Օրվա լրահոսը
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Թերեւս լավ էր, որ մարդն այնքան չկարողացավ անտեսել իր անձը եւ խոնարհվել այնպես, որ տեսներ Աստծուն: Մտածում եմ, սակայն, թե ինչ պիտի խոսեր մարդն Աստծո հետ, երբ հանդիպեր դեմ առ դեմ: Երեւի թե պիտի դժգոհեր իր կյանքից: Քանի որ մարդը կենդանին է միակ, որ անվերջ դժգոհ է ու փնտրում է անվերջ: Փնտրում, գտնում, նորից է
Հերթական խորհուրդները՝ Իլհամին
Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարություններին պատասխանել է ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, երեկ հերթական անգամ հայտարարել էր, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, նաեւ նշել էր, թե հայերը տարիներ շարունակ ոչնչացրել են ադրբեջանցիների պատմական եւ
ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՉԱՐԱՄԻՏ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ՌՈ-ն զբաղվում է սեպտեմբերի 10-ին Այգեստանում տեղի ունեցած «ռազբորկայի» գործով Օրեր առաջ «Առավոտը» տեղեկացրել էր Երեւանի փողոցներից մեկում տեղի ունեցած հերթական միջադեպի՝ մի քանի երիտասարդների մասնակցությամբ «ռազբորկայի» մասին: Դեպքը կատարվել էր սեպտեմբերի 10-ի երեկոյան, ժամը 18:00-ի սահմաններում: Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին՝ Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, «Առավոտի» տեղեկություններով, ավելի
«ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է, ՔԱՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»
Այս կարծիքին է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – Վերջին շրջանում բանակում ցավալի դեպքերի աճ է նկատվում, եւ այս ամենի շուրջ աղմուկ է բարձրացել, ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված: – Մի մոռացեք, որ ոչ միայն մեր երկրում, այլեւ գրեթե բոլոր երկրներում էլ կան նման խնդիրներ, բոլոր բանակներում որոշ ցավալի դեպքեր են կատարվում: Եվ եթե նայենք
ՈՒՂԻՂ ՏԵՔՍՏՈՎ
Ի պատասխան իր եւ իր կնոջ հասցեին հնչող մեղադրանքներին, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է. «Ռուսիան այն երկիրը չէ, որտեղ նաչալնիկը պետք է արդարանա»: Այդ մոտեցումն, անշուշտ, հոգեհարազատ է նաեւ հայաստանյան իշխանավորներին, սակայն նրանցից ոչ մեկը դրա մասին չի ասում ուղիղ տեքստով: «Լուժկովի շուրջ» զարգացող իրադարձությունների մասին՝ վաղվա համարում:
Սեպտեմբերի 16
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի
Facebook-Ը ԿՕԳՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԾԽԵԼՈՒՑ
WeQuit բարեգործական հիմնադրամը հանձն է առել Facebook սոցիալական ցանցի հետ համատեղ մի ծրագիր, որը կօգնի մարդկանց քաջալերել միմյանց եւ ձերբազատվել նիկոտինային կախվածությունից: Հաջողակներին սպասվում են պարգեւատրություններ, իսկ ահա անհաջող փորձերի դեպքում՝ փոխհատուցումներ: Մասնակիցները կարող են նաեւ դրամական օժանդակություն ցուցաբերել բարեգործական ծրագրին եւ աջակցել մյուսների «հաղթանակին»՝ ուղարկելով հայցադիմումը www. WeQuit.co.uk/facebook կայք: Ծրագրին աջակցում է Դրեգնսի աստղ
40% ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՃ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Այս մասին փաստեց տնօրենը Երեկ Համազգային թատրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի «Կայարան» ներկայացման պրեմիերան, որին ընդառաջ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը եւ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ Վ. Մկրտչյանի՝ «Կայարանով» բացվում է թատրոնի 19-րդ թատերաշրջանը: Նա նաեւ նշեց, որ ներկայացումը նվիրված է Հ. Մաթեւոսյանի 75-ամյակին: Ս. Սարգսյանը ասաց, որ նախկինում ամեն մի թատերաշրջանի
90 ՍՄ-ԱՆՈՑ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է
90 սմ հասակ ունեցող ամերիկուհին, ով տառապում էր ոսկորների՝ գենետիկորեն պայմանավորված գերփխրունությամբ, բարեհաջող ծննդաբերել է եւ առողջ աղջիկ է ունեցել: 23-ամյա Լա Կենդրա Նելսոնը տառապում էր ոչ լիարժեք օստեոգենեզով, որը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խանգարվում է ոսկորների կառուցվածքը եւ անգամ չնչին վնասվածքի դեպքում առաջանում են կոտրվածքներ: Հիվանդության պատճառով կնոջ հասակը 90 սմ
Լինե՞լ, թե՞ չլինել կամ փակե՞լ, թե՞ չփակել
Շեքսպիրյան փառատոնը ֆինանսական խնդիր ունի Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բացվեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման առաջնախաղով: Փառատոնը այս տարի նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 15-24-ը եւ նվիրված է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը
ԱԶԱՏՎԵՔ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԻՑ
Խորհուրդ է տալիս վարսահարդարը «Հայուհիներն իրենց սիրուն մռութը փչացնում են սխալ սանրվածքների ու մազերի վառվռուն գույների պատճառով: Միայն Հայաստանի աղջիկներն են, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո վազում են մազերը ներկելու: Ու հիմնականում առանց հասկանալու, եւ ցավոք չկա մեկը, որ նրանց բացատրի, որ պարտադիր չէ 16-17 տարեկան աղջնակը մազերը ներկի: Եվրոպական ոչ մի երկրում նման բան
ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԿՐԵՄԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի եւ հռչակավոր անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի՝ Լոնդոնում կազմակերպած շախմատային բարեգործական երեկոյին մասնակցել են ավելի քան 100 միլիոնատեր եւ 3 միլիարդատեր: Երեկոյի տոմսերի վաճառքից եւ շախմատային տախտակների ու գրքերի աճուրդից ստացված 30 հազար ֆունտ ստերլինգի մեծ մասը կհատկացվի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ընտրարշավին: Ընդունելությունից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Գարի
ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ 968 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցը կստանա առնվազն 7,2 միլիոն եվրո: Բոլոր 32 ակումբները մասնակցության համար կստանան 3,9-ական միլիոն եվրո: Յուրաքանչյուր հանդիպման համար՝ անկախ արդյունքից, ակումբը կստանա եւս 550 հազար եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակը ակումբին կբերի եւս 800 հազար, ոչ-ոքին՝ 400 հազար եվրո: Եթե թիմը խմբային փուլում վեց հաղթանակ տանի, կստանա 15 միլիոն եվրո՝
ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԵՏ ՈՉ-ՈՔԻՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականն ընթանում է 105-րդ հորիզոնականում, տեղեկացնում է armsport.am կայքը: Նախորդ հրապարակման համեմատությամբ մեր ընտրանին նահանջել է 9 հորիզոնականով՝ դուրս մնալով աշխարհի ուժեղագույն 100 հավաքականների շարքից: «Եվրո-2012»-ի ընտրական փուլի մեկնարկային 2 հանդիպումներում Հայաստանը 1 միավոր վաստակեց. սեփական հարկի տակ Վարդան Մինասյանի թիմը 0:1 հաշվով զիջեց Իռլանդիային,
ՀԱՅ ՀԵԾԱՆՎՈՐԴԸ ԳՐԱՎԵԼ Է 2-ՐԴ ՏԵՂԸ
Օրերս Ուկրաինայից վերադարձել են մեր պատանի հեծանվորդները, որոնք մասնակցել են Դոնեցկում անցկացված բազմօրյա միջազգային հեծանվամրցաշարին: 19 թիմերի մասնակցությամբ մրցաշարը նվիրված էր ֆաշիզմից Դոնբասի ազատագրման 67-րդ տարեդարձին: Ինչպես arms port. am-ին հայտնել է օլիմպիական մարզադպրոցի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանը, մեր պատանի մարզիկներին թիմային պայքարում հաջողությունը չի ուղեկցել: Հիմնական պատճառները տեխնիկական բնույթի էին: Մրցումների ընթացքում շարքից դուրս
Մեկնարկեց նկարչական փառատոնը
Նվիրված՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը: Օրեր առաջ «Թումանյանական օրվա» շրջանակներում մեկնարկեց «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատոնը՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակին: Լոռվա ձորում նման փառատոնի սկիզբը դրվել է անցած տարի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ: Իսկ այժմ 12 ճանաչված նկարիչներ արդեն մի քանի օր է, ինչ ստեղծագործում են Լոռվա ձորի տարբեր տարածքներում:
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ
Երեկ Անթալիայում մեկնարկող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ պատասխանատու անձանց ժամանման վերջին օրն էր: Իսկ ժամը 18.00-ին նրանք կազմկոմիտե պետք է ներկայացնեին հավաքականների վերջնական կազմերը եւ մասնակիցների բարձրացնելիք կիլոգրամների (երկամարտում) նախնական հայտերը: Դա անհրաժեշտ եւ պարտադիր գործընթաց է, որով առաջնության քարտուղարությունը որոշում է, թե որ ծանրորդը որ խմբում է
ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի եւ մի խումբ հայ ասպետների ասուլիսը: Նրանք խոսեցին օրերս Արեւմտյան Հայաստան կատարած շրջագայության ժամանակ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկանների դրսեւորած բռնություններից: Ասպետներն իրենց վրդովմունքը հայտնեցին երեխաների իրավունքների ոտնահարման առիթով: Նշեցին, որ եթե եվրոպական երկրներում արգելված չէ իսլամի հավատացյալների աղոթքը, ինչո՞ւ է նույնը Թուրքիայում
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՋԻՎԱՆՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԱԼԻԵՎՈՎ
Վերջերս Մերձբալթիկա այցելած հայ լրագրողներին Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները տրամադրեցին էստոներեն լույս տեսած «Հայերը» գրքույկը, որում համառոտ ներկայացված են Հայաստանի պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը եւ այլնին վերաբերող տեղեկություններ: Գրքի շապիկին՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի նկարն է: Իսկ Ադրբեջանին վերաբերող համանման գրքույկի խորհրդանիշ է դարձել Իլհամ Ալիեւի զավակը:
«Վարդան Մամիկոնյանը»՝ Հոլիվուդում
Հոլիվուդյան հայազգի կինոռեժիսոր Ռոջեր Կուպելյանը, ով ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, այդ թվում՝ «Մատանիների տիրակալը» եռապատումը եւ «Տերմինատոր-4»-ը, եղբոր՝ Արմեն Կուպելյանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը: Կուպելյան եղբայրներն արդեն յոթ տարի է աշխատում են Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի սցենարի եւ նախապատրաստական աշխատանքների վրա, բանակցություններ են
ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԷԼԻ՞ ՓԱԿՈՒՂՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի շուրջ քննարկումները դեռ շա՜տ կշարունակվեն: Դեռեւս 2002թ., երբ ՀՀ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր, շրջանառության մեջ դրվեց թատրոնի մասին օրենքի նախագիծը, իսկ 2005թ. մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը թատրոններին առաջարկեց ծրագրային դրույթների մի հավաքածու, որը փոխարինելու էր օրենքի նախագծին: Այս նախագծերը մոռացության մատնվեցին, եւ միայն 2007թ. ԱԺ
ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ԳՈՐԾԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ
Սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի գործը փակուղի է մտել. տեղի ունեցած պայթյունին առնչություններ ունենալու մեջ կասկածվող բոլոր անձինք ազատ են արձակվել եւ այժմ վկայի կարգավիճակում են: Նրանց թվում են նաեւ այն մեքենայի տերը, որը մահապարտը պայթեցրել էր՝ խլելով 17 մարդու կյանք, նաեւ այն կինը, ով կասկածվում էր ենթադրյալ ահաբեկչին հեռախոս վաճառելու
ՄԱՖԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ
Իտալիայի իշխանությունները բռնագրավել են սիցիլիացի մի գործարարի պատկանող՝ 1,5 մլրդ եվրո կազմող ակտիվները, վերջինիս մեղադրելով մաֆիայի հետ կապերի մեջ: Իշխանությունների ասելով, մաֆիոզ կառույցների դեմ պայքարի օրենսդրության գործողության ողջ պատմության ընթացքում դա ամենախոշոր միջոցների բռնագանձման դեպքն է: BBC-ի փոխանցմամբ, գործարար Վիտո Նիկաստրին բավականին մեծ ծավալի ներդրումներ է կատարել այն ձեռնարկություններում, որոնք աշխատում են էներգիայի վերականգնվող աղբյուրների
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԻՐՈՒՄ
Աֆղանստանի ոստիկանությունը ստիպված է եղել օդ կրակել՝ Քաբուլում սկսված հակաամերիկյան բողոքի բազմահազարանոց հանրահավաքը ցրելու համար: BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե արդյունքում մեկ մարդ զոհվել եւ առնվազն հինգը վիրավորվել է: Ցուցարարները հակաամերիկյան եւ քրիստոնյաների ու նաեւ երկրի նախագահ Համիդ Քարզայի դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել: Աֆղանական ոստիկանության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Քաբուլի փողոցներ է դուրս եկել
Նոր գազատար. Բաքու-Թբիլիսի
Ադրբեջանը, Վրաստանն ու Ռումինիան արդեն ձեւակերպել են ադրբեջանական գազը Սեւ ծովով եւ Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա փոխադրելու մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կոմերսանտի» մատուցմամբ, այդ սխեմայով ծրագրվում է Եվրոպա արտահանել տարեկան մինչեւ 8 մլրդ խմ գազ, թեեւ այդ նախագիծն առայժմ ո՛չ ֆինանսավորում, ո՛չ էլ նույնիսկ տեխնիկատնտեսական հիմնավորում ունի: Lenta.ru-ի փոխանցմամբ, Բաքվում տեղի ունեցած էներգետիկ գագաթաժողովում
Էյֆելյան աշտարակում շարունակում են ռումբ փնտրել
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը գործնականում միաձայն ընդունել է հասարակական վայրերում մահմեդական կանանց փարաջա կրելու արգելքի վերաբերյալ օրենքը: Օրինագծին դեմ է քվեարկել միայն մեկ սենատոր: BBC-ի մատուցմամբ, օրենքն ուժի մեջ է մտնելու վեց ամսից, եթե այն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում չվիճարկվի: Օրենքը խախտողների համար նախատեսված է 150 եվրո տուգանք: Ընդ որում, օրինախախտների վրայից փարաջան հենց փողոցում հանելու
ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը (նկարում) հայտնել է, թե 2011թ.-ից հետո հնարավոր կլինի Թուրքիայում աշխատել նոր Սահմանադրություն ստեղծելու ուղղությամբ: Ըստ Հուսեյն Չելիքի, եթե թուրք հասարակությունը 2011-ի ընտրություններին վստահության քվե տա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, դրանից հետո իրենք ձեռնամուխ կլինեն լիովին ժամանակակից, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող սահմանադրություն ստեղծելու գործին, որի համար միայն հպարտ
ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Երեկ ԿԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում ներկայացվում էր, թե հայաստանյան բուհերում որ մասնագիտությունների գծով պետպատվերով քանի տեղ է հատկացվել սփյուռքահայ դիմորդներին: Հատկացված 70 տեղի բաշխման դեպքում՝ ըստ նախարարության հաղորդագրության, առաջնահերթությունը տրվել է հայագիտական, մանկավարժական եւ արվեստի մասնագիտություններին: Ըստ այդմ՝ 54 տեղ բաժին է ընկել Վրաստանից եկած դիմորդներին, 8-ը՝ ՌԴ-ից, 3-ը՝ Սիրիայից, 2-ը՝ Իրանից, մեկական՝ Ուկրաինայից, Լիտվայից
ԱՌԱՅԺՄ 66 ՀԱՅՏ
Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաք: Հիշեցնենք, որ արդեն կայացել են իրավաբանների, ճարտարապետների, կերպարվեստի գործիչների, ուսուցիչների համահայկական հավաքներ: ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ, այս պահի դրությամբ, հավաքին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանում բուհ ավարտված 66 սփյուռքահայ: Ամենաշատը Սիրիայից՝ 22 հոգի,
Օրենքի նախագիծը քննարկման փուլում է
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախաձեռնությամբ երեկ մի խումբ գործարարներ քննարկում էին «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: Գործարարների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ ոլորտում օրենսդրական փոփոխությունները նաեւ Համաշխարհային բանկի պահանջով է՝ ՀՀ կառավարությանը վարկի տրամադրման նախապայմաններից մեկը: Պարոն Շաբոյանի խոսքով, փոփոխությունների շրջանակում անհամեմատ ընդլայնվելու են հանձնաժողովի լիազորությունները.