Օրվա լրահոսը
Ֆրանսիան պատրաստ է հայ – թուրքական քննարկումներ հյուրընկալել
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այսօր Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ – թուրքական քննարկումները։ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ։ Նման աշխատանք կարող է կատարվել
«Մենք հոգնում ենք միօրինակությունից»
«Մարզերում չեն կարողանում ապահովել աշակերտների ակտիվ ժամանակը»,- բողոքում են տեղի բնակիչները: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի միջնականրգ դպրոցի աշակերտներն ոչ մի առանձնահատկությամբ չեն տարբերվում մյուս դպրոցներիններից: Դպրոցական առօրյա, դասեր ու տուն: Աշակերտներն ասում են, որ իրենք դպրոցական առօրյայի մեջ փորձում են հետաքրքրություն մտցնել՝ ժամանակ առ ժամանակ փոքրիկ միջոցառումներ անցկացնելով: «Դասարանցիներով հավաքվում ենք ու իրար հետ պարում
Ինչպես կարգավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները
«Հայաստան-Սփյուռք հարաբերությունը պետք է կառուցել միայն պրոֆեսիոնալ հիմքի վրա: Շիտակ եւ հստակ լինենք: Օրինակ, մեկը եկավ Հայաստան՝ լահմաջոն բերեց, պահանջարկը կար ու հաջողեց: Ճարտարապետության կամ այլ պարագային այլ բնագավառներում քիչ ավելի դժվար է, օրենքների տարբերություն կա: Մեր ավանդական կուսակցությունների պահվածքի տկար կետն այն է, որ իրենց գլուխները զատած են շատ հարգելի մարդկանցից ու այդ պրոֆեսիոնալ
Սիլվա Համբարձումյանը ցուցմունքում վերահաստատել է իր հայտարարությունները:
Նոյեմբերի 14-ին Երեւանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից բռնության ենթարկված գործարար Սիլվա Համբարձումյան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Սիլվա Համբարձումյանից տեղեկացանք, որ հարցաքննությունը տեւել է մոտ երկու ժամ, ինքը վերահաստատել է այն, ինչ ասել է դեպքից հետո լրագրողներին եւ մամուլի ասուլիսի ժամանակ: Տիկին Համբարձումյանը ասաց, որ հաշտության
«Սպայկա» ՍՊԸ-ն արձագանքեց «Ա1+»-ի հրապարակմանը
Սպայկա» ՍՊԸ-ի տնօրինությունը տարածել է պարզաբանում «Ա1+»-ի հետեւյալ հրապարակման վերաբերյալ Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի յուրաքանչյուր ընտանիք մոտ 5 միլիոն դրամի վնաս է կրել: Կաղամբի 6.5 հեկտար ցանքատարածությունները մնացել են ձյան տակ: Նախնական հաշվարկներով փչացել է 500-600 տոննա բերք: Գյուղացիները կաղամբ են մշակում «Սպայկա» ընկերությանը հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 1 կգ-ը 50 դրամով մթերելու պայմանով:
Մալաթիա-Սեբաստիայում էլ ջուր չեն ունենա
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-14:00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ 3 զանգվածի, Ջիվանի փողոցի 1-17 շենքերի, Ծերենցի փ. 1-ին նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հռոմի պապի iPad-ը կվառի տոնածառի լույսերը
Աշխարհում ամենամեծ տոնածառը, որը գտնվում է Իտալիայի Ումբրիա շրջանի Գուբբիո քաղաքում եւ ունի 2000 ֆուտից ավելի բարձրություն՝ դեկտեմբերի 7-ին լույսերը վառելու պատվավոր գործը ստանձնել է Հռոմի Բենեդիկտոս XVI պապը: Վատիկանի Առաքելական պալատի իր նստավայրից Հռոմի պապը տոնածառի լապտերիկները կվառի «iPad»- ի միջոցով. գրում է catholicherald.com-ը, հավելելով, որ այդ արարողությանը մարդիկ հնարավորություն կունենան հետեւել տեսակամրջի միջոցով:
ՀՀ նախագահը մասնակցել է Պասկալեւայի տեսասկավառակների շնորհանդեսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մասնակցել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Տեսասկավառակները բաղկացած են արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: Ցվետանա Պասկալևան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարևոր ու մեծ այս
Նոյեմբերյանի ջրմուղի տնօրենին կհրավիրեն բացատրության
Օրեր առաջ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, կենցաղի տան մոտ երիտասարդ աղջկա վարած «Մերսեդեսը» հարվածել էր կայանած մի մեքենայի: Պարզվում է՝ վթարի պատճառը քաղաքի ջրային ցանցում առկա վթարն է, որի պատճառով փողոց լցված ջուրը դարձել էր մերկասառույց, մեքենան էլ սահել էր: Նոյեմբերյանի ավագանու անդամներն են քաղաքապետին դժգոհություններ ներկայացրել՝ «Հայջրմուղկոյուղում» առկա բազմաթիվ վթարների կապակցությամբ: Դրանք տեւական ժամանակ չեն
Սիսիանի գյուղերում կաղամբը մնացել է ձյան տակ
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Դարբաս, Շամբ եւ մի քանի այլ գյուղերում չհավաքված կաղամբի բերքը մնացել է ձյան տակ: Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանի, թեեւ ձյան տակ մնացած կաղամբը չի ցրտահարվում, ցրտակայուն բերքն արդեն հավաքվել ու պահեստավորվել է, սակայն այլ խնդիր կա: Մոտ 300 տոննա կաղամբի իրացման հարցն է մտահոգում երկրագործներին: Գյուղվարչության պետի փոխանցմամբ` պաշտպանության
Ռիչարդ Հովհաննիսյան. Թոռնիկս մեր ընտանիքի գաղտնիքները չի թաքցուց բնավ
Երեկ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է թոռան՝ Կարին Հովհաննիսյանի ՙԳերդաստան ստվերաց՚ ՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում արդեն հայտնի գրքի մասին, որը Հովհաննիսյան գերդաստանի պատմությունն է՝ բանաստեղծական քնարականությամբ: Գիտնականն ասաց, որ անգլերեն տարբերակն է կարդացել ու այն իրեն դուր է եկել. նախ մի շնչով է կարդացվում, երկրորդ՝ Կարինը հրաշալի է աշխատել նյութի հետ
Բուժզննում են անցել անապահով երեխաները
Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում հազվադեպ կարելի է տեսնել մանկահասակ երեխաների, սակայն այսօր հերթական անգամ բուժհաստատության տնօրեն Կարեն Ադամյանի նախաձեռնությամբ «Օրրան» բարեգործական կազմակերպության շահառուներն անվճար բուժզննում են անցնում սրտաբանի, նյարդաբանի, ակնաբույժի մոտ: «Անչափ կարեւորում ենք Կարեն Ադամյանի մարդասիրական քայլը, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում օրրանցիներին: Առանց ընկերների ու բարի կամքի՝ դժվար կլիներ 60 ընտանիքների
Կրճատումներ` «Հարավ-կովկասյան» երկաթուղու Գյումրու մասնաճյուղում
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հարավ-կովկասյան» երկաթուղու վերականգնողական եւ հակահրդեհային վագոնի մի քանի աշխատակիցներ իրենց դժգոհությունը հայտնեցին, որ 25 հոգանոց կոլեկտիվից 6 հոգուն պատրաստվում են վերջնականապես ազատել աշխատանքից: Նրանց մի մասին ծանուցագրեր են ուղարկել, մի մասին էլ արդեն «թոշակի» են ճամփել. պարապ-սարապ նստած են տանը: Ի դեպ, կրճատվողների մեծ մասը 10-15 տարվա աշխատանքային ստաժ ունեն, բանվորներ
Ծակ կոշիկով ՀՀԿ չե՞ն ընդունում
Վարպետ Տիգրանի կոշկակարի այս կրպակը գտնվում է Նորք-Մարաշ համայնքում: Ինչպես տեսնում եք, նրա կոշկակարանոցը, մայրաքաղաքի մյուս համանման կրպակների պես, չի ապամոնտաժվել եւ շարունակում է քաղաքացիներին ծառայություն մատուցել: Հավանաբար, վարպետ Տիգրանին փրկել է նրա՝ ՀՀԿ-ամետ լինելը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ես քո անկեղծ զինվորն եմ, Հայրենիք
«Գրական թերթի» համարներից մեկում մի հաղորդագրություն կարդացի։ Գրողների միության վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ Զորի Բալայանը կարծիք է հայտնել, թե հայկական բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը չպետք է դառնան հասարակական լայն քննարկման թեմա։ Նիստին մասնակից Կարինե Խոդիկյանն ու այլք հավանություն են տվել այդ կարծիքին։ Չէ, չեք սխալվում։ Խոսքը նույն հասարակության մասին է, ում զավակներն են
Արաբկիրում ջուր չի լինի
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին ու սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 21-ին ժամը 8.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գ.Արծրունի, Ադոնց, Աղբյուր Սերոբ, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, Արղության, Ավետիսյան, Մ.Բաղրամյան, Բակունց, Բարբյուս, Երզնկյան, Ղափանցյան, Գյուլբենկյան, Գրիբոյեդով, Հր.Քոչար, Անտառային, Հ.Էմին, Հակոբյան, Կալենցի, Համբարձումյան,
Արմեն Աշոտյանն ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ «Էշոտյան» է: Իսկ նախարարը խորհուրդ է տալիս նրան՝ դիմել առողջապահության մասնագետների
ԲՀԿ-ն դիմել էր բուհերի ռեկտորներին, որ տան այն ուսանողների ցուցակները, որոնք բարձր առաջադիմություն ունեն եւ սոցիալապես անապահով են, որպեսզի դրամական օգնություն տրամադրի նրանց: Սակայն ռեկտորները մերժել էին ԲՀԿ-ին: Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն այսօր «Վարկած» ակումբում ռեկտորների եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այդ քայլը մեկնաբանելով՝ իր խոսքում անընդհատ Աշոտյանի փոխարեն Էշոտյան էր ասում: Aravot.am-ը Հմայակ Հովհաննիսյանից փորձեց
«Cybersex»-ի սիրահարները բարդույթավորված անձինք են
Էրոտիկ նկարների դիտում, վիրտուալ սեքս, այժմ այս ամենը հասանելի է բոլորին: Իսկ թե ով է սիրում հիանալ, հաճույք ստանալ պոռնո լուսանկարներով եւ զբաղվել ու բավարարվել «cybersex» -ով՝ արդեն այլ հարց է. համակարգիչը՝ ինտերնետը վիրտուալիզմով «վարակել» է դպրոցականից մինչեւ նախարար, պատգամավոր ու վերջիններից ոչ մեկն ապահովագրված չէ իրեն սպառնացող սեռական խանգարումներից, ինչն առաջանում է հենց այզ
ՀՀՇ ղեկավարը խոսել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀՇ կուսակցության կենտրոնական գրասենյակում վարչության նախագահ Արամ Մանուկյանը ընդունել է Միացյալ Թագավորությունների Հարավային Կովկասի թիմի ղեկավար Ժոզեֆին Գոլդին եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորությունների փոխդեսպան, հյուպատոս Գարեթ Վին Օուենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրավիճակը, ՀՀ-ում արտահերթ ընտրույթուններ անցկացնելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Կոնգրեսի պահանջները եւ քաղաքական ու իրավական հիմքերը: Հանդիպման ընթացքում
Ռիչարդ Հովհաննիսյան. «Քաղաքականությունը միայն փոքր մասով հիմնված է բարոյականի վրա» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված դասախոսություն կարդաց Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը: Դասախոսությունից առաջ «Առավոտին» տված հարցազրույցում պարոն Հովհաննիսյանը նշեց. « Վիլսոնն իրոք հայասեր էր, բայց եւ խաբվեցավ, մեծ քաղաքական սխալներ գործեց, որը ի նպաստ չէր հայ ժողովրդին»: Պատմաբանի խոսքով, եվրոպացիները ժամանակին խուսափելով պատասխանատվությունից, «խաղ խաղացին՝ վճիռը
Հավաքարարն ու ռեժիսորը հավասար են ստանում, իսկ մարզիչը՝ հավաքարարից քիչ
Նոյեմբերյանի ավագանու նախօրեի նիստում ավագանու անդամներն ասացին, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող հիմնարկների աշխատողները երբեմն իրենց վատ աշխատանքն արդարացնում են նրանով,որ աշխատավարձը ցածր է, ասելով`«մեր ստացածն ի՞նչ է, որ»: Նոյեմբերյանի մշակույթի տան հավաքարարը եւ ռեժիսորը, գեղմասվարն ու դերասանը ստանում են հավասար` նվազագույն 32 500 դրամ աշխատավարձ: Քաղաքային մարզադպրոցի հավաքարարը ստանում է 37 500, իսկ մարզիչը` 32 500 դրամ:
Սպանություն` Էրեբունիում. 26-ամյա երիտասարդը սուր-կտրող գործիքի հարվածներից հիվանդանոցում մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 17-ին` գիշերը, ժամը 02.50-ի սահմաններում, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը գիտակցության չգալով՝ մահացել է հիվանդանոցում: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Փակ ճանապարհներ չկան, բայց տեսանելիությունը ցածր է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօր արեւային եղանակ է միայն Հայաստանի հարավում՝ Մեղրիում: Քիչ արեւ կա նաեւ Վարդենիսում, Մարտունիում, Արմավիրում: Հայաստանի հյուսիսում ձյուն է եւ ամպապած, կենտրոնում՝ ամպամած: Փակ ճանապարհներ չկան, սակայն մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է Կոտայքի Հրազդան, Չարենցավան եւ Տավուշի Բերդ քաղաքների մատույցներում: Սյունիքի Կապան-Գորիս հատվածում կա մերկասառույց:
«Դու էլ ինձ ե՞ս հարցաքննում»
Այս պահին Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվում է գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս օրեր առաջ ՀՔԾ-ին տված իր գրավոր հաղորդման մեջ նշել էր, որ Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Գործարարին առաջարկվել էր դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել էր փորձաքննության ենթարկվելուց` պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, բայց մարմնական վնասվածքներ
Եթե Սամվել Ալեքսանյանին առարկեին՝ նա էլ աքացիներ կտար
Հմայակ Հովհաննիսյանը մեկնաբանում է Սուրեն Խաչատրյանի դեպքը Սյսօր «Վարկած» ակումբում լրագրողները քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին խնդրեցին մեկնաբանել, թե ինչու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ի տարբերություն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, դեռ չի պատժվել: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ «Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերն օրինազանցություններ են անում: Երբ Ալեքսանյան Սամվելը մտնում է դիմացի
Հմայակ Հովհաննիսյան. «Հո Հովիկ Աբրահամյանը շունչը չէ՞ր փչել, որ մինչեւ քառասունքը նրան չփոխարինեն»
Այսօր քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը «Վարկած» ակումբում հրավիրած ասուլիսում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, նշեց, որ «նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, թե իբր էթիկայի խախտում կլինի Ազգային ժողովի նոր նախագահի արագ նշանակումը, ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանն իր ցանկությամբ չի դարձել շտաբի պետ: Եթե դա Հովիկ Աբրահամյանի ցանկությամբ է եղել, ապա ի՞նչ էթիկայի մասին է
«Անմահությունը գերեզման չունի»
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ երեկ «Առավոտին» հայտնեց, որ շարունակում են թանգարան գալ շարքային քաղաքացիներ, Չարենցի արվեստի սիրահարներ ու ցանկություն հայտնում ստորագրահավաք անել բանաստեղծի գերեզմանի շահարկումների հետ կապված: «Մի՞թե չեն հասկանում, որ անմահությունը գերեզման չունի, թող Չարենցին հանգիստ թողնեն»,- քաղաքացիների դժգոհությունը թերթին փոխանցեց Լիլիթ Հակոբյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Խաղացանկը հայտնի դարձավ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012 թվականի խաղարկության մեկնարկը տրվելու է այս տարի՝ դեկտեմբերի 19-ին, ինչի մասին «Առավոտը» տեղեկացրել է: Պատասխան խաղերը կայանալու են մեկ շաբաթ հետո: Քառորդ եզրափակչում պայքարի մեջ մտնելու է ութ թիմ: Առաջին խաղում (դեկտեմբերի 19-20-ին) հանդիպելու են «Ուլիսն» ու «Արարատը», «Գանձասարն» ու «Իմպուլսը», «Փյունիկն» ու «Միկան», «Շիրակն» ու «Բանանցը»: Պատասխան հանդիպումները նշանակված են
Օտար խաղեր
Օդանավակայանում կանգնած սպասում եմ վերադարձիդ: 5 տարի առաջ էր, որ դու թողեցիր հայրենիքդ, ուսումդ, և մեկնեցիր Ֆրանսիա ` սովորելու: Ես խոստացա սպասել քեզ և կատարեցի խոստումս: Հիմա սրտի թրթիռով սպասում եմ քեզ: Եվ ահա հեռվից տեսնում եմ, թե ինչպես ես մոտենում: Ոճդ փոխվել է, սանրվածքդ, աչքերդ էլ կարծես այլ են, բայց ես քեզ


















































