Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՍՄՈՊՈԼԻՏԻԶՄԸ

Շվեյցարացի արվեստագետ Ալեքսանդր Բրինկենը՝ հայերի եւ աշխարհի մասին Շվեյցարիայում բնակվող երգահան, հայագետ Ալեքսանդր Բրինկենը, ով իր ուսանողական տարիներին Սանկտ Պետերբուրգում ծանոթացել է հայերի հետ, հիացած է հայ մշակույթով ու պատմությամբ: Կոմպոզիտորի՝ Հայաստան ժամանելու առիթը մեծ նվագախմբի եւ երգչախմբի համար նախատեսված «Երգ՝ Հայաստանի մասին» օրատորիան է: Վերջինիս վրա այժմ հեղինակն աշխատում է, պարտիտուրայի շուրջ 300 էջն

«Մեծանալով՝ փոքրանում ենք ու մանկանում»

 Տարեցների միջազգային օրվա առիթով ասաց 50 տարվա մանկավարժ  Վեհանուշ Մկրտչյանը Հոկտեմբերի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված էր միջոցառում, որով նշվեց միաժամանակ երեք տոն՝ Տարեցների միջազգային օրը, Ուսուցչի տոնը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի հիմնադրման 10 տարին: Հրավիրված էին կենտրոնի սպասարկման ներքո գտնվող տարեցները, կենտրոնի հետ

ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԸ ՈՂՋ ԵՆ

Նա «տեսել» է Ֆրիտյոֆ Նանսենին Զվարթ Մուրադյանը ծնվել է 1913թ., Արեւմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Բասեն գավառի Դելի Բաբա գյուղում, Նաչարյան ընտանիքում: Նրանց գերդաստանը 1915թ. Օսմանյան կայսրությունում սկսված հայկական կոտորածներից փախչելով՝ միացել է զորավար Անդրանիկի բանակին եւ գաղթել Արեւելյան Հայաստան: Բանակի հետ հասել են Դիլիջան, ապա՝ Զանգեզուր, Շաքի: Այդ ամենի մասին մանրամասն գրել է իր ազգական,

Վաստակած հաղթանակ

Վերջապես: Վերջապես Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական հանդիպումում երջանկացրեց իր երկրպագուներին՝ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Յուրի Մովսիսյանի, Գեւորգ Ղազարյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի շնորհիվ 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով «B» խմբի ֆավորիտներից մեկի՝ Սլովակիայի ընտրանու նկատմամբ: Սա մեր հավաքականի կատարմամբ այն եզակի խաղերից մեկն էր, երբ

Առաջատարներն ընդգծվում են

Ջերմուկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարում արդեն առաջատարներն առանձնանում են: Երրորդ տուրից հետո միայն երկու մասնակից՝ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը եւ Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան, ունեն հարյուր տոկոսանոց արդյունք: Նրանցից կես միավոր պակաս են վաստակել յոթ շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գրիգոր Դիլանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վարդան Խոջայանը, Տիգրան Քոթանջյանը

ՀՖՖ նախագահը չի վստահում ԲԽ մրցավարներին

ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն, Ռուբեն Հայրապետյանն այդ մասին հայտարարել է ֆեդերացիայում հրավիրված բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որի նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն է եղել: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ դժգոհ է բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից եւ տեղեկացնելով, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը,

ՀԵՌԱՑԱՎ ՊԱՇՏՈՆԻՑ, ԲԱՅՑ ՈՉ ՁՅՈՒԴՈՅԻՑ

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում հասունացած խմորումների արդյունքում մարզաձեւի այդ գերատեսչության ղեկավար Ալեքսան Ավետիսյանը հեռացավ պաշտոնից: Դա տեղի ունեցավ երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացած ֆեդերացիայի արտահերթ նիստում, որին ներկա էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (ՁՄՖ) նախագահ Մարիուս Վիզերը, որը նախորդ օրն էր Հայաստան ժամանել: ՀԱՕԿ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց պարոն Վիզերին, որը, չնայած ծանրաբեռնվածությանը, ժամանակ

ԽԵ՜ՂՃ ԴԱՍԱԿԱՆ

Ըստ police.am-ի, հոկտեմբերի 7-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Կենտրոնական գերեզմանատան» քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին տեղադրված կիսանդրին: Կատարվում է նախաքննություն:

ՋՈ ՔՈԿԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԳԱ

Համաշխարհային ռոքնռոլի լեգենդ, անկրկնելի Ջո Քոկերը հոկտեմբերի 26-ին համերգով հանդես կգա Երեւանում: Փայլուն բրիտանացի կատարողը Երեւան կժամանի իր Hard Knocks Tour համաշխարհային շրջագայության շրջանակներում, տեղեկացնում է «Արմինֆոն»: Դեռեւս 60-ական թվականներին իր ստեղծագործական ուղին սկսած աշխարհահռչակ երգչի այցեքարտը դարձան You Are So Beautiful, Unchain My Heart,  My Father\’s Son, Night Calls, You Can Leave Your Hat

Մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը

Հոկտեմբերի 12-ին ու չորս օր շարունակ Երեւանում մանկապատանեկան տոն է լինելու: Մեկնարկում է Ռոլան Բիկովի անվան փառատոնը, որի շրջանակներում երեւանյան չորսօրյա ֆիլմերի ցուցադրությանը կհաջորդեն մարզային կինոդիտումները: Դրանք կձգվեն մինչեւ տարեվերջ: Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի փառատոնին մասնակցելու համար աննախադեպ մեծ թվով ֆիլմեր են ներկայացվել, իրենք ընտրել են

Ալթունյանականները հիացրին արաբներին

Սիրիայում եւ Եգիպտոսում անսամբլին դիմավորել են լեփլեցուն դահլիճներում Օրերս Սիրիա եւ Եգիպտոս կատարած շրջագայությունից վերադարձավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը: Վերջինս Հայաստանից միակ կոլեկտիվն էր, որ մասնակցում էր «Հայաստանի մշակութային օրեր Սիրիայում եւ Եգիպտոսում» ծրագրին: «Առավոտի» հետ զրույցում անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը հայտնեց, որ Եգիպտոսում համերգները կայացել են Կահիրեի, Դաման Հուրիի, Ալեքսանդրիայի օպերային թատրոններում,

ԵՐԵՎԱՆԸ, «ՎՈՅԻՑԵԿՆ» ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

Գերմանացի դրամատուրգ Գեորգ Բյուխների հանրահայտ գործը՝ Ալեքսանդր Կովշունի մեկնաբանմամբ «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Երեւանում էր Խարկովի Շեւչենկոյի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը՝ «Վոյիցեկ» հոգեբանական դրամայով, որը բեմադրել է Ալեքսանդր Կովշունը՝ ըստ գերմանացի դրամատուրգ Գեորգ Բյուխների: «Վոյիցեկը» մարդու հոգեբանական եւ ֆիզիկական ջախջախման մասին է, մարդ, ով ուժասպառ է եղել պատերազմից, աղքատությունից, սիրուց, դավաճանությունից ու համատարած ստից: Այդ

ԹՄՐԱԴԵՂԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ

Թմրադեղերը Իրանից Մալայզիա են տեղափոխվում սովորաբար օգտագործելով «Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհները»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Մալայզիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Յուսուպը: Մալայզիայում կտրուկ ավելացել են թմրաբիզնեսով զբաղվող իրանցիների ձերբակալությունները: Reuters-ը տեղեկացնում է, թե Աբու Սեմանը նոր է վերադարձել Իրան կատարած 5-օրյա այցից, որի ընթացքում քննարկվել են

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՄԱՆ ԴԻՄԱՑ

Իսրայելի կառավարությունը պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ից F-35i հինգերորդ սերնդի քսան կործանիչներ գնելու շուրջ: Գործարքի արժեքը 2,75 մլրդ դոլար է, որի մի մեծ մասը փոխանցվելու է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ռազմական գրանտ տրամադրած ամերիկյան արտադրողներին: Newsru-Israel-ի փոխանցմամբ, կործանիչների մատակարարում կմեկնարկի 2015թ.- ին: 20 ինքնաթիռների վերջին խմբաքանակը Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը կստանան 2017-ին: Իսրայելը մտադրություն էր հայտնել

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ Vogue-ՈՒՄ ԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ

Ճապոնիայի վարչական բարեփոխումների նախարար Ռենխո Մուրատան (նկարում) ուրբաթ օրը ստիպված է եղել հրապարակայնորեն ներողություն խնդրել երկրի խորհրդարանում՝ Vogue հանրահայտ ամսագրի տեղական պարբերականում լուսանկարվելու համար: 42-ամյա ֆոտոմոդել, դերասանուհի եւ հեռուստահաղորդավար, իսկ այսօր նախարար Մուրատան դա արել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից իր հասցեին ուղղված սուր քննադատություններ հնչեցնելուց հետո: Newsru-ի մատուցմամբ, չնայած այն բանին, որ ամսագրում հրապարակված

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին մեղավոր ճանաչեց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել չեչեն ուսուցչին դաժան կտտանքների ենթարկելու եւ անհետ կորած երկու չեչեն աղջիկների առեւանգման մեջ: Newsru-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 7-ին ստրասբուրգյան դատարանի կողմից հրապարակված որոշման մեջ շեշտվել է, որ 2000թ.-ին չեչեն տղամարդուն, որն այն ժամանակ 50 տարեկան էր, բերման էին ենթարկել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանները նրան նախ

Լուժկովը դեկան է աշխատում 1 ռուբլի աշխատավարձով

Ուրբաթ օրը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ընդամենը երեք ժամ է աշխատել իր նոր պաշտոնում՝ Միջազգային համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ ընդամենը 1 ռուբլի աշխատավարձով: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Լուժկովը մտադիր էր երեկ երեկոյան անձնական գործերով մեկնել Ավստրիա, որտեղ արդեն իսկ գտնվում է նրա տիկինը՝ Ելենա Բատուրինան: Իսկ մինչ այդ, ուրբաթ առավոտյան, Լուժկովը մի քանի

Նոբելյան մրցանակակիրը բանտարկված է

2010թ.-ին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ներկայումս կալանավայրում գտնվող չին հայտնի այլախոհ Լյու Սյաոբոն, որին հաճախ համեմատում են ռուս այլախոհ Սախարովի հետ: Լյու Սյաոբոն մրցանակին արժանացել է «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար ոչ ուժային եւ երկարատեւ պայքար ծավալելու համար»: Այդ մասին, Reuters-ի մատուցմամբ, ուրբաթ օրը Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը: Ժողովրդավարական ազատությունների համար

Պրոֆեսորը կդիմի դատարան

Հունվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ եւ «Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ նախագահ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկությամբ. «հրաժարվել խորհրդային համակարգից ժառանգված հանցածին եւ անբարոյական գիտահամալսարանական համակարգից, որի պատճառով գիտությունը հայտնվել է կաթվածահար վիճակում եւ փոխարենը կյանքի կոչել բնագավառը ազգային շահին ծառայացնելու բարեփոխումների ծրագիր»: Որպես վերջինիս տարբերակ, նա առաջարկել է

Ուսանողները բողոքում են

Նրանք ԵԱՀԿ-ից պահանջում են ուսումնասիրել հարեւան երկրներում՝ հայկական վերացող հետքերը Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Ղարաբաղ՝ ուսումնասիրելու ադրբեջանցիների հետքերը: Հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում, ինչը խիստ անհանգստացրել է ԵՊՀ ուսանողներին: Այդ առիթով օրերս ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ավելի քան

«ՈՉ ՄԻԱՅՆ ԲԻԶՆԵՍ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ»

Ըստ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի՝ բիզնեսը չպետք է լինի որակյալ կրթօջախի  նպատակը: Այսօր Թարգմանչաց տոնն է: Այդ առիթով «Այբ» կրթական հիմնադրամը հանդես է գալիս հետաքրքիր ձեռնարկով: Հիմնադրամի կողմից ընտրված մասնագետներն իրականացրել են ուսումնասիրություն, այցելել համաշխարհային լավագույն կրթօջախներ եւ հետազոտությունների արդյունքում ընտրված Advanced Placement, International Baccalaureate, A Level համակարգերի եվրոպական եւ

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում՝ «ՀՀԿ-ն «պարծենալու» տեղ կունենա» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: «Առավոտի» զրուցակից Ալեքսանդր Քանանյանը ներկայացվել է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ: Իրականում նա «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ է: Հայցում ենք բոլորի ներողամտությունը:

ԱՐՋԸ ՀՈՇՈՏԵԼ Է

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ, ըստ Հերմոնի գյուղապետ Շ. Գրիգորյանի հաղորդագրության, առավոտյան արջը հոշոտել է գյուղի բնակիչներին պատկանող երեք խոշոր եղջերավոր անասուն:

ԼՐԱԳՐՈՂԸ LA-ՈԻՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Ինչպես տեղեկացնում է 7or.am-ը, հոկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսի ժամանակով 8:45-ին, 101-րդ մայրուղու վրա վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում հեռարձակվող «Լույսաշխարհ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող Ստեփան Քիրեմիջյանը: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Վթարի վերաբերյալ ոստիկանական զեկուցագրում նշված է, որ Ստեփան Քիրեմիջյանը վտանգելով իր կյանքը՝  իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին՝ ժ. 01։20-ին, «Շտապ օգնության» կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկային շրջանի եւ աջ թիակային շրջանի պատռված վերք եւ ծոծրակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1957 թ. ծնված Աստղիկ Ա.-ն: Նա հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է Հալաբյան փողոցում՝ թիկունքից հարվածներ ստանալու հետեւանքով: Պարզվել է, որ նույն

ՊԱՅԹԵԼ Է ԳԱԶԻ ԲԱԼՈՆԸ

Շիրակի մարզի Գետափ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Պարզվել է, որ 79-ամյա Լյուդվիգ Մարգարյանին պատկանող տան հյուրասենյակում տեղադրված 10 կգ կշռով գազի բալոնի պայթյունի հետեւանքով փլուզվել է 48 քմ մակերեսով հյուրասենյակը: Լ. Մարգարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արթիկի հիվանդանոց:

Նպաստել դեպքի հետաքննությանը

Երեկ ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է: Մինչ այդ ադրբեջանական

«ԿԱՐՈՂ ԵՄ ՄԻԱՆԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՍ ԿՈՆԿՐԵՏ ԿՈՉԻՆ»

Իսկ նախագահը կոչ է անում միջազգային հանրության ներկայացուցիչներին այցելել Լեռնային Ղարաբաղ Նախագահ Սերժ Սարգսյանն ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ ապակենտրոնացված համագործակցությունը լրացնում է մեր պետությունների, մեր ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները եւ այն դարձնում օրինակելի: Սերժ Սարգսյանը ջերմ խոսքեր է ասել նաեւ. «Այս տարի ամռանը Հայաստան այցելեցին ինչպես Սենատի,

Թունավորել են նախկին գյուղապետի անասուններին

Սեպտեմբերի 4-ին Իջեւան քաղաքում, մարզային էլեկտրացանցի գրասենյակից ոչ հեռու գտնվող Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի անասնաֆերմայում սատկել են նրա 3 ցուլը եւ 45 խոզը: Հակոբյանը հայտնեց, որ սատկած կենդանիների միսը փորձաքննության համար Երեւան է տարել: Պարզվել է, որ կենդանիների թունավորման պատճառը ցինկի ֆոսֆատն է: Նրա խոսքերով, հավանաբար չարագործները թույնը անասնակերին խառնել են

Իջեւանում կստեղծվի ֆրանսերենի մարզային կենտրոն

1996 թվականից հայկական Իջեւանն ու ֆրանսիական Վալանսը քույր քաղաքներ են: 2010թ. հոկտեմբերի 4-ին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը կնքել են համագործակցության հզորացման համաձայնագիր: Իջեւան այցի ընթացքում Վալանսի քաղաքապետն այցելել է նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն առաջարկել է մասնաճյուղում ստեղծել ֆրանսերեն լեզվի մարզային կենտրոն, ուր բուհի ֆրանսերենի դասախոսները եւ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031