Օրվա լրահոսը
Գյումրիում 78-ամյա ծերունի է կախվել
Շաբաթ օրը, ժամը 13.00 սահմաններում, անհայտ պատճառներով իր սենյակում ինքնասպան է եղել Գյումրիի «Թուրքի մայլա» կոչվող թաղի բնակիչ, 1933 թվականին ծնված Սարգիս Ռոստոմի Վարդանյանը: Բարեկամների պատմելով, վերջինիս դին հայտնաբերել է թոռնուհին, ով ժամը 12.30-13.00-ի սահմաններում մշտապես սուրճ է տարել պապիկին: Ի դեպ, սա ծերուկի ինքնասպանություն կատարելու առաջին փորձը չէ: Բարեկամների ասելով, նա կախվելու «խասյաթ» է
3 երիտասարդներ ընկել են Հրազդան կիրճի ջրանցքը. 2-ին կարողացել են փրկել, 1-ին` ոչ (Լրացված)
Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ: Բարեբախտաբար, ջրանցքի այդ հատվածի հարևանությամբ անցնելիս են եղել մի քանի այլ երիտասարդներ, ովքեր նետվել են ջուրը` փրկելու երիտասարդներին: Օգնության հասածները կարողացել են ջրանցքից
Նյութերը երբեմն չեն համապատասխանում իրականությանը. Ռեկտորը համալսարանի պաշտոնաթերթի մասին
«Էկոնոմ plus»-ը տնտեսագիտական ուղղվածության պարբերական է, բայց այնտեղ ամեն ինչ կա, բացի էկոնոմիկայից: Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի Ուսանողական խորհրդի պաշտոնաթերթն է: Այսօր էլ տասնամյակն էր: Այս առթիվ միջոցառում էին կազմակերպել համալսարանի ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Միջոցառմանը «Առավոտ երիտասարդականին» հայտնեցին` պաշտոնաթերթի «Էկոնոմ» հատվածը տնտեսագիտության մասին է, «plus»-ը` այլ հարցերի եւ թեմաների: Ամսագիրը թերթելուց հետո
«Դասախոսը» նաեւ լուսանկարում է ուսանողուհիների ոտքերն ու կուրծքը
Արդեն մի քանի օր է, ինչ ստանում ենք բանավոր ահազանգեր, կապված կանադահայ մի քաղաքացու հետ: Կանադահայ անծանոթը սիրում է լինել բարձրագույն ուսումնական հաստատություներում ու մուտքերի մոտ, անգամ լսարաններում հանդիպել ուսանողուհիների հետ: Անխնամ արտաքինով օտարերկրացին ասում է, թե պատրաստ է 1500 դրամ օրավարձով անգլերեն պարապել ուսանողների հետ: Ուսանողներին նա տրամադրել էր իր ձեռքի հեռախոսահամարը, վարձակալած բնակարանի
Չինացի ծանրորդը որակազրկվել է
Չինացի ծանրորդ Լյա Հուեյին, որ Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում նվաճել էր չեմպիոնի կոչումը` համաշխարհային ռեկորդ սահմանելով, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան որակազրկել է դոպինգ օգտագործած լինելու համար: «China Radio International» ռադիոկայանը տեղեկացնում է, որ անցած տարի Անթալիայի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկից վերցրած փորձանմուշում արգելված դեղամիջոց է եղել: Դա նշանակում է, որ Հուեյը երեք
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ-ի հանրահավաքն անցկացնելու մասին իրազեկումը
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը` նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքն անցկացնելու մասին: Քաղաքապետարանը Կոնգրեսի հանրահավաքի իրազեկումն ի գիտություն է ընդունել եւ արտոնել համար 24 որոշմամբ:
Ջրանցքից դուրս են բերել երիտասարդի դի
Այսօր ժամը 17.24-ինՆ «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ, մի երիտասարդ ընկել է ջրանցքը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղի ուժերով ջրանցքից դուրս է բերվել երիտասարդի դին: Մանրամասները ճշտվում են:
Լրագրողը լուսաբանելու համար է եւ ո՞չ՝ միտինգի
Ես միանում եմ իմ որդուն եւ պահաջում եմ ձեռք չտալ իմ քաղաքի վերջին մոհիկաններին:
Տարոն Մարգարյան. Մշակույթային կրթօջախներն ու նախադպրոցական հաստատությունները պետք է աշխատեն ջեռուցվող պայմաններում
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկել է երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներում հաշվի առնել քաղաքացիների կողմից ներկայացրած որոշ երթուղիների հետ կապված բողոքներն ու առաջարկությունները։ Միաժամանակ հանձնարարվել է երթուղային նոր ցանցը կիրառելու ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանել Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործելու եւ դրանք սպասարկելու առումով, ինչը ենթադրում է համապատասխան կառույցների ձեւավորում: Մայրաքաղաք
Քաղաքացու այգին՝ գործարարի ավտոկանգառ (Տեսանյութ)
Սենիկ Արզումանյանը դեռեւս 1960-ական թվականներից Քանաքեռ-ՀԷԿ 5/2 հասցեում գտնվող տարածքի օգտագործողն է: Այստեղ նա սննդի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասեր է ունեցել, որոնք ներկայումս չեն գործում: 20 տարի անընդմեջ նա դիմել է Երեւանի քաղաքապետարան, տվյալ տարածքը սեփականաշնորհելու համար, միայն 2004 թվականին է նրան հաջողվել տարածքի վրա գտնվող շինությունը սեփականացնել, բայց կոնկրետ հողատարածքը կրկին տրվել է վարձակալությամբ:
3 անձանց մեղադրանք է առաջադրվել` պետական դավաճանություն կատարելու համար
ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա.
«Հայ աղջիկներն ինձ համար միշտ անհասանելի են». Ռուբեն Հախվերդյան
Ռուբեն Հախվերդյանի հետ ժամադրությունը կայացավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հեղինակային երգի երեկո էր : «Երկու ծերունի ընկերներ հանդիպում են, երկուսն էլ 70 անց, զրուցում են, հիշում հին ու ջահել օրերը, որոշում են վերապրել: Գեղեցիկ հագնվում են, սափրվում, օծանելիք ցանում: Մտածում են 2 աղջիկ վերցնեն , մի քիչ տժժան: 20 տարեկան 2 գեղեցկուհի են գտնում
Մարզասերները Պուտինի՞ն չեն սուլել (տեսանյութ)
Երբ Մոսկվայի «Օլիմպիյսկի» ՄՀ-ում խառը մենամարտերի աշխարհի ռուս չեմպիոն Ֆյոդոր Յեմելյանենկոն հաղթեց ամերիկացի Ջեֆ Մոնսոնին եւ նրան շնորհավորելու համար ռինգ մտավ Վլադիմիր Պուտին` տրիբունաներում սուլոցներ սկսվեցին, որոնք լրատվամիջոցները վերագրեցին ՌԴ վարչապետին: Դրանից հետո «Օլիմպիյսկիի» գլխավոր տնօրեն Միխայիլ Մոսկալյովը «Lenta.ru»-ին տվել է հետեւյալ մեկնաբանությունը. «Այդ սուլոցներն ուղղված էին ամերիկացու հասցեին: Նա պասիվ մարտ էր վարում, ինչի
Թուրքական արխիվներում Ցեղասպանությունը ուրանալու նպատակով տեղի են ունեցել անթույլատրելի գործողություններ
«Պետք է նկատի ունենալ, որ քանի դեռ չի ընդունվել այն բացահայտ փաստը, որ թուրքական արխիվներում հայերի Ցեղասպանությունը ուրանալու նպատակով տեղի են ունեցել անթույլատրելի գործողություններ՝ դժվար է առաջ շարժվել»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունները եւ դրանց թուրքական կողմի արձագանքը, ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Արամ
Հրամանատարը՝ միասեռական
Երբ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանն օրեր առաջ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ 10 եւ ավելի անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, մտածել եմ անգամ. Գուցե քի՞չ էր պատժաչափը, արդյոք, համարժեք էր պատիժը /հասարակական վտանգավորության աստիճանը հաշվի առնելով/: Օրեր առաջ տեղեկացա դատական դռնփակ մի նիստի մասին, ուր գործող անձը՝ Սերոբ
Անկարգություններ Կահիրեում. զոհվել է ավելի քան 20 մարդ
Այսօր վաղ առավոտյան,Կահիրեի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Ըստ տեղական հեռուստատեսության, «Թահրիր» հրապարակում իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ: Բախումները շարունակվել են նաեւ ներքին գործերի նախարարության մոտ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան
Օրբելյանը վրե՞ժ է լուծել Ճգնավորյանից
Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել ու վերադարձել ծննդավայր՝ Իրան: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, մաեստրոն մտադիր է 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ կապել, այս անգամ` ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այլեւս ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը: Հիշեցնենք, որ երբ 1989թ. Լ. Ճգնավորյանը ստանձնեց Հայաստանի
Սիրեցյալներին կապում է միայն սեքսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջերս ամուսնալուծված ամենասեքսուալ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի «On The Floor» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Youtube-ում դիտվել է 428 միլիոն անգամ: Երգչուհու անձնական կյանքում անախորժություններն այդքան էլ վատ չեն անդրադարձել նրա երաժշտական գործունեության վրա: Լոպեսի տեսահոլովակի դիտումների քանակը կարճ ժամանակահատվածում գերազանցել է նույնիսկ Լեդի Գագայի «Bad Romance» տեսահոլովակին: Նշենք, որ երգչուհին ամուսնալուծությունից հետո միայնակ չի մնացել
Ձերբակալվել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը
Թուրքիայի ոստիկանությունն այդ երկրի ֆուտբոլի առաջնությունում պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալների առնչությամբ անցկացրել է մի շարք ձերբակալություններ: Ձերբակալվել է նաեւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հոքսել Հումուսդաղը, որին, ըստ «Fanatik»-ի, մոտ օրերս ներկայացվելու է պաշտոնական մեղադրանք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ ՀԱԿ անդամի՝ Տիգրան Մուկուչյանը դեռ ժամանակ ունի
«Եթե պարոն Մուկուչյանը նոր է փորձում առնչվել ընտրությունների հետ, մենք արդեն 20 տարի է ընտրությունների մեջ ենք: Վերջին 3-4 համապետական ընտրությունները իշխող կոալիցիան կամ կուսակցությունն ընդամենը ֆիքսել է այդ ընտրությունը՝ շնորհիվ կեղծված ընտրացուցակների»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ վերջերս հաճախ հնչող պնդումներին, թե ընտրացուցակներն առաջիկա համապետական ընտրություններում չեն կարող կեղծիքների պարարտ
Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե ընդամենը պատասխան կրակ է բացել
«Մենք հավատարիմ ենք հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ երբեք այն առաջինը չենք խախտում: Ուղղակի մենք պատասխան կրակով չեզոքացնում ենք հակառակորդի գնդակոծությունը»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը՝ մեկնաբանելով երկու հայ զինվորների մահն ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից: «Այդպես եղել է, այդպես էլ լինելու է միշտ: Թող կրակ չբացեն եւ մենք էլ չենք
Երևանում բացվել է ինտերնետային կենտրոն՝ նախատեսված թույլ տեսողություն ունեցողների համար
Երևանում` Սարյան 22 հասցեում, բացվել է կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոն: «Այս կենտրոնի ստեղծումը տեսողական խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն կընձեռի օգտվելու տեղեկատվական ռեսուրսներից: Կենտրոնում կսովորեն եւ կվերապատրաստվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց կրթությամբ և վերականգնումով զբաղվող մասնագետները»,-կենտրոնի բացման առիթով նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել
Նոյեմբերի 25-ին կփակվի «ամոթի պատը»
Կանանց իրավունքների կենտրոնը նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, կազմակերպում է բացօթյա ակցիա «Ամոթի պատ» խորագրով: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում կտեղադրվի մի նկար, որի վրա պատկերված կլինի ամուսնու եւ կնոջ վիճաբանություն, ինչի ականատեսն է լինում նրանց երեխան, իսկ անցորդներին հնարավորություն կընձեռվի փակել նկարը իրենց մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ եւս նմանատիպ
Լեւոն Արոնյանն Twitter-ում կպայքարի իր «նմանակի» դեմ
Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ըստ «Մեդիամաքսի», բացել է իր անձնական էջը Twitter միկրոբլոգում: Facebook-ի իր էջում Լեւոն Արոնյանը գրել է, որ իր հանգստյան օրվա համար ուներ երեք տարբերակ. 1) այցելել Մոսկվայի տեսարժան վայրեր; 2) գնալ Մեծ Թատրոն; 3) էջ բացել Twitter-ում, եւ նախապատվությունը տվեց վերջին տարբերակին: Twitter-ի իր էջի` https://twitter.com/#!/LevAronian առաջին գրառման մեջ Լեւոն
Մեր աղջիկները բաց են թողել 21 գոլ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակում է խայտառակ հաշիվներով պարտություններ կրել: Հերթականը չեխերից էր` 0:5: Խմբային մրցաշարում մեր աղջիկները բաց են թողել 21 գոլ` մրցակիցների դարպասը չգրավելով ոչ մի անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանի հետ տարվել էր հոգեբուժարան, բայց մոտը դանակ կար
Թիվ 17122411 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա Հովհաննես Հայրապետյանին: Նա հարկադրական բուժման նպատակով ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ տեղափոխվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկա: Այնտեղ տեղեկանալով հարկադրական բուժման ենթարկվելու մասին` իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով հարվածել է հոգեբուժարանի բուժակ Գուրգեն Սարգսյանին, նրան պատճառել միջին աստիճանի վնաս՝ առողջության տեւական քայքայումով, իսկ հիվանդապահ Արսեն
«Խաչիկյանները միայն ֆիլմում չէ, որ խայտառակում են ռեսպուբլիկան»
Հարություն Առաքելյանի բացահայտումները՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատախազ Գագիկ Խաչիկյանի եւ «Նաիրիտի» մասին: Այսօր «Հայացք» ակումբում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ներկայացրեց այն բոլոր բացահայտումները, որոնք խոստացել էր անել կառավարությանն ուղարկված ֆաքսերում: Ըստ նրա, անհայտ սեփականատերերով «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով մեր ԿԲ-ից նվեր ստացած «Նաիրիտ» գործարանի 90% բաժնետոմսերը, ստացել է 70 մլն դոլարի վարկ,
Ինքնասպանություն Երեւանում. 75-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել
Երեկ` նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Մոլդովական փողոցի բնակիչ, 75-ամյա Յուրիկ Միրզոյանը տանը ինքնասպան է եղել: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Մահացածի կինը` 77-ամյա Մարլենա Սահակյանը, ոստիկաններին պատմել է, որ ամուսինը ինքնասպանություն է գործել լոգարանի վաննայում ինքն իրեն ջրահեղձ անելու
Սյունիքում էլ՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի
Սյունիքի մարզի Աշոտավան, Վաղատուր, Ալվանք, Չափնի եւ Նժդեհ գյուղերում ավարտվել են դեկտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետները: 3 գյուղերում` Աշոտավանում, Վաղատուրում եւ Չափնիում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրում՝ առաջադրվել են գործող գյուղապետերը: Բայց եթե Գորիսի տարածաշրջանի Վաղատուր գյուղում գործող հանրապետական գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը մրցելու է անկուսակցականներ Էդիկ Մաշուրյանի ու Ալբերտ
Հարություն Առաքելյանը՝ կառավարությանը. «Չեմ ուզում ինձ Սասունցի Դավթի հետ համեմատեմ, բայց իրենք լրիվ Ցռան Վերգոյի կարգավիճակում են» (տեսանյութ)
Այսօր «Հայացք» ակումբում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեկնաբանեց կառավարությանն իր ուղարկած սպառնալիքներով ֆաքսերը. «Ես շանտաժ չեմ արել, պահանջել եմ օրենք կիրառել, վերջ դնել անօրինականություններին: Եթե մարդն օրենք է պահանջում, դա շանտա՞ժ է: Շատ թույլիկ քայլ էր իրենց կողմից մամուլին ներկայացնել, թե մամուլ, փրկե՜ք, օգնե՜ք, կառավարությանը ֆաքս է եկել: Եթե շանտաժ է, շանտաժի մասին հոդված կա,


















































