Օրվա լրահոսը
ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
NEW ԱԻՆ փրկարար ծառայության տվյալներով, Երեւան-Բավրա ճանապարհի 136-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը` 19-ամյա Բենիամին Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
NEW Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Գյումրիի օդանավակայան բանավանում «Հոնդա-Սթրիմ» ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2 ՈՒՂԵՎՈՐ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
NEW Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Երեւան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին` երեւանաբնակ 58-ամյա Զոյա Սվարյանը տեղում մահացել է:
ՄՈՏՈՑԻԿԼԸ ԲԱԽՎԵԼ Է
NEW Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա եւ «Կավասակի» մակնիշի մոտոցիկլ: Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դրական վերաբերմունք՝ կթության ոլորտի հանդեպ
NEW ՀՀ կառավարության պատվերով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքացիական սոցիոլոգ իական խորհրդատվությունների ինստիտուտը իրականացրել է «ՀՀ իշխանությունների գ ործունեության գ նահատականները, տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները եւ զարգ ացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգ իական հետազոտությունը: Ուսումնասիրության մեջ կառավարության գ ործունեությունը գ նահատվել է ըստ ոլորտների: Հարցվածների ընդամենը 1,8 տոկոսն է Հայաստանի առջեւ կանգ նած կարեւոր հիմնախնդիր դիտարկել կրթության խնդիրները: Ըստ
Վտանգավոր շերտավորում
Հասարակությունների ներսում առաջացող բոլոր տեսակի բեւեռացումները հիմնականում տվյալ պահի տնտեսական ֆորմացիայի ծնունդ են: Դրանցից առավել ընդգծված են նրա ունեւոր եւ չունեւոր շերտերը: Հայ հասարակության մեջ նույնպես առկա են նույնատիպ շերտավորումներ, որոնց միջեւ արդեն իսկ լռելյայն Ճեւավորվել է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտ: Մեր երկրի տնտեսության մեջ ձեւավորվել է ոչ մի կանոնի չենթարկվող` այսպես կոչված վայրի կապիտալիզմ, որը բազմապիսի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Ի ՊԱՀ – Հանդիպումն ինչպե՞ս եզրափակենք,- Կատյային հարցրեց Ժենյա Ղուկասովնան: – Թող եզրափակիչ խոսքը Հրանտն ասի,- ասաց Կատյան.- Սարոյանը Հրանտին շատ ա սիրում: – Եզրափակիչ խոսք հեչ պարտադիր չի,- ասաց Հրանտը:- Ամեն ինչ շատ լավ էր: – Իսկապե՞ս լավ էր,- ոգեւորվեց Ժենյա Ղուկասովնան: – Սրանից ավել ի՞նչ պիտի լիներ,- ասաց Հրանտը:- Ամեն
ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿՐԿԻՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ
Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ու Սլովակիայի ֆուտբոլային ճանապարհները կրկին խաչվեցին: Վարազդատ Ավետիսյանը հավաքում ընդգրկել էր 23 ֆուտբոլիստների, որոնք հիմնականում ներկայացնում են Հայաստանի առաջնությունը: Լեգեոներներից մեր թիմը համալրել են ռուսական «Ուրալն» ու «Տորպեդոն» ներկայացնող Էդուարդ Թաթոյանն ու Հայկ Ղազարյանը, ինչպես նաեւ՝ լեհական բարձրագույն խմբի «Լոձի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Մինչդեռ սլովակների կազմում
Հայազգի մանկավարժի լեգենդար սանը
Պինկաս Ցուկերմանը հանդես կգա Հայաստանում՝ իբրեւ մենակատար Երեկ հրավիրված ասուլիսում «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 26-ին կայանալիք իրադարձության՝ լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի մասին: Բանախոսը հայտնեց, որ ստեղծագործական 45 տարիների ընթացքում վիրտուոզ երաժիշտն արժանացել է միջազգային
«Կտրվածները» կրկին փորձեցին
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննությունները շարունակվում են Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում հոկտեմբերի 21-29-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններ են անցկացվելու: Երեկ ներկա էր նաեւ «Առավոտը»: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վահե Բավեյանը, 339 հայտերից 149-ը նախորդ փուլում հավաստագրման քննությունը ձախողած «տնօրենացուներն» են: Երեկվա բանավոր քննությունը հանձնելու ընթացքում
ՆԵՐՍԻՑ՝ ՍԱՏԱՆԱ, ԴՐՍԻՑ՝ ՔԱՀԱՆԱ
«Regnum» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների 14-րդ համաժողովում ԱՊՀ եւ բալթյան երկրների ԱՕԿ-ների ասոցիացիայի քարտուղար, Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Յուրեւը հայտարարել է, թե ասոցիացիայի անդամ երկրները միջազգային մարզական հասարակայնության շրջանում հեղինակության շուրջ դրական վերաբերմունք ստեղծելուն աջակցելու նպատակով կարող
Երեւանը պետք է բեռնաթափել համալսարանական թոհուբոհից
Բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնադրումը Երեւանի կենտրոնում արդարացված էր նախորդ դարաշրջանի կեսերին, սակայն այն ներկայումս պատուհաս է դարձել թե ուսանողների, թե քաղաքային իշխանությունների համար: Երեւանի կենտրոնը համալսարանական դասաժամերին «շնչահեղձ» է լինում քաղաքամերձ շրջաններից ժամանող ուսանողության զանգվածներից: Տարօրինակն այն է, որ տասնամյակներ առաջ կառուցված բուհերը չեն ընդլայնում սպասարկող ենթակառուցվածքները (լսարանային ֆոնդ, ավտոկայանատեղեր, սննդի կետեր եւ այլն), սակայն
ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ՝ ՀՈՄՈՖՈԲԻԱ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻՆ
Լավագույն պատմվածքներից մեկը վիրավորել է ԼԳԲՏ-ին Օրերս «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ն, «Unzipped: Gay Armenia» բլոգի հեղինակ Միկա Աթայանը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը», «Նոր սերունդ» հ/կ-ն, «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» հ/կ-ն, «Համաշխարհային անկախ երիտասարդական միություն» հ/կ-ն, «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն, «Թուֆենկյան հիմնադրամի կանանց աջակցման կենտրոնը» եւ այլք իրենց մտահոգությունն են հայտնել
«Նռան հատիկը» մեկնարկեց
Փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը «Նռան հատիկ-2011» մանկապատանեկան թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 24-29-ը: Այս մասին երեկ մշակույթի նախարարությունում հայտնեցին կազմակերպիչները: Փառատոնը նվիրվում է անկախության 20-րդ ամյակին: Փառատոնին մասնակցելու է 35 թատերախումբ. 1-ը՝ Իրանի Թեհրան քաղաքից, 1-ը՝ Վրաստանի մայրաքաղաքից, 13-ը՝ ՀՀ մարզերից, 17-ը՝ Երեւանից: Փառատոնը ստեղծվել է 2011թ.՝ «Նախաբեմ» կրթամշակությաին ասոցիացիայի կողմից: «Նախաբեմի» պատվավոր նախագահ Երվանդ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻՆ «ԿԿՐԹԵՆ»
Երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Երիտասարդ վերականգնողների աշնան ուսումնական դպրոցի» բացումը: Ծրագրի կազմակերպիչ Աշոտ Փիլիպոսայնը նշեց, որ նախկինում մի շարք երկրներում անցկացվել է «Երիտասարդ հնագետների դպրոց» ծրագիրը, այդ իսկ պատճառով Հուշարձանների վերականգնման կենտրոնն այս տարի որոշեց կազմակերպել հուշարձանների վերականգնման վերաբերյալ դասընթացներ: «Հուշարձաններ ասելով նկատի ունեմ ե՛ւ շարժական, ե՛ւ անշարժ հուշարձաններ, այսինքն՝ աշխատանքներ են իրականացվելու, որոնք
Մանկավարժականը ուսուցիչներ կվերապատրաստի
Այս օրերին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ, որոնք աշխատում են իրենց հայ 47 գործընկերների հետ: Նրանցից 35 -ը Մանկավարժական համալսարանի դասախոսներ են, մյուսը` 12-ը, ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների: Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարության ծրագրերի իրականացման գործակալության հետ միասին մշակվել էր ծրագիր, ըստ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է»
Ճանաչված դաշնակահար Վազգեն Վարդանյանը վերջապես հանդիպեց հայ ունկնդրի հետ Վազգեն Վարդանյանն ու Էդվարդ Միրզոյանը՝ մենահամերգից հետո: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 24-ին ընդգրկուն ծրագրով կավարտվի «Վերադարձի» 5-րդ փառատոնը, որի ժամանակ այլ երաժիշտների թվում հանդես կգա նաեւ ճանաչված դաշնակահար, ծնունդով Մոսկվայից, Սլովենիայում ստեղծագործող Վազգեն Վարդանյանը: «Առավոտը» հանդիպեց երաժշտի հետ՝ հաշվի առնելով հիշյալ փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային
11 ԵՐԵԽԱ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ Վորլդ Վիժն (World Vision) կազմակերպությունն ու մարզպետարանը «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրով իրականացրել են Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության թվով 11 սաների ընտանիքների կենսապայմանների ուսումնասիրություն: Հետո նշված 11 ընտանիքին տրամադրել են տարատեսակ տնտեսական եւ հումանիտար աջակցություն, որի արդյունքում զգալիորեն բարելավվել է նրանց սոցիալական վիճակը
Կապանցի ջութակահարը կապանցիներին խոստում է տվել
Հայտնի ու տաղանդավոր ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ 25-ամյա Հրաչյա Ավանեսյանը անցած շաբաթ Կապանում էր եւ կրկին այն բեմում, որտեղ առաջին անգամ` 9 տարեկան հասակում է մենահամերգ ունեցել: Ծնվել է Գյումրիում, սակայն արմատներով Կապանից է: Առաջին մենահամերգից 16 տարի անց Կապանի արվեստի պետական քոլեջի նույն բեմում կայացավ Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը: Այս քոլեջի շրջանավարտ է նաեւ Հրաչյայի
Հաշվառվել են, բայց կա անտարբերություն
Այս օրերին Սյունիքի մարզի բնակիչների ամենօրյա հյուրերը հաշվարարներն էին, ովքեր մարդահամարի անցկացման նպատակով անցնում էին տնետուն, զրուցում հասցեատերերի հետ, լրացնում 33 հարցից բաղկացած հարցաթերթիկը: Մարզում գործում է մարդահամարի 10 տեղամաս: Ու թեեւ պատասխանատուները պնդում են, որ Սյունիքում լուրջ դժվարություններ, հաշվառումից հրաժարվողներ, ոստիկանության միջամտություններ, բնակչության դժգոհություններ, այլ արտառոց դեպքեր չեն եղել, հաշվարարների աշխատանքներում դժվարություններ եղել են՝
«ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ ՊԱՐՈՂ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ»
Վանաձորի քաղաքապետարանը միջոցներ չունի, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը «Հորովել» համույթի պետական որակավորման հարցը ձգձգում է: Այս տարվա ապրիլի 22-ին անդրադառնալով Գրիգոր Հախինյանի եւ Խաչատուր Ավետիսյանի 85-ամյակներին՝ գրել ենք, որ այժմ Գրիգոր Հախինյանի անվան Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը՝ 1958 թվականին Վանաձորի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տանը հիմնադրված վոկալ-պարային ինքնագործ խումբն է, որը 1972 թվականին
ԻՐԱԿԱՆ ՍԱՐՍԱՓՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍԸ
Մեծ եղեռնի 95-ամյա տարելիցին եւ Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված լույս է տեսել Հովհաննես Կարապետյանի (Օնիկ Յուսուֆ) «Վերածնված կյանք մը» վավերագրական գիրքը: Հեղինակը տարիներ առաջ կնքել է իր մահկանացուն: Նրա սեւագիր գիրքը, որը պատրաստ էր հրատարակության, տպագրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ: Եղեռնից հրաշքով փրկված Հովհաննես Կարապետյանը ներկայացնում է իր ծննդավայրի՝ Ադաբազարի հայության կյանքը, տեղահանությունը:
Բջջային պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ
VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի (ՀԿԽԸ) եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ միասին՝ ձեռնարկում են դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողություններ: Երեկ ՀԿԽԸ-ում հրավիրված ասուլիսում VivaCell-MTS-ի, Orange-ի, ՀԿԽԸ եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարներն ազդարարեցին դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ
«Ուզում ես գլխիս սարքե՞լ»
Ձորաղբյուրի ամառանոցային տնտեսության մի խումբ սեփականատերեր 2007թ. դիմել էին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Արմեն եւ Վահագն Վանցյանների կողմից ընդհանուր օգտագործման ճանապարհը եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջով: «Առավոտը» 2010թ. փետրվարից «Չի իրականացվել», «Կոռուպցիայի հոտ է գալիս» եւ «Դատարանի վճիռը՝ արհամարհված» հոդվածներում անդրադարձել է այդ հարցին: Հիշեցնենք, որ դատարանը կայացրել էր
ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ
ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հ/կ-ներին առաջարկում է համագործակցել, ոչ թե հասարակության մեջ բանակի վերաբերյալ անպատժելիության, ամենաթողության տպավորություն ստեղծել: «Բանակում տիրող իրավիճակը մտահոգիչ է բոլորի համար, վիճակը փոխելու պահանջը ոչ միայն հասարակական է, այլ նաեւ բանակի ներքին պահանջն է»,- երեկ «Պոստ Սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի
«ՍՏԱՏԻԿ IP-ՀԱՍՑԵՆ»՝ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՑԵ
«ԱրմենՏելը» Hi-Line բաժանորդների համար առաջարկում է «Ստատիկ IP-հասցե» ծառայությունը: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ «Մեգա+» ՍՓ) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: «Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին՝ գրավոր դիմումի
Դատապարտվեցին
Ոստիկանության ԱԱՎ՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանի հետ համաձայնության գալով, իրացնելու նպատակով 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձեւաթղթերով կազմված փաստաթղթեր եւ դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց: Կազմվել են մասնավորապես բանկերում դեպոզիտային հաշիվներում գումարի առկայության վերաբերյալ, ինչպես նաեւ ամուսնության, մահվան, ծննդյան, անշարժ գույքի
Կադաստրում կրճատումներ են սպասվում
Թափանցիկ աշխատելու, բյուրոկրատական քաշքշուկներին ու կոռուպցիոն ռիսկերին վերջ դնելու նպատակով կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նոր տարվանից անցնում է բարեփոխումների: Երեկ այս թեմայով Գյումրիում մամուլի ասուլիս էր հրավիրել Կադաստրի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց, թե այսուհետ ինչպես են աշխատելու: «Մենք ունեինք գրանցման տարածքային ստորաբաժանումներ բոլոր նախկին շրջկենտրոններում՝ Սովետական միության ժամանակվա վարչական
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԵՐՇԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՉԷ
Չնայած որ իշխանությունները հենց այդպես են վերաբերվում Արդեն տեւական ժամանակ է՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանում» լարված մթնոլորտ է: Ատոմակայանի օպերատիվ անձնակազմի մոտ 160 կարեւորագույն աշխատակից ՀԱԷԿ-ի տնօրինությանը ազատման դիմում է ներկայացրել: Մեկ տարի է՝ նշյալ աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի 50% բարձրացում, սակայն ոչ ՀԱԷԿ-ը, ոչ էլ էներգետիկայի նախարարությունը նրանց ընդառաջ չեն գնում՝ պատճառաբանելով, որ հնարավորություններ եւ
ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ
ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր որպես կասկածյալներ ձերբակալվել են նաեւ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ՝ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը


















































