Օրվա լրահոսը
ԱԼԻԻ ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԱՂԱԲԵԿԻ «ՎԱԶԸ» ԲԱԽՎԵԼ ԵՆ
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին 44-ամյա Ալի Ա.-ի վարած «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Գեւորգ Չաուշի եւ Մելքումովի փողոցների խաչմերուկում բախվել է 49-ամյա Աղաբեկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Աղաբեկ Ս.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՋՐԱՏԱՐՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 39-ամյա Արամ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել ջրատարի մեջ, ինչի հետեւանքով ուղեւորուհին` 26-ամյա Տաթեւիկ Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՀԱՆԴԵՍԸ
ՀՀ վարչապետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը ընտրվել է Միջբուհական կոնսորցիումի «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ: Օրերս լույս է տեսել 2011 թվականի առաջին համարը: Ամսագրում հոդվածներ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ աշխարհի առաջատար երկրների բուհերից եւ գիտակրթական կենտրոններից:
ԴՈՒՍՏՐԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ Է
«Առավոտը» ահազանգ էր ստացել, որ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում հնարավոր է տնօրեն դառնա նրա դուստր Անուշը, ով, ըստ մեր աղբյուրի, չի վերապատրաստվել եւ չունի համապատասխան մանկավարժական ստաժ, բայց ստացել է ղեկավարման իրավունքի հավաստագիր: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով որպես դիտորդ ուսումնասիրել էր բոլոր «տնօրենացուների» գործերը, ներկա եղել քննություններին եւ մի
Ինչ է մտածում ԿԳ նախարարությունը
Կամ՝ ինչպես աչք փակել աղաղակող երեւույթների վրա Այն օրերին, երբ ՀՀ նախագահը դիվանագիտական եւ հեռատեսական քայլեր է ձեռնարկում միջազգային ասպարեզում երկրի լուսավոր ապագան կերտելու համար, հենց երկրի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, օգտագործելով իր հզոր կապերը, փորձում է «խնամիություն» անել թիվ 68 դպրոցի տնօրենին եւ հաստատուն պահել նրա պաշտոնական աթոռը: Խոսքը վերաբերում է Մ.Մխոյանի անունը կրող
ՓՈՔՐԻԿ ԻՆՏՐԻԳՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ «ՀԱԹԱԹԱ»
ՀՀ նախագահը մասնակցեց ակադեմիայի ընդհանուր ժողովին ԳԱԱ-ի երեկ կայացած տարեկան ընդհանուր ժողովից խորհրդային հոտ էր փչում. սկսած ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի տաղտկալի հաշվետվությունից, վերջացրած նրա՝ գիտնականներին միայն ազգանուններով կանչելուց: Ժողովին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում՝ ելույթ ունեցող գիտնականներից յուրաքանչյուրը փորձում էր յուրովի հաճոյանալ: Ռ. Մարտիրոսյանը, ում հաշվետվությունը զետեղված չէ ԳԱԱ կայքում, հույս հայտնեց,
Տեսուչները 3 օր են տալիս, «շեֆերը»՝ ավելի
Գազիֆիկացման համար կիսատ-պռատ վճարումներ կատարած բնակիչներին ստիպում են մարել պարտքերը, հակառակ դեպքում՝ դատի կտան: «Երեւան-գազի» տեսուչներն այս օրերին ամբողջ մայրաքաղաքով մեկ այցելում են այն բնակիչների բնակարանները, որոնք գազիֆիկացման համար ժամանակին վճարել էին նախատեսված գումարի 80%-ը: «Գազի մարդիկ» 20%-ը չվճարած բնակիչներին հատ-հատ զգուշացնում են, որ եթե երեք օրում չվճարեն գումարը, ապա 80%-ն էլ չեղյալ կհամարեն: Ընդ
«ԵՍ ԱՄԵՆ ՄԻ ԿԵՆԴԱՆՈՒ ՀԵՏ ՄԵՌՆՈՒՄ-ՍԱՂԱՆՈՒՄ ԷԻ»
Կենդանաբանական այգու նախկին տնօրենը վստահ է, որ նոր տնօրենը խոստացած ներդրումները կանի միայն թղթի վրա Օրերս Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանին ազատեցին աշխատանքից: Իհարկե, պաշտոնապես դա ազատել չէր, քաղաքապետարանի տարբերակով՝ մարդը զբաղեցրած պաշտոնից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է եղել: Իշխանություններն այնպես են նեղացրել Ս. Աբովյանին, որ 19
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԵԼ Է ՅՈՒՐԻ ՉԱՅԿԱՅԻՆ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ ապրիլի 5-ին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ Յուրի Չայկային է դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա տեղեկացրել էր, որ 2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դիակը: ՀՀ գլխավոր
Փոքր «տրյուկ» ՄԻՊ-ի կողմից
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ եւ դիտողություններ: Այդ մասին հաղորդագրություն էր տարածել օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորաբար, պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴՐԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Կարծում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ պարոն Բեռնար Ֆասիեին խորհուրդ տալով զերծ մնալ ադրբեջանական կողմից կազմակերպվող «թամաշաներին» մասնակցելու գայթակղությունից: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարության մեջ Ստեփանակերտի օդանավակայանի մասին ասվում է. «Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի այդ օդանավակայան եւ օդանավակայանից թռիչքները չեն կարող փաստարկվել որպես միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղի
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ Է
«ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկերի արձակուրդ: Սա լրացուցիչ ռիսկ է ավելացնում ցածր հարկահավաքի մակարդակի առումով»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան՝ անդրադառնալով նորարարական ընկերություններին մի քանի տարով շահութահարկից ազատելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Պարոն Տոլոսայի գնահատմամբ, Հայաստանի հարկային համակարգում դրական տեղաշարժեր կան, բայց դրանք հեռու են բարենպաստ
ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԿՐԿՆԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը երեկ տարածել են գրեթե բառացիորեն նույն հայտարարությունը, որն արել էին նաեւ մարտի 16-17-ը Երեւան կատարած իրենց փաստահավաք այցից հետո: Ինչպես եւ մարտի 23-ի այդ հայտարարությունում՝ ապրիլի 14-ին էլ համազեկուցողներն, ըստ ԵԽԽՎ կայքէջում երեկ տեղադրված հայտարարության՝ դարձյալ ողջունել են ընտրական, արդարադատության եւ ոստիկանության բարեփոխումների առումով
GOOD BYE, «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ուրբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանը այս պահին չի կարող նոր ծրագրի համար դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այդ մասին ԱՄՆ դեսպանն ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ
Ռուբինյանն այլեւս կոնգրեսական չէ
Երեկ նա հայտարարեց Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու իր որոշման մասին Այսօր Facebook սոցցանցում «Առցանց ազատականների ալյանս»՝ «3Ա» խմբի նախաձեռնող ու ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը համացանցի իր էջում հայտարարեց. «Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու
ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի, կառավարման արվեստը դիմադրությունը հաղթահարելու արվեստն է: – Երկրի վարչապետը օրերս պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, թե ցանկացած քաղաքական ուժի ներսում լինում են տարաձայնություններ, եւ նույն կուսակցության անդամ լինելը չի նշանակում ամեն հարցում միասնական լինել, ըստ Ձեզ՝ արդյոք Հանրապետականի ներսում որքանո՞վ են տարաձայնությունները խորքային եւ խորը: – Բացարձակապես կիսում եմ
ՈՉ ՄԻ ԵԼՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ
Եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միայն որոշ անդամներ են իրենց պարտքը համարում հակահարված տալ Ադրբեջանին՝ վերջինիս բոլոր պատվիրակների գրեթե ոչ մի ելույթ չի հնչում առանց հայերին անդրադարձի: Չնայած ԵԽԽՎ ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի նախագահի նախապես արած հայտարարությանը, թե Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանում կազմավորվելու է այդ հանձնաժողովը՝ դա այդպես էլ տեղի չունեցավ: Եվ անհնար է պատկերացնել հայերի եւ
ՀՐԱԴԱԴԱ՞Ր ՀԱԿ-Ի ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ
Մեկնաբանելով երեկ հրապարակված լուրը, թե «Ժառանգության» առաջնորդը հրահանգել է կուսակիցներին այլեւս որեւէ բառ չասել Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Panorama.am-ին ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում՝ պարզապես պատասխան էր «Ժառանգության» կողմից եւ ոչ թե նախահարձակ ինչ-որ մի քայլ: Ինչը, բնական է, երկար չէր կարող տեւել, քանի որ չի տեղավորվում
«ՕՐՐԱՆԻ» ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԴԵԼՖԻՆԱՐԻՈՒՄԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Օրերս երեւանյան «Նեմո» դելֆինարիումի ղեկավարությունը հնարավորություն ընձեռեց, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության 100 սաներ անվճար՝ բարեգործական հիմունքներով այցելեն դելֆինարիում: Ինչպես նշեց դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը՝ «Որքան էլ ցավալի է, բնության հետ շփման պակասն օրըստօրե ահագնացող ծավալների է հասնում մեր իրականության մեջ, եւ ակամայից համոզվում ես, որ երեխաներին բացասական հույզերից զերծ պահելու եւ անհոգ մանկություն պարգեւելու
ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԷՐԵԲՈՒՆԻՆ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերի տարածքում մաքրման եւ օժանդակ այլ աշխատանքներ իրականացրին մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի զինվորները՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի ղեկավարությամբ: Նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության եւ արգելոց-թանգարանի միջեւ ձեւավորված համագործակցությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի պատմամշակութային հուշարձանների տարածքներում մշտապես խնամքի եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ,
Զայրույթը բնական է
«Տաշիր 2011»-ի մրցանակները 10-10000 անգամ գերազանցում էին ՀՀ-ում ընդունված գիտական, մշակութային եւ այլ պետական մրցանակները: «Տաշիր 2011»-ից շուրջ 10 օր է անցել, սակայն չեն դադարում տարատեսակ քննադատություններն ու արդարացումները: Մի քանի ասպեկտների մասին եմ ուզում նշել, որոնք, իմ կարծիքով, որեւէ մեկի կողմից դեռեւս չեն ցուցանվել (կամ ես չեմ հանդիպել), այնինչ՝ հենց այդպիսիք էին իրական այն
ՖԵՆՈՄԵՆԱԼ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ
Մոսկվաբնակ ճանաչված երաժիշտ Նարեկ Հախնազարյանին այսպես են բնորոշում ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները «Առավոտը» օրերս պատահականորեն ականատես եղավ մի տեսարանի. «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճակատային մասում կախված մեծադիր ազդագրի դիմաց խմբված մի խումբ երիտասարդներ բարձրաձայն քննարկում էին հիշյալ սրահում ապրիլի 16-ին կայանալիք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) ընկերակցությամբ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, ասելով, որ եթե
ՓԱՐԻԶՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ
Հինգշաբթի օրը Փարիզի բազմաբնակարան շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս 42-ը տուժել է: Վիրավորներից 6-ը գտնվում է ծանր վիճակում: Այդ մասին երեկ հաղորդել է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը բռնկվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ծայրամասային 20-րդ թաղամասի շենքերից մեկի սանդղատանը: Միջադեպի այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատում են քրեագետները:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Չինաստանի հյուսիս- արեւելքում՝ Ռուսաստանի հետ սահմանակից Խեյլունցզյան գավառում, քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ամենաքիչը 9 մարդ է զոհվել: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 14-ի լույս գիշերը՝ Չինաստանի նավթավերամշակման արդյունաբերության կենտրոնը հանդիսացող Դացին քաղաքի մոտակայքում: Պայթյունը դարձել է «Ֆուսին» քիմիական գործարանի եռահարկ շենքում հրդեհի պատճառ: Գործարանում այդ պահին գտնվել է 14 աշխատող, որից 9-ը տեղում
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՅԼԵՎՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին լրագրողներին հայտարարել է, թե մտադիր է իր պաշտոնը թողնել արդեն 2013-ին, երբ կսպառվի իր լիազորությունների ժամկետը: Նա նաեւ հասկացնել է տվել, թե ընտրություններին չի մասնակցի եւ փարատել է շրջանառվող լուրերը, թե 2013-ին նա մտադիր է պայքարել նախագահական աթոռի համար: Ընդ որում, Բերլուսկոնին ակնարկել է, թե վարչապետի պաշտոնում տեսնում է նախարարների խորհրդի
ԹՈՒՆԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Թունիսի իշխանություններն այս երկրի Քրեական օրենսգրքի 18 հոդվածների ցանկ են հրապարակել, որոնց մեջ մեղադրվում է երկրի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Նախկին նախագահը մեղադրվում է մասնավորապես սպանությունների, պետության դեմ դավադրության, ունեցվածքի ապօրինի յուրացման եւ թմրանյութերի մաքսանենգության մեջ: Ընդհանուր առմամբ, Թունիսի արդարադատության նախարարի խոսքով, նախկին նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ
Վրացական ընդդիմությունն էլ ծրագիր ունի
Վրաստանի «Ժողովրդական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին Թբիլիսիում կայանալիք ցույցին կհրապարակի երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իշխանությունից հեռացնելու եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակելու գործողությունների ծրագիրը։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը: «Մենք ծրագիրը կհայտարարենք մայիսի 2-ի ցույցին, որին կմասնակցեն Սահակաշվիլիի վարչակարգից դժգոհ մարդիկ»,- հայտարարել է «Ժողովրդական խորհրդի» առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նրա
Ճապոնիայի ընդդիմությունը վարչապետին հրաժարականի կոչ է արել
Ներքաղաքական փխրուն «զինադադարը» Ճապոնիայում, որը փորձում է բնական եւ տեխնածին աղետից հետո «խելքի գալ», հինգշաբթի օրը նոր ճեղքեր է տվել: Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարն իր ժողովրդականությունը կորցրած վարչապետ Նաոտո Կանին հրաժարական տալու կոչ է արել: Reuters-ի փոխանցմամբ, ընդդիմությունը վարչապետին քննադատում է երկրաշարժի եւ ցունամիի, նաեւ միջուկային ճգնաժամի հետեւանքները վերացնելու ընթացքում նրա բացթողումների ու սխալների
ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ՉՍԱՐՔԵԼ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրինակով չի բացառել իր մասնակցությունը 2012թ. նախագահական ընտրություններին, բայցեւ կոչ է արել դադարեցնել «իրարանցումը»՝ բյուրոկրատիային չապակողմնորոշելու համար: Այդ մասին հաղորդում է Reueters-ը՝ հավելելով, թե Մեդվեդեւը նախօրեին հնացած էր որակել Պուտինի օրոք ձեւավորած քաղաքական համակարգը, ասելով, թե այն արգելակում է պետական կապիտալիզմի կայացմանը: Մեդվեդեւը նաեւ խոստացել էր շատ «չձգել»
Գիտնականները դժգոհ են
ԳԱԱ տարբեր բաժանմունքներում զեկուցումներ եւ մեկնաբանություններ հնչեցին ՀՀ ԳԱԱ-ն իր տարեկան ընդհանուր ժողովով ամփոփում է 2010թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Երեկ ակադեմիայի տարբեր՝ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների, բնական գիտությունների, հայագիտության եւ հասարակական գիտությունների, քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքներում ակադեմիկոս-գիտնականները ներկայացնում էին նախորդ տարում կատարած աշխատանքները: Բոլոր բաժանմունքներում գիտնականների մտահոգության


















































