Օրվա լրահոսը

Արաբական ձմեռ

Արդեն մի քանի ամիս է՝ ես շարունակում եմ զարմանալ, թե ինչն է մարդկանց այդքան ոգեւորել «արաբական գարնան» մեջ: Ընդ որում, հիացական եւ հուսառատ բացականչություններ էին լսվում թե՛ Արեւմուտքի լիդերների եւ թե՛ մեր ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ի վերջո, ինչպիսի՞ հարց են լուծել «հեղափոխությունները» Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում: Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարուստ, ավելի բարգավաճ կյանքո՞վ, բռնապետներին

Այդ դաժան սպորտը (Տեսանյութ)

«Օ՛ սպորտ, դու խաղաղություն ես» կարգախոսը միշտ չէ, որ ծառայում է նպատակին: Շատ հաճախ մարզիկները պայքարի բովում միմյանց նկատմամբ դաժանության հասնող կոպտություններ են թույլ տալիս, ինչին էլ, որպես կանոն, հետեւում է ծեծկռտուքը: Ու եթե կան մարզաձեւեր` ռեգբի, ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ, ֆուտբոլ, հոկեյ, հանդբոլ, որոնցում բախումներ թույլատրվում են՝ հայ մարզասերին անծանոթ է, երբ ձեռքերի ուժով միմյանց

22.11.2011

Դիտավանում ծնողները պարտք են դասագրքերի գումարը

Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանն ասաց, որ  աշակերտների սոցիալապես անապահով ծնողները չեն կարողանում վճարել դասագրքերի վարձակալության գումարները: Վերջին 10 տարում Խաշթառակի դպրոցում դասագրքերի գումարի 320 հազար պարտք կա, ինչի պատճառով դպրոցը չի կարողանում լրիվ ցանկով ստանալ պահանջվելիք դասագրքերը: Խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ դպրոցներում:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Սահման պաշտպանելը չի համարվում ստաժ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի բնակիչ Պավլիկ Էլլարյանը դժգոհում է, որ ինքը եւ շատ համագյուղացիներ 90-ական թվականներին որպես զինվորական ծառայել են, պաշտպանել հայրենի գյուղի սահմանները, սակայն սոցիալական ապահովության ծառայությունը դա աշխատանքային ստաժ չի համարում, պատճառաբանելով, թե այդ տարիներին զինվորականներն իրենց աշխատավարձը ստացել են ամբողջությամբ եւ դրանից մուծումներ չեն կատարել կենսաթոշակային հիմնադրամին: Ռազմական գործողությունների մասնակիցները տարակուսում են.

Արեւը վերադարձել է Հայաստանի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօր Հայաստանում չկան փակ ճանապարհներ: Ավելին, եթե անցած շաբաթավերջին եւ երեկ արեւ էր միայն Հայաստանի մի մասում, ապա այսօր արեւային եղանակ է գրեթե ողջ հանրապետությունում՝ Տավուշից ու Լոռռից մինչեւ Վայոց ձոր եւ Սյունիք: Եթե երեկ մերկասառույց կար Սելիմի լեռնանցքում եւ Իջեւան-Սեւան ճանապարհին, իսկ մառախուղ Թալինում եւ Աշոցքում, ապա այսօր

Վարչապետը «աչքով տվեց» մեր տնտեսական աճը

 Երկու տարի առաջ այս օրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր հանրությանը խորհուրդ տվեց չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այդ ճգնաժամը շրջանցի Հայաստանը։ Չլսեցինք վարչապետին։ Ճգնաժամը չշրջանցեց Հայաստանը։ Ավելին, շարունակեցինք անընդհատ խոսել ու այնքան խոսեցինք, որ ճգնաժամի նոր սրացման նշանները նորից ի հայտ եկան։ Երեկ հրապարակված պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել

Տուգանքն այդ սուպերմարկետների մեկ օրվա շրջանառությունն է

Բանից պարզվում է՝ Երեւանի բոլոր հայտնի սուպերմարկետներում («ՍԱՍ», «Սթար», «Երեւան Սիթի», «Ֆրեշ», «Նոր Զովք») կարագի անվան տակ բուսասերուցքային խառնուրդ «սփրեդ») է վաճառվել։ «ՉԻ» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, իհարկե, բացառիկ խիզախություն է ցուցաբերել, բացահայտել է այս փաստերը եւ այս ընկերություններից յուրաքանչյուրին տուգանել է 3 միլիոն դրամով։ 3 միլիոն դրամն, ի դեպ, նորմալ սուպերմարկետների մեկ օրվա

Կարագի հարցով խաբեբայություն գործածները՝ իշխանական գործարարներ

Ես այսպես, իրենց հաճախորդներին շարունակաբար խաբել եւ կարագի անվան տակ սերուցքային սփրեդ են վաճառել «Ալեքս Գրիգ», «Սաս գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցերը։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ վերը նշված ընկերությունները պատկանում են իշխանությունների հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող անձանց։ Բավական է նշել միայն «Սթար»-ի եւ «Ֆրեշ»-ի սեփականատեր Աֆանդյանի անունը, որը նաեւ

Օրենսդիրն ընդդեմ Սահմանադրական դատարանի որոշման

Հատված ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հարցազրույցից: -Հնարավո՞ր է, որ խորհրդարանն առաջիկայում նորից անդրադառնա այս հարցին` նվազեցնի վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման առավելագույն չափը, անսալով ՍԴ հորդորներին։    -Խորհրդարանը օրենսդիր, միաժամանակ քաղաքական մարմին է, եւ ոչ մի Սահմանադրական դատարան չի կարող Ազգային ժողովին ստիպել պատժամիջոցների չափը նվազեցնել, ասենք`

Հախվերդյանը՝ ՀՀԿ-ի համերգին. «Երեք պրեզիդենտներից ոչ մեկին չընտրեք»

Կիրակի օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մի գեղեցիկ համերգ տեղի ունեցավ, որը կարող էր ավելի գեղեցիկ լինել, եթե քաղաքական նպատակներով կազմակերպված չլիներ։ Իշխող կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էին երեւանցիներիս կողմից շատ սիրված հեղինակ-կատարողների համերգը, երաժիշտներ, որոնց խոսքն ու հնչյունները ոչ մեկին անտարբեր չեն թողնում։ Այս կատարողները տարբերվում են էստրադային կամ

«Google, GTUG and Rock’n Roll» հանդիպումների ֆորմատի Երեւանյան տարբերակը

2011թ. նոյեմբերի 27-ին Երևանում` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա GTUG’s Day Armenia միջոցառումը, որը ԱՊՀ GTUG (Google Technology User Group) խմբերի կողմից մեծ կիրառություն ունեցող «Google, GTUG and Rock’n Roll» հանդիպումների ֆորմատի Երևանյան տարբերակն է: Այսպիսի միջոցառումներ արդեն տեղի են ունեցել Ալմաթի, Տաշքենտ, Մինսկ, Կիև և Մոսկվա քաղաքներում: Միջոցառմանը կարող են մասնակցելու բոլոր ցանկացողները,

Կուռնիկովան Իգլեսիասից երեխա է սպասում

Աննա Կուռնիկովա-Էնրիկե Իգլեսիաս աստղային զույգը, հնարավոր է, երեխա է սպասում: Այս մասին գրում է անգլիական «Daili Mail»-ը: Նման ենթադրության հիմք ծառայել են ԶԼՄ-ներում պապարացիների հրապարակած լուսանկարները, որոնցում թենիսիստուհին եւ երգիչը Մայամիի ծովախորշում հանգստանում են նավի վրա: Եվ քանի որ Աննան մշտապես մարզական լավ վիճակ է պաշտպանում, նրա փոքր-ինչ կլորացած փորը լրագրողներին հիմք է տվել եզրակացնել,

Moody’s-ը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»` պայմանավորված Եվրոպայում եւ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ: Moody’s նշել է, որ Եվրոպային եւ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական արտահանման 58 %-ը, եւ Հայաստանի կախվածությունը ռուսաստանյան շուկայից իր մեջ ռիսկեր է պարունակում: Moody’s նաեւ կարծում է, որ մետաղների գների հնարավոր նվազումը եւս կարող է ազդել Հայաստանի տնտեսության

Երիտասարդը ինքնասպան է եղել «50-ամյակի» կամրջի տակ

Այսօր` նոյեմբերի 22-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Շիրակամուտ տանող ճանապարհին` այսպես կոչված «50-ամյակի» կամրջի տակով անցնող խողովակներից կախված երիտասարդ կա: Շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի

Գիսանեն փակեց իր էջը

Այսօր` նոյեմբերի 21-ին, Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի փակման արարողությունը, որին մասնակցում էին Գյումու, Վանաձորի, Շուշիի և Երևանի երիտասարդ ստեղծագործողները: Փակման արարողության ժամանակ հաղթող մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ: «Լավագույն դերասան/ուհի/» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիաննա Ավետիսյանն ու Արմեն Մարգարյանը: «Երկրորդ պլանի դերասան/ուհի/» անվանակարգում ` Ստելլա և Մարատ Խաչատրյաններն էին, իսկ «Լավագույն բեմանկարչություն» անվանակարգում

«Գաղտնի» նիստ են արել Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածի հայցով

«Առավոտի» տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին կայացել է Հոկտեմբերի 27 -ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի գործով դատական նիստ: Հիշեցնենք, որ նա դիմել էր դատարան՝ իր գործը վերանայելու խնդրանքով: Բանն այն է, որ այս տարվա մայիսի 23-ին ՀՀ Քր. Օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն դիտավորյալ սպանության համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումից դարձել է 20 տարի ազատազրկում, եւ

Այստեղ կրթաթոշակ են ստանում բոլորը

Էջմիածնի կենտրոնից հեռու է Չոբանքյարայի խճուղին: Արմավիրի մարզի միակ Էջմիածնի Արհեստագործական ուսումնարանն այնտեղ է: Դաշտերի մեջ ընկած կիսախարխուլ այս ուսումնարանը ջերմ ու հոգատար անկյուն է թե´ ուսուցչական անձնակազմի, թե´ ուսանողների համար: Վերջիններիս թիվը դասավանդողների քանակից շատ չի տարբերվում. այս տարի ուսումնարան ընդունվել է ընդամենը 25 աշակերտ: «Շատ ծնողների մոտ պահպանվել է Խորհրդային Միության պրոֆուսումնարանների հասկացությունը,-ասում

Հրաչ Քեշիշյանն աշխատանքի է գնացել

ATV հեռուստատեսության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը սրտի վիրահատությունից հետո այսօր առաջին անգամ աշխատանքի է գնացել: Հիշեցնենք, որ Հ. Քեշիշյանը նոյեմբերի 9-ին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ, հիվանդանոց էր գնացել ու վիրահատվել: Նրա առողջական վիճակը կայուն է, ինքնազգացողությունը ՝ գերազանց:

Սիրիր քեզ ՀԱԿ-ի մեջ, եւ ոչ թե ՀԱԿ-ը քո մեջ

Բլոգները մեր սեփական տարածքներն են՝ զերծ խմբագրական միջամտությունից: Այստեղ գուցե կարող ենք մեզ թույլ տալ այնքան էլ լուրջ չլինել, որքան պարտավոր ենք լինել թերթային կամ կայքային պաշտոնական տարածքում: Եվ ողջ օրը մեկը մեկից տխուր լուրեր ստանալուց ու դրանք կայքում տեղադրելուց , Գագիկ Շամշյանի ամեն զանգից տագնապելուց հետո, թե էլի ով է ինքնասպան եղել, վրաերթի կամ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին փոխեցին

Երեկ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանին ազատել է պաշտոնից եւ նրա փոխարեն վարչական շրջանի ղեկավար է նշանակել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՀՀԿ անդամ Հրայր Անտոնյանին:

Նոտար են դառնում միայն «լավ պապաների» աղջիկները

Տասն օր առաջ  տեղեկացրել ենք, որ նոտարական որակավորման քննություններին մասնակցում են ոչ պատահական մարդիկ: Պարզվում է հայտնիների դուստրերը այդքանով չեն սահմանափակվում, «Առավոտի» տեղեկություններով՝ նոտար դառնալու հավակնություններ ունեն նաեւԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրը՝ Հայկուհի Հարությունյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Էդիկ Մանուկյանի հարս Աննան, դատախազ Յուրա Ավետիսյանի աղջիկ

Համակարգչային կենտրոն կույրերի համար

Նարինեն սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի անվճար համակարգում: 5 տարեկան հասակում ավտովթարի հետևանքով վնասել է աչքերը: Դիմել է մի շարք վիրահատությունների, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել միայն մի աչքը ,  մի աչքում կատարվել է պրոթեզավորում, մյուսով էլ լավ չի տեսնում, կարճատես է:  «Հիմնակնում ձայագրում եմ դասախոսությունները, իսկ որոշ առարկաներ պարապելիս օգնում է

Երկուսին փրկեցին, մեկին՝ չհասցրին

Ինչպես արդեն հաղորդել ենք, նոյեմբերի 21-ին ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ, որոնց շուտով օգնության են հասել անցորդներ: Ջրանցքից հանվել են 18-ամյա Արուսյակ Խաչատրյանն ու 17-ամյա Լևոն Սաֆարյանը, որոնք ներկայումս Շտապօգնության հիվանդանոցում են, սակայն 3-րդ երիտասարդին` Արթուր Աղայանին (18-20 տարեկան), չի հաջողվել փրկել. նրան էլ են դուրս բերել ջրից, սակայն

Տիգրան Սարգսյանը դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի` վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում եղած հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Այս մասին Aravot.am-ին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը:

«Աստված այստեղ կապ չունի»

Մարդը հող ունի, ինչքան բարձր կառուցի, էնքան եկամուտը  շատ կլինի: Կարծում  է Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը: Խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում կառուցվող 50 հարկանի  աշտարակի   եւ այն կառուցողների մասին է: Լրագրողների հետ հանդիպմանն են քննարկում այդ հարցը: Ասում են` իրանական կազմակերպություն է կառուցում, անունն էլ չգիտեն:  Հրաչ Պողոսյանն   հիշում է` Երեւանի գլխավոր

Հովհաննես Սահակյան. «Եթե մարդիկ իրենց ապագան տեսնում են ՀՀԿ-ում՝ նորմալ է»

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Սերժ Սարգսյանին ընդամենը նախընտրական շրջանին բնորոշ քայլ է: ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր հրապարակված նամակը Սերժ Սարգսյանին, ասաց.«Այդ հարցադրումը նաեւ Աժ-ում եղավ, եւ պարոն Աշոտյանը, անդրադառնալով դրան, ասաց, որ բուհերում եւ այլ կրթօջախներում հանդիպումները կամ Հանրապետական կուսակցության գործունեությունը

Գյումրիում 78-ամյա ծերունի է կախվել

Շաբաթ օրը, ժամը 13.00 սահմաններում, անհայտ պատճառներով իր սենյակում ինքնասպան է եղել Գյումրիի «Թուրքի մայլա» կոչվող թաղի բնակիչ, 1933 թվականին ծնված Սարգիս Ռոստոմի Վարդանյանը: Բարեկամների պատմելով, վերջինիս դին հայտնաբերել է թոռնուհին, ով  ժամը 12.30-13.00-ի սահմաններում մշտապես սուրճ է տարել պապիկին: Ի դեպ, սա ծերուկի ինքնասպանություն կատարելու առաջին փորձը չէ: Բարեկամների ասելով, նա կախվելու «խասյաթ» է

3 երիտասարդներ ընկել են Հրազդան կիրճի ջրանցքը. 2-ին կարողացել են փրկել, 1-ին` ոչ (Լրացված)

Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ: Բարեբախտաբար, ջրանցքի այդ հատվածի հարևանությամբ անցնելիս են եղել մի քանի այլ երիտասարդներ, ովքեր նետվել են ջուրը` փրկելու երիտասարդներին: Օգնության հասածները կարողացել են ջրանցքից

Նյութերը երբեմն չեն համապատասխանում իրականությանը. Ռեկտորը համալսարանի պաշտոնաթերթի մասին

«Էկոնոմ plus»-ը տնտեսագիտական ուղղվածության պարբերական է, բայց այնտեղ ամեն ինչ կա, բացի էկոնոմիկայից: Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի Ուսանողական խորհրդի պաշտոնաթերթն է: Այսօր էլ տասնամյակն էր: Այս առթիվ միջոցառում էին կազմակերպել համալսարանի ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:  Միջոցառմանը «Առավոտ երիտասարդականին» հայտնեցին` պաշտոնաթերթի «Էկոնոմ» հատվածը տնտեսագիտության մասին է, «plus»-ը` այլ հարցերի եւ թեմաների: Ամսագիրը թերթելուց հետո

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728