Օրվա լրահոսը

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» շաբաթ օրվա համարում լույս տեսած «Բարեգործ բժիշկներ՝ պետության հաշվին» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Լոռու մարզկենտրոն Վանաձորի բուժհաստատությունների աշխատողներին հանդիպել է ոչ թե անցած ամիս, ինչպես գրել ենք, այլ այս ամիս է հանդիպելու: Հայցում ենք բոլորի ներողամտությունը:

ՄԵՂՐԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Կիրակի օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Մեղրու սարից 8-10 հազար խմ քարե եւ հողի խոշոր զանգված է թափվել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 365-րդ կմ-ի հատվածը, որի հետեւանքով հունիսի 5-ից փակվել է մայրուղին: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ այս պահին էլ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային

Պահանջում են արագացնել սահմանազատումը

Ըստ տավուշցիների, հայ-վրացական սահմանային խնդիրները չեն նպաստում զարգացմանն ու կայունությանը Հունիսի 4-ին բազմամարդ էր Նոյեմբերյանի մշակույթի տան նախասրահը: Մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանը եւ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նախաձեռնել էին խորհրդանշական դատ: Հայցվորը Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի խմբագիր, «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանն էր, պատասխանողը՝ «Նոյեմբերյանի համայնքների միության» գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը: Թեման՝ հայ-վրացական սահմանագոտում տիրող իրավիճակն

«ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻ՝ ԾԻԾԱՂԵՆ ՎՐԱՍ»

Գյուղաբնակ աշակերտը առաջարկում է հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին՝ չխախտելով կնոջ իրավունքները Արգիշտի Դարբինյանը 14 տարեկան է: Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից: Հայկական ավանդական ընտանիքի միակ արու զավակն է: Չորս քույրերն իր ավագներն են, բոլորն էլ բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին: Ինքն էլ է հետեւելու քույրերի օրինակին, բայց թե կոնկրետ ինչ մասնագետ է դառնալու, առայժմ չի կողմնորոշվում: Մի

ՌԵՍՏՈՐԱՆԻ ՄՈՏ՝ ԴԻԱԿ

Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտ՝ գետում, դիակ կա: Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ, գետում հայտնաբերել են հունիսի 2-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող՝ 42-ամյա Արսեն Մելքոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի հուշարձանի մոտ սպանություն է կատարվել: Ախուրյան գյուղի 42-ամյա բնակիչ Սենիկ Մինասյանը գնացել է Հոռոմ գյուղի բնակչուհի՝ 27-ամյա Մանյա Մկրտչյանի տուն եւ նրան առաջարկել միասին գնալ Գյումրի, սակայն մերժում ստանալով՝ գոտկատեղից հանել է «Մակարով» ատրճանակն ու կրակելով կնոջ գլխին՝ սպանել նրան: Նույն օրը Սենիկ Մինասյանը Գյումրիի Երեւանյան

ԴԻԱԿԻ ՎՐԱ՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ

Շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 76-ամյա Սվետլանա Գրիգորյանի դիակը: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երեւանի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 43-ամյա Արամ Դիլանյանը, որը խոստովանել

ԱՄՈԹԱԼԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Սեւանի նստավայր) ավարտվեց Ճամբարակի զորամասում սպանված Ռոբերտ Ավետիսյանի գործով դատաքննությունը: Համաներում է կիրառվել մեղադրյալներ Արտյոմ Պողոսյանի եւ Սամվել Մարտիրոսյանի նկատմամբ, որոնք ոչ միայն իրենց մեղավոր չեն ճանաչել, այլ չեն հատուցել տուժողին հասցված վնասը: Մեկ այլ խայտառակ գործի մասին էլ կարդացեք վաղվա «Առավոտում»:

400-Ը՝ ԴՐՍՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է ՀՀ  անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը: Երեկվա դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը հրապարակեց «Ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ երկրորդ նախագահի կնոջ՝ Բելլայի եւ որդու՝  Սեդրակ Քոչարյանների հայցով վճիռը: Թերթը երեք հրապարակումների՝ վիրավորանքի եւ զրպարտության համար, կփոխհատուցի 3 մլն դրամ  եւ կտպագրի հերքում: «Ժամանակը» մտադիր է բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Արտակարգ դասընթաց

Lրատվամիջոցների համար կազմակերպվել էր «Աղետների ռիսկի նվազեցումը եւ լրատվությունը» թեմայով դասընթաց՝ «Աղետների ռիսկերի նվազեցումը եւ կրթությունը ծրագրի շրջանակներում»: Ծրագիրն անցկացվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Դրա նպատակն էր աջակցել իշխանության մարմիններին՝ Հյոգոյի գործողությունների ծրագրին (ՀԳԾ), մշակել համայնքներում եւ կրթական հաստատություններում այնպիսի ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետորեն պատրաստվել եւ դիմակայել

ԳՈՐԾԸ ԹՈՂԵԼ Է ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՎՐԱ

Ոմն Ալեքսանդր Հարությունյան պարտավորագիր է տալիս Հովհաննես Ավետիսյանին, որպեսզի իր անունից վերցնի սպառողական վարկ՝ անձնական կարիքների համար՝ 2006թ. արտադրության «ԳԱԶ 310105 120» մակնիշի մեքենա ձեռք բերելու նպատակով: Ալեքսանդրը պարտավորվում է «Արդշինինվեստբանկի» Շենգավիթի մասնաճյուղի միջոցով վերցված վարկն ամբողջությամբ մարել: Սակայն 5 մլն վարկը չի մարվում եւ մնում է մասնագիտությամբ պատմաբան, բայց տաքսու վարորդ աշխատող Հովհաննես Ավետիսյանի

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ «ԱՀԱԶԱՆԳԸ»

Մայիսի 24-ին «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զանգել է իրենց եւ հայտնել, որ «ՎիվաՍելի» շենքում ռումբ է տեղադրված եւ 45 րոպեից այն գործի է դրվելու: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ

ԾԽՈՂՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՒՄ ԵՆ

Մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում կամաց-կամաց ծխողների եւ չծխողների սրահներն առանձնացվում են: Արդեն 30 օբյեկտ նման հատուկ գոտիներ է ստեղծել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներ եւ տնտեսվարողներին հորդորել՝ պահպանեն սահմանված անհրաժեշտ նորմը:  Բացի այս, կրճատվել է նաեւ հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել մայրաքաղաքի քաղաքային

Ջրի՞ց էր, թե՞ ջրից չէր

Այսօր մասնագետները խոստացել են հրապարակել վարակի աղբյուրը եւ տեսակը Արդեն քանի օր է՝ Էրեբունու համայնքի եւ Նուբարաշենի թիվ 11 փողոցի տասնյակ բնակիչներ սուր աղիքային ինֆեկցիայով հիվանդանոցային բուժում են ստանում: Տուժած քաղաքացիների մեծ մասը բուժվում է Նորք-Մարաշում գտնվող «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Տուժել են թե՛ մեծահասակներ եւ թե՛ երեխաներ: Նրանց մոտ նկատվել է ընդհանուր թուլություն, սրտխառնոց ու

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ՍԽԱԼՆԵ՞ՐՆ Է ՈՒՂՂՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության ստուգումները չեն ավարտվել, բայց սխալ հաշվարկված գումարներն արդեն սկսել են վերադարձվել: Օրերս «Երեւան ջուր» ընկերության «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» արդեն նախկին աշխատակիցներից ամեն մեկը պատահաբար հայտնաբերել է, որ իր աշխատանքային հաշվեհամարին ավելորդ 220 հազար դրամի կարգի գումար կա: Երբ նրանք սկսել են հատաքրքրվել, պարզվել է, որ

ՆՈՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երեւանում՝ Նորքի 7-րդ զանգվածում, բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սպասարկման կենտրոն: Այն գործում է Ավետիսյան 48/1 հասցեում՝ «Սթար» սուպերմարկետի տարածքում: Սպասարկման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 18:00-ը: Բացի այդ՝ 2011թ. հունիսի 2-ից օգոստոսի 31-ը, դառնալով «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլաններից որեւէ մեկի կամ 3G երթուղիչի հիման վրա գործող որեւէ փաթեթի բաժանորդ, կարելի է ստանալ ոչ

«ԿԱՅՖԱԼՈՄ»

Հրաժարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանը: Նա հասարակությանը   հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ  խորհրդաժողովի ընթացքում slaq.am-ի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էր նա դիտում ինտերնետային պոռնո կայքէջում առկա էրոտիկ լուսանկարներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Սյուզի Հայրապետյանը slaq.am-ի հարցին, թե հրաժարականի դիմումը կապ ունի՞ հայտնի տեսանյութի հետ՝

ԳՆԱՃԸ՝ ԲԱՐՁՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ՑԱԾՐ

ՀՀ-ում 2011թ. հունվար-ապրիլին գներն աճել են 5%-ով: ԱՊՀ վիճկոմիտեի տվյալներով, որոնք մեջբերում է news.am-ը, ԱՊՀ երկրներում գնաճը կազմել է 4,7%՝ 2010թ. նույն ամիսների համեմատությամբ: Ամենից շատ գներն աճել են Բելառուսում՝ 10,9%, Ղրղըզստանում՝ 6,8%, Տաջիկստանում՝ 6,1%, Ուկրաինայում՝ 4,7%, ՌԴ-ում՝ 4,3%, Ադրբեջանում՝ 3,9%: Նույն աղբյուրի տվյալներով՝ ներդրումների աճով 2011թ. առաջին 4 ամիսներին ՀՀ-ն հայտնվել է ամենացածր ցուցանիշով

ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Ինչպես տեղեկանում ենք «Հայէկոնոմբանկի» ուղարկած հաղորդագրությունից՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած «Հայէկոնոմբանկի» տարեկան ժողովից հետո կայացել է ՀԷԲ-ի խորհրդի նիստը, որում կրկին նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը:

Առաջ, Հանքաստան

Նախագահական նստավայրի դիմաց այսօր մոտ երեք տասնյակ քաղաքացիներ ակցիա էին անում՝ անսովոր՝ «Մի շինեք բնությունը» պահանջով: Այն կազմակերպել էր «Թեղուտի պաշտպանության խումբը»՝ մի շարք ՀԿ-ների աջակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք «Ա1+»-ից՝ ակցիայի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ՝ ՀՀ նախկին եւ ներկա իշխանավորների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լուսանկարներով: Նախագահականի առաջ «Առաջ, հանքաստան»,

«Տգետներն են երկիրը քանդում»

Վարդենիսում անասունների նոր հիվանդություն է թափ առնում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով, «դաբաղի» ու «խշխշան պալարի» արդեն  40 դեպք է գրանցվել: «Մոտ 180 հազար դոզա պատվաստանյութ  է հանրապետության պահեստներում պահված, որն այդպես էլ չի  կիրառվում: Ինչո՞ւ են ներկրել ու պահեստներում փտեցնում: Ասել եմ ու կասեմ՝ տգետներն են էս երկիրը քանդում»,- երեկվա ասուլիսում ասում էր

«ՍԱՏԱՆԻ ԽԱՂ ԷՐ»

Արմեն Չոբանյանի կինն այսպես է բացատրում ամուսնու ինքնասպանության ու թողած երկտողի իմաստը   «Ոչ ոքի մի՛ մեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է՝ Սուսանը»: Վանաձորցի 64-ամյա Արմեն Չոբանյանը շաբաթներ առաջ հենց այս երկտողն էր թողել իրենց հողամասում գտնվող տնակում, որտեղ ինքնասպանություն էր գործել: Ամուսնուն կախված վիճակում հայտնաբերել էր կինը՝ Սուսան Ծառիկյանը: Նրան ոչ միայն ամուսնու երկտողն

Ապահովել փոքր ու խոշոր բիզնեսի «խաղաղ գոյակցությունը»

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Էրեբունի համայնքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շարունակում է  իր հանդիպումները երեւանցիների  հետ: Կենտրոն եւ Շենգավիթ համայնքներում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդեց Էրեբունին: Ավելի քան մեկ ժամ տեւած  ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացած քննարկումները վերաբերում էին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակներին: Ողջունելով իշխանության եւ ընդդիմության միջեւ

«ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻ՞Ն», ԹԵ՞ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Դատախազը ոչ միայն չի պատժվում, այլեւ սպառնում է Այն, որ Հայաստանում ամենատարբեր տրամաչափի պաշտոնյա ոչ միայն ուզում, այլեւ հաջողացնում է իր կատարած հանցանքի համար արդարադատությունից խույս տալ՝ նորություն չէ: Նման հերթական մի դեպք մեզ ներկայացրեց ՀՀ քաղաքացի Մարիամ Պետրոսյանը, որին խաբել ու, կոպիտ ասած, «քցել է» իր ընտանիքի «բարեկամը»՝ Մարիամի աղջիկների կնքահայր Վարդան Պապիկյանը, որը,

ՀՅԴ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼ Է «ՀԻՍՏԵՐԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը երեկ ասուլիսում եւս մեկ անգամ ողջունեց ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսությունը. «Իհարկե, արդեն երկխոսության արդյունքները սկսում են երեւալ, որը մենք նույնպես բարձր ենք գնահատում: Արդեն համատեղ հարձակում է սկսվել ՀՅԴ-ի վրա իշխանության եւ ՀԱԿ-ի կողմից, որը շատ ողջունելի է: Անկեղծ եմ ասում, որովհետեւ շատ ավելի լավ ենք մեզ զգում, երբ

ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ

Արժանավորները պետք է գնահատվեն, պետք է գնահատվեն ըստ վաստակի, իրական վաստակի: Դա անհրաժեշտ է ոչ այնքան նրանց, ովքեր գնահատվում են, որքան մեզ, հատկապես երիտասարդ սերնդին, ովքեր գալիս են իրենց կյանքը նվիրելու հայրենիքին եւ երիտասարդ սերնդի դաստիարակներին: Այդ երիտասարդները իդեալի կարիք ունեն, ուսուցչի կարիք ունեն: Մեծի կարիք ունեն: Որովհետեւ Մեծերի կողքին է մարդը մեծանում: Միջակությունն այն

Երկխոսություն՝ երկխոսության շուրջ

ՀԱԿ-ն ու Հանրապետականը առայժմ կարծիքներ են փոխանակում ԶԼՄ-ների միջոցով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ, գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է՝ երկխոսություն է ընթանում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց,

«ԹՈՂ ԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՈՂՋՈՒՆԵՆՔ»

«Եվ կմասնակցենք այդ արտահերթ ընտրություններին»,- հայտարարում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Առավոտի»  հետ զրույցում պարզաբանում, որ սեփական ընտրությունը բացառելու մասին իր ասածը չէր վերաբերում արտահերթ ընտրությանը: Ազատության հրապարակում հունիսի 4-ի հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին միայն նրանք, ովքեր հիշում էին, թե 2 շաբաթ առաջ հրավիրված քաղաքացիական ժողովի ընթացքում ազդարարվել էր նման հավաքների մեկնարկի մասին՝

ԵՄ-Ն ՊԱՇՏՊԱՆՎՈ՞ՒՄ Է

Այդ ֆունկցիան իրագործում են «Արեւելյան գործընկերության» ծրագրերը «Եթե Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան դառնան Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն կդառնա ավելի վատը: Կդառնա Եվրոպայի խորհրդի նման, որտեղ կան բազմաթիվ ազգեր, ներկայացված են բազմաթիվ երկրներ, բայց, ցավոք, չկա իսկական համագործակցություն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ նշածս երկրները դառնան ԵՄ անդամ, հույս ունեմ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան եւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031