկան են, 738-ը՝ 25-30: Աշխատանք ունենալու համար կենտրոնում հաշվառվածների ցուցակում առավել մեծ թիվ են կազմում 35-45

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Դատական ակտի հետեւությունները չեն համապատասխանում ապացույցներին Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Նշան Գառնիկի Հարությունյանի վերաքննիչ բողոքը՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որոշում կայացրեց վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Պաշտպանական կողմը գտնում էր, որ որոշումը կայացնելիս վերաքննիչը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի

ԱՅԳԻՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Ազգային գրադարանի եւ Ագրարային համալսարանի մոտակայքում գտնվող սրճարանի շինարարության օրինականությունը կարող է բողոքարկվել դատարանում: Հայցը ներկայացնելու պատրաստակամությունը հայտնել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը: Ինչպես, «Արմինֆոյի» փոխանցմամբ, երեկ նշել է կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը, իր կազմակերպությունը պատրաստ է դիմել դատարան: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել մասնավոր անձանց եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նույնպես պաշտպանել հայցը:

Առողջականի պատճառով է հրաժարվել

Սակայն զբաղվածության ծառայությունը, միեւնույն է, նրան զրկել է 2-ամսյա գործազրկության նպաստից: Սոցիալական նպաստի համար պատասխանատուները նպաստառուներին ցուցակներից «մաղելու» համար պարբերաբար նոր մեխանիզմներ են մշակում՝ չմտածելով, որ այս կամ այն նպաստառու քաղաքացին իսկապես ոչ մի այլ եկամուտ չունի եւ սնվում, կոմունալ վարձերը վճարում եւ ընդհանրապես գոյատեւում է իրենց տրամադրած ընդամենը 18 հազար դրամով: Այն ժամանակ, երբ

«ՍԱԼԻԿՆԵՐԻՑ, ՆԵՐԿԵՐԻՑ ՍԿՍԱԾ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՒՄ ԵՆՔ»

Մարզերում բուժհիմնարկների արդիականացումն այսպես է ընթանում Դեռեւս 2004 թվականին առողջապահության նախարարությունը սկսեց «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրը», ինչն իրականացնելու համար Համաշխարհային բանկից ՀՀ կառավարությունը մոտ $51 մլն վարկային միջոցներ է ստացել: Ըստ այդ ծրագրի՝ մարզային բուժհիմնարկները պետք է վերանորոգվեն, համալրվեն նոր սարքավորումներով եւ այլն: Տեղեկանալու համար, թե ո՞ր փուլում է այդ գործընթացը, «Առավոտը» զրուցեց նախարարության առողջապահական

Հայկական մթերքը՝ արաբական ցուցահանդեսում

Ապրիլի 26-28-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած Middle East Food ցուցահանդեսին մոտ երեք տասնյակ երկրների շարքում մասնակցել է նաեւ Հայաստանը: ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Զարգացման հայկական գործակալության կազմակերպմամբ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են Glass World, Konser, Dilijan Frolova, Noyan, Eurocup եւ Euroterm ընկերությունները: ԱՄԷ եւ Ծոցի տարածաշրջանի գործարար այցելուները քննարկել եւ գործնական առաջարկություններ են

Ուսումնասիրել են եւ «դիտանցում իրականացրել»

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: Ըստ Հանձնաժողովի մամուլի ծառայության՝ 2009-ին շարունակվել են աշխատանքները՝ ուղղված ապրանքային շուկաներում մրցակցային օրենքի հնարավոր խախտումների կանխմանը եւ արգելմանը, սպառողների շահերի պաշտպանությանը, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելուն եւ այլն: Համաձայն հաշվետվության՝ Հանձնաժողովը 2009-ին ուսումնասիրել է 42 ապրանքային շուկաներ, դիտանցում իրականացրել 104-ում, որոնցում գործում է գերիշխող

Պետական մակարդակով չստացվեց, կփորձենք հ/կ-ականով

Երեկ հայաստանյան 4 հասարակական կազմակերպություններ՝ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ Երեւանի մամուլի ակումբը ստորագրել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված հուշագիր, որի նպատակը երկու երկրների հասարակությունների մերձեցումը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է։ Հուշագրի շրջանակում 4 կազմակերպությունները կշարունակեն Թուրքիայի տարբեր կառույցների հետ իրենց աշխատանքները։ Քննարկումներ կկազմակերպվեն նաեւ ՀՀ

2000-ԻՑ 700-Ը ԳՐՊԱՆՈՒՄ Է

Երեկ «Առավոտը» ստացել է «շարքային սպառող Հենրիկի» նամակը՝ ուղղված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին: Տպագրում ենք որոշ կրճատումներով: Հուսով էի, որ խաբեությամբ սպառողին թալանելու գործընթացը 21-րդ դարում այլեւս արդիական չէ: Սակայն արատավոր երեւույթները մեզ շրջապատում են անգամ այսօր: Պարզաբանեմ (թեպետ կարծում եմ, որ ծրագրված թալանը կատարվում է Ձեր գիտությամբ, եթե ոչ՝ հրահանգով): Ոչ վաղ

Արձանագրությունները մեռա՞ծ են, սառա՞ծ, թե՞ պահարանում

ՀՅԴ բյուրոյի անդամի եւ Թուրքիայի պաշտոնյայի տեսակետները նաեւ այս առնչությամբ են տարբերվում ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց. «Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս փաստացի գոյություն չունեն. դիվանագիտական լեզվով՝ բայց սա էր ասված Հայաստանի նախագահի վերջին ուղերձի մեջ: Կարծում եմ, այս տեսքով արձանագրություններն այլեւս երբեք չեն դառնա քննարկման նյութ: Դե յուրե դրանք կան, դե

ՕՐԵՆՔ ՍՏՐԻՊՏԻԶԻ ՄԱՍԻՆ

«Հեստապար՝ պարելով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական էրոտիկ ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են». սա մեջբերում է ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծից: Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է գտնվում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նախորդ ուրբաթ օրվանից բավականին ակտիվորեն քննարկվում է լրագրողների շրջանում:

ՁԱԽՈՂՎԱԾ «ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ» ՀԵՏՔԵՐՈՎ

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող «Պողոսյան-Ղազարյան» ՍՊԸ գրասենյակում եւ կից շինությունում 3 օր առաջ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենքի պահեստ: Խուզարկությունը, ըստ մեր տեղեկությունների, Նոր Նորքում ապրիլի 18-ի ձախողված «ճակատամարտի» տրամաբանական շարունակությունն էր: Ըստ ոստիկանության, ՍՊԸ-ին կից շինությունում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տիպի գնդացիր, «Մագնում» տիպի որսորդական հրացան, 1 ինքնաշեն

ԵՄ-ՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱ՞Ս ԿԱ

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ արտգործնախարարության մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ապրիլի 12-24-ը Եվրամիության հրավերով այցելել էր Բրյուսել եւ Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր այցելությունները՝ արձանագրել է, որ ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ շատ բարձր

Որ «չերյոմուխայով» մարդ չսպանեն

Ըստ օրենսդիրների, «հատուկ միջոցների» կիրառման կարգը պետք է սահմանի բացառապես ԱԺ-ն Ավելի քան երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ազդեցությունը նաեւ օրենսդիր մարմինը դեռ երկար է զգալու: Երեկ մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Իրավական ակտերի մասին» եւ «ԱԺ Կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ եւ

ՈՐ ՉԼԻՆԻ «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑ»

ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդն օրերս դիմել էր Սփյուռքի հայկական կազմակերպություններին՝ կոչ անելով միջազգային ասպարեզում ԼՂՀ-ի ճանաչման գործընթաց նախաձեռնել: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում որոշ պարզաբանումներով հանդես եկավ խորհրդի համակարգող, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը: – Ինչո՞վ էր պայմանավորված, որ հիմա որոշեցիք ԼՂՀ-ն ճանաչելու կոչով դիմել Սփյուռքի հայկական կառույցներին: Ինչո՞ւ դա

«VERY UNFORTUNATE STATEMENT»

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը դարձավ եվրոպացի առաջին պաշտոնյան, որը հստակ գնահատական տվեց Էրդողանի սպառնալից ակնարկներին՝ հայ միգրանտների հասցեին: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց 2009-ին իր գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը եւ պատասխանեց պատվիրակների հարցերին: Ըստ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցի՝ 2009-ին իր թեմատիկ գործունեության գերակայությունը «միգրանտների եւ փախստականների մարդու իրավունքները,

ՊԱՐԵՑ ՀԵՍՏԱՊԱՐՈՒՀԻՆ, ԵՎ ՈՂՋ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԶԱՐՄԱՑԱՎ

«Սույն օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել հուսալի դարձնել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը, զերծ կպահի բնակչության հանգիստն անհարկի խաթարումներից, ինչպես նաեւ կնպաստի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը»,- գրված է ՀՀ կառավարության ներկայացրած «հեստապարի» (ստրիպտիզ- խմբ.) մասին օրենքի նախագծում: Նաեւ ներկայացված է, թե «հեստապարային ծառայությունը» նշանակում է «հեստապար մատուցելու ծառայություն», իսկ հաճախորդը այլ կերպ կոչվում է

Իտալացի նկարիչը՝ Եղեռնի մասին

Օրերս Ազգային պատկերասրահում բացվեց իտալացի նկարիչ, քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Արվեստաբան, ցուցահանդեսի համակարգող Մարտինա Կորնյատինին, մեկնաբանելով նկարիչ-քանդակագործի մտորումները, ասաց. «1965 թվականին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին, Անսելմոն զգացել է կարեւորություն՝ արտահայտելու իր ցավը քանդակագործությամբ: Նա այդ ժամանակ ապրել է Թեհրանում, իսկ այդ տարիներին հնարավոր չէր աշխատել քանդակների վրա: Այդպիսով, իր արտիստիկ ողջ էությունն

Ձախլիկների միջազգային օրը

Պաբլո Պիկասո                   Հուլիոս Կեսար Ջիմի Հենդրիքս                         Մերիլին Մոնրո Մադոննա                                Լեոնարդո Դա Վինչի Բարաք Օբամա Երկրի բնակչության 85%-ը աջլիկ է, իսկ 15%-ը՝ ձախլիկ: Մասնագետների կարծիքով, ձախլիկները հաճախ զանազան տարօրինակ պատմությունների մեջ են ընկնում, նույնքան էլ… մնում պատմության մեջ: Հին ժամանակներում համոզված էին, որ մարդու աջ ուսի վրա հրեշտակն է, իսկ ձախի վրա՝ սատանան: Հավանաբար այստեղից էլ

ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ

Թոշակառուն առաջարկում է Կարմիր բլուրում ստեղծել Հայաստանի մանրակերտ քարտեզը «Առավոտի» ընթերցող, ներկայումս թոշակառու Պետրոս Բաբայանը երկար տարիներ աշխատել է Երեւանի տարբեր գործարաններում՝ որպես փականագործ-գործիքագործ, խառատ-ներտաշող: Ասում է՝ հարուստ փորձն ու վառ երեւակայությունը կարող են օգտակար լինել մի հետաքրքիր մտահղացում իրականացնելու համար. «Այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել եւ՛ զբոսաշրջության, եւ՛ ուսուցման բնագավառում, նաեւ մի շարք

Համատեղ հավաք եւ կոչում

Armchess.am-ը տեղեկացնում է, որ աշխարհում ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող երկու հայ գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանն այս օրերին Երեւանում համատեղ կարճ ուսումնամարզական հավաք են անցկացնում: Նրանք նախապատրաստվում են առաջիկա կարեւորագույն մրցաշարերին: Կայքէջը հիշեցնում է, որ երկու գրոսմայստերները, որոնք նաեւ լավ ընկերներ են, մի քանի շաբաթ առաջ համատեղ հավաք են անցկացրել նաեւ Բեռլինում: Նույն աղբյուրը

Վանիկ Զաքարյանը՝ վճռաբեկ հանձնաժողովում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին նշանակել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովի անդամ:

Հարված եւ հակահարված

Աշխարհի գործող չեմպիոն՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ թագի հավակնորդ, Բուլղարիայի լավագույն շախմատիստ Վեսելին Տոպալովը Սոֆիայում վիճարկում են դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Խաղացվել է երկու տուր եւ երկուսում էլ սպիտակներն առավելության են հասել: Սկզբում հաջողությունն ուղեկցել է Տոպալովին, իսկ հաջորդ օրը Անանդը վրեժխնդիր է եղել: Մեկօրյա հանգստից հետո երեկ մրցակիցները վերսկսեցին պայքարը, որում սպիտակ

ԼԻԼԻԹՆ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ, ԻՍԿ ԷԼԻՆԱՆ ՊԱՐՏՎԵՑ

Նալչիկում մեկնարկել է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երրորդ փուլը, որին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ՝ հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը եւ Չժաո Սյուեն (երկուսն էլ՝ Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան եւ Բաիրա Կովանովան (երկուսն էլ՝ Ռուսաստան), Չժու Չենը (Քաթար), Մոնգոնտուլ Բաթհույագը (Մոնղոլիա) եւ Բեթյուլ

Պայքար տան պատերի կամ առավելագույն օգուտի համար

Գերմիջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների «Super Six Boxing Classic» մրցաշարի նախնական փուլն ավարտվում է, ու վերջին մենամարտերը մասնակիցների համար ճակատագրական նշանակություն կարող են ունենալ: Դրա համար էլ բռնցքամարտիկները եւ նրանց թիմերը ջանում են անել ամեն բան՝ մարտերը սեփական հարկի տակ անցկացնելու, իսկ եթե չստացվի, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու համար: WBC վարկածով աշխարհի

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԴԵ՞Մ

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են Սինգապուրում կայանալիք պատանիների 1-ին օլիմպիական խաղերի ուղեգրեր, մրցումների մեկնարկային երկու օրերին ռինգ մտած մեր երկրի չորս պատվիրակից երեքը պարտվել է: Հասկանալի պատճառներով մեր բռնցքամարտիկների մրցելույթները մեծապես հետաքրքրում են հայաստանցի մարզասերներին: Սակայն ե՛ւ աշխարհի առաջնության, ե՛ւ AIBA-ի պաշտոնական կայքերն անչափ վատ են աշխատում: Այնքան վատ,

ՕՍԵՊՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց գրող, գեղանկարիչ, լուսանկարիչ Լեւոն Օսեպյանի լուսանկարչական ցուցահանդեսը: Բացման խոսքում գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ չնայած Լ. Օսեպյանն ապրում է Հայաստանից դուրս, բայց իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի եւ Արցախի հասարակական, մշակութային կյանքի զարգացմանը: Վերջերս նրա միջոցով Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց Մոսկվայում հրատարակվող հանդեսներով եւ այլ հրատարակություններով: Ներկայացված 25 լուսանկարները

ՀԹԳՄ ՇԵՆՔԸ ՉԻ՛ ՎԱՃԱՌՎԵԼ

Երեկ «Առավոտը» Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է թերթերից մեկում տպագրված այն լուրը, թե ինքը 5 մլն դոլարով վաճառել է միության շենքը: Հարցը անակնկալի բերեց պարոն Ղազանչյանին: «Ստահոդ լուրեր են: Նախ ՀԹԳՄ շենքը մի շիշ լիմոնադ չէ, որ այդքան հեշտ վաճառվի, եւ հետո ո՞վ է այն հոգեկան հիվանդը, որ

Ո՛չ միայն ճանաչում

Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ուսանող մասնակիցները պահանջում են հատուցում «Ցեղասպանագետները, պատմաբանները պետք է զգան հայ ուսանողների պատրաստակամությունն ու ոգեւորությունը Մեծ եղեռնի ընդունման եւ ճշմարտության վերկանգնման հարցում»,- ասում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ Կառլեն Խաչատրյանը: Երեկ ԵՊՀ-ում ընկերության նախաձեռնությամբ մեկնարկեց ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Գիտաժողովին մասնակցում են հայաստանյան 6 բուհերի 35

«Թուրքը մնում է թուրք»

Գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի համոզմամբ, հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ծառացած անդունդը հնարավոր չէ վերացնել. «Ես անձամբ ոչինչ չեմ անի, որ այդ անդունդը վերանա, 1,5 միլիոն մարդկանց ցեղասպանությունը կատակ բան չէր, ո՞նց կարելի է դա մոռանալ ու նպաստել անդունդի վերացմանը… Թուրքին պարզապես պետք է տալ քաղաքակիրթ բարեւը եւ ոչ ավելին»: Երեկվա ասուլիսում մտավորականը փորձում էր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031