Օրվա լրահոսը
Քրգործ զորամասի շտաբի պետի նկատմամբ՝ կաշառք ստանալու համար
ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին /3000 ԱՄՆ դոլար/ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի
Բերլուսկոնին չի մասնակցի արտահերթ ընտրություններին
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է, որ չի մասնակցի իր հրաժարականից հետո անցկացվելիք արտահերթ ընտրություններին: Նախօրեին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ համաձայն է հրաժարվել իր պաշտոնից, երբ խորհրդարանը կընդունի տնտեսական բարեփոխումների մասին օրինագիծը` ճգնաժամից խուսափելու նպատակով։ Բերլուսկոնիի ղեկավարած կուսակցությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ ընդդիմությունը պահանջում է ազգային միասնության կառավարության
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակից 10 տարի անց
Այսօր Խորենացի փողոցում գտնվող GOOD WILL («Բարի կամք»…երեւի J) մեծ խանութից (սուպերմարկետից J) գնումներս հաճելի ժպիտով աղջիկը հենց այս պոլիեթիլենային տոպրակի (ցելոֆանի J) մեջ դրեց ու ճանապարհեց: Այս տոպրակներից դեռ շատ կար, ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՉԵՆ: Բայց 2001 թվականի համար են: Հիմա ուզում եմ հասկանամ, 10 տարի առաջ ով, որտեղ, ինչ է յուրացրել կամ որ հարցում
ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը հարցին ասուլիսի ընթացքում
Հարց. Պարոն Նալբանդյան, այսօր ստորագրվեց համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի վերացման մասին, արդյոք սա նախատեսում է նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում սովորական անձնագրեր ունեցող անձանց համար: Պատասխան.Դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ, Շենգենի գոտու երկրների հետ, որը հույս ունեմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի, որը վերաբերվում է
Սևան, թե՞ GeoProMining Gold
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում մոտակա օրերին իրականացվելու է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը: «Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սևանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, և սրանք պարզապես
Ծանրորդների մեկնարկը հաջող չստացվեց
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում է Փարիզում, Հայաստանի տղամարդկանց հավաքականն անհաջող մեկնարկեց: Մինչեւ 69 կգ քաշային կարգում մեր երկու ներկայացուցիչներից սամաղարցի Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում իր պատվիրած 138 կգ ծանրաձողին երեք անհաջող մոտեցումից հետո դուրս մնաց պայքարից՝ չմասնակցելով նաեւ հրում վարժությանը: Նրա թիմակից Սամվել Գրիգորյանի 145 կիլոգրամն 8րդ ցուցանիշն էր պոկումում, 171 կիլոգրամը՝ 21-րդը հրումում:
Հասարակածն անցան
Պորտո Կարասում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները հաղթանակներ տոնեցին: Տղամարդիկ 2.5:1,5 հաշվով առավելության հասան Իսպանիայի նկատմամբ՝ թիմային 9,0 միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական, իսկ կանայք պարտության մատնեցին Հունաստանի ընտրանուն եւ 8,0 միավորով հանգրվանեցին ութերորդ տեղում: Այսօրվա զույգերն են. տղամարդիկ՝ Հայաստան-Ֆրանսիա, կանայք՝ Հայաստան-Ռուսաստան: ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՊՄՀ ուսանող «Առավոտ» օրաթերթ
Վանաձորում 32 ընտանիք բնակարան ստացավ
2010 թվականի հուլիսի 9-ին «Ապրում են օձերի հետ. Մեկ ամսում Վանաձորի Տարոն- 4 թաղամաս 12 օձ է այցելել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի Տարոն- 4 թաղամասի Մինէներգոյի 1, 14, 15, 16 շենքերի բնակիչները մեկ ամսվա ընթացքում հասցրել են սեփական ուժերով վնասազերծել ավելի քան 12 օձ : Օձերը հանդիպում են շենքերի մերձակա տարածքներում, պատշգամբների տակ,
Մեկնարկեցին «Պոլիտեխնիկական դասախոսությունները»
Այսուհետեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) պարբերաբար կկազմակերպվեն «Պոլիտեխնիկական դասախոսություններ» անվանումով գիտական սեմինարներ: Սեմինարները կվարի համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ավետիսյանը: Նրա հրավերով գիտահետազոտական խնդիրների տեխնոլոգիական լուծումների շուրջ զեկուցումներով հանդես կգան գիտության տարբեր ճյուղերի հայտնի գիտնականները՝ «Ի՞նչն է հետաքրքիր ու արդիական այսօր» կարգախոսով: Օրերս ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական դասախոսություններ»
Թուրքական հերթական կեղծարարությունը
Եվ ՀՀ ազգային արխիվի «հակահարվածը» Վերջերս Մոսկվայում լույս է տեսել թուրք երիտասարդ պատմաբան Մեհմեդ Փերենչեկի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Փերենչեկը նոր եւ ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերել Հայոց ցեղասպանությանը: Գրքում մասնավորապես ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եւ
Հայուհիները նախընտրում են ուռուցիկ զգեստներ
Հարսանեկան զգեստներն անցյալում եւ հիմա Գեղեցիկ եւ յուրօրինակ հարսանեկան զգեստ հագնելու մասին, գուցե, շատ աղջիկներ են երազում: Բայց պետք է ընդունել, որ այդ գեղեցիկը եւ յուրօրինակը հարաբերական է, քանի որ յուրաքանչյուր աղջիկ այն յուրովի է պատկերացնում: Ինչ գույնի հարսանեկան զգեստ են գերադասում հայուհիները: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել հարսանեկան զգեստներ տրամադրող սրահներից մեկի աշխատակցուհի Սյուզիից.
Ապարան-Աշտարակի ճանապարհին
Նոյեմբերի 9-ին`ժամը 08.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ապարան- Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար: Ապարանի բնակիչ,1978 թ. ծնված Ս.Ղազարյանը իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի 24 ՕՍ 123 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանփեզրին կայանած «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ 721 պետհամարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ վրաերթի ենթարկել անցորդներ՝ Ապարանի բնակիչ,1984 թ. ծնված Մ.Ստեփանյանին, Ապարանի բնակիչ,1984
Քացախաթթվից
Նոյեմբերի 9-ին`ժամը 01.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվի թունավորման ախտանիշով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աղասու փողոցի թիվ 33 տան բնակիչ,1992 թվականին ծնված Աննա Գալոյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Կոռուպցիոն սկանդալը կարող է ՖԻՖԱ-ին զրկել գլխավոր գործընկերոջից
«Emirates» ավիաընկերության մամուլի ծառայությունը մեկնաբանել է փոխնախագահ Բուտրոս Բուտրոսի այն հայտարարությունը, թե չի շարունակվի ՖԻՖԱ-ի հետ հովանավորական պայմանագիրը: Պատճառն այս տարվա ամռանը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ առաջացած կոռուպցիոն սկանդալն է: «Մենք լրջորեն մտածում ենք ՖԻՖԱ-ի հետ մինչեւ 2014 թվականը կնքած պայմանագիրը չշարունակելու մասին», – հայտարարել է Բուտրոսը: Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականին, որի ընդհանուր
Վթար՝ Իսակովի փողոցում
Նոյեմբերի 8-ին`ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 29 շենքի մոտակայքում (ՀՀ ոստիկանության ակադեմիայի հատված) տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են Գ.Իսպիրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 820 պետհամարանիշի և Գ.Հովհաննիսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 07 ՏՕ 351 պետհամարանիշի ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Իսպիրյանին: Տուժածի
Խոհանոցի հատակին
Նոյեմբերի 8-ին`ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը ընկել է, չի կարողանում տեղաշարժվել: Փրկարարները բացել են բնակարանի դուռը,. խոհանոցի հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող՝ 1929 թվականին ծնված Է.Սեւոյանը:
Լճակի դիակը
Նոյեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ: Կապանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ,1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին:
Մելինե Դալուզյանը մրցահարթակ է մտնում այսօր երեկոյան
Ֆրանսիայում ընթացող ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունում հերթը հասավ Հայաստանի ազգային հավաքականների ծանր հրետանուն: Այսօր երեկոյան անհամբեր սպասելու ենք կանանց մրցաշարում 69 կգ քաշային կարգի մասնակից, գյումրեցի Մելինե Դալուզյանի մրցելույթին: Մարզիչ Արտաշես Ներսիսյանի սանը տեղափոխվել է մինչեւ 69 կգ քաշային կարգ ու, չնայած դրան, նախնական հայտում նրա ներկայացրած երկամարտի 252 կիլոգրամը ուժեղագույնների խմբի 13
Գետն է թեքվել կոմունալի մեքենան
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ նոյեմբերի 8-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ թեքվել դեպի ձորը: Փրկարարների եւ տեղի ուժերի (Սոթքի ոսկու հանքի) համատեղ գործողությունների արդյունքում ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերվել Ս.Գասպարյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 22 LS 433 պետհամարանիշի, Գ.Նիկողոսյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 30 ՕՕ 153 պետհամարանիշի
Կալանավորվածները նիստերի դահլիճում էին, բայց…
«Հայինկասացիայի» կալանավորված աշխատակցուհիները դեռ անազատության մեջ են: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, երեկ, մեր տեղեկություններով, պիտի շարունակվեր Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սակայն դատական նիստերի դահլիճ մտնելով՝ տեսանք, որ այնտեղ են միայն կալանավորներ Սաթենիկ Սարգսյանն
Գործազրկության դեմ լավ չեն պայքարում
Հայաստանի աշխատանքի շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ հաշվեկշիռը զգալիորեն խախտված է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայաստանի սոցիալական բարենորոգումները» հետազոտության վերաբերյալ զեկույցի համահեղինակ Արսեն Համբարձումյանը: Ինչպես հայտնում է «Արմինֆոն», մասնագետի հավաստմամբ, զբաղվածության ծառայության գործակալության 1 աշխատակիցը տարեկան աշխատանքի է տեղավորում 2,3
ԾԻԳ-ի բողոքը մերժվեց
Երեկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը: Ինչպես արդեն «Առավոտը» տեղեկացրել է, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռ 2009թ. փետրվարի 27-ին «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հարցում է ուղարկում՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի
Նախարար են ուզում դառնալ
Երիտասարդական մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ուսումնասիրությունները դպրոցներում ցույց են տվել, որ շրջանավարտներն ամենից շատ ցանկանում են նախարար ու գիտնական դառնալ: «Նրանք անգամ չեն տարբերում զբաղմունքը մասնագիտությունից»,- երեկվա ասուլիսում զարմանում էր կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը: Նրա խոսքերով, երիտասարդներին կողմնորոշելու համար կենտրոնն արդեն երեք տարի ջանք ու եռանդ չի խնայում: Այնուհանդերձ, նա դժվարացավ պատասխանել, թե այս տարիների ընթացքում
Վերաքննիչը կանգնեց «Սզնիի» կողքին
«Ինչ է թե Սամվել Ալեքսանյանն ուզում է տարեկան մի քանի միլիարդ դրամ ավելի ունենալ առողջապահության ոլորտից»: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, մասնակի բավարարել է Վանաձորում գործող «Սզնի» ՍՊ ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանի հայցադիմումը «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեմ: Վերաքննիչ դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը
«Կարեւոր մարդ եմ դառնալու, որ օգնեմ ընտանիքիս»
Արմավիրի մարզի Ծիածան գյուղում վագոն-տնակում ապրող Հակոբյանները հույս ունեն, որ մի օր իրենց ձայնը լսելի կդառնա: ՄԱԿ-ի եվրոպական հարցերով տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանում ապրող մոտավորապես 800 000 ընտանիքից 400 000-ը չունի մշտական կացարան: Նրանց մոտ 40 տոկոսն ապրում է ժամանակավոր կացարաններում, տնակներում, մյուս մասը՝ հանրակացարաններում ու վթարային շենքերում, երրորդները՝ նկուղներում, անավարտ կամ կիսաքանդ տներում: Արմավիրի
Կիմ Կարդաշյանն ուզում է գնել իր ամուսնության մատանին
Օգոստոսին համաշխարհային մամուլն ավետեց ամերիկացի հանրահայտ հեռուստաաստղ Կիմ Կարդաշյանի եւ NBA-ի առաջնության մասնակից «Նյու-Ջերսի» բասկետբոլային թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի ամուսնությունը: 72 օր անց նույն մամուլը գուժեց, որ նորապսակներն արդեն բաժանվում են: Իսկ հիմա էլ օրվա թեմա է դարձել այն, որ Կարդաշյանը ցանկանում է արդեն նախկին ամուսնուց գնել ամուսնության մատանին, որը Համֆրիսը նրան նվիրել էր հարսանիքի
Ադրբեջանում Ջավադովին դասալիք են համարում
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն արտահայտվել է Վագիֆ Ջավադովի՝ այդ երկրի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու որոշման մասին: «Նա ճիշտ չի վարվել: Ֆուտբոլիստը նախ եւ առաջ զինվոր է: Նա պիտի ծառայի հայրենիքին: Եթե նա հրաժարվում է ծառայությունից, ուրեմն դասալիք է»: Լրատվամիջոցներն այս առիթով հիշեցնում են, որ ավելի վաղ ԱՖՖԱ-ն ֆուտբոլիստին հավաքականից հեռացրել
Թռչկանի շուրջ հանգամանքները փոխվել են
«Ռոբշինը» դատի է տալու բնապահպանության նախարարությանը Թռչկան ջրվեժը կարելի է փրկված համարել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց հաղթանակն էին տոնում «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներն ու բնապահպանները: Չնայած սրան, բնապահպանները դեռ ունեն որոշակի մտահոգություններ: Նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքերով, ջրվեժը չունի անձնագիր եւ հստակեցված չեն ջրվեժի պահպանվող տարածքները: Ու ինչքան էլ հողային ու բնության
Միեւնույն է՝ ժողովրդի «ջանից» է դուրս գալու
Տնտեսագետը համոզված է, որ շքեղության հարկով աչքակապություն են անում. պետք է շքեղ առանձնատների գույքահարկն էլ բարձրացնել, հանքարդյունաբերությունից ու բանկերից ավել հարկ գանձել: 2012 թվականին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ եկող տարվա բյուջեն 101 միլիարդ դրամով ավելի հավաքագրման շուրջ շարունակվում են տարբեր կարծիքներ հնչել: Որոշ մասնագետներ համոզված են, որ այդ ավելի գումարը փոքր ու միջին
Արթուր Աբրահամի թիմում տարաձայնություններ կան
Միջին քաշային կարգում (72,5կգ) IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի թիմն առայժմ չի կողմնորոշվել, թե նա ո՞ր քաշային կարգում պետք է շարունակի մրցելույթները ռինգում: Sport1-ը տեղեկացնում է, որ պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդը պահանջում է, որպեսզի Արթուրը վերադառնա իր նախկին քաշային կարգ, իսկ մարզիչ Ուլի Վեգները համոզված է, որ ճիշտը կիսածանր՝ 79,4 կգ քաշային կարգ տեղափոխվելն


















































