Օրվա լրահոսը

«ՇԱՀՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ, ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ հայ-թուրքական թեմաներով գիտաժողովներն ավելի շատ հարեւան երկրին են ձեռնտու «Ուրվականներն այլեւս շշից դուրս են եկել: Սկսված գործընթացն այլեւս չի կարող կանգ առնել կամ հետընթաց ապրել»,- համոզված է Բահչեշեհիր համալսարանի ԵՄ ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ Դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը: Առաջին անգամ Երեւանում գտնվող թուրք փորձագետը մասնակցում է «Երկիր» միության

ՔԼԻՆԹՈՆԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍ ԵՎ ԹՈՒՆԻՍ

Մարտի 14-ի երեկոյան Փարիզում կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը լիբիացի ապստամբների ձեւավորած ժամանակավոր Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի փոխանցմամբ, քննարկվել են Մուամար Քադդաֆիի ռեժիմի դեմ պայքարող լիբիացի ժողովրդին օգնելու հնարավոր ուղիները: Նույն աղբյուրի մատուցմամբ, մարտի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնել

ՌՈՒՍ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒՆ «ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՎՈՐ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կարող է առաջիկայում քննարկել ՅՈՒԿՕՍ-ի նախկին համասեփականատերեր Միխայիլ Խոդորկովսկուն եւ Պլատոն Լեբեդեւին՝ որպես «խղճի կալանավորներ» ճանաչելու հարցը: Այդ մասին BBC-ի թղթակցին ասել է իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչ Սերգեյ Նիկիտինը: Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին «խղճի բանտարկյալներ» ճանաչելու խնդրանքով կազմակերպությանն ավելի վաղ դիմել էր ռուսաստանցի գրողների, դերասանների, ռեժիսորների, գիտնականների ու լրագրողների մի

ԻՍՐԱՅԵԼԸ ԶԵՆՔՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ

Մարտի 15-ին Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները Միջերկրական ծովում առգրավել են լիբերիական դրոշի ներքո նավարկող «Վիկտորիա» նավը, որը զենքով բեռնված՝ ուղղություն էր վերցրել դեպի Գազայի հատված: Newsru Israel-ի մատուցմամբ, թուրքական նավահանգստից նավարկության դուրս եկած «Վիկտորիան» իսրայելցի կոմանդոսները գրավել են այն պահին, երբ նավը իսրայելական ափից գտնվել է մոտավորապես 200 միլ հեռավորության վրա՝ նավի բեռնամփոփներում հայտնաբերելով զենք:

Թբիլիսիում վթարի է ենթարկվել դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը

Մարտի 15-ին Թբիլիսիում վթարի է ենթարկվել երկհարկանի ավտոբուսը, որը տեղափոխում էր դպրոցահասակ՝ 1-ին եւ 2-րդ դասարանների աշակերտների: Այդ մասին հաղորդում է news am-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ավտոբուսը բախվել է «Վիսսոլ» ընկերության ավտոլիցքավորման կայանին: Վեց երեխա վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Իաշվիլիի անվան հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մեքենայում մոտ 100 երեխա ու

Գերմանիան դադարեցրել է թվով յոթ հին ԱԷԿ-ների շահագործումը

Անգելա Մերկելի կառավարությունը երեք ամսով դադարեցրել է Գերմանիայում դեռեւս 1970-ական թվականներից շահագործվող յոթ ատոմային էլեկտրակայանների աշխատանքը: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական Welt-ը: Խոսքը «Բրյունսբյուտտել», «Նեկարվեստխայմ», «Իզար 1», «Ֆիլիպպսբուրգ 1», «Բիբլիս Ա», «Բիբլիս Բ» եւ «Ունտերվեզեր» ԱԷԿ-ների մասին է: Հիշյալ ԱԷԿ-ների հետագա ճակատագիրը կորոշվի ատոմակայանների անվտանգության համակարգերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Նախօրեին ԳԴՀ-ի կառավարությունը երեք

ՃԱՊՈՆԻԱՆ ՄՈՏ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՆ

«Ի՞նչ է կատարվում, սատանան տանի»,- Reuters-ի մատուցմամբ՝ այս արտահայտությամբ է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը բղավել «Ֆուկուսիմա 1» վնասված ատոմային էլեկտրակայանի սեփականատերը հանդիսացող TEPCO ընկերության ղեկավարների վրա: Հիշեցնենք, որ այս ԱԷԿ-ում երեքշաբթի օրը եւս երկու պայթյուն է արձանագրվել: Ճապոնական Kyodo գործակալությունը հաղորդում է, թե վարչապետը կատաղության է հասել ու մեղադրել ընկերությանը՝ երկրաշարժի հետեւանքով վնասված ԱԷԿ-ում տեղի

«ԿԵՆԳՈՒՐՈՒՆ» ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Մարտի 17-ին Հայաստանում անցկացվելու է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Այս տարի «Կենգուրուին» մասնակցում է Հայաստանի բոլոր մարզերից 910 դպրոց եւ մոտ 36 000 աշակերտ, Ստեփանակերտից՝ 13 դպրոց եւ մոտ 600 աշակերտ: «Կենգուրուն» Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ: Այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու՝ հայերեն եւ ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու

Ռուսախոս ուսանողները՝ ՌԴ դեսպանատանը

Ռուսաստանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շուրջ 200 ուսանողի երեկ մեկ հարկի տակ էր համախմբել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը: Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է ռուսաստանյան համալսարանների 6 մասնաճյուղ՝ Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանները, Մոսկվայի

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿ ՌԵՅՏԻՆԳՆԵՐ

Ըստ «Ուրարտու» համալսարանի ռեկտորի՝ մասնավոր բուհերի հանդեպ երկակի ստանդարտներ չպետք է կիրառել Հայաստանում մի տեսակ արշավ է սկսվել ոչ պետական բուհերի դեմ, մինչդեռ «դրսում» էականը ոչ թե սեփականատերն է, այլ կրթության որակն ու բուհի տված «արտադրանքը»: Ի դեպ, ըստ QI ռեյտինգի (ինտելեկտուալ կապիտալի ընդհանրացված ինդեքս), հայաստանյան բուհերի եւ քոլեջների լավագույն տասնյակում է նաեւ մի քանի

ԷԼԻ «ՇՈՒԽՈՒՐՆԵՐ»՝ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՇՈՒՐՋ

2005թ.-ից ի վեր, ինչ Միխայիլ Բաղդասարովը ձեռք բերեց «Արմավիան», տարին մեկ անգամ պարբերականությամբ լուրեր են տարածվում, որ նա «Արմավիան» վաճառում է: Դրանում հավաստիանալու համար բավական է google.am կայքում փնտրում տալ՝ որպես հուշում գրելով «Արմավիան» վաճառվում է» արտահայտությունը: Եվ նույն պարբերականությամբ էլ Բաղդասարովը հերքում է այդ ընկերության վաճառքի մասին լուրերը: Հերթական լուրերը տարածվեցին վերջին մեկ-երկու շաբաթվա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ

 Խնդրի դրվածքը  ժամանակակից  աշխարհում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընթերցելիս գնալով ավելի եմ համոզվում, որ նրանում բացակայում է մի կարեւոր իրավունք՝ արժանի կերպով, առանց տանջանքի մեռնելու իրավունքը: Էֆթանազիայի, այսինքն բժշկի օգնությամբ կյանքից համեմատաբար անցավ հեռանալու (օրինակ՝ որոշակի ներարկման միջոցով) խնդիրը դրվում է այն դեպքում, երբ մարդը տառապում է անբուժելի ու մեծ ցավ պատճառող հիվանդությամբ: Նման վիճակների

ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ ԱՅՐՎՈՒՄ Է

Մարտի 15-ի կեսօրից այրվում էին Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածի տարածքները: Սահմանային այս գոտում հիմնականում անցյալ տարվանից մնացած, չորացած խոտն էր այրվում, այդ տարածքում ծառեր չկան: Հրդեհը չի կարող անցնել հարեւան հանրապետություն, քանի որ մեկ տարի առաջ հայկական պաշտպանական ուժերի կառուցած ռազմավարական նշանակության ճանապարհը եւ Ոսկեպար գետը կանխում են սահմանագծին կրակի մոտենալը:

ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

Փետրվարի 10-ին «Իտալիան էլի կօգնի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին քննարկել են խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, եւ դեսպանը խոստացել է, որ օգնություն կլինի: Իսկ երեկ Սերգո Կարապետյանը հանդիպել է Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Մարիա

«ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ» 5 ՏԱՐԵԿԱՆ Է

2006 թվականի մարտից Տավուշի մարզում լույս է տեսնում «Տեսանկյուն» թերթը: Այն տպագրվում է 1000 օրինակով եւ տարածվում մարզի բոլոր՝ 4 տարածաշրջաններում: Ֆինանսական դժվարությունների պատճառով հաճախ ուշանում է հերթական համարի տպագրությունը, ամսական «Տեսանկյունի» մեկ-երկու համար է լույս տեսնում: Ընթերցողների հետ կապը չկորցնելու համար 2009 թ. հունիսից գործում է պարբերականի ինտերնետային կայքը: Թերթի 5-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական

Համակարգիչ է պետք

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանի պատասխանատուները նրան տեղեկացրել են, որ երեխաների հաշվառման գործընթացը դանդաղ է ընթանում՝ անձնագրային բաժնում շատ դժվարություններ կան: «Ֆիզիկապես հնարավոր չէ, մեկ աշխատող չի կարող միաժամանակ այդքան մարդու սպասարկել: Մենք գրաֆիկ ենք կազմել կրթօջախների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար, բայց, այնուամենայնիվ, մտավախությունը մեծ է, որ

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Մինչ Հայաստանի դպրոցների տնօրենները Երեւանում ղեկավարելու իրավունք են «նվաճում», Արմավիրի մարզում տնօրենը հրաժարական է տվել: Դպրոցների տնօրենների համար անհանգիստ օրեր են սկսվել. իրենց պաշտոնում վերահաստատվելու բարդ խնդիր ունեն: Նրանք, ովքեր պատվով կհաղթահարեն ղեկավարման հավաստագրի համար անցկացվող քննությունը եւ կապացուցեն, որ արժանի են կրթօջախի ղեկը ստանձնելու բարդ ու չափազանց պատասխանատու դերին՝ գործը շարունակելու թույլտվություն կստանան: Ներկայումս

ՆՈՐԻՑ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

Երեկ տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական տարածքի 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 14 տան բնակչուհի՝ 51-ամյա Գյուլվարդ Լալայանը իր բնակարանում թունավորվել է շմոլ գազից եւ շտապօգնության կողմից ստանալով առաջին բուժօգնություն՝ հրաժարվել է հոսպիտալացումից:

ԻՐԱՆՑՈՒ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ ԷՐ

Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի հարակից տարածքում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահտի Սարհակնային պատկանող «Վոլվո» մակնիշի ՏՆՌ 63745 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը՝ բախվելով գազատար խողովակի կամարին, պոկել է այն: Տեղի է ունեցել գազի արտահոսք եւ հրդեհի բռնկում, ինչի հետեւանքով բռնկվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 24

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ՝ ԱՆՏԱՌՈՒՄ

Զինծառայող Տիգրան Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գնացել է Գետահովիտ գյուղի հարակից անտառը եւ մոլորվել: Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար կանչի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տ. Զաքարյանին փրկարարները բարեհաջող դուրս են բերել անտառից:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԱՐԿԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Մարտի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դաշտում մետաղի ջարդոն հավաքելիս հայտնաբերել են արկի նմանվող 3 մետաղական իր: Տեղում պարզվել է, որ մետաղական իրերը իրականում հրետանային արկեր են: Դեպքի վայր ժամանած սակրավորները պայթեցման եղանակով արկերը վնասազերծել են:

ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՄՈՏ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, թե ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ երկաթգծի կայարանի հարակից տարածքում: Թիվ 17 շենքի բակում այրվել են Հ. Գալանդինին, Թ. Մանուկյանին, Վ. Պողոսյանին եւ Ա. Ասլանյանին պատկանող ավտոտնակների տանիքները՝ ընդհանուր 120 քմ մակերեսով, շենքի հարակից տարածքում 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ «Բիլայն» կապի

Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն

Դատաիրավական համակարգի նողկալի դեմքը Մինչեւ կալանվելս, երբ որեւէ մեկն ինձ ասում էր, որ անմեղ է, ուրիշի փոխարեն է պատիժը կրում, անկեղծ ասած՝ չէի հավատում: Սակայն երկու տարուց ավելի է, ինչ գտնվում եմ կալանավայրում եւ մասնակից եմ եղել այնպիսի զրույցների, հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնք տեղյակ չեն ոչնչից եւ կրում են ուրիշի գործած մեղքն իրենց ուսերին:

ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՆՔԸ՝ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՔ

Վահան Ռազմիկի Հարությունյանը, ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված է արդարություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից,սակայն մինչ այդ որոշել է դիմել ՀՀ նախագահին: Վահանի հայրը՝ Ռազմիկ Հարությունյանը, ծնված օրից՝ 1951թ. ապրել է Անտառային փողոցի 118/2 տանը, այստեղ էլ 2010թ. մայիսին մահացել, ինչպես որդին է ասում՝ Արայիկ Ստեփանյանի պատճառով: Հարությունյանների եւ Ա. Ստեփանյանի հակամարտությունը սկսվել է 2006-ից, երբ

«ԽՈԶԻ ԳՐԻՊ»՝ ԱՌԱՆՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ

Միջազգային լրատվամիջոցների վկայությամբ՝ հարեւան Վրաստանում H1N1 վարակի («խոզի գրիպի») պատճառով տարեսկզբից մինչ օրս արդեն 42 մարդ է մահացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանից Հայաստան եւ հակառակ՝ մարդկանց տեղաշարժը բավականին ակտիվ է, մենք փորձեցինք պարզել՝ արդյոք H1N1 վարակի դեպք մեր երկրում չի՞ գրանցվել: Մեզ հետ զրույցում հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էլ ո՛չ հերքեց, ո՛չ

«ՕՐԵՆՔԸ ՓՈԽԵՔ՝ ԹԵՄԱՆ ԿՓԱԿՎԻ»

Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով բացօթյա առեւտրականների բողոքի ցույցերին ասել է. «Բացօթյա առեւտրի հետ կապված, մի շարք պատգամավորներ որոշակի ձեւով ցույց տալով իրենց անհանգստությունը՝ անընդհատ ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Այնինչ, մեր այսօրվա թիմը կատարում է զուտ օրենքով նախատեսված գործառույթը, որոնք հենց այդ պատգամավորներն են ընդունել: 2004 թվականին օրենք

«Սվաղել» էլ կա՝ «սվաղել» էլ

ՔԿՀ-ից թաքցնում են, որ դատապարտյալները աղիքային խնդիրներ ունեն Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ոստիկանների գլխին խրատներ էր կարդում եւ հորդորում հանցագործությունները չպարտակել, այլ՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալ, իրավական համակարգի մեկ այլ հիմնարկում ջանասիրաբար թաքցնում են դատապարտյալների հետ տեղի ունեցած դեպքը, որն անիջականորեն առնչվում է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդու առողջությանը: «Առավոտի» տեղեկություններով, մոտ

ՈՄԱՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ, ՈՄԱՆՔ՝ ՈՉ

Կաթնամթերք արտադրողները վստահեցնում են, որ թանկացումներ չանող տնտեսվարողներն արտադրանքում կաթի փոշի են օգտագործում: Կաթնամթերքի շուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում 10-15% թանկացումներ են եղել: Արտադրող ընկերություններն այդ թանկացումները պատճառաբանում են մթերվող կաթի գնի բարձրացմամբ: «Մարիաննա» ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի պաստերիզացված եւ մանրէազերծված կաթի, կաթնաշոռի, կեֆիրի, թթվասերի, մածունի եւ քամած մածունի շուկաներում, իր արտադրանքի գնի կտրուկ

ԽՈՍՔԸ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

«Առավոտի» «Մայրաքաղաքի փողոցները մեջ-մեջ են անում» (15.03.2011) հրապարակմանն է անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը: Վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետարանը չի պատրաստվում մայրաքաղաքի փողոցները վարձակալությամբ տրամադրել. խոսքը միայն ավտոկայանատեղիներին է վերաբերում: Վարչությունից նաեւ տեղեկացնում են. «Մայրաքաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման եւ կանոնակարգման նպատակով ստեղծված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» օրենքի նախագիծ է մշակվել, որը ներկայումս քննարկվում է

15 ուսանող կգա Հայաստան

Տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ամրապնդել սփյուռք-հայրենիք կապը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ բիզնեսի եւ կրթօջախի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Ինչպես անցյալ տարի, այս

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031