Օրվա լրահոսը

Ցուցարարներ. «Վարչապետ չէ, ավազակապետ է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կառավարության շենքի առջեւ կրկին մարդաշատ էր: Ցուցարարները «գողեր, ավազակներ, մարդասպաններ» վանկարկումներով բողոքի ցույց էին կազմակերպել: Դալմայի այգիների հողօգտագործողները, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն ու Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները սուլելով՝ պահանջում էին տեսակցություն հենց վարչապետի հետ:  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կանդելակիին առաջինը նախագահն է շնորհավորել

Ծննդյան 36- ամյակի կապակցությամբ առաջինը Թինա Կանդելակիին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. այս մասին գրում է wday.ru կայքը: Նա Twitter-ում գրել է. « Ծնունդդ շնորհավոր, Թինա: Ընդունիր իմ ու Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքները»: Համարձակ հոբելյարն էլ իրեն չի կորցրել ու պատասխանել է. «Շնորհակալություն: Իսկ դուք չե՞ք ցանկանա երեքով նշենք իմ տարեդարձը, միեւնույն ժամանակ  կքննարկենք նաեւ

Քաղծառայողներին հալածո՞ւմ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց, թե քաղծառայողները բողոքում են կառավարության նախատեսած սոցիալական փաթեթից, որով կառավարությունը անկանխիկ սոցիալական աջակցություն էր տրամադրելու չինովնիկներին: Պարոն Բադալյանի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ այդ առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպել՝

Կապանում պարգեւատրել են ավագանու նիստերից ամենաշատը բացակայող անդամին

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ երեկ Կապանում մի շարք համայնքային ծառայողներ ու ավագանու անդամներ պատվոգրեր ու դրամական պարգեւներ ստացան` համայնքի կյանքում իրենց կատարած  աշխատանքի համար: Պարգեւ ստացավ ՏԻՄ ձեւավորումից հետո Կապանի առաջին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը: Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը ՀՀ կառավարությունից «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով պարգեւատրվեց` Հայաստանի հարավարեւելյան սահմանների եւ Արցախի պաշտպանության գործում

Արմինե Օհանյան. «Հիմա ունենք մի օրենք, որի ճիշտ գործելու հավանականությունը կախված է դատավորներից»

  «Այն, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը խանգարում է ազատ մամուլի, ազատ խոսքի իրավունքի իրացմանը, փաստ է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օրերս իր որոշմամբ հանգել էր եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: «Փաստը, որ թերթերի նկատմամբ 30 դատական

Յոթ երկրի արգելվել է մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Ինչպես երեւում է,  արեւելյան որոշ երկրների ազգային ֆեդերացիաներ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում դոպինգի դեմ մղվող պայքարին ու դրան մատների արանքից են նայում: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սահմանված ժամկետներում՝ մինչեւ նոյեմբերի 3-ը, աշխարհի առաջնությանը մասնակցելուն նախապատրաստվող իրենց մարզիկների նախնական դոպինգ անալիզների մասին պատշաճ տեղեկատվություն չներկայացնելու համար միանգամից յոթ երկրի՝ Բուլղարիա, Կիպրոս,

Շփոթված փեսացուն

«Կներեք, բայց սխալ մարդու եք սիրո խոստովանություն անում»: «Ո՞նց, բայց ես հենց քեզ եմ սիրում, Մարինե ջան»: «Ես Մարինեն չեմ, Նարինեն եմ:» ԵՊՀ-ում սովորող երկվորյակ քույրերի արտաքին նմանությունը շփոթության մեջ էր գցում ոչ միայն նրանց դասախոսներին ու համակուրսեցիներին, այլև նրանց երկրպագուներին և շատ հաճախ նաև հենց քույրերին: Անանուն ծաղիկներն ու սիրո խոստովանությունները միշտ չէ, որ

Խմբակային սեքս՝ նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսն իր երկրպագուներին ներկայացրեց եւս մեկ «տաք» տեսահոլովակ: Մեկ սենյակում հավաքված դիմակավորված, կիսամերկ տղամարդիկ, Էրոտիկ հագնված կանայք կարծես մեռնում են անհապաղ մերձենալու ցանկությունից: Երգչուհու տեսահոլովակն այնքան է դուր եկել իր երկրպագուներին, որ մեկ րոպեի ընթացքում մի քանի հարյուր հազար դիտում է գրանցվել Youtube-ում: Հիշեցնենք, որ Բրիթնին օրերս է ավարտել իր «Femme Fatale» համերգային

Ֆիլիպիններում ցուցարարները քարեր ու ձվեր են նետել Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա

Ֆիլիպինների մայրաքաղաքում  տասնյակ ցուցարարներ հարձակվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին  ուղեկցող ավտոշարասյան վրա, գրում է «Գազետա ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը: «Միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել», – ասել է  պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները. Ըստ նրա, պետքարտուղարի ավտոշարասյան վրա  նետել են ձվեր,  ներկով լցված գնդակներ եւ նույնիսկ քարեր: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ

Ամերիկացիները պահանջում են, որ իրենց հարկերն ավելացնեն

Մի քանի տասնյակ ամերիկացի միլիոնատերեր այսօր ժամանել են Կոնգրես՝ պահանջելով, որ իրենց հարկերը բարձրացնեն, տեղեկանում ենք CNNMoney-ից: Նրանք ցանկանում են, որ օրենսդիրները չեղյալ հայտարարեն հարուստների համար հարկային «արձակուրդները», որոնք մտցվել էին նախկին նախագահ Բուշի կողմից: Ընդ որում՝ միլիոնատերերից ոմանք ավելին են պահանջում՝ ուզում են, որ ընդհանրապես ծանրանա հարկային բեռը: Այս խմբի ներկայացուցիչները Վաշինգթոնում հանդիպելու են,

Կարիեսը կարելի է կանխել

Հավաստիացնում են մասնագետները Կարիեսի առաջացման՝ ատամի փչացման պատճառները լինում են տարբեր: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ կարիեսից խուսափելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Այսպես, օրինակ՝ ատամների կանոնավոր մաքրումը խոզանակով՝ առնվազն 3 րոպե տեւողությամբ: Ամեն ուտելուց հետո պարտադիր պետք է օգտագործել ատամնային թելիկներ եւ բերանի ողողման համար նախատեսված հեղուկ (որի բաղադրության մեջ մտնում է

Կլինեն վարկանիշային երկու նոր ցուցակներ

Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, Կրակովում կայացած գործկոմի նիստում որոշել է 2012 թվականի հունվարի 1-ից նաեւ արագ եւ բլից շախմատների վարկանիշային դասակարգում սահմանել: Այդ նպատակով ՖԻԴԵ-ն մարզաձեւի ազգային ֆեդերացիաներին կոչ է անում՝ եկող տարվա առաջին օրից իրենց մոտ գրանցել իր հովանու ներքո անցկացվող արագ եւ բլից շախմատների բոլոր մրցաշարերը: Ընդ որում, մասնակցության համար գրանցվել անհրաժեշտ

Տալի հուշամրցաշարը մեկնարկեց

Երեկ Մոսկվայում մեկնարկեց Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարը՝ շախմատային 10 գերաստղերի մասնակցությամբ: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին պարտիաներում: Անհատական վարկանիշով մրցաշարի ամենահամեստ մասնակիցը՝ Յան Նեպոմնյաշչին, պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Վասիլի Իվանչուկն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Այսօր Արոնյանը խաղում է Կրամնիկի

Արմեն Մովսիսյան. «Ամոթ ա, էս Ժողովրդի մեջ էս ինչ եք անում»

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու էր երեկ խորհրդարանում «շարիկներով» խաղում: «Այ ամոթ ա, Էս ժողովրդի մեջ էս ի՞նչ եք անում»,- ասաց նախարարը` հավելելով` հետո կխոսենք, ուշացնում եք ինձ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի լրագրող ֆուտբոլիստները վերադարձել են 3-րդ մրցանակով

Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների լրագրողներով համալրված ֆուտբոլային թիմը Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների «Վոլին 2011» մինի ֆուտբոլի միջազգային ավանդական 14-րդ մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով: Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի լրագրողական թիմերը: Երրորդ տեղի համար պայքարում մեր գործընկերները երեք անպատասխան գնդակ են անցկացրել լիտվացիների դարպասը՝ նվաճելով բրոնզե մեդալ եւ համապատասխան

Փոխանակել կամ վարձակալել ներկայացումներ

Արեւմտյան թատրոններին բնորոշ այս աշխատաոճը մեր օպերայի «հագով» չէ Վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարված հասցրեց նաեւ մշակույթին: Ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող օպերային թատրոնները նույնպես կանգնեցին դժվարությունների առջեւ, խաթարվեցին շատ ստեղծագործական ծրագրեր: Սակայն օպերային արվեստի մայրաքաղաքներ համարվող Միլանում, Նյու Յորքում, Բեռլինում եւ այլուր յուրովի գտան ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքը՝ փոխանակում են ներկայացումներ,

Նիագարայից մինչեւ Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերադարձավ հյուրախաղերից Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 14-21-ը հաջողությամբ հանդես է եկել Կանադայում՝ տեղի մի մշակութային ընկերակցության հրավերով, որի ղեկավարն է Լենա Ուզունյանը: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը պատմեց, որ ընկերակցությունը բաղկացած է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, ովքեր անձնվիրաբար քարոզում են հայկական մշակույթը, աշխատում

Հարեւանները վնասազերծեցին

Կրակայրիչը օգտագործել էր որպես սառը զենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը 7 տարի 6 ամիս  ազատազրկման է դատապարտել Սերգեյ Աբրահամյանին, Բագրատ Մանուկյանին եւ Նվեր Ներսիսյանին: Եռյակը մեղադրվել էր ավազակային հարձակում կատարելու համար: Ըստ գործի նյութերի, ավազակային հարձակում կատարելով, նրանք ակնկալել են ձեռք բերել մինչեւ 1 միլիոն դրամ: Հայտնվել են Լենինգրադյան փողոցի

Կասկածյալը պատռել էր ոստիկանի օձիքը

Սեռական բնույթի հայհոյանքներ՝ քննիչին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում վերջերս ավարտվեց Սենիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը հրապարակեց դատավճիռը: Սենիկ Խաչատրյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատազրկման: Տեղեկացնենք, որ Սենիկը ձերբակալվել է այս տարվա մայիսի 24-ին: Այս գործի պատմությունը «Մենք ենք, մեր սարերը» կինոսցենարի «ակամա մշակված»

Հայաստանը վրաններ է ուղարկում Թուրքիա

Հայաստանը առաջիկայում վրաններ կուղարկի Թուրքիա: Երկրաշարժից տուժած Թուրքիային սա Հայաստանի արդեն 3-րդ օգնությունն է: Վրանների տեղափոխման համար կառավարությունն այսօրվա նիստում հատկացրեց 122 միլիոն դրամ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Կրկին քանդած փողոցների եւ ցամաքած առուների մասին

Սիսիանի քաղաքապետը սեփական սխալները ընդունելու փոխարեն «դավադրություն» է բացահայտում: Նոյեմբերի 12-ին «Այս մի մուրազն էլ փորում մնաց. Սիսիանի փողոցները ասֆալտապատելու, մեկ կիսանդրի տեղադրելու հարցերում չհաջողած քաղաքապետը խոստանում է քաղաքում տեղադրել երեք արձան» հրապարակմամբ հերթական անգամ ներկայացրել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խմելու ջրի ցանցի նորոգման եւ փողոցների քանդված վիճակը: Երբեմնի ջրառատ Սիսիանում ոչ միայն այգիները,

Փալաս-փուլուս՝ գազի փոխարեն

Գյումրեցիներից շատերը ձմեռն անցկացնում են «քրջեր» վառելով Գյումրիում, բնակլիմայական պայմաններով պայմանավորված, ձմեռը մոտ 7-8 ամիս է տեւում: Ի սկզբանե տնակներում ու գործազրկության ճիրաններում հայտնված գյումրեցիները գազի սակագնի հետ կապված տարբերակված մոտեցում էին խնդրում կառավարությունից: Ձմեռն այստեղ սարսափելի թանկ է նստում բնակիչների վրա,  միջին հաշվարկով մոտ 500 հազար դրամ է անհրաժեշտ ցրտից չմեռնելու համար, չհաշված, որ

Ագրարային կործանիչ քաղաքականություն

Կկորցնենք գյուղատնտեսությունն էլ, գյուղն էլ, գյուղացուն էլ Երկրագնդի բնակչության աճին հակառակ՝ նվազել է 1 շնչին ընկնող պարենամթերքի քանակությունը: Մտահոգված պարենամթերքի դեֆիցիտով, միջազգային տարբեր կազմակերպություններ առաջարկում են ավելացնել պարենամթերքի արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը առաջարկել է պարենամթերքի արտադրության ծավալները ավելացնել՝ զարգացած երկրներում 70 %-ով, իսկ զարգացող երկրներում՝ կրկնակի: Պարենամթերքի

ԲՀԿ-ն կողմ է բյուջեին, բայց դրանով ոչ մեկին լավություն չի անում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է կառավարության ներկայացրած 2012-ի պետական բյուջեին. «Ես միանգամից ասեմ, որ ԲՀԿ-ն կողմ է լինելու այս բյուջեի ընդունմանը, եւ մենք որեւէ մեկին այդ քայլով լավություն չենք անում, մենք լավությունն առաջինն անում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին ենք անում»: ԱԺ նիստում «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունն արդեն

Մեկ տարի լռում են

Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցածը արդեն երկու օր է՝ լարվածության մեջ է պահում հայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտը: Այդ առիթով ամենատարբեր մեկնաբանություններ, մեղադրանքներ, պաշտպանական ճառեր ու էլի նման բաներ են հնչում: Շատերի համար անսպասելի՝ անգամ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Թե գործն ինչ ընթացք կստանա իրավական դաշտում՝ ժամանակը ցույց

Անհասկանալի վերջնափուլում են

Երեկ «Առավոտը» փորձում էր պարզել, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել ԱԺՄ-ի շուրջ ԱԺՄ-ից ստեղծված կուսակցությունների վերամիավորման գործընթացում: Հիշեցնենք, որ այդ առիթով մամուլում բոլոր հավանական եւ անհավանական սցենարները քննարկվեցին: Բայց արի ու տես, որ՝ «անունը կա, ամանումը չկա»: ՀԺԱՄ առաջնորդ Վահրամ Մկրտչյանն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ գործընթացն «անհասկանալի վերջնափուլում» է, քանի որ հարաբերությունները գործընկերայինից

Ադրբեջանահայերը իրավունք ունեն համախմբված ապրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանահայ փախստականների նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Մեղրի քաղաքի հարեւանությամբ կկառուցվի 100 հազար բնակչի համար նախատեսված քաղաք: Կառուցվող նոր քաղաքը՝ Բագարանը, դեռեւս քաղաքացիական նախաձեռնության փուլում է։ Նախագծով այն պետք է ունենա 20 քառակուսի կիլոմետր տարածք, կառուցելու համար անհարժեշտ կլինի $3.5 միլիարդ ու 5 տարի ժամանակ: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում հայտնեցին Ադրբեջանի եւ Նախիջեւանի

«Կարող է՝ լավ տղա է»

«Եթե մեր իշխանավորները մի քիչ էլ աներես լինեն՝ լրիվ Ադրբեջան կդառնանք, խանության կվերածվենք: Քաղաքապետի պաշտոնն արդեն ժառանգաբար է փոխանցվում: Կարող է՝ շատ լավ տղա է, շատ լավ արժանիքներ ունի, հոյակապ մենեջեր է, բայց ես չեմ ընդունում, ժառանգաբար իշխանություն չեն փոխանցում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ  

Օպերան զավթե՞լ են

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀԿ-ին մեղադրանք ուղղեց, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքեց այդ մեղադրանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ի վեր Ազգային ժողովի ներսում համն ու հոտը կորել է, պատգամավորները նախ՝ վատ են հաճախում, երկրորդ՝ պասիվ են, եւ երրորդ՝ նիստը վարող Սամվել Բալասանյանը պարզապես ուժասպառ է եղել: Երեկ շարունակվեցին 2012-ի պետական բյուջեի քննարկումները: ՀՅԴ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031