Օրվա լրահոսը
Ռեպլիկի փոխարեն
Կամ ինչպես ձեռ առան մեր հայրենին Երկմտելով վճռեցի գրել, քանի որ խոսքս վերաբերում է «Գոհար» նվագախմբին՝ իր երգչախմբով, որի հանդեպ հատուկ հարգանք եմ տածում: Անկասկած, անուրանալի է նրա որոշակի դերակատարությունը արդի հայ մշակութային կյանքում, որտեղ արժեքային արժանապատիվ մակարդակում իր բարձր կարգը հաստատելով եւ պահպանելով, նա քայլ առ քայլ ամբողջացնում է մի կենսագրություն, որն անկեղծ նվիրում
ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
Պարարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի նկատառումները Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը՝ խոսելով ներկայիս պարարվեստի կրթության եւ նրա վիճակի մասին, հեռուստաընկերություններից մեկի եթերով հայտարարեց, թե Երեւանի պարարվեստի պետական քոլեջը գտնվում է 19-րդ դարում։ Նման միտքը, իհարկե, մասնագետների շրջանում վիճարկման եւ բանավեճերի առիթ տվեց՝ պարզ պատճառով։
ԱԼԻԵՎԸ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ Է ԻՐ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»
Համաշխարհային արտ-հասարակայնությունը մշակույթի ասպարեզում Ադրբեջանում առկա քաղաքական գրաքննության մասին սկսել է խոսել այն ժամանակ, երբ ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեի ցուցադրության ժամանակ երկու քանդակներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով փակվել են։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով ռուսական «Նեզավիսիմայա գազետան», որի մատուցմամբ, նկարչուհի Այդան Սալախովայի երկու քանդակները կհեռացվեն բիենալեի տաղավարից։ Նախօրեին տարածվել էր ադրբեջանական տաղավարի համակարգող
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ
Որքան մոտենում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի բազմազան է դառնում քաղաքական ուժերի գործելաոճը: Թեկնածուների մի մասը փողոցում կառուցված տաղավարներում է հանդիպում քվեարկողների հետ, մյուսները ահռելի ավտոբուսներով՝ նախընտրական երգերի ուղեկցությամբ, շրջում եմ մի թաղամասից մյուսը՝ Ստամբուլի բնակիչներին կուսակցական խորհրդանիշներով գրիչներ, գլխարկներ ու դրոշակներ բաժանելով: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, քաղաքական ուժերին զուգահեռ, բավական ակտիվ են տարբեր հասարակական
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱ
Ճապոնիայի ֆինանսների գործող նախարար Յոսիխիկո Նոդան (նկարում) այդ երկրի վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Նաոտո Կանը, որը կորցրել էր իր վստահությունը խորհրդարանում, առայժմ կարողացել է խույս տալ իրեն անվստահություն հայտնելու սպառնալիքից՝ խոստանալով առաջիկայում հրաժարական տալ: Reuters-ի մատուցմամբ, եթե նույնիսկ 54-ամյա քաղաքական գործիչը՝ Նոդան, որն այսօր համարվում է իշխող Դեմոկրատական կուսակցության
Եվրախորհրդարանը Ռուսաստանին Վրաստանի պատճառով ճնշում է
Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով Եվրախորհրդարանը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին։ Այդ մասին հաղորդում է 1in.am-ը, որի մատուցմամբ, Եվրախորհրդարանը մասնավորապես Եվրոպայի Խորհրդին կոչ է արել առաջ քաշել Վրաստանի օկուպացված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած պարտականությունների չկատարման հարցը։ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովից մեկ օր առաջ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի
Ռուսաստանը «կտրել» է Բելառուսի հոսանքը
Ռուսաստանը կրկնակի կրճատել է ֆինանսական ճգնաժամ ապրող Բելառուսին էլեկտրաէներգիայի մատակարարումը, որից հետո Մինսկը իր նախաձեռնությամբ դադարեցրել է Ուկրաինայից էլեկտրաէներգիայի ներմուծումը: Reuters-ի մատուցմամբ, Ռուսաստանն այդ քայլը պայմանավորել է 1,5 մլրդ ռուբլու պարտք ունենալու պատճառով եւ սպառնացել է այն ամբողջությամբ դադարեցնել, եթե Բելառուսը մինչեւ հունիսի 19-ը պարտքերը չմարի: Այդ մասին ասել է ոլորտում մենաշնորհ ունեցող «ԻնտերՌԱՕ» էլեկտրաէներգիա
ԹԱԼԻԲՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ
Հինգշաբթի օրը Ղազախստանի սենատը ստորին պալատին վերադարձրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ին աջակցելու համար զինվորականներ ուղարկելու թույլտվություն արտոնող օրինագիծը: Reuters-ի մատուցմամբ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժումը գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող ետխորհրդային այդ հանրապետությանը զգուշացրել է ՆԱՏՕ-ին աջակցելու «լուրջ հետեւանքների» մասին: Փաստաթուղթը, որի համաձայն՝ չորս ղազախստանցի սպաներ պետք է մեկնեին Աֆղանստան, ընդունվել էր
ՏՈՒՅԺ՝ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՆԴԵՊ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն է կիրառվել Սիսիանի ավագ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Նաիրա Ներսիսյանի նկատմամբ: Տույժը կիրառվել է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը եւ
«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԸ՝ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ»
Ուկրաինայի հայերի միությունը՝ Ղրիմի էթնոգրաֆիկ թանգարանի հետ համատեղ, սեպտեմբերին կազմակերպում է միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ «Ուկրաինայի հայերը՝ երեկ, այսօր, վաղը» խորագրով: Սիմֆերոպոլում անցկացվելիք կոնֆերանսի շրջանակներում աշխատանքները կտարվեն մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հայ-ուկրաինական կապերը անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը, հայ եկեղեցու պատմությունը Ղրիմում եւ Ուկրաինայի մյուս շրջաններում, հայկական ուսումնական հաստատությունները Ուկրաինայում, հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները եւ այլն:
94-Ը «ԿՏՐՎԵԼ» Է
Ըստ edu.am-ի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, կարեւորելով ոլորտում իրականացվող գործընթացների թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը, միաժամանակ արձագանքելով ԶԼՄ հրապարակումներին, տեղեկացնում է, որ 2011թ. փետրվարի 18-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում նախարարության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն եւ 131 տնօրենի պաշտոնակատար: Նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր
Դրամահավաք՝ ոչ պետական բուհերում
Շրջանավարտների դժգոհության հետքերով Գումար՝ դիպլոմի համար: Այն մոտ 10 000 դրամ է: Այսպիսին են մի շարք ոչ պետական բուհերի տվյալները: «Չորս տարի սովորում, վարձ ենք մուծում, դեռ դիպլոմի համար էլ առանձի՞ն պետք է գումար հավաքենք»,- դժգոհում է ոչ պետական բուհերից մեկի ուսանողը: «Յուրաքանչյուր դիպլոմի համար 7 500 դրամ պետականորեն մուծվում է տպարան, բացի դրանից՝ տրվում
ԳԱԱ-ՈՒՄ ԻՇԽՈՂԸ ԲԻԶՆԵՍՆ Է
Բաց նամակ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին 2008թ. հոկտեմբերից մինչեւ օրս Ձեզ հասցեագրած իմ դիմումներն ու դիմում-բողոքները մնացին անպատասխան: 2011թ. ապրիլի 4-ին եւ մայիսի 6-ին կրկին դիմումներ ներկայացրի այն խնդրի մասին, ինչ տեղի էր ունեցել Ձեր համակարգի Արվեստի ինստիտուտում: Վերջին երկու դիմումներն էլ կրկին մնացին անպատասխան: Ավելացնեմ, որ դիմումին պատասխանելը օրենք է, դա քաղաքացու սահմանադրական
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՔՆՆԱՐԿԵՔ ՏՂԱՅԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր գումարվելու է կառավարության հերթական նիստը: Գրեթե բոլոր նիստերի ժամանակ որոշումներ են ընդունվում այս կամ այն երիտասարդին բանակից տարկետման իրավունքով ազատելու մասին: Հուսով ենք՝ «Առավոտի» ստացած այս բաց նամակը կկարդան նաեւ կառավարությունում եւ կփորձեն լուծում տալ: Հարգելի խմբագրություն. Սա իմ վերջին անհույս փորձն է՝ ինչ-որ լուծում գտնելու, ըստ իս՝ մի շատ կարեւոր խնդրի: Ես ջութակահար
ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ ՄԻ ԿԵՐԱԿՐԵՔ
Լիովին պատկերացնելու համար բարձրաստիճան իշխանավորների վերաբերմունքը դեպի գիտելիքը եւ գիտելիք կրող անձը, սկսենք 2010թ. օգոստոսի 31-ից։ Նախագահական նստավայրում կայացավ նախագահի հանդիպումը մի խումբ դպրոցականների, այդ թվում՝ առարկայական համաշխարհային օլիմպիադայի հաղթողների հետ։ Շռայլ գովեստի խոսքերի տարափ ու խոստումներ՝ նախագահի կողմից։ ԿԳ նախարարի հայտարարությունը բարձր ամբիոնից՝ համաշխարհային օլիմպիադայի մեդալակիրներին պարգեւատրելու ենք համակարգիչներով… Տարեվերջյան տոնակատարություն ռեստորանում։ Նորից գովեստի
ԲԱՑՎԵՑ ՀԳՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Հայաստանի գրողների միության Տավուշի 5 անդամներից 4-ը բնակվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում։ ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի գրասենյակի Իջեւանում գտնվելու ժամանակ մասնաճյուղն ակտիվ չէր գործում, երեկ Նոյեմբերյանի մշակույթի տանը, ՀԳՄ մարզային մասնաճյուղի գրասենյակի բացման ժամանակ ասաց ՀԳՄ վարչության նախագահ Լեւոն Անանյանը: Նոյեմբերյանի քաղաքապետարանը պատրաստակամ կերպով մասնաճյուղի համար քաղաքային մշակույթի տանը տարածք է տրամադրել, իսկ նոյեմբերյանցիները շատ հարցեր
ՕԲՅԵԿՏ՝ ԾԱՌԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, գետափնյա Աբովյան փողոցում, ծառերի մեջ հերթական օբյեկտի շինարարությունն է ընթանում ու հսկա ծառերը զոհ են գնալու հերթական օբյեկտին: 150 քմ տարածքի օտարման մասին համայնքի ավագանու որոշումը եղել է…2007 թվականին, սակայն տարածքի օտարման հայտարարությունը թերթում տպվել է մի քանի ամիս առաջ: Մեր տեղեկություններով՝ տարածքը տրվել է Իջեւանում հայտնի մի ընտանիքի, որը առանց այդ
ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ
Մայիսի 28-ին «Խդրանցի վնասը՝ 100%» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մայիսի 22-ի ուժեղ կարկուտից տուժած Ուժանիս, Վահրավար, Սյունիք, Լեհվազ, Եղվարդ, Խդրանց գյուղերում վնասները միլիոններով են հաշվվում: Սրանից երկու շաբաթ անց, կարկուտն ու առատ տեղումները շարունակում են վնասներ հասցնել Սյունիքի գյուղատնտեսությանը: Հունիսի 8-ին տեղացած ուժեղ կարկուտը բավականին վնասներ է հասցրել առանց այդ էլ տուժած գյուղերին: Սյունիքի մարզպետարանի
Սրբազանն ուտում է վանքի հավերը
«Առավոտը» «Ահազանգ Մոսկվայից» վերնագրով էլեկտրոնային նամակ է ստացել, որով մոսկվաբնակ Արսեն Մարգարյան ներկայացած քաղաքացին գրում է, որ «Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանն ուտում է վանքի հավերը»: Ըստ նամակագրի, «Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի կազմում (առաջնորդ՝ Եզրաս սրբազան) գործում է «Հայասա» պարային համույթը, որն արդեն հասցրել է ձեռք բերել ռուսաստանաբնակ հայերի համակրանքն ու
«ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Ա, ԱՍՏՎԱԾ ԵՆՔ ԿԱՆՉՈՒՄ»
Մարզպետարանում դեռ տեղյակ չեն՝ կառավարությունը կօգնի՞ տուժած գյուղացիներին Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնին կպած Զվարթնոց գյուղի բնակիչ, այգեգործ Նվարդ Ասատրյանն ամեն տարի իր պտղատու այգին թարմացնում է նոր տնկիներով՝ հուսալով, որ հերթական գարուն-ամառ-աշունը բարենպաստ կգտնվի գյուղատնտեսության համար: Նրա 1 հեկտար այգում՝ Արարատյան դաշտում աճող գրեթե բոլոր պտղատու ծառերը կան: Միայն թե դրանցից շատերն արդեն ամլացել են:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՊԵԴՈՖԻԼ Է
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր
Համաներմանը սպասելիս
Երկու ամիս է, ինչ կանանց գաղութում եմ: Չէ, պետք չէ խղճալ կամ էլ վատ տրամադրվել: Աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Հավատացեք, որ այստեղ էլ կանայք նույնքան հետաքրքիր եւ շաղակրատ են (այս դեպքում՝ նույնքան շատախոս), քանզի ուրիշ անելիք չկա: Այստեղ արդեն գործերից խոսել այնքան էլ չեն սիրում: Ընտանիք ու երեխաներ. սրանք են հույժ կարեւորները: Հիմա սրանց
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
Անցյալ տարվա սեպտեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում (քննիչ Լ.Հարությունյան) հարուցվել է քրեական գործ: Երեւանի Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ տան դիմաց՝ 4-րդ տան բնակիչ Նշան Քեշիշյանի կրծքավանդակին «չպարզված կտրող-ծակող գործիքով» հարվածել էին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Ըստ քննիչի, նախաքննության ժամանակ պարզվել էր, որ կենցաղային հարցերով Նշանի հետ վեճի էին բռնվել հարեւանները՝ երկու
Նորածնային մահացությունը 15%-ով կրճատվել է
Որ այսպես շարունակվի, մեր երկիրը կհասնի զարգացած երկրների մակարդակին «Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում նորածինների մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ եւ Միացյալ Թագավորությունը: Այդուհանդերձ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, համապատասխան սարքավորումների, ինչպես նաեւ մասնագիտական շարունակական կրթության եւ պատշաճ գիտելիքների առկայության պարագայում կարելի է կանխել մահվան դեպքերի զգալի
ՄԵՆՔ ՈՉ ՈՔԻ ՉԵՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Վստահեցնում է «Ռանդեվուի» տնօրինությունը «Առավոտի» հունիսի 4-ի համարում տպագրված «Դիվադարար ու կաթվածահար են անում» նյութում անդրադարձել էինք Կորյունի 5 հասցեում գտնվող «Ռանդեվու» կարաոկե-ակումբի գործունեությանը: Հրապարակման մեջ մասնավորապես նշել էինք, որ նույն շենքի բնակիչ Քաջազուն Պետրոսյանը բողոքում է կարաոկե-ակումբից պարբերաբար լսվող երաժշտության բարձր ձայնից, որը խանգարում է իր եւ հարեւանների հանգիստը: Բնակիչը մեր խմբագրություն որոշ փաստաթղթեր
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱԳԱ՞Հ ԵՆ
Մենաշնորհներից ազատվելու համար պետք է օլիգարխներին կրթել ու բացատրել կամ էլ կտրուկ քայլերի դիմել: «Մի՛ կարծեք, թե օլիգարխ կամ մոնոպոլիստ լինելը հեշտ է եւ հասարակության կողմից ընկալելի: Ժամանակի ընթացքում այդ մտածելակերպը կփոխվի»,- երեկվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա համոզմամբ՝ տնտեսության զարգացմանը էականորեն խոչընդոտում է հայ գործարարների՝ արագ հարստանալու
Ամեն հորդ անձրեւից հետո փողոցներում գետեր են
Քաղաքապետը հանձնարարել է հարցին արմատական լուծում տալ. մոտ օրերս կներկայացվեն լուծման հնարավոր տարբերակները: Արդեն մի քանի տարի է, որ Երեւանի մի շարք փողոցներում ամեն հորդառատ անձրեւից հետո հսկայական գետեր են առաջանում: Հորդ անձրեւների ժամանակ հատկապես անմխիթար վիճակ է տիրում Լենինգրադյան, Կոմիտասի, Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Մյասնիկյան փողոցներում, Կարեն Դեմիրճյանի անվան այգում ու մետրոյի «Գործարանային» կայարանին հարակից
ՏԵՂԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՈՐԱԿԸ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՉԷ
Հրաչ Բերբերյանը խորհուրդ է տալիս նախ տեղական ցածրորակ արտադրանքի դեմ պայքարել «Թուրքական լոլիկի ներկրման ծավալները կրճատելու մասին կառավարության որոշումը տեղական լոլիկի գների բարձրացման պատճառ կդառնա»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում էր Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խորհուրդ տալով չպայքարել նիտրատներ պարունակող թուրքական լոլիկի դեմ եւ չմոռանալ. «Մեր տեղական լոլիկն էլ է քիմիական բաղադրիչներ պարունակում ու ցածրորակ
ՀԵՐՔՈՒՄ
«Առավոտ» օրաթերթի 2011թ. փետրվարի 5-ի համարում, ինչպես նաեւ նույն օրը www.aravot. am կայքում հրապարակվել էր հոդված՝ «Առավոտին» ու news.am-ին դատում են նույն բանի համար» (այսուհետ՝ Հոդված) վերնագրով: Հոդվածը գրված էր միակողմանի, քանի որ չէր ներկայացվել դատական վեճում ներգրավված կողմերից մեկի՝ հայցվոր, փաստաբան Մուրադ Ասրյանի դիրքորոշումը, ավելին՝ հայցի վերաբերյալ արտահայտված լրագրողի կարծիքը արատավորել է փաստաբանի պատիվը,
«Դատարանի վճիռը հո վերջնակա՞ն չէ»
Թեեւ ՍԴՀԿ-ն եւ Հնչակյաններն այլեւս իրավաբանորեն գործող տարբեր ուժեր են, բայց կնիքի եւ մնացյալ ատրիբուտների վեճը դեռ շարունակվում է: Նախորդ օրը ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակ է զանգահարել Կենտրոն համայնքի ոստիկանության «ավագ իրավախորհրդատու Վարդանյան» ներկայացած անձը եւ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հրավիրել ոստիկանության բաժին՝ դիմում-բողոքի կապակցությամբ, որը ներկայացրել է Գեւորգ Պերկուպերկյանը (ՍԴՀԿ-ից հեռացած-հեռացված, նորերս գրանցված Հնչակյան կուսակցության անդամ)՝


















































