Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ Վանաձորում ծառայելու համար այլեւս կաշառք չի պահանջվի Օգոստոսի 6-ի գիշերը Վանաձորի զորամասերից մեկում 3 զինվորների (Համլետ եւ Լեւոն Բարսեղյաններ, Արմեն Դավթյան) սպանության վերաբերյալ պաշտոնական լրատվության մեջ ակնարկվեց, որ կատարված հանցագործությունը գողության նպատակ չի հետապնդել, քանի որ զորամասում պահպանության համար արժանահիշատակ որեւէ արժեք չի եղել։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն չի եղել պահպանություն իրականացնող զինվորներին

Նախագահի տունը ճեղքված է

Նախագահի տունը ճեղքված է Արամի 9 շենքի բնակիչները շենքի վթարային վիճակի վերաբերյալ կրկին բողոքելով «Առավոտին», հույս չունեին, թե ինչ-որ բան կփոխվի, բայց լռել նույնպես մտադիր չեն։ Նույն թեմայով նրանք առաջին բողոքը հղել էին 2001թ.։ Շենքի ճակատին փակցված ցուցատախտակներն ազդարարում են, որ այն պահպանվում է պետության կողմից եւ որ այստեղ ապրել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ «Ես երբեք ուղղակի չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է «27»-ի համար»,- ասում է Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը, որի մի հայտարարությունը առիթ դարձավ ասուլիսից հետո առանձին զրույցի համար: «Իհարկե, անթույլատրելի է դատական մարմինների աշխատանքին խառնվելը եւ ոչ ոք իրավունք չունի միջամտել դատարանի օրինական գործողություններին, բայց եթե խնդիրն արդեն դատավոր

ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով դատախազության հայտարարությունը, թե «27»-ի գործով տուժողների ներկայացուցիչները չեն արձագանքել իրենց միջնորդությունների կապակցությամբ դատախազության հրավերներին, եւ անջատված մասով որեւէ միջնորդություն չեն արել վկաներ հարցաքննելու մասին՝ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը երեկ ասուլիսում ասաց, թե միջնորդություններ արել է, երբ այդ գործը զինդատախազությունում էր. «Դիմումներ ենք հղել, որոնք հասցեագրված էին նաեւ

Ձեւականության քաղաքակիրթն է լավ

Ձեւականության քաղաքակիրթն է լավ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ բրիտանական Լինքս կազմակերպության նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ: Այդ հանդիպումների ընթացքում որոշվել է ստեղծելՀարավային Կովկասի միջխորհրդարանական նախաձեռնություն, որը տարեկան 2 անգամ պիտի գումարի լիագումար նիստեր: ՀՀ ԱԺ-ից այդ հանդիպումներին մշտապես լիազորված են մասնակցելու ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, որը

«ԷԴ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՍ ՉԵՄ ԿԻՐԱԼ»

«ԷԴ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՍ ՉԵՄ ԿԻՐԱԼ» Երեկ դատարանում հայտարարեց «քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող» քիլլեր Ջոն Հարությունյանը Երեկ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ջոն Հարությունյանը սկսեց ցուցմունքներ տալ: Իսկ մինչ այդ դատարանի որոշման համաձայն դատարանի դահլիճից դուրս բերվեցին ամբաստանյալներ Արմեն Սարգսյանն ու Գեղամ Շահբազյանը, որն, ի դեպ, ըստ քրգործի նյութերի, համակարգել էր Տ.Նաղդալյանի սպանության նախապատրաստական

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Վստահեցնում է նրա պատգամավորական գրասենյակի պետ Դավիթ Օհանյանը Մամուլում հրապարակումներ են եղել, որոնք վկայակոչելով դատախազության պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ օգոստոսի 6-ին իրավապահ մարմիններին է հանձնվել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Գեւորգ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Գ.Մանուկյանը 2002թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբոր որդու եւ նրա

ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ՝ ՄԻԱՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ՝ ՄԻԱՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ Օգոստոսի 16-ին ավարտվեցին ընդունելության քննությունները ԿԳ նախարար Սերգո Երիցյանը ընդունելության քննությունների վերջին օրը շրջայց կատարելով եւ հետեւելով քննական մթնոլորտին, եվրոպական դիտորդների ոճով արձանագրեց, որ այս տարվա ընդունելության քննությունները մեկ քայլ առաջ են: Ասվածը հիմնավորելու համար նախարարի նշած փաստերից մեկն այն էր, որ մաթեմատիկա առարկայի դեպքում քննությունների վերջին օրերին ոչ թե կտրուկ

Անցած երկու շաբաթում

Անցած երկու շաբաթում Մինչ «Առավոտը» արձակուրդում էր, Հայաստանի մարզական կյանքում տեղի ունեցան որոշակի կարեւոր իրադարձություններ: Բուդապեշտում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի 12-րդ առաջնությունը։ 45 երկրների ավելի քան 400 մասնակիցների մեջ էին նաեւ Հայաստանի երեք պատվիրակներ։ 35-40 տարեկանների խմբում 85 կգ քաշային Ազատ Շերոյանն անցկացրեց չորս գոտեմարտ եւ բոլորում էլ հաղթանակ տոնելով, ընդ որում, երեքում՝

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԽԱՂԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԽԱՂԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ Հայ ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում օգոստոսի 20-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքմենստանի ազգային հավաքականների միջեւ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Սակայն երեկ ՀՖՖ-ում մեզ հայտնեցին, որ այդ խաղը չի կայանա մրցակցի հրաժարվելու պատճառով։ Կարծում ենք, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ ստեղծված իրավիճակի նախապատմությունը։ Դեռ ապրիլի 8-ին Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական առաջարկով դիմել

Քաղաքական գործիչները՝ «Կրակի մեջ»

Քաղաքական գործիչները՝ «Կրակի մեջ» Այս օրերին Երեւանում է գտնվում դերասան Վարդան Պետրոսյանը, որը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում խաղում է իր նոր՝ «Կրակի մեջ» ներկայացումը։ Փարիզից ժամանած Վարդանը իսկապես կրակի մեջ գցեց իր հանդիսատեսին, քանի որ դեռեւս ներկայացումից 10 օր առաջ հնարավոր չէր տոմս ճարել։ Օգոստոսի 11-ին «Կրակի մեջ» ներկայացման պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։

ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԾՈՎ ՀՈԳՍԵՐԸ

ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԾՈՎ ՀՈԳՍԵՐԸ Ծովագյուղը՝ նախկին Չիբուխլուն, Մուրացանի նկարագրած ժամանակներից համարյա չի փոխվել. նույն աթարի ու խոտի դեզերը, արեւից ճաքճքած այտերով ոտաբոբիկ մանուկները։ «Քաղաքակրթության» հիմնական արտահայտությունը այստեղ-այնտեղ բուսած առեւտրի փոքրիկ կրպակներն են, ուր վաճառվում է ամեն ինչ՝ սկսած ավելից մինչեւ սուրճ, քաղցրավենիք ու կոսմետիկա։ Ձկան մասին էլ չենք խոսում։ Յուրաքանչյուր երկրորդ ծովագյուղցի իր սրբազան պարտքն է

ԿՆՅԱԶՅԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՄԱՐՈՒՍՅԱՅԻ

ԿՆՅԱԶՅԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՄԱՐՈՒՍՅԱՅԻ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ մեկը մյուսից կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Տեղեկացնենք, որ օգոստոսին նիստեր են հրավիրվել 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 13-ին, 14-ին, 15-ին (մենք չենք լուսաբանել նիստերը արձակուրդում գտնվելու պատճառով) եւ 18-ին։ Նախ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը միջնորդել է, որ դատարան

Հայաստանի 10 հազար հեկտարը՝ վտանգի տակ

Հայաստանի 10 հազար հեկտարը՝ վտանգի տակ Ջիլիզա գյուղը Վրաստանի սահմանագլխին է: Այս հատվածում ուրիշ հայկական բնակավայր չկա: Գյուղ հասնելու համար պետք է անցնես Ալավերդուց Ջիլիզա անտառների միջով ձգվող 28 կմ դժվարանցանելի ճանապարհը: Մեքենան ճանապարհը հաղթահարում է 2,5 ժամում: Ձմեռը ճանապարհը փակվում է: Գյուղ հիմնականում գալիս են «Վիլիս» եւ, եթե ճանապարհը չոր է, «Նիվա» մակնիշի մեքենաներով:

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ Գազ վաճառողներն ու «գծերի տերերը» պայքարում են շահույթի վերաբաշխման համար: Լցակայանների գազը (սեղմված գազ), պարզվում է, դեռեւս կարող է թանկանալ ու թանկանալ (վերջին անգամ դա եղավ 30 տոկոսով՝ Ֆինանսների նախարարության կանխատեսած 5 տոկոսի փոխարեն), իսկ սպառումը դրանից չի պակասի:Ավելին, գազի սպառման ծավալները աճման ակնհայտ միտում ունեն: Իսկ թանկացող գազը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ ԱԻՄ-Ն է

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ ԱԻՄ-Ն է Իսկ կառավարությունը՝ հա՞յրը ԱԻՄ-կառավարություն հակամարտությունն ամառվա ընթացքում այնքան թեժացավ, որ, ինչպես տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը, արդեն 20 օր է, ինչ իրավաբանորեն ԱԻՄ կուսակցություն որպես այդպիսին գոյություն չունի. կա լուծարված, գործունեությունը կասեցրած ԱԻՄ: Այս պարագայում էլ Հայրիկյանը չի կարծում, որ ինքն ԱԻՄ նախագահը չէ: Հարցին՝ ո՞ւմ հետ ենք հիմա մենք զրուցում, Հայրիկյանն ասաց.

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՍՏՈՒՅԳ ԹԻՎՆ ԱՆՀԱՅՏ Է

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՍՏՈՒՅԳ ԹԻՎՆ ԱՆՀԱՅՏ Է Արդարադատության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, նախագահի ընտրության առաջին փուլից՝ փետրվարի 19-ից հետո մինչեւ փետրվարի 27-ը, երբ Գարեգին Բ կաթողիկոսը միջնորդություն ներկայացրեց կալանավորվածներին ազատ արձակելու վերաբերյալ՝ վարչական պատասխանատվության էին ենթարկվել 160 հոգի: Ընտրության երկրորդ փուլից՝ մարտի 5-ից հետո, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների՝ պատասխանատվության ենթարկվեց եւս 55 հոգի: Նկատենք, որ այս

Իլհամ Ալիեւի վարկանիշն «աճում» է

Իլհամ Ալիեւի վարկանիշն «աճում» է Աճում է նաեւ ընդդիմադիր ալիքը Մինչ ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչները խիղճները հանգիստ իրենց «անսպառ» աշխատունակությունն են վերականգնում մոլորակի լավագույն կուրորտներում, նրանց ադրբեջանցի կոլեգաները նյարդային դեգերումների մեջ են։ Այս օրերին Բաքվում հանգստի մասին երազել անգամ չեն կարող. նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, իսկ ներքաղաքական դաշտում Հեյդար Ալիեւի հիվանդությամբ պայմանավորված շփոթը

Նրանք մոլորվել են կոմունիստական ջունգլիներում

Նրանք մոլորվել են կոմունիստական ջունգլիներում Բայց հետ գալու ցանկություն չունեն ՀԿԿ առաջին նորընտիր քարտուղար Ռուբեն Թովմասյանն ամենեւին էլ չի պատրաստվում տարիներ առաջ կոմկուսից վտարված «մոլորյալ կոմունիստներին» վերադարձնել իրենց շարքերը: Ռ. Թովմասյանն էլ իր նախորդների նման պնդում է, թե վտարված կոմունիստները պետք է դիմում գրեն, բացատրեն, թե ինչու են տարիներ առաջ վտարվել կուսակցության շարքերից, որից հետո

ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱԿԱՍԵ՜Ք ՍՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱԿԱՍԵ՜Ք ՍՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ Այն, ինչ կատարվեց նախագահի ընտրության ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների հետ, կարող է կրկնվել առաջիկայում եւս՝ քաղաքական ցանկացա՛ծ լարված իրավիճակում: Ուստի ավելորդ չէ տեղեկանալ, թե իրավական ինչ փաստաթղթերով են իշխանությունները փորձում հիմնավորել այդ ձերբակալությունները: Նախ՝ մի փոքրիկ նախապատմություն: Նախագահի ընտրությունից հետո Դատարանների նախագահների խորհուրդը քննարկեց վարչական պատասխանատվության ենթարկվածների հարցը: Եվ իր

«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑԵԼ Է ԾՐԱԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ»

«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑԵԼ Է ԾՐԱԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ» Պնդում է Արմեն Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը Ինչպես «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությունը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ հարուցված քրգործի դատաքննությունն էլ սկսում է հետաքրքիր զարգացումներ ապրել: Դատաքննության նախորդ նիստում մեղադրող կողմի նախաձեռնությամբ դատարանը որոշում կայացրեց քրգործով անցնող ամբաստանյալների հարցաքննության ժամանակ դահլիճից դուրս բերել Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու

Իրանահայերն ուզում են աշխատել Հայաստանում

Իրանահայերն ուզում են աշխատել Հայաստանում Երեւանում է իրանահայ երաժիշտ, գրող, կոլեկցիոներ Հովիկ Էդգարյանը, որդու՝ Րաֆֆիի հետ։ Արդեն 30 տարի է՝ նա այցելում է Հայաստան ու իր հավաքածուից հին ձեռագրեր, հմայիլներ, պատմական նշանակության փաստաթղթեր նվիրում Մատենադարանին, գրադարաններին, թանգարաններին։ Գիտությունների ակադեմիայում Հ. Էդգարյանի անունով հիմնադրամ է գործում, որի նպատակը երիտասարդ գիտնականներին աջակցելն է։ Այս անգամ Հ. եւ

ԲՈԼԴԻՆՅԱՆ ԱՇՈՒՆ

ԲՈԼԴԻՆՅԱՆ ԱՇՈՒՆ Հավանաբար, առանց ազգայնականության մեջ մեղադրվելու, կարելի է հայերենի մասին ասել այն, ինչ Էռնեստ Ռենանը ֆրանսերենի առիթով. «Ֆրանսերենը, տիկնայք եւ պարոնայք, երբեք չի կարող լինել աբսուրդի լեզու. ես չեմ կարող պատկերացնել որեւէ քչից-շատից լուրջ հետադիմական շարժում, որի զենքը լինի ֆրանսերենը»։ Իրոք, դժվար է պատկերացնել ֆրանսերեն խոսող գիլյոտին, բայց դժվար չէ պատկերացնել ոտքի վրա ընդունված

Բողոքները ձեւական բնույթ ունեն

Բողոքները ձեւական բնույթ ունեն Հուլիսի 26-ին Ֆիզիկա-1 առարկայից քննություն հանձնած մի դիմորդի գրավորի բողոքարկման արդյունքում համոզվեցինք, որ այն, ինչ որոշում է հանձնաժողովը՝ ճիշտ, թե սխալ, այլեւս բեկման ենթակա չէ: Այսպես՝ 22-Ա տարբերակը նախապես գնահատված է եղել 18 միավոր, ապա հանձնաժողովի նախագահի ձեռքի մի քանի շարժումով դարձել է 16: Ըստ Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, հանձնաժողովի

Բնակիչները խնդրում են վերանայել որոշումը

Բնակիչները խնդրում են վերանայել որոշումը Կառավարության որոշման համաձայն, լուծարման շեմին է կանգնած Հին Նորքի Գ. Սունդուկյանի անվան թիվ 26՝ 143 տարվա պատմություն ունեցող միակ դպրոցը։ Դպրոցի շենքը վերակառուցվել է Նորքի բնակիչների ձեռքով, 1934թ. «Սիմոն Ծերունի» եկեղեցու քարերով։ Հինավուրց դպրոցի աշակերտները պետք է հաճախեն Նորքի տարածքի հետ բոլորովին կապ չունեցող Մարաշի 124 դպրոցը։ Ինչպես հայտնի է,

«ՋՐՀԵՂԵՂԻՑ ԱՌԱՋ ՎԱՐԿ ԷԻՆՔ ՏԱԼԻՍ»

«ՋՐՀԵՂԵՂԻՑ ԱՌԱՋ ՎԱՐԿ ԷԻՆՔ ՏԱԼԻՍ» «Առավոտին» ուղղված նամակները բաց էին եւ թափանցիկ Մեր թերթին հասցեագրված նամակները (մայիսից-հունիս) «ընտրական» բովանդակություն ունեին։ Դրանք սկսվում էին այսպես. «Բաց նամակ գործող նախագահին» կամ… «Բաց նամակ ԱԺ պատգամավորության թեկնածու այսինչյանին»։ Ետընտրական նամակների հոսքը սկսվեց կառավարության ձեւավորումից հետո։ Դրանք այլեւս «բաց նամակ»-ով չեն սկսվում, այլ «բողոք-ահազանգ»-երով։ Հուլիսին ստացված 35 նամակներից 24-ը

«Հայփոստը» եւ ծննդյան օրվա անակնկալը

«Հայփոստը» եւ ծննդյան օրվա անակնկալը Խմբագրություն դիմած «Հայփոստի» ծառայությունից օգտվող հերթական բողոքարկուն 2001թ. երկու անգամ 2 կգ քաշով ծանրոց է ուղարկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ապրող իր աղջիկներին։ Երկու ծանրոցներում էլ քաղաքացին տեղադրել է 155 հազար դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝ զավակների ծննդյան տոներին նվեր։ Սակայն փաթեթների «ոսկյա պարունակությունը» չի հայտարարագրել։ Զարդերն ուղարկվել են կոնֆետի թղթերի

OTE-Ն՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԻՋՆՈ՞ՐԴ

OTE-Ն՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԻՋՆՈ՞ՐԴ Առանձին հաշվարկներով, իր գործունեության մոտ վեց տարում «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ն՝ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների հետ հարաբերություններ է պարզել 30 դատավարական պրոցեսների միջոցով։ Դրանցից որոշների վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներով «ԱրմենՏելը» հակառակ կողմին պարտավորվել է վճարել մոտ երկու միլիոն դոլար։ Ամենակոպիտ հաշվարկներով անգամ, իր գործունեության ողջ ընթացքում «ԱրմենՏելը» Հայաստանի բյուջեին 100-ավոր մլն դոլարների վնաս

Ալիեւն ու Քոչարյանը այլեւս երբեք չե՞ն հանդիպի

Ալիեւն ու Քոչարյանը այլեւս երբեք չե՞ն հանդիպի Հեյդար Ալիեւի ողջ կամ արդեն վախճանված լինելու մասին ստացվող հակասական հաղորդագրություններն սկսել են դետեկտիվ ժանրին բնորոշ գծեր ձեռք բերել։ Լինելով ԽՍՀՄ ԿԿԿԿ քաղբյուրոյի վերջին մոհիկաններից մեկը, Ալիեւն, ըստ էության, աշխարհին հրաժեշտ է տալիս քաղբյուրոյական հին ավանդույթներին միանգամայն հավատարիմ՝ դանդաղ եւ խիստ գաղտնի։ Իսկ այդ հանգամանքն, իր հերթին, պատճառ

ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հետ – Ձեր գրասենյակը Ա1+-ի կապակցությամբ տարբեր ժամանակներում հայտարարություններ է անում, բայց որեւէ բան չի փոխվում: Ձեր կազմակերպությունը գուցե հեղինակություն չունի՞ մեր երկրում, եւ դա՞ է պատճառը, որ չի ազդում։ – Դա անհավանական է հնչում։ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի կամ Եվրամիության պես կազմակերպությունների հավաքական ազդեցությունը պրոբլեմների

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031