Օրվա լրահոսը

«ԻՆՉ ՏԵՍՆԵՄ՝ ՆԿԱՐԵԼՈՒ ԵՄ»

Ընդդիմությանն ու իշխանությանը զգուշացնում է Գագիկ Շամշյանը Այս լուսանկարում (խնդրում ենք չշփոթել) աջից Գագիկ Շամշյանն է: Այս տարվա փետրվարին «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը հաղորդում էր տվել իր դեմ կատարված բռնության մասին: Որոշ ժամանակ անց իրավապահները որոշեցին, որ նրա դեմ ոչ մի բռնություն էլ չի եղել, եւ հենց իր՝ Շամշյանի դեմ սուտ

Նոր հետիոտն անցում Հարավ-արեւմտյան թաղամասում

Պատգամավոր Անահիտ Բախշյանը տեսանելի համարեց քաղաքապետի աշխատանքը Սեպտեմբերի 6-ին Հարավ-արեւմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ եւ  բազմաթիվ բնակիչների ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց նորակառույց վերգետնյա հետիոտն անցումը: Այս հատվածում վերգետնյա հետիոտն անցում ունենալու դիմում- խնդրանքով բնակիչներն ու հարակից երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվները Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին դիմել էին Սեբաստիայի փողոցում՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց

ԲԱՔՈՒՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է, ՄԵԴՎԵԴԵՎԸ՝ ՆՈԻՅՆՊԵՍ

Իսկ Ղարաբաղում արշալույսները մնում են խաղաղ Բազմաթիվ կանխատեսումներն այն մասին, թե ղարաբաղյան կարգավորման հարցում Մեդվեդեւի Բաքու կատարած այցից ճեղքումներ սպասել չարժե, կարծես թե արդարանում են: Չոր մնացորդում առկա է Ռուսաստանի նախագահի՝ ասուլիսում արված հայտարարությունը հանդիպումներն ավելի ինտենսիվ դարձնելու վերաբերյալ, որպեսզի ղարաբաղյան հարցն ի վերջո հանգուցալուծվի: «Ես պատրաստ եմ, որպեսզի շփումները շարունակվեն, պատրաստ եմ քննարկել ամենաբարդ

ԻՐԵՐԸ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

«Այն, որ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ դատապարտում են ուժի կիրառումը, գուցե ինչ-որ կերպ կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն չեմ կարծում, որ միջադեպի հասցեատիրոջը եւ դիվերսիոն հարձակման կազմակերպչին կոնկրետ չնշելը եւ ուղիղ խոսքով նրան չդատապարտելը  բանակցային գործընթացի շոշափելի արդյունավետության կբերի»,- այս մասին հenaran.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում գրանցված

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Ծննդյան 45-ամյակի կապակցությամբ հարազատները, ընկերներն ու մտերիմները շնորհավորում են անվանի գործարար Սարիբեկ Սուքիասյանին՝ մաղթելով քաջառողջություն, բազում հաջողություններ եւ նոր առաջընթացներ: «Առավոտ»-ը միանում է շնորհավորանքներին:

ՄՃԽ-ն ապակայունացում է կանխատեսում

«Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, ապա ձեռքից բաց կթողնի ամուր համակարգ եւ բարգավաճ պետություն ստեղծելու պատմական հնարավորությունը, որն ընձեռել են էներգետիկ ռեսուրսները՝ նավթի եւ գազի պաշարները»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ասված է է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից պատրաստված եւ Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող «Խոցելի կայունություն» զեկույցում: Ըստ վերլուծության, «նավթադոլարների» շնորհիվ

Վ. Հովհաննիսյան. «ՀԱԿ-ը պատվերի է սպասում»

«Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ամենաարմատական ընդդիմության հետ մենք համագործակցում էինք: Երբ պետք էր, որ իշխանության որեւէ նախաձեռնության դեմ հանրահավաք կազմակերպվեր, իշխանություններն այդ խնդրանքով դիմում էին ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, ելնելով սեփական շահերից, այդ քայլը կատարում էր»,- նախորդ օրն ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ առիթով ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՈՐԱՑՆԵԼ ՍԽԱԼԸ

Ըստ «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանի, Արցախն աստիճանաբար պետք է վերականգնվի իր բնականոն՝ ՀՀ մարզի կարգավիճակում: – Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Նման օրինագծի ընդունումը ինչպե՞ս կանդրադառնա հետագա զարգացումների վրա: – Նախ հաստատենք, որ 1991թ. Արցախը անկախացել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից: Այսօր

ԱՆՀԱՍՑԵ ԿՈՉԵՐ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ էլի անհասցե հայտարարություններ են արել: Վերջին շուրջ 2-3 ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աննախադեպ շատ միջադեպեր գրանցվեցին: Նախ՝ հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ ԼՂ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ, որի հետ մերձամարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը վիրավորվել

ՍԱԲԻՆԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

«Որքան մոտենում է նավթի ընձեռած եկամուտների անկման մեկնարկը, այնքան հրատապ է դառնում քաղաքականությունը պրագմատիկ կերպով վերանայելու անհրաժեշտությունը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ անդրադառնալով ՄՃԽ զեկույցին, ըստ որի՝ Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում այդ երկրում հնարավոր է ապակայունացում: Կարդացեք

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանյոթերորդ ՓՈՂԻ ԴԱՐ Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «Նոբելյան ստանալու համար էլ պիտի տպագրված գիրք ունենաս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ հազար դոլարը ճարեմ ու էդ պոեմս չինարեն թարգմանել տամ, հետո գրքով էլ կտպեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հետո պիտի ամենաքիչը մի հազար էլ ճարես,

Սեպտեմբերի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ

ՀԻՏԼԵՐԸ ԿԶՐԿՎԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ

Գերմանիայի Տրիր քաղաքի քաղաքային խորհուրդը որոշել է Ադոլֆ Հիտլերին զրկել պատվավոր քաղաքացու կոչումից, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով Deutsche Welle գործակալությունը: Քաղաքագլուխ Կլաուս Յենսենի խոսքով՝ այդ որոշումը կարեւոր է ռասիզմի եւ ազգայնամոլության դեմ պայքարի համատեքստում: Տեղեկացնենք, որ նացիզմի օրոք գերմանական 4 հազար քաղաք Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչում է տվել: Հիշեցնենք նաեւ, որ Տրիրը կոմունիզմի հիմնադիր Կարլ

«Հայացքը» նոր խոսք ունի ասելու

Հանրապետությունում լույս տեսնող մամուլը համալրվեց եւս մեկ շաբաթաթերթով: Երեկ «Հայացքի» առաջին համարի շնորհանդեսն էր: «Աշխատելու ենք այս սկզբունքով՝ իշխանությունների մոտ ընդդիմադիր ենք, ընդդիմադիրների մոտ՝ իշխանամետ, որովհետեւ երկուսն էլ մերն են, երկուսի թերությունն ու հզորությունը ազգինն է, իսկ մենք խեղճացած  ժողովրդի կողքին ենք, ով ավելի լավ ապրելու իրավունք ունի: Ժողովրդի բարեկեցիկ կյանքին նպաստելու համար չենք  նայելու

ՏԻԿՆԻԿՆԵՐՈՎ ՕԴԱՊԱՐԻԿԸ ՎԱՅՐԷՋՔ ԿԿԱՏԱՐԻ ԴՍԵՂՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է, ինչ Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», սեպտեմբերի 5-11-ը անց է կացնում «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ծրագրի ղեկավար Արմեն Սաֆարյանը:

Չբավարարվել հերթապահ խոսքերով

1991թ. սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության մասին ԼՂՀ ղեկավարության որոշումն արցախահայությունը միահամուռ վավերացրեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ միջազգայնորեն ընդունված ամենաազդեցիկ իրավանորմով՝ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ: Մինչ օրս հայկական երկու պետությունների ղեկավարությունները Արցախի նորօրյա անկախության այդ պատմական տարեդարձները բովանդակ հայության կողմից տոնական ակցիաներով նշելու եւ քաղաքական հնչեղություն հաղորդելու հարցերում նախաձեռնություն հանդես չեն բերել՝ բավարարվելով շնորհավորական հերթապահ խոսքերով: Այնինչ նրանք գեթ

Պարզաբանում

«Առավոտ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 25-ի «Սաբոտաժ translator.am-ի դեմ» հոդվածի վերաբերյալ Ինչպես ISMA ՍՊԸ կողմից մշակված, այնպես էլ ներկայումս կիրառության մեջ գտնվող այլ համանման էլեկտրոնային թարգմանչական ծրագրերը հիրավի կարեւոր նշանակություն ունեն Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային ծառայությունների համատարած կիրառման եւ, ընդհանրապես, տեղեկատվական հասարակության կայացման գործընթացում ծագող լեզվական խոչընդոտների հաղթահարման տեսակետից: 2000 թվականին հարգարժան պրոֆեսորի եւ նրա

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Բաց նամակ՝ ՀՀ նախագահին ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող կալանավորների մի խումբ  բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝  վերջինիս խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ առնել երկրում գործող ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը քրեակատարողական հիմնարկներում կիրառելու, իսկ ավելի ճիշտ՝ չկիրառելու արատավոր պրակտիկան: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը. «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի

«Հատիսը» պաշտոնապես հրավիրվել է

Երեւանի «Հատիս» բասկետբոլի ակումբի ինտերնետային կայքի տարածած տեղեկատվության համաձայն, ակումբի համանուն կանանց թիմը Կուրսկում սեպտեմբերի 27-29-ը կայանալիք կանանց բասկետբոլի միջազգային ավանդական մրցաշարին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել: Մրցաշարում Հայաստանի չեմպիոնի մրցակիցները լինելու են տեղի «Դինամոն», Վոլոգդայի «Չեւակատան» եւ Ուկրաինան ներկայացնող «Դնեպրը»: «Հատիսին» վերը նշված թիմերից քաջածանոթ է «Չեւակատան», որի հետ մեր հանրապետության լավագույն թիմը Եվրոպայի

Էլի պարտվեցինք

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ԵՎՐՈ 2012 թվականի առաջնության ընտրական  մրցաշարի շրջանակներում («B» խումբ) հյուրընկալելով Իռլանդիայի ընտրանուն՝ պարտվեց 0:1 հաշվով:

Երիտասարդականը նույնպես սկսել է նախապատրաստվել

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականը սեպտեմբերի 2-ից սկսել է նախապատրաստվել Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի՝ Վրաստանում տեղի իր հասակակիցների ընտրանու հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը: Մեր հավաքականի ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը ուսումնամարզական հավաքի հրավիրել է ընդհանուր առմամբ 18 թեկնածուի, որոնցից էլ ընտրելու է այդ օրը կայանալիք

Բելառուսը գրեթե մի գլուխ բարձր էր

Վանաձորում մեկնարկեց հանդբոլի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային  երկրորդ մրցաշարը, որին այս տարի, բացի Հայաստանի հավաքականից, մասնակցում են նաեւ Իրանը, Բելառուսը, Վրաստանը: Մարզաձեւի մամուլի քարտուղար Գագիկ Բեգլարյանի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, մեկնարկային տուրում հիմնականում Ֆրանսիայում հանդես եկող խաղացողներով համալրված մեր ընտրանին գնդակների 20:37 տարբերությամբ պարտվել է Բելառուսին, իսկ Իրանը 33:28 հաշվով հաղթել է Վրաստանին:

Արոնյանն սկսեց հաղթանակով

Երեկ Շանհայում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը, որտեղ չորս մասնակիցներից երկու հաղթողները հոկտեմբերին Բիլբաոյում Վիշվանաթան Անանդի եւ Մագնուս Կարլսենի հետ պայքարելու են պատվավոր տիտղոսին տիրանալու համար: Չինաստանում վիճակահանության արդյունքով ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման համաշխարհային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակում չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Գրան Պրիի» մեկնարկային տուրի 32-րդ քայլում

ՍՊՈՐՏՈՎ ԴԵՊԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամային սպորտի երկամսյակ՝ Հայաստանում Սպորտում հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հստակ կատալիզատոր է: Հասարակությունը, իր բոլոր բարիքներով ու չարիքներով, բարեկեցությամբ ու թշվառությամբ, առաջին հերթին արտացոլվում է սպորտի ոլորտում: Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի այդ կատալիզատորային համակարգում: Ցավոք, Հայաստանում շատ քչերն են տեղեկացված հաշմանդամային սպորտի թե գոյության եւ թե հաջողությունների մասին: Մինչդեռ՝ ունենք

«21-ի հեռանկարները»՝ արդեն «Երեւանյան»

Սեպտեմբերի 22-23-ը Երեւանում կկայանա «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի աշնանային համերգաշրջանը, որի շրջանակներում հայաստանյան բեմում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Royal Philharmonic Orchestra: Փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ փառատոնի անվան մեջ տեղի է ունեցել փոփոխություն. «Նախկին՝ «21-ի հեռանկարները» դարձրինք «Երեւանյան հեռանկարներ»: Նման ծավալի եւ նշանակության փառատոները ողջ աշխարհում

«Մեղավորը պաշտոնական հայրենասերներն են»

Ըստ Ռուբեն Հախվերդյանի, հենց նրանք են ամեն տեսակ շիլաշփոթի հեղինակները «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին երգիչ-երգահաններ Ռուբեն Հախվերդյանն ու Արտավազդ Բայաթյանը: Ասուլիսին անդրադարձ եղավ Ռ. Հախվերդյանի թուրքական «Հուրիեթին» տված հարցազրույցին եւ դրա աղմկալի հետեւանքներին հայկական ԶԼՄ-ներում: Հախվերդյանն ասաց, որ իր երգերի թողարկման իրավունքը ստանալու վերաբերյալ թուրքական կողմի հետ որեւէ պայմանագիր չկա, Հայաստանում էլ ոչնչից մեծ

ՄԻԱԿ ՎԵՐԱԴԱՐՁՈՂԸ՝ ՀԵՌԱՑՈՂՆԵՐԻՑ

Բալետի արտիստ Վիգեն Հակոբյանը կստեղծագործի Հայաստանում Վ. Հակոբյանը՝ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերում»: Հայաստանից հեռացած, արտերկրի հեղինակավոր թատրոններում հանդես եկող մեր բալետի արտիստներից յուրաքանչյուրն ունի սեփական պատճառը: Ի հակադրություն նրանց՝ այսօր կա նաեւ վերադարձող, այն էլ բալետի այնպիսի արտիստ, ինչպիսին Վիգեն Հակոբյանն է, որը 1991թ.-ից մինչ վերջերս աշխատելով Խարկովի Ն. Լիսենկոյի անվան եւ Դնեպրոպետրովսկի օպերայի եւ բալետի

ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՄԱՀԱՊԱՐՏ Է ԵՂԵԼ

Տաջիկստանի ՆԳՆ-ն ստուգում է Ուզբեկստանի մահմեդական շարժման կողմնակիցների առնչությունը ուրբաթ օրը Խոջենտ քաղաքում տեղի ունեցած պայթյունին: Հզոր պայթյունը հնչել է առավոտյան, Տաջիկստանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային վարչության շենքում, որի արդյունքում առնվազն 30 մարդ է վիրավորվել: Խոսվում է նաեւ զոհերի մասին, որոնց թիվը, սակայն, չի հստակեցվում: Newsru-ի փոխանցմամբ, պայթյունն իրականացրել է ականապատված «Վոլգա» ավտոմեքենայի

ԴԸ ԳՅՈՒԽՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԷ

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել իր ուղիղ խոսք ասելու հատկությամբ հայտնի առեւտրի գործերով հանձնակատար, բելգիացի Կարլ Դը Գյուխտի (նկարում) հակասեմիտական հայտարարությունները: Բելգիայի ԱԳ նախկին նախարարը հոռետեսական մեկնաբանություններ է արել հինգշաբթի օրը Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ վերսկսված ուղիղ բանակցությունների հաջողության հասնելու շուրջ: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, նա մասնավորապես ասել է, թե բանակցությունների հետ կապված իրավիճակի համատեքստում չի կարելի թերագնահատել «Կապիտոլիումում

ՃԱՊՈՆԻԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ԿԻՐԱՌՈՒՄ

Ճապոնիայի իշխանությունները Իրանի դեմ՝ միջուկային ծրագրի հետ կապված, սկսել են նոր պատժամիջոցներ կիրառել: Տոկիոն որոշել է սահմանափակել Թեհրանի հետ համագործակցությունը բանկային ոլորտում, նաեւ փակել համատեղ իրականացվող էներգետիկ որոշ նախագծերի ճանապարհները: BBC-ի մատուցմամբ, ս.թ. օգոստոսին Ճապոնիան Իրանի նկատմամբ արդեն իսկ համալիր պատժամիջոցներ էր կիրառել, բայց ԱՄՆ-ն պնդել էր ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու իր հորդորը: Ճապոնիայի կողմից

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031