Օրվա լրահոսը

Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ԱԺ-ից հեռացնելու մասին

 Նա սկսեց քննադատել լրագրողներին՝ ասելով, որ 4-րդ իշխանության դերը 4-րդ իշխանությունը պետք է բարձր պահի. «Պետք է իրենց այնպես դրսեւորեն, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ հասարակ մարդիկ հաճույք ստանան խոսակցությունից: Իրենզ զգուշացվել է, որ դուրս գան, որեւէ դեպք չի գրանցվել, որ առանց զգուշացնելու դուրս հրավիրեն»:

«Տեսնում ենք 180 աստիճան փոխված սրբազան»․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Փաշինյանին սատարող Վրթանես սրբազանի մասին

Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ Կաթողիկոսն ամուր կանգնած է արցախցիների կողքին․ «Մենք պատրաստ ենք ցանկացած իր կոչով լինել այնտեղ, որտեղ պետք է լինենք»։

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով միլիոնավոր պարգևավճարներ ուղղում սեփական գրպանները»

Կարեն Կարապետյանը, տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում, երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին և շրջանավարտներին։

WhatsApp-ում ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը: 📣 Խնդրում ենք՝ • չպատասխանել նման հաղորդագրություններին, • չտրամադրել որևէ անձնական տվյալ։ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ

Ձեր կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ներկայացրած դատական հայցն արդեն իսկ փաստում է, որ դուք, թեև դեռևս կարգալույծ չեք հռչակված, սակայն ավելի կտրված եք Եկեղեցուց, քան թե ինձ նման շատ կարգալույծ եղած հոգևորականներ։ Ոչ մի կարգալույծ հոգևորականի մտքով անգամ չէր անցնի դատական հայց ներկայացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։

Տերմինալներից գողություն կատարող խմբի անդամները ձերբակալվել են

Հունվարի 11-ին՝ ժամը 4.26-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։ Ահազանգով մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4:50-ին, Գայ գյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով

«ՔՊ վարչությունն ինձ անհիմն մերժել է, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեմ պլանավորում, դրա անհրաժեշտությունը չկա»․ Հայկ Սարգսյան

«Ես քրեական ենթամշակույթի հետ երբեւէ կապ չեմ ունեցել, ես չունեմ նման ընկերներ, որեւէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն՝ քրեական հեղինակություն կամ օրենքով գող»։

«Սոֆյա կաթ»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է, տրվել նշված խմբաքանակը շուկայից հետ կանչելու կարգադրագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ.: Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ» արտադրատեսակի

Ուշադրություն է հրավիրվել դատավորների ընտրության եւ նշանակման առումով թեկնածուների քաղաքական չեզոքությանը եւ անկախությանը

«Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունը զեկույցով դիմել է Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սաթերթվեյթին՝ ներկայացնելով Հայաստանում դատավորների անկախության վրա ազդող հիմնական խնդիրները, դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացները կարգավորող սկզբունքները, չափանիշներն ու ձեւավորված պրակտիկ մոտեցումները։ Իրավաբան, փաստաբան Առնոլդ Վարդանյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ  Կազմակերպության կողմից ներկայացված զեկույցը հիմնականում անդրադարձել է

«Սա ամբողջական լուծում չէ, տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»․ Գեղամ Մանուկյան

«Եթե չունես 15 մլն, վճարիր 8 մլն, ծառայիր 1 ամիս ժամկետով։ Եթե 8 մլն էլ չունես, արի 6 ամսվա ծառայության, 5 մլն տուր, եթե 5 մլն էլ չունես, արի 1 տարվա ծառայության, ընդամենը 2,5 մլն դրամ տուր։ Կամ եթե ընդհանրապես գումար չունես, մեր մյուս տղաների նման գնա ծառայության»։

Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին

Տեղի ունեցածն այնքան է վնասել Ալիևի վարկանիշին, որ երեկվանից գրպանային ընդդիմության ներկայացուցիչներով են լցրել ադրբեջանական հեռուստաալիքների եթերը, որպեսզի հայտարարեն, թե պատանդների վերադարձն արվել է նախընտրական շրջանում Փաշինյանին աջակցելու նպատակով։

Ինձ ապօրինի մեղադրանք է առաջադրված, ամեն նիստին ասելու եմ. ՀՀ նախկին փոխվարչապետ

Դատախազությունը նախ պետք է ԱԺ-ում անձեռնմխելիության հարցը քննարկեր, համաձայնություն ստանար, որից հետո նոր այս գործընթացը սկսվեր. Սեյրան Օհանյան

Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան (Սաուդյան Արաբիա): Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ: Քաղաքում չկա գործազրկություն. ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:

Հուշանվեր թղթադրամով «գնել» էր հեռախոս

Էլմիրա Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ. հուլիսի 19-ին վստահությունը չարաշահելու եղանակով Աշոտ Ասատուրյանից հափշտակել էր խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության  «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոս: Է.Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՄ» հայտարարությունների կայքում նկատելով տուժողի կողմից «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերաբերյալ

Առաջիկա ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է. Վահե Հովհաննիսյան

Ընտրություններում հաջողության հասնելու համար Ընտրություններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և երկիրը սահուն փոփոխությունների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների և շեշտադրումների մի ամբողջություն. Ժողովուրդը քվեարկության մատերիալ չէ։ Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել։ Կա խնդիր. հավաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թե ինչերի միջև է իրեն ընտրություն սպասվում։ Հաջողությունը մեծապես կախված է ոչ

Բանակից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից՝ պետբյուջե վճարելով 15 մլն դրամ․ Հայկ Սարգսյանի նոր նախագիծը

«Իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում։ Պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 2 մլրդ դրամ»։

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանի վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր

Թրամփին կոչ են արել հետաձգել Իրանի վրա հարձակումը, որը կարող է տարածաշրջանային ավելի մեծ կոնֆլիկտի հանգեցնել

«Իրանն այսօր». New York Times-ը հայտնում է, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Եգիպտոսը Թրամփին կոչ են արել հետաձգել Իրանի վրա հարձակումը, քանի որ դա կարող է տարածաշրջանային ավելի մեծ կոնֆլիկտի հանգեցնել։ Ըստ The Guardian-ի՝ դեէսկալացիայի ջանքեր է գործադրել նաև Թուրքիան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Իրանում դադարեցրել են մարդկանց սպանելը և մահապատժի պլաններ

Սկսնակների համար հայկական դաշնամուրային գիրք չկար, Հասմիկ Գրիգորյան-Բելիչը որոշեց ստեղծել այն

«Իմ առաջին հայկական դաշնամուրային գրքի» պատմությունը 2025 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում բնակվող մեր հայրենակից Հասմիկ Գրիգորյան-Բելիչը հրատարակեց իր «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» մանկական աշխատությունը։ Երեք երեխաների մայր Հասմիկն այսպես փորձում է մատչելի կերպով հայկական դասական մանկապատանեկան ստեղծագործությունները ներկայացնել փոքրիկ երաժիշտներին՝ թե՛ հայերին, թե՛ ամերիկացիներին եւ այլազգիներին։ «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» Հասմիկի

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը: Էմին Օհանյան — Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան — Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան — Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: 3-րդ խաղափուլից հետո արդեն ունենք միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5

«Կստեղծվի անհայտ կորած անձանց միասնական ռեեստր»․ Սրբուհի Գալյանը ներկայացրեց կառավարության նոր նախագիծը

Գեղամ Մանուկյանը նշեց, որ անհայտ կորած անձանց հարազատները հաճախ դիմում են կտրուկ գործողությունների, քանի որ տեղեկատվության պակաս ունեն։ Մասնավորապես, ԱԱԾ շենքի դեմ պարբերաբար ցույց են արել՝ պահանջով, որ ԱԱԾ տնօրենն իրենց ընդունի:

Իգդիրում սկսել են պատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը

Region Monitor . Իգդիրի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը նշել է, որ սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ կստեղծի տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև զբոսաշրջություն՝ շեշտելով, որ յուրաքանչյուր նոր բացված սահման տեղի արտադրողների և առևտրականների համար նշանակում է նոր շուկա, աշխատատեղեր և հզոր տնտեսական ապագա։ Ըստ Արլսանի՝ այս համատեքստում Իգդիրում արդեն մեկնարկել են ենթակառուցվածքների ամրապնդման աշխատանքները։ Զարգացման գործակալությունների

Առատ ձյան և անբարենպաստ եղանակի հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտի վրա առաջացել են փոսեր. Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։ Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։ Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային

Փաշինյանը բոլոր ջանքերը գործադրում է ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու համար՝ նշվում է ՌԴ ԳԱ ինստիտուտի զեկույցում

«Կառավարության եւ ընդդիմության միջեւ ավանդական դիմակայությունից բացի հարկ է նշել նաեւ Հայաստանում վաղուց պահանջված երրորդ ուժի եւ նոր, վառ ու միաժամանակ միավորող քաղաքական դեմքերի բացակայությունը»,- ընդգծվում է զեկույցում:

Ալիկ Ալեքսանյան. «Ձեզ ներկայացրի երեք փաստ ձեր գերծախսերի մասին, չորս անգամ աճած ծախսերի մասին, բայց չեմ կարող բերել գեթ մեկ օրինակ ձեր արդյունավետության մասին»

Ձեր քաղաքական թիմի անփույթ աշխատանքի արդյունքում՝ 2026 թվականին պլանավորել եք միջազգային դատական ատյաններում ծախսել 10 միլիոն դոլար։

Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն, որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր

Խաղաղ և լիովին օրինական բողոքների զգալի մասը արտաքին միջամտությունների հետևանքով չարաշահվել է շատ փոքր խմբի կողմից և առանձին դեպքերում վերածվել է ծանր ընդհարումների. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Ակնհայտ է, որ իսրայելական ռեժիմը մշտապես ձգտում է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ իրանական հասարակությունում պառակտում ստեղծելու և ազգային համախմբվածությունը թուլացնելու համար։ Այս ռեժիմի վարչապետի, ինչպես նաև որոշ ծայրահեղական և կոշտ դիրքորշումներով աչքի ընկնող ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, հանգեցնում են բռնության, ահաբեկչության և հանցավոր գործողությունների հրահրման: Իրանի ժողովուրդը լավ հասկանում է այսպիսի վարքի իրական նպատակները և այդ նարատիվների զոհը չի դառնա։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Հունվարի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031