Օրվա լրահոսը

ՆԱՅԱԾ՝ ՈՐ ԿՈՂՄԻՑ ՆԱՅԵՍ

Խմբագրություն էր այցելել Երեւանի բնակչուհի Նվարդ Քեշիշյանը։ Նա պատմեց հետեւյալը։ 1998 թ. օգոստոսի 28-ին Երեւանի քաղաքացուհի Լենա Դարբինյանը (Նվարդի մայրը) իր ամուսնուն՝ Մովսես Քեշիշյանին բժշկական կոնսուլտացիայի եւ անհրաժեշտության դեպքում նրա բուժումը պետպատվերի սահմաններում կազմակերպելու համար ստացել է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության եւ դեղորայքի ապահովության վարչության պետ Հ. Պողոսյանի միջնորդությունը։ Այն ուղղված է եղել Երեւանի

Որքան գումար ենք կորցրել «ԱրմենՏել» ստեղծելով

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի պատասխանատու Թաթուլ Մանասերյանի հետ։ -Ռոբերտ Գրինի հայցի հետ կապված սկանդալը, Ձեր կարծիքով, իսկապե՞ս կարող է գցել մեր երկրի հեղինակությունը։ -Այո, արդեն բացասական վերաբերմունքն առկա է։ ԱՄՆ Սենատը եւ Առեւտրի դեպարտամենտը 2-րդ անգամ դիմում են Ամերիկայի իշխանություններին՝ ՀՀ կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Ամերիկյան 2 խոշոր կազմակերպություններ՝

ԵՆԹԱԴՐՎՈՂ ՈւՐԲԱԹԱԶՐՈՒՅՑ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԱՍԻՆ

Նախարարների մասնակցությամբ Հայաստանի կապի համակարգի սեփականաշնորհումը սակագների անշեղորեն բարձրացող ֆոնի վրա դառնում է յուրաքանչյուրիս ողբերգությունը։ Այն նաեւ «ԱրմենՏելում» աշխատած ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գրինի համար էլ է դառնում խիստ դառը մի խնդիր։ Գրինը չի կարողանում ստանալ իր հասանելիք 200 հազար դոլար աշխատավարձը։ «ԱրմենՏելի» դեմ նրա հայցը մեր դատարանները մերժում են։ Մոտ մեկ ամիս առաջ իր ասուլիսի

Երկու կուսակցություն, երկուսն էլ նույն խելքի

Երկու կուսակցություն, երկուսն էլ նույն խելքի «Եվրասիա» հիմնադրամի դրամական շնորհի միջոցներով գործող հասարակական խնդիրների հետազոտման եւ աջակցման խումբը հիմնվել է 1998 թ. հոկտեմբերի 29-ին «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի եւ Սոցիալական հետազոտությունների խմբի նախաձեռնությամբ, որին աջակցել է ԱՄՆ-ում գործող հայ իրավաբանների միությունը։ Ընտրությունների վրա Հայաստանի կուսակցական համակարգի ազդեցությանը նվիրված հիշյալ կենտրոնի անցկացրած հետազոտությունների արդյունքները երեկ հայ

СИЛА ЕСТЬ, УМА НЕ НАДО

Փետրվարին Ռ. Քոչարյանը ստորագրեց Ընտրական օրենսգիրքը, որով տրվեց 1999 թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը։ Քաղաքական մեծ ու փոքր կուսակցությունները ակտիվորեն սկսում են նախընտրական արշավը։ Ճշտվում են գաղափարական ուղղությունները, հրավիրվում համագումարներ, արխիվներից հանվում հակառակորդների կամ նախկին դաշնակիցների մասին ունեցած ճիշտ կամ սուտ վարկաբեկիչ նյութերը եւ այլն, եւ այլն։ Ամեն ինչ ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական կանոններով։ Այս ֆոնի

«Ինչ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ

«Ինչ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ, բիզնեսով չեմ զբաղվում» ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին կրկին Հայաստանում է։ Անցյալ անգամվա այցից եւ հակա-ՍՊԻԴ-ի մասին հայտարարությունից հետո լուրեր պտտվեցին, թե պարոն Բերեզովսկի հատուկ եկել էր հակա-ՍՊԻԴ-ը գնելու, նույնիսկ առաջարկվող գումարն էր նշվում։ Մինչ լրագրողները բաց դռների մեջ սպասում էին փակ դռների հետեւում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՊՀ

ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ ԿԱՐՈՒՍԵԼ ԵՍ ՔՈ ԵՐԳԸ ՎԱՂՈՒՑ ԵՄ ԼՍԵԼ

Ինչ-որ պահի այս ամենն, իրոք, թվում է ձանձրալի պատմություն։ Շատ անգամ ուղղակի հաջողվում է անսխալ գուշակել, թե ԱԺ ամբիոնին մոտենալով՝ ինչ հայտարարություն է անելու այս կամ այն հռետորը։ Երեկ, այսօր, վա՞ղը Մարտի 1-ից ԱԺ-ն քննարկում է օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի տեղեկանքը։ Այն «Առավոտը» ժամանակին հրապարակել

Օրենքների «լեգիտիմությունն» է՞լ է կասկածելի

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել էինք մինչեւ այն պահը, երբ Արա Սահակյանն ինքը հրապարակավ հանձն առավ, որ ժամանակին մի օրենքի քվեարկությունից հետո փոփոխության համար Լեւոն Տեր-Պետրոսյանին էր դիմել։ Այս հարցը պարզաբանելու «Առավոտի» փորձը նախապես ապարդյուն էր եղել՝ Արա Սահակյանը հմտորեն շրջանցել եւ ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ փաստը։ Տեղյակ էինք, որ եւ

ԼԱՎ ԼՈՒՐ

Օրերս աշխատանքից ազատվեց Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը։ «Առավոտին» հավաստի աղբյուրները վկայեցին, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանին։ Այս փուլում Արարատ Դվինիչի հետ բանակցություններ են ընթանում, թե վերջինիս ինչ պաշտոն հարմար կգա։ Ստիպված ենք հիշել Ազատ Արշակյանի այն պայծառատեսությունը, որ մեզանում, իրոք, կա չխորտակվող մի հածանավ՝ «Արարատ Գոմցյան» անունով։ Դա ասվել է

ԵՐՐՈՐԴԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Արսեն եւ Արմեն Խաչատրյանների ծնողներն ու հարազատները երթերը դեպի հանրապետության նախագահի նստավայր առժամանակ կդադարեցնեն։ Փոխարենը նստացույց կկազմակերպեն արդեն հանրապետության դատախազության առջեւ։ Արսեն Խաչատրյանի մորը նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ նրա որդու հարցը նախագահի ուշադրության կենտրոնում է։ Մարտի 4-ին նախաքննության ժամկետն ավարտվում է. այդ օրն առավոտյան Ազատության հրապարակից երթը դարձյալ կշարժվի նախագահի «դուռը»։ Արմեն Խաչատրյանի մոր

Սպիդ-ո-մետր ժամանակի եւ տարածության այս կետում

Սպիդի հակադեղի հայտնագործման մասին լուրը, դրա շուրջ ծագած աղմուկն ու բացատրությունները դեռ երկար կշողշողան սենսացիաների սիրահարների սրտերում։Ու մինչեւ առաջին բուժվողները որեւէ կերպ իրենց ի ցույց չդնեն եւ չապացուցեն, որ իրենք, իրոք, իմունային անբավարարություն ունեին եւ բուժվել են դրանից, հարցականները կմնան։ Հակասպիդի հայտնաբերման մասին լուրի բառացիորեն հաջորդ օրը խմբագրության դուռը թակեցին միանգամից մի քանի «լեյտենանտ Շմիդտի

ՄԵՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ. ԹՇՎԱՌ, ԱՆՏԵՐ…

«Ես հարգում եմ «Առավոտ» թերթին, առավել եւս նրա խմբագրին, եւ Արմեն Զաքարյանին։ Ընդունում եմ նրանց հումորը, ուստի ուզում եմ տեղյակ պահել, որ զմուռս կոչվածը ընդամենը փոքրիկ թուղթ է, որով փակվում է քվեատուփի ճեղքը եւ այդ թղթի վրա են ստորագրում։ Այդ թուղթը կոչվում է զմուռս։ Ուրեմն մեխ պետք չէ»,- սա ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի հեղինակ Վիկտոր

Պարզվեց՝ շրջողը սոցիալիզմի՛ ուրվականն է

Հայաստանի քաղաքական կյանքում երեկ եւս մեկ պատմական պահ արձանագրվեց. ստորագրվեց Սոցիալիստական միության համաձայնագիրը։ Դրա տակ իրենց ստորագրությունները դրեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը, Հայաստանի բազմազավակների «Շիրազ» բարեգործական միությունը, «Ռոսիա» ընկերությունը, Հայաստանի հույների «Պատրիդա» հասարակական կազմակերպությունը, Ազատ մանկավարժների միությունը, սոցիալապես անապահով խավերի «Զարթոնք» միությունը, «Ավանգարդ» կենտրոնի մարքսիստական ակումբը, Հայկական սոցիալիստական կոնգրեսը։ Այս համաձայնագրի կնքման նպատակը,

«ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՖԻԳՈ՞ՒՐ, ԹԵ՞ ՀԱԿԱԿՇԻՌ»

Խորհրդային Հայաստանի Կենտկոմի նախավերջին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի մասին հիշողությունները մինչեւ վերջերս խամրած էին։ Անցած տարի նախագահական ընտրություններին պարոն Հարությունյանի անունը դարձյալ Հայաստանում շրջանառության մեջ մտավ։ Անգամ ասում են, որ նրան համոզել են դնել իր թեկնածությունը որպես նախագահի թեկնածու։ Ընտրություններից հետո, մինչեւ նախագահի վերջին հրամանագիրը (նրան ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ՀԱՋՈՐԴ ՕՐՆ ԻՍԿ ԴԻՄԵԼ

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդեն դիմե՞լ է դատախազությանը կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի եւ ՀԱՈՒ-ի վերաբերյալ փետրվարի 25-ի քննարկումներում հրապարակված որոշակի փաստերի առնչությամբ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Այժմ աշխատակազմը նախապատրաստում է ելույթներից որոշակի քաղվածքներ, որոնք այդ նամակի հիմքը կդառնան։ Եվ անկասկած, նամակն ուղարկվելու է դատախազություն»։ ՆԳ ԵՎ ԱԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԻ ՈԼՈՐՏ ՆՎԱՃԵՑ «Ժողովրդավարական

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՎԱՐԿԱԾԻ՞Ն

Մարտի 1-ին Արծրուն Մարգարյանի տանը խուզարկություն է կատարվել։ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵ՞Ն ԲԱՐԻՇԵԼ   «Փարիզում, փետրվարի 26-ից սկսված, բանակցությունները ՌԱԿ երկու թեւերի միավորման շուրջ ավարտված չեն եւ շարունակվում են։ Բանակցություններում ՌԱԿ հայաստանյան կառույցի հարցը չի քննարկվել, առավել եւս, չի շոշափվել Ռ. Միրզախանյանի մասնակցությամբ ՀՌԱԿ միավորման խնդիրը՝ այդ հարցի լուծումը համարելով բացառապես Հայաստանի ռամկավարների իրավասությունը»,- «Առավոտին» հայտնեց

«ՀԵՉ ԷԼ ԱՄՈԹ ՉԻ»

Դժվար թե այսօր գտնվի մի տղամարդ, որն ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինի կանանց «ներքին խոհանոցի» բոլոր ատրիբուտներին։ Ամեն տեսակի միջադիրներից, կներեք, տակաշորերից ու չգիտեմ էլ ինչերից սկսած՝ բալզակյան հասակի կանանց կնճիռները ծածկող քսուքներով վերջացրած։ Այս ամենի հանրամատչելիությունն ապահովում են գովազդները։ Սակայն, համաձայնեք, իմանալը մեկ բան է, գիտելիքների ողջ պաշարը ցուցադրելը՝ այլ։ Հետաքրքիր է, որ տոնավաճառներում հատկապես

ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բավականին ընդարձակ մի տարածքում, որը Հայաստանի հանրապետության սահմաններին է հարում, 20-րդ դարի խոշորագույն ճգնաժամերից մեկն է տեղի ունենում. դա քրդական հիմնահարցն է, որը ոչ միայն ընդգրկում է Մերձավոր Արեւելքի չորս պետություններ (Իրան, Թուրքիա, Իրաք եւ Սիրիա), այլ նաեւ վերաճում է միջազգային հիմնախնդրի։ Որոշակի չափով այդ հիմնահարցը վերաբերում է նաեւ Անդրկովկասին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հասկանալի պատճառներով

ԳՅՈՒՄՐՎԱ ԳԵՐԻՆ

Մարդը, որ նստած է իմ դիմաց, դողում է հուզմունքից։ Նրան լսելիս ամուր նյարդեր պետք է ունենալ՝ առնվազն։ Գ. Նժդեհի փողոցի 49-ամյա բնակիչ Սերյոժա Քարտաշյանն է, որն օրեր առաջ է ազատվել գերությունից։ Իսկ «գերի» էր ընկել Գյումրիի ՆԳ բաժնում։ «Առավոտում» իմ հրապարակումից («Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների») հետո բազմաթիվ արձագանքներ եղան։ Չեք սխալվում. շարքային քաղաքացիներից։ Չարձագանքեցին

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՄՈՒՏ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Եթե սկսենք դատողություններ անել այն մասին, թե ինչ է տալիս այսօրվա դպրոցն իր սաներին, ապա, գիտելիքից բացի, այլ բան մատնանշելու համար շատ վառ երեւակայություն պետք է ունենալ։ Առավել հոռետես (թե՞ իրատես) քննադատները դրան էլ չեն համաձայնի՝ պնդելով, որ դպրոցը ոչ մի բան կամ՝ համարյա ոչ մի բան էլ չի տալիս։ Տարբերակները շատ ավելի հարուստ են

«Վստահության հեռախոսը»՝ վստահության կարոտ

Սոցապ նախարարության կառույցներում գործում է վերոհիշյալ՝ փոքր-ինչ պաթետիկ անունով ծառայությունը։ Անունն ավելի շատ կարգախոսային բնույթ ունի։ Երեւի թե պատճառը եղել է գործի ձեւն ու բովանդակությունը իրար առավելագույնս համապատասխանեցնելու ցանկությունը։ Հարավ-արեւմտյան զանգվածում գտնվող «Վետերան» օթեւանի առաջին հարկում է գտնվում վերոնշյալ ծառայությունը։ Ծառայության պետ Արմինե Խերոյանը պատմում է իրենց նպատակների, անցած ճանապարհի եւ հեռանկարների մասին։ Զրույցում ուրվագծվում

ՄԱՆԿԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆՏԱՆԻՔ, ՅՈԴ ԵՎ ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹ

Երկուսուկես տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ղեկավարում է Ջոանա Վան Գերպենը։ Այս ամիս լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Զրույցը նրա հետ նպատակ ուներ պարզելու այստեղ իրականացվող ծրագրերի բնույթն ու դրանց խոչընդոտող հանգամանքները։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը առողջապահության ոլորտում իրականացնում է երեք խոշոր ծրագիր։ Առաջինը իմունիզացիայի ազգային ծրագիրն է։ Այս տարի այդ շրջանակներում հեպատիտ

Էջեր ձուլարանի պատմությունից

Ավելի քան երկուսուկես դար առաջ է ձեւավորվել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը։ 1971-ին ալավերդցիները մեծ շուքով տոնեցին Լեռնամետալուրգիական կոմբինատի 200-ամյակը։ Իսկ նրանից առա՞ջ։ Պատմական հնագույն աղբյուրներում հիշատակումներ կան, որ Լոռվա լեռնաշխարհը մեր թվագրությունից առաջ 9-7-րդ դարերում պղինձ է տվել (ժամանակակից բառապաշարով՝ արտահանել է) Բաբելոնին, Ասորեստանին, Եգիպտոսին, Բյուզանդիային։ Հնագիտական պեղումները հաստատել են, որ Լալվար գետի ափին մեր թվագրությունից

«ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀՈՒՅՍԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ է

Այսօր կոլեկտիվը կանգնած է հյուրանոցի կատարված վաճառքի փաստի առջեւ։ Կոլեկտիվը հասկանում եւ պարզ գիտակցում է, որ օրենքը հետադարձ ուժ չունի, որ հնարավոր չէ փոխել 1994 թ. ԱԺ որոշումը՝ ոչ լիովին հասկանալի եւ ոչ լիովին բանական, որի համաձայն անմասն թողնվեց սեփական ժողովուրդը։ Այսօր կոլեկտիվը չի պատրաստվում վիճարկել վիթխարի, թափ ստացած սեփականաշնորհման պրոցեսը, չի պատրաստվում դիմակայել կառավարական

ՍՈՒՄԳԱՅԻԹ. ՈՉ ՄԻԱՅՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

11 տարի է բաժանում փետրվարյան այն օրերից, երբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ ահավոր ոճրագործություն։ Քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի ադրբեջանական ղեկավարության աչքի առաջ, նրա անմիջական մասնակցությամբ, Մոսկվայի լուռ համաձայնությամբ։ Փետրվարի 28-ին մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթօջախների կոլեկտիվներ այցելեցին մայրաքաղաքի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Առավոտից մինչեւ երեկո մարդկանց հոսքը չէր

ՀԱՆՈՒՆ ՈԼՈՐՏԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ

ԱԺ-ն վերջապես, արտահերթ նստաշրջանում շարունակեց «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» եւ «Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի օրեր առաջ ընդհատված քննարկումը: Քվեարկություն, սակայն, չեղավ: Օրենքի նախագծի շուրջ պարզաբանումների համար դիմեցինք խորհրդարանում «Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ներկայացնող Այդին Մորիկյանին: -Օրենքի նախագիծը ներկայացնելիս ես արդեն բացատրեցի դրա ի հայտ գալու դրդապատճառները: Տեղեկատվության եւ քարոզչության

Նախընտրական տրամադրություն

Ազգային ժողովի Ընտրությունների օր նշանակվեց մայիսի 30-ը։ Թե ինչպես է պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին ԳիԱրՔՄի կուսակցությունը, որոշեցի պարզել կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանից, որն էլ նախօրոք հայտարարեց, որ իր ժամանակը շատ սուղ է, որովհետեւ NTB հեռուստաընկերությունից նկարահանող խումբ է գալու։ Ինչեւէ։ Փորձեցի տեղավորել իմ հարցերը այդ սուղ ժամանակի մեջ եւ պարզել ընտրությունների հնարավոր կանխատեսումները եւ իրենց՝

Անբավարար լեգիտիմության ախտանիշ

1990 թ. – ձեւավորվեց լեգիտիմ օրենսդիր իշխանություն՝ ԳԽ։ 1991 թ. – ընտրվեց ՀՀ լեգիտիմ նախագահ, բայց ոչ լեգիտիմ լիազորություններով։ 1992-95 թթ. -կատարվեցին չբացահայտվող սպանություններ, տնտեսական հանցագործություններ, թալան։ Երկու իշխանություններն էլ արագ վարկաբեկվեցին՝ իրենց միջոցով վարկաբեկելով բոլոր այն վեհ գաղափարները, որոնց ալիքի վրա իշխանության եկան։ Գործադիր իշխանությունը վերածվեց հանցավորի։ 1995 թ. կաթողիկոսի, ԱԺ ընտրությունների եւ Սահմանադրության

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «Ի ԳՈՐԾ»

Իշխանությունը վերադարձնել ժողովրդին Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության առաջին համագումարը ներկաների հագուկապով իսկ արդեն որոշակի ընդհանրացումների հնարավորություն տալիս է։ Չգիտեմ, թե որքանով է օբյեկտիվ տպավորությունս, սակայն, կարծես, սափրված տղամարդկանց ու կոկված-սոկված կանանց այդ բազմության մեծամասնությունը ոչ այնքան Դեմիրճյանի կողքին տքնելու ու աշխատելու համար է հավաքվել, որքան Դեմիրճյանին հասանելիք դափնիները վայելելու։ Թեպետ, ինչպես ՀԺԿ նախագահը հարկ

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀԺԿ համագումարը դռնփակ նիստում միաձայն նախագահ է ընտրել Կարեն Դեմիրճյանին։ Ընտրվել է նաեւ կուսակցության վարչություն 96 անդամով։ 53-ը ՀԺԿ տարածքային կազմակերպությունների ղեկավարներն են։ Ասենք նաեւ, որ ՀԺԿ համագումարի առաջին օրը զուռնա-դհոլ էին նվագում այն դահլիճի առջեւ, որտեղ ընթանում էին այդ ատյանի աշխատանքները։ Երաժիշտներն Արմավիրի մարզի Նորապատ գյուղից էին։ Դա այն գյուղն է, ուր նախագահական ընտրարշավում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031