Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է որոշ լրագրողներից

  Ստամբուլում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հունահռոմեական ըմբիշների մասնակցությունը լրատվամիջոցները համարեցին չհաջողված: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այս գնահատականին մասամբ է համամիտ: Սակայն նա aravot.am-ին տված հարցազրույցում դժգոհեց որոշ լրագրողներից. «Որոշ լրագրողներ կան, որոնք, ասես, անհամբերությամբ սպասում են անհաջողությունների: Այդպիսիք հաջողություններն աշխատում են չնկատել: Իսկ անհաջողության դեպքում ամեն ինչ կրկնակի, եռակի խտացված են ներկայացնում»,

49-ամյա Էվանդեր Հոլիֆիլդը դեռ երազում է

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան մտադիր է ավարտել աշխարհի բացարձակ չեմպիոնի կարգավիճակում եւ երազանքն ի կատար ածելու համար պատրաստ է մենամարտել այսօրվա առաջատարներից մեկի հետ: Նա լրատվամիջոցներին մասնավորապես ասել է. «Ես կարող եմ հաղթել Կլիչկո եղբայրներից ցանկացածին: Նրանք մտածում են միայն իրենց հոնորարների մասին: Այդ պատճառով

«Իմպուլս»-«Ուլիս» հանդիպման վայրը փոխվել է

Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով ֆուտբոլասերներին տեղեկացնում էր, որ ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումը կայանալու է Աբովյանի քաղաքային ստադիոնում: Պատճառը Իջեւանի «Արնար» ստադիոնի խոտածածկի խիստ անմխիթար վիճակն է: «Առավոտ» օրաթերթ

Բոդիբիլդինգ նշանակում է մարմնակերտություն

Մայր թատրոնում անցկացված բոդիբիլդինգի՝ Գագիկ Ծառուկյանի գավաթի երրորդ խաղարկությանը մասնակցեցին հիմնականում Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի 27 ներկայացուցիչներ: Բոդիբիլդինգը համեմատաբար վերջերս է սկսել հանրապետությունում զարգացման իրական թափ հավաքել: Ու ինչպես ցույց տվեց մրցումը, մարզված մարմին ունենալու ցանկություն արդեն ունի նաեւ գեղեցիկ սեռը, որի ներկայացուցիչը հանդես եկավ ցուցադրական մրցելույթով: Իսկ տղամարդկանց մասնակցությամբ հիմնական պայքարն անցավ հետեւյալ

Ժամանակը կարծես կանգ է առել

Մաշտոցի պողոտայի շատրվանների այգուց դեպի Մանկական երկաթուղի տանող ստորգետնյա ուղին Երեւանի ամենամեծ գետնանցումն է՝ ամենաերկարը եւ ամենակեղտոտը: Երեխաների հետ այստեղից անցնող մի երիտասարդ հայրիկ մեզ հետ զրույցում նեղսրտեց՝ գետնանցումի պատերի վրա գրություններ կային նույնիսկ խորհրդային տարիներին, սակայն… Այսօր պատերի վրա ոչ թե հին գրություններ են, այլ «թարմացված», արդեն մի քանի «շերտապատ» նոր գրություններ եւ «նկարչություն»:

ԱԺ ընդդիմադիրները պնդում են ԸՕ վերաբերյալ իրենց առաջարկները

Այսօր ԱԺ «ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատվիրակությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպեցին  Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության անդամներին: «ժառանգությունը» ներկայացնում էին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ քարտուղար Լարիսա Ալավերդյանը, իսկ ՀՅԴ-ը` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների կողմից առաջարկվեց նոյեմբերի 2-ին եւ 3-ին Երեւանում այդ հանձնաժողովի հերթական նիստում քննարկել եւ հաստատվելիք

Դիվանագետի սխալը սակրավորի սխալ է

Արման Նավասարդյանն ու հետաքրքրաշարժ դիվանագիտությունը Լույս է տեսել արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանի «Հետաքրքրաշարժ դիվանագիտական մատենաշարի» «Հերմեսից մինչեւ մեր օրերը» գիրքը: Առաջաբանը գրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, նկարները Վահե Գասպարյանինն են: Հեղինակը գիրքը նվիրել է տիկնոջը՝ Լաուրային: Ա. Նավասարդյանը գրքում հանրամատչելի ներկայացրել է դիվանագիտությունը՝ իր գրված եւ չգրված օրենքներով,

Ամուսինը դանակահարելով սպանել է կնոջը եւ հորը

Այսօր` նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7.40-ին ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի հիվանդանոցից այն մասին, որ մահացած վիճակում շնչափողի եւ ճակատային մասերում կտրված վերքերով Լոռու մարզի Դարպաս գյուղից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ

Զաքյանը մերժում է էրոտիկ բեմադրությունները

Երգչուհին հայերից առաջինն է, ով Գերմանիայի Berlin Cathedral-ում  մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացմանը: Շոու-բիզնեսի «գործող» կանոններին համապատասխան, հավանաբար երիտասարդությանը գրավելու, նրանց դասական երաժշտության հետ կապելու համար որոշ «ձեռնարկատերեր» ձեռնամուխ են եղել համաշխարհային օպերային գրականության, այդ թվում՝ Բիզեի «Կարմենի», Վերդիի «Տրավիատայի» եւ այլնի պոռնո կամ էրոտիկ տարբերակներին: Ցանկության դեպքում հայերս, առայժմ հատվածաբար, դրանց ակնդիրը կարող ենք

Սյուզի Կենտիկյանն այս տարի չի գա Հայաստան

Սովորաբար, արտասահմանում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները յուրաքանչյուր հերթական մենամարտից հետո, առավել եւս՝ հաջող, գալիս են Հայաստան եւ հաղթանակի բերկրանքը կիսում երկրպագուների հետ: Վերջին երկու տարիներին այդպես էր անում նաեւ 50,8 կգ քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով աշխարհի գոտիների տիրակալ Սյուզի Կենտիկյանը: Սակայն այս տարի նա ծանրաբեռվածության պատճառով չի կարող թաիլանդցի Տեերապոն Պաննիմիտի նկատմամբ տարած հաղթանակից հետո

Մի՞թե այդքան վատ է

«Մարդահամար-2011»-ին մասնակցելու կոչը քաղաքացիներին առանձնապես չի ոգեւորել Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն», իսկ հոկտեմբերի 27-ին «Անտարբեր են նաեւ հաշվարարները» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Մարդահամար-2011»-ի նկատմամբ անտարբերություն են դրսեւորում ինչպես առանձին քաղաքացիներ, ինչը գովելի չէ, այնպես էլ պետության անունից որոշակի գործողություններ իրականացնելու կոչված անձինք՝ ինչը պախարակելի է: Այս փոխադարձ անտարբերությունից հետո ծնվեց Հայաստանի Հանրապետությունում

Իջեւանի «Պոպոքնուտում» բացահայտվել է անառականոց

Իջեւան  քաղաքի ծայրամասում` Երեւանյան փողոցի ներքեւի մասում ոստիկանները բացահայտել են անառականոց: Ընկուզենիներով պատված այդ վայրը Իջեւանում հայտնի է «Պոպոքնուտ» անունով: Տարածքը քաղաքի սեփականությունն է: Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչուհի Աշխեն Թամրազյանը իր ծանոթ աղջիկներին հրավիրել է այդտեղ եւ նրանց «հրամցրել» այցելու տղամարդկանց: Վերջիններս «Պոպոքնուտում» նաեւ կերուխում են արել: Կանայք իրենց մատուցած ծառայությունների դիմաց ամեն հաճախորդից

Նախաքննությունից հետո

«Առավոտի» նախորդ համարներում մենք պարբերաբար անդրադարձել ենք դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ հարուցված քրեական գործերին՝ տեղեկացնելով նախաքննության արդյունքների մասին: Ինչ եղավ դրանից հետո: «Առավոտը» փորձել է գնալ այդ գործերի հետքերով: Դատապարտյալներին միացավ ՔԿՀ աշխատակիցը ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը համաձայնության էր եկել դատապարտյալների հետ

2.11.2011

2.11.2011

«Ֆոլցվագեն»-ը, կոտրելով գիշերային ակումբի գովազդային վահանակը, իջել է սանդուղքներով եւ հայտնվել ակումբի մուտքի դռան առջեւ. կա 2 վիրավոր

Այսօր` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց 46-ամյա Լյուդվիգ Կնյազյանը, վարելով «Ֆոլցվագեն» մակնիշի 27 ՕՕ 490 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, ընդհարվել «Թայմս սքուեր» գիշերային ակումբի գովազդային վահանակին, այնուհետեւ իջել է գիշերային ակումբի

ՀԴՄ կտրոնների գործով

Մեղադրյալներից մեկը հետախուզվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչությունում ավարտվել է խարդախություն կատարելու եւ առեւտրային կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ի. Գեւորգյանը 2010թ. հուլիսից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական

Վախենում են սուրճ խմելիս հարեւանից վարակվեն

Մարդիկ ՄԻԱՎ վարակակրի օգտագործած համակարգչից չեն ուզում օգտվել,  իսկ նրանց հետ հարեւանություն անելու մասին խոսք լինել չի կարող: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մի քանի օր առաջ սոցիալական ներառման վերաբերյալ մարդկային զարգացման տարածաշրջանային զեկույց էր հրապարակել: Զեկույցում մի ուշագրավ հատված կա, որը վերաբերում է հայ հասարակության հանդուրժողականությանը՝ որպես հարեւան: Հետազոտություն անցկացնելիս մարդկանց հարցրել են, թե ի՞նչ տիպի,

Բանակի խնդիրները դուրս են զուտ բանակային լինելու շրջանակից

Ընդդիմադիր գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանի համոզմամբ՝ «այն, որ այսօր բանակի խնդիրն արդեն դուրս է եկել զուտ բանակային լինելու շրջանակներից, եւ բանակում տեղի ունեցող միջադեպերն էլ մեկ կամ հարյուրավոր ընտանիքի վիշտը չեն այլեւս, արդեն ակնհայտ է»: Մասամբ համաձայնելով որոշ պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե՝ բանակում տեղի ունեցող միջադեպերն իրականում չեն ավելացել, այլ դրանք

Բանակը հասարակության հայելին չէ

Բանակն առանձին համակարգ է, որտեղ գործում են  միանգամայն այլ օրենքներ Հայկական բանակը շարունակում է մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, եւ դա նորմալ է, որովհետեւ հասարակությունը սովորաբար բուռն է արձագանքում այն խնդիրներին, որոնք իրենն է համարում: Այդպես մտածողներից մեկն էլ ընդդիմադիր գործիչ Հովհաննես Իգիթյանն է, որը «Առավոտի» հետ զրույցում նախընտրեց խոսել ոչ թե որպես քաղաքական եւ

Արթուր Էլբակյան «20 տարի ոչ մի հայաստանյան պրոֆեսիոնալ թատերախումբ չի ներկայացել ամերիկյան հանդիսատեսին»

ԱՄՆ-ում Լոս Անջելես քաղաքում մեծ հաջողությամբ են անցել Երեւանի Կամերային պետական թատրոնի հյուրախաղերը: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին ASA ART միջազգային հոլդինգից, հյուրախաղերը «Աշխարհի թատրոններ» փառատոնի շրջանակներում կազմակերպել էին իրենք: «Մենք չվախեցանք Կամերային թատրոնին 3 անուն ներկայացումով հրավիրել ԱՄՆ,- ասաց ռեժիսոր-պրոդյուսեր եւ ASA ART հոլդինգի ու փառատոնի համահիմնադիր Արթուր Էլբակյանը:- Մենք միտումնավոր կազմակերպեցինք թատրոնի խաղացանկային հյուրախաղեր, որ

Շիրակում շները քիչ են կծել, օձերը քիչ են խայթել, վարորդները շատ են խախտել

Արտակարգ իրավիճակների Շիրակի վարչության տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 294 դեպք, ինչը 11 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նվազել է նաեւ զոհերի եւ վիրավորների քանակը: Անցած տարվա առաջին 9 ամիսներին զոհվել էր 28, վիրավորվել 210 մարդ, այս տարի՝ համապատասխանաբար՝ 20 եւ 156: Ըստ նույն աղբյուրի, նվազել են գրեթե բոլոր

Բնակարանամուտ

  Կար այսպիսի մի բլոգ՝ melaniabarseghyan.blogspot.com: Գրում էի այնտեղ որոշ մանր-մունր բաներ՝ ճաշատեսակներ, կարծիքներ, անգամ, ներողություն անհամեստությանս համար՝ դատողություններ: Կար ու հիմա չկա: Տեղափոխվել է, եւ արդեն այստեղ է՝ «Առավոտի» վիրտուալ տարածքում: Մտավախությանս՝ ախր ես ինչպես «Առավոտի» կայքում ասենք բաղադրատոմսեր գրեմ, մեր առցանց խմբագիր Աննա Իսրայելյանը, ժպիտով պատասխանեց՝ «քո տարածքն է, ինչ ուզում ես՝ գրի»:

Վաղը հայ ծանրորդները մեկնում են Փարիզ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները վաղը մեկնում են Փարիզ, որտեղ նոյեմբերի 5-ին մեկնարկող եւ անցած տարի Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունների ընդհանուր արդյունքներով կորոշվի, թե Հայաստանը Լոնդոնի օլիմպիական խաղերում քանի մասնակից է ունենալու: Տղաները (6 ծանրորդ) մրցավայր մեկնում են Պոդոլսկից, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն էին անցկացնում, իսկ աղջիկները (4 ծանրորդ)՝ Երեւանից: Մեր ծանրորդներից նոյեմբերի

Մեղավորը համակարգն է

«Ո՞ւմ մեղադրել, եթե Ադրբեջանը դառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Որեւէ անձի խնդիր չէ, որ բանակում այդքան անհաջողություններ են: Անձի խնդիր չէ, որ գներն այսպիսի թափով աճում են: Համակարգային ձախողումները անձով, մեղավորներ փնտրելով չեն լուծվում, համակարգի փոփոխություն է պետք, եւ մենք, որ առաջարկում ենք հրաժարական, հենց դա նկատի ունենք: Որեւէ կադրի փոփոխությամբ կամ

Իսկ տուրուդմփոց կլինի՞

Քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերվում  կադրային փոխատեղումներին «Ճգնաժամի խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել… Իսկ որ այդ ճաքերը խորանալու են՝ բացարձակապես մի կասկածեք… Այդ հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ պաշտոնանկություններ, խայտառակ պաշտոնանկություններ: Բանը կարող է հասնել նույնիսկ տուրուդմփոցի, որովհետեւ արդեն սա խորտակվող

Բազմավեկտորության վնասները

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերջին հանրահավաքում, որում նա առնվազն չի բացառել հերթական խորհրդարանական ընտրությունները, չարախնդություն է առաջացրել ՀԱԿ-ի հակառակորդների շրջանում: Ի դեպ, Կոնգրեսի այդ, այսպես ասած, «տարբերակ B-ն»՝ հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ իմփիչմենթ հայտարարել Սերժ Սարգսյանին, բացի կասկածելի իրագործելիությունից, ունի նաեւ մեթոդաբանական թերություն՝ ներկայիս Սահմանադրությամբ՝ ԱԺ-ում ընդդիմադիր մեծամասնություն ունենալու դեպքում նախագահը լծակներ չի ունենա երկիրը ղեկավարելու,

Ընտրական հանձնաժողովների անդամներ՝ ԽԾԲ-ով

Դասընթացի մասնակիցներից կընտրվեն թեկնածուի կամ կուսակցությունների առաջնորդների բարեկամներն ու ծանոթները Արդեն մեկ ամիս է Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով դասընթաց-քննություններ է կազմակերպում հանձնաժողովների աշխատակիցների համար: Հանձնաժողովներում աշխատելու համար դիմել է 40 հազարից ավելի մարդ, սակայն ըստ կազմակերպիչների, դա 5 անգամ ավել է պահանջվող կազմից: Կազմակերպիչները նշում են, որ հանրապետության 1080 ընտրատեղամասերում

Մամուլի ակումբները լավ չեն աշխատում

Վերջին շրջանում Հայաստանյան լրատվական դաշտի անբաժանելի մասը դարձած տարբեր մամուլի ակումբները, որոնց հիմնական բանուգործը ասուլիսներ ու բանավեճեր կազմակերպելն է, երբեմն հենց իրենք չափազանց անկազմակերպ են: Երբ ամիսը մեկ անգամ ես գնում-հասնում ակումբ, եւ դուռը փակ գտնում, դեռ մի կերպ դիմանում ես, բայց երբ երկու օր իրար հետեւից տարբեր ակումբներ հրավիրում են ասուլիսի եւ պարզվում է,

Հովիկ Աբրահամյանի ասուլիսը չի կայանա

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հրաժարականից հետո շրջանառվեց տեղեկատվություն, թե հրաժարականի մասին նա կխոսի այսօրվա ասուլիսի ժամանակ:Սակայն ինչպես Panorama.am-ին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր ասուլիս չի լինելու է: Ժամկետները դեռ ճշտվում են, նախապես կհայտարարվի:

Իշխանությունները փոխարինում են Շուշան Պետրոսյանին Նունե Եսայանով

ԵՐԵՎԱՆ – Չնայած օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն դեռ չի այցելել Հայաստան, կադրային փոփոխությունները շարունակում են ցնցել մամուլը և ծանոթով գործի ընդունված չինովնիկներին:  Պաշտոնանկությունների շղթան չշրջանցեց նաև շոու բիզնեսի ոլորտը, վերջին տվյալներով իշխանությունները ազատեցին Շուշան Պետրոսյանին գլխավոր բարոյահոգեբանական երգչուհու պաշտոնից: Համաձայն վերջին ասեկոսեների` նոր նախընտրական փուլում նրան կփոխարինի երգչուհի Նունե Եսայանը, ով պետք է թարմություն բերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031