Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ»

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համոզմամբ, այսօր ամենաթողության պատճառով ամեն ինչ մատուցվում է իբրեւ ազգային ստեղծագործություն: ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ավանդական դարձած գարնանային համերգաշարը այս տարի կմեկնարկի ապրիլի կեսերին: «Առավոտին» հետաքրքրող հարցերի առիթով հանդիպեցինք կոմպոզիտոր, միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: – Ձեր ղեկավարած միությունում գրանցված է շուրջ 130 կոմպոզիտոր, սակայն գարնանային եւ աշնանային համերգաշարերի ժամանակ, ինչպես

ՊԵՏՊԼԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Կորեայի ԺԴՀ-ում մահապատժի է ենթարկվել իշխանական «Աշխատավորական կուսակցության» ֆինանսական գերատեսչության եւ այդ երկրի Պետպլանի նախկին ղեկավար՝ 77-ամյա Պակ Նամ Գին, որը մեղավոր է ճանաչվել երկրում տնտեսական բարեփոխումների տապալման համար: Պետպլանի նախկին ղեկավարը մեղադրվում էր «ազգային տնտեսության միտումնավոր փլուզման», դրամական բարեփոխման տապալման մեջ, ինչը երկրում հանգեցրել էր արժեզրկման եւ սննդամթերքի անբավարարության: Պակ Նամ Գին իր զբաղեցրած

ՂՐՂԸԶՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ն ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Ղրղըզստանն ու ԱՄՆ-ն քննարկում են միջինասիական այդ երկրի հարավում Միացյալ Նահանգների միջոցներով զինծառայողների համար ուսումնավարժական կենտրոն կառուցելու հարցը: Նախատեսվում է, որ կենտրոնում ուսումնական վարժանքներ կանցկացնեն Ղրղըզստանի ուժային բոլոր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ այդ նախագիծը իրականացվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ միջազգային ահաբեկչության եւ կրոնական

ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԹԵՐԹԵՐԸ ԴԱՏԱՐԿ ՍՅՈՒՆԱԿՆԵՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ

Էստոնիայի առաջատար թերթերը հինգշաբթի օրը լույս են տեսել դատարկ սյունակներով՝ որպես բողոքի նշան երկրի արդարադատության նախարարի կողմից, լրագրողների կարծիքով, մամուլի ազատությունը սահմանափակող օրինագծի: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Էստոնիայի արդարադատության նախարարության մշակած օրինագծը պարտադրում է լրագրողին անհրաժեշտության դեպքում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը եւ զրկում է ԶԼՄ-ի ներկայացուցչին տեղեկատվության անանուն մնալ ցանկացող իր աղբյուրին պաշտպանելու իրավունքից: Օրինագիծը պարունակում է

ՀԱԿԱԷՐԴՈՂԱՆԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

News.am-ի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած հայտարարության արձագանքները Թուրքիայում շարունակում են աճել: Այս անգամ էլ թուրք երիտասարդները հավաքվել են Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում եւ խիստ քննադատության են ենթարկել Էրդողանի՝ Թուրքիայում բնակվող հայ միգրանտներին վտարելու մասին հայտարարությունը: Թուրքական «Samanyolu»-ի փոխանցմամբ, երիտասարդների մոտ եղել է 1900-ական թվականների մի լուսանկար, որտեղ Թալեաթ փաշայի գլխի փոխարեն տեղադրված

«Քառյակը» Մոսկվայում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այժմ Երուսաղեմի կարգավիճակի հարցը լուծելու ժամանակը չէ: Նրա ասելով, այդ հարցը պետք է հետաձգել մինչեւ վերջնական բանակցային գործընթացի մեկնարկը: Պան Գի Մունը նաեւ շեշտել է, թե մերձավորարեւելյան հակամարտության մեջ ներքաշված կողմերը պետք է ձեռնպահ մնան միակողմանի քայլերից, որոնք կարող են տապալել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Ինտերֆաքսի»

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՈՎ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրապարակել է 2009 թվականին Մարդու իրավունքների վիճակի մասին իր տարեկան զեկույցը, որը չորեքշաբթի օրը ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ իրավապաշտպաններին ներկայացրել են այդ երկրի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդն ու Մարդու իրավունքների նախարար, բարոնուհի Քիննոքը: Զեկույցում առանձին գլուխներ նվիրված են թվով 22 այն երկրներին, որտեղ Մարդու իրավունքների վիճակը բրիտանական ԱԳՆ-ն համարում է «անհանգստացնող»:

Չտեսություն եւ ա-խոսություն

Լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը՝ վտանգված մայրենիի մասին «Ապե, ապերո, քուրո… Գրական՝ պարոն, տեր, տիկին, տիար-ների փոխարեն մարդիկ միմյանց այսկերպ են դիմում: Կորցրել ենք քաղաքակիրթ դիմելաձեւերը»,- ասում է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը: Երեկվա ասուլիսում նա խոսեց վտանգված մայրենիի եւ լեզվակառավարման ապարդյուն փորձերի մասին: Ռ. Սաքապետոյանը փաստեց, որ մայրենի լեզվի

Կենգուրուի «զգեստներով» եւ ոգեւորությամբ

Այսպես դիմավորեցին հայ երեխաները «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանում երեկ մեկնարկել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Հայաստանում «Ռուսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը այս առիթով երեկ հյուրընկալվել էր Երեւանի Ա. Պուշկինի անվան դպրոցում: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մրցույթում նորամուծություն են մտցրել. առաջադրանքները կազմել են երկու՝ հայերեն եւ ռուսերեն

ԱՅՍՕՐՎԱ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ԾՆՈՂԻՆ

Մեկ-երկու էլիտար դպրոցով կրթական համակարգի բարեփոխման խնդիր չի լուծվի Երաշխավորված առաջընթաց ունեն այն երկրները, որտեղ զարգացած է շարունակական կրթական համակարգը, արդյունավետ՝ հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, եւ, բնականաբար, տնտեսությունը զարգանում է գիտելիքահենք ուղղությամբ: Մինչդեռ այս գաղափարները մեզ մոտ բարի ցանկություններից հեռու չեն գնում: Կրթությունը գործունեության ամենաավանդական եւ պահպանողական բնագավառն է, որտեղ խնդիրները հանգում են մարդու վերափոխմանը,

26. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ռոստոմի փողոցը «Օրենքով գող» Սանթուրը :«Օրենքով գող» «Մգլոն»: Նալբանդյանի անվան դպրոցի մոտ ինձ դիմավորեց Ռոստոմի փողոցի բնակիչ Խաչիկ Սարաֆյանը: Փողոցը հատում-անցնում էր Նար-Դոսը, հասնում մինչեւ Դավայադիք (հնում՝ ուղտերի քարվանատեղի), մյուս ծայրով հասնում Սարի թաղի փեշերը: Խաչիկն իրենց տուն առաջնորդեց, որտեղ ինձ էին սպասում իրենց փողոցի մի խումբ տարեց բնակիչներ: – Մեր փողոցը սկզբից Գորկու անունով

Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ

Մարտի 6-ին «Հիմա էլ դասական ժանտախտ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի դասական ժանտախտ է բռնկվել: Ներկայումս վարակը տարածվել է նաեւ Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն գյուղերում: Սակայն անկված կենդանիների լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում խոզերի համաճարակը ոչ թե դասական, այլ՝ աֆրիկյան ժանտախտ է: Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության

Կառավարության ասածը մեզ համար…

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ «մարզպետ Սարգիս Սահակյանի որոշմամբ, Արագածի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղում մարտի 28-ին տեղի է ունենալու համայնքապետի արտահերթ ընտրություն: Նոր համայնքապետի համար առաջադրվել եւ գրանցվել է մեկ թեկնածու՝ Արտավազդ Գալստյանը: Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է»: Արտահերթ ընտրություն անցկացնելու պատճառը գյուղապետ՝ էլի հանրապետական Գեւորգ Գալստյանի մահն է: Հանգուցյալ գյուղապետը եւ գյուղապետի միակ թեկնածուն եղբայրներ

Աստղագիտությունից ու ինֆորմատիկայից Լոռին մասնակից չի ունենա

Դպրոցական առարկայական օլիմպիադայի Լոռու մարզային փուլին մասնակցած 450 աշակերտից միայն 90-ը կմասնակցի հանրապետական փուլին: Լոռին այս տարի մասնակից չի ունենա աստղագիտություն ու ինֆորմատիկա առարկաներից: Ֆրանսերեն լեզվի մասնակիցներն ընդամենը 2-ն են, իսկ ամենաշատ թվով մասնակիցներ՝ 10-12 աշակերտ, կլինեն մաթեմատիկա, ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաներից: «Վերջին տարիներին ինֆորմատիկա առարկայից մենք կաղում ենք 2 ոտքով, իսկ աստղագիտությունից նույնիսկ հաղթողներ

ԵՐԱԶԱՆՔԸ ՄՆԱՑ ԿԵՍՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն

Բազմազավակ ընտանիքը ոչ տուն ունի, ոչ էլ՝ տուն ունենալու հույս եւ գոյատեւելու կայուն աղբյուր Գառնիկ Զաքարյան-Մարինե Հովհաննիսյան ամուսիններն ապրում են Էջմիածնում: Սեփական կացարան չունեն: Ժամանակավոր բնակվում են Պետական գույքի կառավարման գործակալության սեփականություն հանդիսացող, բայց անժամկետ օգտագործման իրավունքով «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոնին» փոխանցված եւ կենտրոնի տարածքում գտնվող կարտոֆիլի պահեստ ծառայող փայտաշեն տնակներից մեկում: Ունեն

4 մլն դրամ պարտք՝ ազատանցիներին

Օրերս Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, արձագանքելով մեր օրաթերթում հրապարակված «Բանակին անասնակերո՞վ են սնում» վերնագրով նյութին՝ դժգոհեց, որ իր բարձրաձայնած խնդիրը կառավարության որոշ անդամների կողմից սխալ է ընկալվել, եւ սկսել են իրեն վերագրել այնպիսի մտքեր, որոնց հեղինակը ինքը չէ: «Ես մարզխորհրդի նիստի ժամանակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չեմ ասել, թե մեր բանակին անասնակերով են

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ մեղադրանք է առաջադրվել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լ. Ավագյանի նկատմամբ՝ Քրօրի 142 հոդվածի 2-րդ մասով (անառակաբարո գործողություններ երեխաների նկատմամբ): Հիշեցնենք, որ այդ դպրոցի հետ կապված առաջին բացահայտումը կատարել էր երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանը, որին անգամ առաջադրվել էր մեղադրանք՝ զրպարտության համար, սակայն հենց ԱՄՆ դեսպանի կողմից նա ճանաչվեց տարվա

«ԹԵԺ» ՏԱՍՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՎ

2008 թ. հոկտեմբերի 27-ին հարուցվել էր քրեական գործ՝ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի, Նիկոլայ Խաչիկյանի, Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Նրանք ավազակային հարձակումներ էին արել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ, առեւանգել էին «Վաղարշ Վարդեւանյան» ոսկու շուկայի տնօրենին, թալանել տոնավաճառի հատվածներից մեկը, ծրագրել Նորք համայնքի

Օժիտը՝ որպես կռվախնձոր…

Դատարանը ժամանակ տվեց. կվերադառնա՞ կինը «ընտանիք» Մարտի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Բյուրեղավան քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի քաղաքացիական հայցի քննությունը՝ ընդդեմ Աբովյան քաղաքի բնակիչ Դ. Ս.-ի: Ա. Գ.-ի կողմից միաժամանակ ներկայացվեց երեք հայցապահանջ՝ ամուսնալուծության, ալիմենտի վճարման եւ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու (274 հոդված, Քաղ. օրենսգիրք) վերաբերյալ: Նշենք, որ Ա.

«ԱՊԱՌԻԿՈՎ» ՆՇԱՆԱԿԵԼ ԷԻՆ

Դասախոսների համար արդարացում են պահանջում Վանաձորում դեռ քննվում է Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի էլեկտրամատակարարման ամբիոնի վարիչի ու մյուս երեք դասախոսների՝ կաշառք վերցնելու վերաբերյալ գործը: Հիշեցնենք, որ համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ-աշխատանքները դրական գնահատելու համար:

Քաղաքացիներին «ցրում» են

Գործազուրկներն այնքան են շատացել, որ պետությունն ի վիճակի չէ բոլորին նպաստ տալ Վերջին շրջանում զբաղվածության պետական ծառայություններում աշխատանք փնտրող քաղաքացիների հերթեր են գոյանում, ինչը նշանակում է, որ մեր երկրում գործազուրկների թիվն ավելացել է: Մի շարք համայնքների զբաղվածության կենտրոնների աշխատանքից դժգոհ քաղաքացիներ դիմել էին «Առավոտին»՝ ներկայացնելով իրենց դժգոհությունները: Արաբկիր համայնքի բնակիչ տիկին Մկրտչյանը մեզ հետ զրույցում

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆ-ՎԸ-ՃԱՐ է

Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժի խոսքերով, երեխան մեղավոր չէ, որ իր ծնողը աղքատ է կամ հարուստ: Բժիշկը հավաստիացնում է, որ իրենց մոտ բուժվող երեխաները, անկախ սոցիալական դիրքից, ստանում են բժշկական նույն մակարդակի վերաբերմունք: Այսօր կերակրափողի բնածին արատներով նորածին երեխաների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելացել է: Եթե նախկինում տարեկան 7-8 նման դեպք էր արձանագրվում, ապա այսօր՝ 20-22:

ԱԺԻՈՏԱԺԻ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

«Այսօր ՀՀ արժութային շուկայում որեւիցե լուրջ նախադրյալներ՝ աժիոտաժի համար չկան. դոլար-դրամ փոխարժեքը ձեւավորվում է շուկայական հարաբերություններով՝ պայմանավորված առկա պահանջարկով եւ առաջարկով»,- aysor.am-ին ասել է ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Երեկ ֆոնդային բորսայում $1-ի միջին կշռված փոխարժքը կազմել է 405 դրամ: Սա այն դեպքում, երբ 5 օր առաջ $1-ի միջին կշռված փոխարժեքը 395 դրամ էր:

ՆԱՎԹՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՑԱՎ

Երեկ բենզինի գները Երեւանում հերթական 10 դրամով թանկացան. super տեսակը վաճառվում էր 430, premium-ը՝ 410, regular-ը՝ 390 դրամով: Սակայն, դատելով նրանից, որ նավթի գները առաջատար բորսաներում երեկվա առեւտրային նստաշրջանների արդյունքներով զգալիորեն բարձրացել են, այս «գրոշանոց» թանկացումները դեռ շարունակվելու են: Համաձայն aysor.am կայքի՝ ապրիլ ամսվա նավթային ֆյուչերսները Լոնդոնի InterContinental Futures Europe բորսայում կազմել են. IPE Brent

Մեկին կասեցնում են, մյուսին՝ տրամադրում

2010 թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, միեւնույն ժամանակ՝ շահումով խաղի կազմակերպման 3 եւ խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Նույն ժամանակահատվածում տուգանվել են շահումով խաղերի

ՀԷԲ-ը առաջատար է

«Հայէկոնոմբանկը» մտադիր է պահպանել պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքը, «Արմինֆոյին» ասել է «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների իրականացման վարչության ղեկավար Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ 2010-ի մարտի 1-ի դրությամբ բանկը վերականգնել է պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքերը՝ ապահովելով 82755 ակտիվ պլաստիկ քարտ, որից ArCa լոկալ քարտերը կազմել են 70231 հատ, իսկ MasterCard միջազգային քարտերը՝ 12524

«Շահող կտրոն»՝ միայն ՎՏԲ-ից

«Շահելու դեպքում Դուք պետք է դիմեք մոտակա բանկ՝ վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան մինչեւ տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, ներկայացնելով դիմում՝ կցելով վիճակահանության արդյունքում շահող թվեր պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի բնօրինակը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը»: Հարկային տեսչության պաշտոնական կայքէջում այսպես են բացատրում «Շահող կտրոն» վիճակախաղի հավանական շահողներին, թե ինչպես նրանք կարող են

ԽՈԶԵՐՆ ԱՆԳԱՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԳՈՄ ՄՏՆԵԼ

Քամիներն ավերել են Շիրակի մարզի գյուղերը Ինչպես հայտնի է՝ մարտի 16-ի գիշերը ժամը 00.00-01.00-ի սահմաններում բարձրացած անձրեւախառն փոթորիկն ավերել էր Շիրակի մարզի Առափի, Շիրակավան, Հառիճ, Նոր կյանք, Գուսանագյուղ, Սարակապ, Մեղրաշեն, Հովտաշեն, Արեւիկ, Ջրառատ եւ մի շարք այլ գյուղական բնակավայրերը: Եվ եթե Հառիճն ու Սարակապը «էժան» էին պրծել՝ քամին թռցրել էր դպրոցի կտուրները, ապա Առափիում կամուրջն

Մարքսիստ միավորիչը

Հիմա էլ Դավիթ Հակոբյանն է որոշել միավորել ձախ քաղաքական դաշտը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն առաջիկա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել է համախմբել սոցիալիստական գաղափարախոսությամբ արտախորհրդարանական ուժերին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա հաստատեց մեր այդ տեղեկությունը եւ մանրամասնեց նպատակները. «21-րդ դարում պառլամենտարիզմի բոլոր ինստիտուտներում լիբերալ-բուրժուական ֆրակցիաներին իբրեւ հակակշիռ կա սոցիալիստական ֆրակցիա: Առաջինները պաշտպանում

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՕՂԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՆԵՂԱՆՈՒՄ Է

Ասում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը – Ինչպե՞ս եք գնահատում այն, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքը՝ Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու մասին, հիշեցրել էր 1915թ. դեպքերի մասին՝ այնուամենայնիվ նա նշեց, թե այդ հայտարարությունը չեն ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ: – Այս բոլոր իրադարձությունների մեջ մի տեսակ կեղծիք

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031