Օրվա լրահոսը
«Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները»
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ձեռնարկվել են միջոցներ նրանց պատասխանատվության բարձրացման եւ բացահայտված խախտումներն ու թերացումները շտկելու ուղղությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Թռչունյանը ասաց, որ 2009-ին գիտական աստիճանի վկայագիր է հանձնվել 568 գիտնականի, այդ թվում 50 վկայագիր՝ գիտական դոկտորի: Նրա խոսքով, որակավորման պետական
ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) փետրվարի 1-ից ՀՀ եւ ԼՂՀ բոլոր այն կրթական հաստատություններում, որոնք իրականացնում են հանրակրթական ծրագիր, կանցկացնի պետական ավարտական եւ միասնական (2010թ. բուհերի ընդունելության) քննությունների առարկաների հայտագրում: Հստակեցնենք, որ սա ոչ թե մասնագիտությունների, այլ պարզապես առարկաների հայտագրման գործընթաց է. ապագա դիմորդները հայտագրում
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների տրամաբանությունը, չնայած իր ապակառուցողական եւ անհամակարգ բնույթին, այնուամենայնիվ, մի շարք օրինաչափություններ է արձանագրել, որոնցից առնվազն երկուսը պարբերաբար կրկնվում են՝ հիշեցնելով իրենց մասին: Առաջին օրինաչափությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չի փոխվում, չի հեռանում եւ չի վերահաստատվում ընտրությունների արդյունքում: Այս օրինաչափությունը սկզբնավորվել է ՀՀ նախկին իշխանությունների օրոք եւ ամրակայվել ու
Մրցույթ՝ ԶԼՄ-ների եւ կրթօջախների համար
ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարել են Սփյուռքի լրատվամիջոցների ամենամյա՝ «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» խորագրով մրցույթի մեկնարկի մասին: Սահմանված է չորս անվանակարգ. Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ՝ լավագույն տպագիր լրատվամիջոցին, Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ՝ լավագույն հեռուստաալիքին, Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ՝ լավագույն ռադիոեթերին, Հրանտ Դինքի անվան մրցանակ՝ լավագույն ինտերնետային լրատվամիջոցին: Աշխատանքների ներկայացման
Նշվեց Սեւակի ծնունդը
«Իսկական բանաստեղծը չի կարող չբարձրանալ իր ժամանակից՝ թեկուզեւ այն պարզ պատճառաբանությամբ, որ պարտավոր է ապրել այդ ժամանակից շատ ավելի»: Պարույր Սեւակ Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է: 1924-ին է ծնվել, իսկ 1971-ից՝ Սեւակի ողբերգական մահվանից այս կողմ, յուրաքանչյուր տարի այդ օրը Սեւակի ծննդավայրը՝ Զանգակատուն գյուղը, նոր Նարեկ է դառնում. մարդիկ ուխտավորների նման են գալիս՝
Սյունիքի ճանապարհները բաց են
Սյունիքում երեկ էլ շարունակում էր ձյուն տեղալ: Հունվարի 25-ից տեղացող ձյան շերտը մարզի բարձրադիր գոտիներում հասնում է 15-30 սմ-ի: Երեւան-Մեղրի մայրուղին թեեւ բաց է եւ երթեւեկելի, բայց ճանապարհի բարձրադիր հատվածներում քամի է եւ մառախուղ, ինչն էլ դժվարություններ է ստեղծում վարորդների համար: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի, անցած գիշերվանից մաքրվում է ճանապարհների ձյունը:
ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՐՏ, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սրա՞նք են Վանաձորի արվեստի պետական քոլեջի այսօրը Վանաձորի արվեստի պետական քոլեջում «սնկի սեզոնը» չի ավարտվում: Սունկն այս պարագայում ճաշացուցակի բաղկացուցիչ մաս չէ, այլ արվեստի քոլեջի պատերին աճող անցանկալի, տհաճ, անտեղի, բայց արդեն պարտադիր հավելույթ: Այստեղ չեն հավատում, որ մի օր քոլեջի պատերին էլ սունկ չեն տեսնի: Դա հնարավոր կլինի, եթե, իհարկե, վերացվի տարիներ շարունակ սնկի
Դատապարտվել է «Ղարաբաղյան օրագրության» համար
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի ավելի քան 500 լրագրող նամակով դիմել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարան՝ դատապարտված լրագրող Էյնուլա Ֆատուլաեւին ազատելու կոչով, գրում է Panorama.am-ը: Ադրբեջանի «Ազատություն» ռ/կ-ն հայտնում է, որ կոմիտեի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչ Խազար Իբրահիմին եւ նրան են հանձնել նամակ-դիմումը: Վերջինս խոստացել է կարճ ժամանակում նամակը հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ
ԵԴ-ում գործի քննությունները կարագացվեն
Եվրոպական դատարան դիմած գանգատների քննությունները կարագացվեն՝ նախորդ օրը Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրամիության գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջանում հատուկ ներկայացուցիչ Վերոնիկա Կոտեկը: Կոտեկի խոսքերով՝ բողոքների քննարկման գործընթացը կապված է Եվրոդատարանում թիվ 14 ռեֆորմը ուժի մեջ մտնելու հետ: Այժմ բավական մեծացել է Եվրամիության երկրներից ԵԴ ուղարկած գանգատների թիվը: «Յուրաքանչյուր անդամ երկիր պատասխանատվություն է կրում
«Ես չեմ հավատում այդ փաստաթղթին»
Ասում է թուրքագետ-դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի կինը Թուրքագետ, հրապարակագիր, ՀՀ առաջին նախագահի թարգման Մուրադ Բոջոլյանը 8 տարի առաջ այս օրը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա մինչ օրս գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում («ԿԳԲ-ի մեկուսարան»): Անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Մ. Բոջոլյանի դիմումը անկախ հանձնաժողովը մերժեց: Նա դիմել էր իրեն վաղաժամկետ ազատման հարցով: Հիշեցնենք, որ Մ. Բոջոլյանը մեղադրվում
«ՆՈՏԱՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ»
Ասում է ՀՀ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը 2009 թ. փետրվարի 2-ին լրացել է ՀՀ նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի այդ նույն բաժնում աշխատանքային գործունեության 30 տարին: 2003թ. նրան շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում, իսկ 2009թ.՝ ՀՀ վարչապետից ստացել է շնորհակալագիր: – Տիկին Գաբոյան, Դուք կանգնած եք նոտարիատի կայացման եւ դրա փոփոխման ակունքներում, հետեւաբար, ավելի հստակ
ՀՐԱԶԴԱՆԻ ՁԿՆԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ
Սեւանա լճի որորներն արդեն երրորդ օրն է՝ սնվում են Հրազդան գետի մակերես բարձրացած սատկած ձկներով: Օրերս «Արզնու ձոր» կազմակերպության ներկայացուցիչները Հրազդան գետում հայտնաբերել են ձկների զանգվածային ոչնչացում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»: Մեկնելով դեպքի վայր, նրանք տեսել են, որ գետը ծածկված է սատկած ձկներով, ծովախեցգետիններով եւ գորտերով: Դեպքի վայրում նրանք հանդիպել են ՀՀ բնապահպանության նախարարության
Հավաստիացնում են, որ վերահսկվում են
«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը «Առավոտ» օրաթերթի 2009 թ. դեկտեմբերի 18-ի համարում «Պետությունը երաշխավորում է, բայց չի վերահսկում» վերնագրով հրապարակումը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կոլեկտիվում տարակուսանքով ընդունվեց: Առողջապահության ոլորտում, այդ թվում նաեւ մանկաբուժության բնագավառում կան կուտակված չլուծված հարցեր, որոնցից ամենացավոտը հարազատների մասնակցությունն է բուժման ընթացքին։ Առողջապահության ոլորտում դեռեւս առկա է այս երեւույթը, քանի
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՄԲԱԳՐՎՈՒՄ ԵՆ
Հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին 2007 թվականի մայիսի 12-ին ձեւավորված Ազգային ժողովը՝ չորրորդ գումարման ԱԺ-ն, ինչպես նախորդ երեք գումարումների խորհրդարանները, հրապարակել է պատգամավորների կենսագրականների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների մասին տեղեկություններով ամփոփ ուղեցույց, որի ամենահետաքրքիր մասը պատգամավորների կենսագրականներն են: ՀՀ ԱԺ 131 պատգամավորից 121-ը արական սեռի ներկայացուցիչ է: Այս 121-ի մեծ
ԱՆԿՈՒՄ՝ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2008-ի համեմատությամբ, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը մեր երկրում կրճատվել է 14,4%-ով: Տարվա ընթացքում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում: Այն կազմել է 36,4 %: Այս մասին տեղեկանում ենք երեկ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված հաշվետվությունից: Աղբյուրի փոխանցմամբ, տարվա կտրվածքով անկում է գրանցվել թե արտահանման եւ թե ներկրման ոլորտում: Այն կազմել է
50 ՄԻԼԻՈՆՈՎ ԽԱՂԱՏԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Օրերս Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ստուգումների ընթացքում հայտնաբերել են մի խաղասրահ, որը գործել է առանց պետական գրանցման եւ համապատասխան արտոնագրի: Խոսքը «Էտոս ակումբ կոոպերատիվին» պատկանող խաղասրահի մասին է, որը գործել է Աշտարակ քաղաքում: Ստուգման պահին խաղասրահում եղել է 5 խաղային ապարատ, որոնք գործել են ոչ միայն առանց լիցենզիայի, այլ նաեւ առանց ՀԴՄ-ի: Հարկայինի աշխատակիցները տեղում արձանագրություն
«Գլխիվայր շուռ տված քաղաքականություն ենք վարում»
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, մեր երկրում գները մշտապես աճելու միտում ունեն. «Չպետք է մոռանանք, որ ապրիլի 1-ը շատ շուտով գալու է, եւ գազի սակագնի թանկացման խնդիրը արդեն դրված է պետական հանձնաժողովի սեղանին: Նախորդ անգամ գազի սակագնի թանկացման ժամանակ մեր պետությունը գտավ կոմպենսացնող լծակ՝ Հրազդան ՋԷԿ-ի առուվաճառքի եղանակով դա կատարվեց, այս անգամ ես չեմ
ԴԱՏԱՍՏԱՆ՝ ԿՈՃԻ ԹԵԼՈՎ
Պատգամավոր Վարդան Այվազյանը պատրաստվում է կոճի թելով կախել այն տնտեսվարողներին, որոնք կհամարձակվեն պետությունից վերցրած վարկը չվերադարձնել: «Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ Հայաստանի վիճակը պարզապես աղետալի է: Մեր երկիրը կարիք ունի տնտեսական եւ քաղաքական լուրջ բուժօգնության, քանի որ ճգնաժամը գնալով խորանալու է: Մեր երկրի արտաքին պարտքը տարեցտարի աճում է: 2008-ին արտաքին պարտքի սպասարկման համար
Հ/Կ-ները պահանջում են Նիկոլին ազատ արձակել
Իսկ ՍԴ-ն չի շտապում քննարկել նրա հայցադիմումը, որով պահանջվում է թիվ 10-ի ընտրություններն անվավեր ճանաչել Երեկ թվով 12 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ նաեւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը, հանդես են եկել հայտարարությամբ, որով հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ԼՂ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ
Գոնե մոտ ապագայի կտրվածքով այսպիսի կանխատեսում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկեցին Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» այն նոր տարբերակը, որը ներկայացվել էր միջնորդ երկրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից նախ՝ Ալիեւին, ապա՝ Սարգսյանին: Սոչիում սենսացիաներ չեղան, ու հանդիպումը
ԵՎՍ ՄԻ ԹՈՒՐՔ՝ ՆԱՏՕ-ՈՒՄ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել թուրք դիվանագետ Հուսեյն Դիրիոզը: Այդ մասին երեկ հաղորդել է CNN-Turk-ը: Ըստ աղբյուրի, Դիրիոզն այս պահին պաշտոն է զբաղեցնում Թուրքիայի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնում: Թուրքական պարբերականի փոխանցմամբ, բացի Դիրիոզից, այդ պաշտոնին հավակնում է եւս չորս թուրք դիվանագետ: Նշվում է նաեւ, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական համակարգողի պաշտոնում էլ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՔԼԻՆԹՈՆ ԶՐՈՒՅՑ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց չեն ունեցել: Այդ մասին «news.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության տարածած տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ ըստ հեռուստաալիքի՝ Քլինթոն-Նալբանդյան հեռախոսազրույցի մասին լուրը տեղադրվել է պետքարտուղարության պաշտոնական կայքում: «Երկիր-մեդիան» նշել էր նաեւ, որ հեռախոսազրույցի փաստը հաստատել է Երեւանում ԱՄՆ-ի
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ Պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին: «Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները երեկ հանդիպել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանք կրող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված խնդիրներ, որի կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել սրտի եւ սրտանոթների հետազոտություն, ինչն անհնար է կատարել ՀՀ
ԳՐԱՔՆՆՎՈՒՄ Է ԱՆԳԱՄ ՀՈՒՄՈՐԸ
«Youtube»-ում՝ https://www.you tube.com/watch?v=hdEroVIus8U հասցեով հունվարի 13-ից տեղադրված է Սամվել Բաղդասարյանի ամանորյա հոլովակը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այն այս ձեւով է տարածվել այն բանից հետո, երբ Հայաստանի հեռուստաալիքներից եւ ոչ մեկը չի ցանկացել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հանդգնել այն ցուցադրել եթերում: Սամվել Բաղդասարյանի ծաղրանմանությամբ՝ շուրջ 8 րոպեանոց հոլովակում կառավարությանն իր ուղերձն է հղում «վարչապետ Տիգրան Սարգսյանը»՝
Ղարաբաղի հարցում՝ գործնական քայլերի տարի
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, Սոչիում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպումը տվեց այն ակնկալիքների պատասխանը, որ քաղաքական շրջանակները ունեին այդ հանդիպումից: Ըստ Ռուբեն Հակոբյանի, այս տարին Ղարաբաղի հարցի հանգուցալուծման հարցում դառնում է գործնական քայլերի տարի. «Այս եռակողմ հանդիպումը որոշակիորեն ընդգծեց զարգացումների այն ուրվագիծը, որն ակնկալվում է առաջիկայում: Արդեն հայտնի է, որ հիմնական
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԵՆ
Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պնդում է, թե «պատերազմը» շարունակվելու է: ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման հարցը, ըստ նախապես հայտարարվածի՝ պետք է երեկ տեղի ունենար Երեւանի ժամանակով ժամը 17-ին: Սակայն նախօրեին, ուշ երեկոյան, փոփոխություն տեղի ունեցավ, եւ ԵԽ կայքում տեղադրվեց տեղեկություն, թե
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՈՐՈՇԵՑԻՆ ՉՎԱՐԿԱԲԵԿՎԵԼ
ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը հույս ունի, որ երբեւէ մեզանում եւս կանցկացվեն եվրոպական չափանիշներին համարժեք ընտրություններ: Հունվարի 14-19-ը Ազգային ժողովի 4 պատգամավորներ (Դավիթ Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում, Գոհար Ենոքյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ԱՊՀ, եւ Արամ Սաֆարյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում) մասնակցում էին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ դիտորդական առաքելությամբ: Արամ Սաֆարյանը
ԵՌԱԳՈՒՅՆԸ՝ ԳՆԴՈՒՄ
Ամեն առավոտ ժ. 8.30-ից 9.00-ն ՀՀ ոստիկանության կարեւորագույն օբյեկտների պահպանության հատուկ գնդում տեղի է ունենում վերակարգ: Շարային պատրաստության բերված ոստիկանները լսում են հրամանատարի ամենօրյա հրահանգները, որն սկսվում եւ ավարտվում է այսպես. «Դուք պաշտպանում եք Հայաստանի Սահմանադրությունը, Զինանշանն ու Եռագույնը»: Թե ինչպես է պաշտպանվում Եռագույնը գնդում, դատեք ինքներդ: Հատկանշական է, որ ոստիկանների կողմից հանրահավաքներից առգրավված բազմաքանակ
Պատիժներ՝ սեքսով զբաղվելու ձեւերի համար
Հին Հռոմի սենատորները երկար էին մտածում այն հարցի շուրջ, թե ինչպես մարմնավաճառությունը օրինականացնեն եւ հարկ վերցնեն: Եվ գտան: Մարմնավաճառությամբ զբաղվելու իրավունք ստացան այն կանայք, որոնք կամավոր իրենց մազերը կներկեին վառ կարմիր, դեղին եւ երկնագույն: Հարկայինի աշխատակիցների գործը դրանով հեշտանում էր: Այլ պետություններում նման կանանց արգելվում էր սպիտակ կամ սեւ շոր հագնել, նրանք պետք է վառ
Հունվարի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք՝ ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ