Օրվա լրահոսը
Սիլվա Համբարձումյանի ընկերությունում սկսվել են հարկային ստուգումներ
Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել: Epress.am-ի տեղեկություններով, հարկային տեսուչները ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասեր են այցելել դեռևս երեկ երեկոյան, իսկ արդեն այսօր լուսաբացից «հիմնավորվել են» այնտեղ և մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ են անցկացնում, ինչպես նաեւ ստուգում են լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 10-ին լրագրողների
«Կուզեի պատասխանատվության սանդղակ ունենալ»
26-ամյա Կառլեն Խաչատյանը դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, բուհի ՈՒԳԸ նախագահն է, 2011 թվականին կազմավորված երիտասարդկան խորհրդարանի պատգամավոր է, ղեկավարում է Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովը, ինչպես նաև՝ նոյեմբերի 8-ից նախագահում է երիտասարդական խորհրդարանը: Իր մանկության և դպրոցական տարիների մասին խոսելիս Կառլենը նշում է, որ շատ գոհ է այդ տարիներից: Այդ
Սյունիքում օմբուդսմենի հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող սենյակում
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանից սկսել է մարզային այցելությունները: Կապանում ՀՀ օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող գրասենյակում: Հանդիպումից առաջ Կարեն Անդրեասյանը խոսեց իր հեղինակած եւ մամուլի գլխին մահակ դարձած վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման նախաձեռնության մասին: «Ես 2009 թ.-ին առաջին անգամ Հայաստանում ուղղակի բարձրաձայնել եմ
Քաղաքապետարանի ԲՀԿ-ական պաշտոնյան բերման է ենթարկվել ոստիկանություն` թմրանյութ պահելու կասկածանքով
Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնից ստորագրությամբ ազատ արձակվեց մի քաղաքացի: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Մասիսի քաղաքապետարանի` բնակչության հատուկ սպասարկման բաժնի տնօրեն, նախկինում դատված, 25-ամյա Արթուր Ղազարյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ա.Ղազարյանը բերման է ենթարկվել
Լոռիում ծնողների 70 տոկոսը խոստովանել է, որ իր երեխայի հանդեպ որոշակի բռնություն է գործադրել
Բռնություն, դաստիարակություն, պատիժ: այս երեք գործոնները տարանջատելու, ծնողների եւ երեխաների հետ աշխատող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակով Save the Children կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի ու Եվրոպական միության հայաստանյան գրասենյակների ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը: Ծրագրի արժեքը՝ 750 հազար եվրո: Լոռու մարզից մեկնարկած նախաձեռնության հեղինակներն այսօր լրագրողների հետ հանդիպման
Բյուջեն ի կատար ածելու ամենալուրջ քայլը շարիկ գլորելն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ես զայրացած եւ զարհուրած էի, երբ նայեցի տեսանյութը, որովհետեւ նախարարը համակարգչային խաղ էր խաղում իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս թվարկում էր այս կառավարության աչքի առջեւ թալանվող ընդերքի հաշվին եկամուտների ավելացման առաջարկությունը: Հաջորդը Տիգրան Թորոսյանի ելույթն էր, որի ժամանակ շարունակվում էր շարիկի գլորումը»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա
Մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու մեջ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: 27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար: Ըստ մեղադրական եզրակացության` իր կողմից վարած «Վազ 21 21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում
Մանկապիղծ Սերոբ Տեր-Բողոսյանին՝ 15 տարի
Ավարտվեց Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդականի դատավարությունը Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակել է մանկապղծության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Բողոսսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Ըստ Հրանտ Բագրատյանի, ամբողջ վերնախավը հարձակվել է հանքերի վրա
Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ հանքարդյունաբերության շուրջ ծագած տարաձայնությունները, ասաց. «էլիտար շենքերն ու բնակարանները, որոնք որպես կապիտալ գնել են վերնախավի ներկայացուցիչները, այլեւս չեն կարողանում վաճառել: Դրա համար էլ գնում են նրան, որ ավելի շատ հանքեր շահագործեն: Հույսները դրել են Հրազդանի երկաթի
Ստուգել են մարզպետի տղայի փուռը
Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանության աշխատողները Իջեւան քաղաքում ստուգումներ են կատարել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդուն` Նարեկ Ղուլարյանին պատկանող հացաթխման ձեռնարկությունում: Այդ ձեռնարկությունն է հաց մատակարարում Իջեւանի զորամասին: Թերեւս պատահական չէ, որ հենց հիմա է նման ստուգում իրականացվում: Հավանական է, որ այսօր երեկոյան Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ կարվի: Ոսկան Սարգսյան
Դիտարկումներ 2012 թ. բյուջեի մասին
«Կառուցել հասարակություն, որի կենտրոնում մարդն է, նրա կարողությունների բացահայտումը», սա ՀՀ նախագահի նախանշած երեք առաջնահերթություններից մեկն է, որն ըստ վարչապետի ընկած է բյուջեի փիլիսոփայության առանցքում։ Հիրավի հրաշալի հաստատում, որի հետ չի կարելի չհամաձայնել։ Բայց ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում։ Այո՝ չեմ հավատում, որովհետեւ անցնող չորս տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիվ հաստատումներ ենք լսել,
Անահիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկում է ստուգել Երեւանի դպրոցները
17 նոյեմբերի, 2011թ., ք. Երեւան: Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին ներկայացրեց ստորեւ նշված առաջարկները: Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում: «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական
Բարելավվում են երկարամյա զինծառայողների կենսաթոշակի պայմանները
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ երկարամյա կենսաթոշակի իրավունք սահմանել նաեւ այն անձանց համար, ովքեր 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել են պահանջվող զինվորական ծառայության եւ աշխատանքային ստաժը եւ զինվորական ծառայությունից արձակվել են մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը։ Այսպիսով, կհստակեցվի նաեւ զինծառայողների դրամական բավարարման ու դրամական բավարարմանը տրվող հավելումների
Երկուսից մեկը սուտ է խոսում
Շատ եմ ուզում այս բլոգում քաղաքական բաներ չգրել, բայց չի ստացվում: Ախր ինքներդ դատեք: Նոյեմբերի 14-ին գրեցինք, որ Սյունիքի մարզպետը ծեծել է գործարար կնոջը. 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Գրել ենք, որ ներկա են եղել պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը: Նույն օրը Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես
Արմեն Աշոտյան. «Քաղաքական կիքսեր մի՛ փնտրեք…Ես իմ ամբիցիաները բավարարել եմ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ոչ թե ԲՀԿ-ն, այլ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է դիմել բուհերին, տարբերեք՝ ԲՀԿ-ն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշ պետական բուհերի ռեկտորներ հրաժարվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկած անվանական կրթաթոշակներից: Հարցին, թե գուցե նախարարի հրահանգո՞վ են ռեկտորները հրաժարվում եւ նախարարի «ամբիցիաներով» առաջնորդվում, նախարարը
ԵՊՀ «ռեկտոր» Լաուրա Սիմոնյանը խոստացավ բարեփոխումներ
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանի պետական համալսարանում` գիտխորհրդի դահլիճում կայացավ ռեկտորատի անդրանիկ նիստը՝ «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» խորագրով: Մասնակիցները բացառապես ուսանողներ էին: ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ինչ կանեի ես, եթե լինեի համալսարանի ռեկտոր» խորագրով շարադրությունների մրցույթ, որի հաղթողներին եւ լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն է ընձեռվել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ստանձնել ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորի
«Ի պաշտպանություն ԼՂՀ»-ի նամակը ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին Երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 1996թ. ձևավորեցին «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտե, որն իր ստեղծման առաջին օրերից ձեռնամուխ եղավ պատմաիրավական փաստաթղթերի հիման վրա «Ղարաբաղյան իրավական թղթապանակ» ձեւավորմանը, որի փաստաթղթային պարունակությունը բովանդակում է արցախյան հիմնահարցի էության ամբողջական ու ճշմարտացի պատկերը: Անցած տարիներին ՀՀ իշխանությունների տարբեր օղակներին
700 հրավիրյալ՝ Սասուն Միքայելյանի որդու հարսանիքին
Վաղը «Օջախ» ռեստորանում տեղի է ունենալու ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀԱԿ կարկառուն դեմքերից մեկի՝ Սասուն Միքայելյանի որդու հարսանյաց արարողությունը: «Առավոտի» աղբյուրը պնդում է, որ այն իր ճոխությամբ լինելու է տարվա հարսանիքը: Մեր տեղեկություններով, հարսանեկան արարողությանը հրավիրված է 650-700 մարդ: Յուրաքանչյուր մեկ հրավիրյալի համար նախատեսված է 150 դոլարի ծախս: Արդյոք հրավիրյալների ցանկում կա՞ն ներկայիս
Հրանտ Բագրատյան. 2012-ի բյուջեն արտագաղթի բյուջե է
2012 թվականը բերքառատ է լինելու հարուստների համար: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2012-ի բյուջեն էլ ավելի կխրախուսի արտագաղթը եւ մենք հերթական տարին կորցրած կլինենք, իսկ Ադրբեջանը կրկին 10 %-ով առաջ կգնա: «Հրավիրում եմ նախագահի եւ ՀՀԿ-ի ուշադրությունը: Լսե՛ք, ազգային եկամուտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է
Վարչապետ. «Նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կնախաձեռնենք»
Եթե այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումները չավարտվեն, կառավարությունը նոյեմբերի 28-ին կկազմակերպի խորհրդարանի արտահերթ նիստ: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արտահերթ նիստի անհրաժեշտությունը բացատրելով հարկային փաթեթի հաստատման անհրաժեշտությամբ: Նրա խոսքերով, փաթեթը պետք է հաստատվի նախքան բյուջեի հաստատումը, մինչդեռ, ըստ վարչապետի, խորհրդարանը հասցրել է քննարկել փաթեթի միայն
«Քինգ-բոքսը ևս հաղթահարելի էր ինձ համար»
«Լրագրողի համար բռնցքամարտի հմտություններին տիրապետելը կարևոր է, նույնիսկ` անհրաժեշտ»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Արուս Հակոբյանը: 2007 թվականին, ընդունվելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Արուսը ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու հնարավորություն ստացավ: «Հենց առաջին կուրսում պարզեցի, որ համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում բոքսի սեկցիա կա ու որոշեցի երազանքս իրականացնել: Դպրոցական տարիներին պարապում
Ախոյանը Վանի ճամփան դարձրել է ջրի ճամփա
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն «Առավոտի» հետ զրույցում բացատրում է, թե ինչո՞ւ է Վանի ճամփան «ջրի ճամփա» դարձրել. «Ոչ, ոչ մի բիզնես չկա, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, տարեկան այդքան գումար ծախսել, մարդկանց հասցնել այնտեղ, ի՞նչ բիզնեսի մասին կարող է խոսք լինել: Նպատակը միայն հոգեւոր է, եւ որպես արեւմտահայի զավակ իմ հոգուց դա մի մեծ բեռ
Ընդդեմ առողջապահության նախկին նախարարի
Օքսֆամի հայաստանյան գրասենյակի եւ «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնն» առաջարկում է ավելացնել առաջնային բուժօգնության բյուջեն «Առավոտի»՝ «Կառավարությունը խաբե՞լ է» հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ 2012 թվականի բյուջեի նախագծի առողջապահական հատվածին վերաբերող դիտարկումներին: Նախկին նախարարը նաեւ թերահավատություն էր հայտնել Օքսֆամ հեղինակավոր կազմակերպության վերջերս այդ առիթով անցկացրած հետազոտությունների վերաբերյալ: Այսօր այդ առիթով կազմակերպությունը
ԿԳ նախարար. «ԱԺ ամբիոնից հնչած ոչ բոլոր ելույթներն են արժանի լսելու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խորհրդարանի նիստերին ձանձրացող պատգամավորներին ու նախարարներին, ասաց, որ իր համար էլ են որոշ ելույթներ խիստ ձանձրալի: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար. «Խմելուց երբեք չեմ հրաժարվում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով խորհրդարանում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի «շարիկներով» խաղալու քայլին, ասաց, որ նորմալ է վերաբերվում: Նախարարը նորմալ է վերաբերվում նաեւ ալկոհոլային խմիչքներին: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ռուսաստանում հետախուզվող ՀՀ քաղաքացին ազատ արձակվեց Հայաստանի դատարանի դահլիճից
Նոյեմբերի 12-ին Բագրատաշենի մաքսակետից ոստիկանություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Արա Արսենյանը: Մեր տվյալներով, Ռուսաստանի իրավապահները նրան փնտրում են ՌԴ Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում կատարված ինչ-որ գողության կապակցությամբ: Նոյեմբերի 15-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը քննելով նրա նկատմամբ ելքի արգելքի հարցը` ազատ է արձակել Ասլանյանին: Դատավորը մեզ հետ զրույցում ասաց, որ
Նոյեմբերյանում հենապատ քանդած ծառը «հետմահու» կծառայի համայնքին
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակի մոտ հսկա եղեւնին քանդել է մայթի հենապատը: Նոյեմբերի 16-ին համայնքի ավագանու նիստում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ իրենք դիմել են բնապահպանական պետական տեսչություն, որտեղից մասնագետները եկել, ուսումնասիրել եւ հավանություն են տվել ծառի հատմանը: Համայնքային տարածքում հատվելիք եղեւնու շինափայտով կնորոգվեն քաղաքային զբոսայգու ջարդված նստարանները: Ոսկան
«Մարտի 1»-ի գործով նախաքննական մարմնի ղեկավարը՝ նոր պաշտոնում
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վահագն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության պետ: Վահագն Հարությունյանը նախկինում աշխատում էր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում եւ հանրությանն ավելի շատ հայտնի է իբրեւ մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար:
Ցուցարարներ. «Վարչապետ չէ, ավազակապետ է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր կառավարության շենքի առջեւ կրկին մարդաշատ էր: Ցուցարարները «գողեր, ավազակներ, մարդասպաններ» վանկարկումներով բողոքի ցույց էին կազմակերպել: Դալմայի այգիների հողօգտագործողները, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն ու Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները սուլելով՝ պահանջում էին տեսակցություն հենց վարչապետի հետ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կանդելակիին առաջինը նախագահն է շնորհավորել
Ծննդյան 36- ամյակի կապակցությամբ առաջինը Թինա Կանդելակիին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. այս մասին գրում է wday.ru կայքը: Նա Twitter-ում գրել է. « Ծնունդդ շնորհավոր, Թինա: Ընդունիր իմ ու Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքները»: Համարձակ հոբելյարն էլ իրեն չի կորցրել ու պատասխանել է. «Շնորհակալություն: Իսկ դուք չե՞ք ցանկանա երեքով նշենք իմ տարեդարձը, միեւնույն ժամանակ կքննարկենք նաեւ


















































