Օրվա լրահոսը

«Եկել եմ «մեր ձեւով» աջակցություն հայտնելու Մայր Աթոռին»․ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը Եկեղեցու բակում է

Նարեկ Կարապետյանը կոչ արեց խաղաղ ձեւով աջակցել Մայր Աթոռին։ Նա նկատեց՝ Էջմիածնի մուտքը փակ չէ, պետք է գալ եւ ցույց տալ, որ հասարակությունը դեմ է նման քայլերին․ «Այս մոտեցումը չի արժանացել մեր հայրենակիցների հավանությանը։ Այս մեթոդով չի կարելի։ Կարծում եմ, որ ողջախոհությունը կհաղթի։ Սա մեթոդ չէ»։

«Ոստիկանության վարչություն է հրավիրվել ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը. Մայր Աթոռի վրա հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ»

«Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ»

Անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «ՀայաՔվե»

Վարչախումբն այսօր ստորաբար գրոհել է մեր Սրբություն Սրբոցը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և այս աննախադեպ պատմական հանցանքը ներում չունի, հետևապես` ժամ առաջ պետք է սկսել իշխանափոխության գործընթացը՝ հեռացնելու ազգային անվտանգության սպառնալիք դարձած վարչախումբը:

«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է»․ Արամ Վարդեւանյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքի մասին

«Պատկերացրեք, միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան չի գալիս բերման ենթարկելու որեւէ անձի։ Տվյալ դեպքում ականատես եղանք նրան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահներ այստեղ են, որ հարկադրանքի միջոց կիրառեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։

Շիրակցի հավատացյալները շարժվում են դեպի Էջմիածին

Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի մոտից դուրս գալուց հետո` դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի` բողոքի ցույց անցկացնող քաղաքացիները որոշեցին «Յոթ վերք» եկեղեցում մոմ վառելուց հետո շարժվել Էջմիածին։ «Պահանջում ենք հրաժարականը եկեղեցու դեմ ենիչերների արշավ կազմակերպելու հրաման տվողին»,- բացականչում էին նրանք։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Մենք կույր չենք, շատ լավ գիտենք՝ ինչու է սա կատարվել»․ ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի մասին

«Մենք ցանկանում ենք, որ քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեն, որ պաշտպանվեն մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Դեռ լավատեսություն հայտնել չեմ կարող, քանի որ, ցավոք, դեռ ոչ մի նոր բան չկա»․ Թեոդորոս Ռուսոպուլոս

Իշխանություններին կոչ եմ անում դադարեցնել այս վտանգավոր խաղը՝ հրաժարվելով վախի մթնոլորտի տարածման և ճնշումների ապարդյուն փորձերից. Վահան Խաչատրյան

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը Խորապես մտահոգված եմ և դատապարտում եմ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված կոշտ և ամոթալի ռեպրեսիվ միջամտությունները։ Հայտնում եմ նրան իմ լիակատար և անվերապահ աջակցությունը։ Սա ոչ միայն անձի իրավունքների կոպիտ խախտում է, այլև վտանգավոր նախադեպ. հոգևոր առաջնորդին լռեցնելու փորձերն ազդակ են՝ ուղղված հասարակության բոլոր անդամներին։

Ի պաշտպանություն Միքայել Սրբազանի` գյումրեցիները փողոց են փակել, հավաքվել դատախազության շենքի դիմաց

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում է ընդունել ինքը ներկայանալ Քննչական կոմիտե, որտեղ նրան կձերբակալեն ու կդիմեն դատարան՝ կալանավորման պահանջով։

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով կա 6 տուժած

Հունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3

Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։

«Միքայել Սրբազանը որեւէ մեկի հետևում պահ չի մտել»․ Նաթան սրբազան

Միքայել սրբազանն ինքնակամ է որոշել, որ կգնա ու կներկայանա իրավապահներին, բայց քաղաքացիները երկու անգամ էլ թույլ չեն տվել, որ Սրբազան Հորը տանեն։

Մի խումբ անձանց կողմից Միքայել Սրբազանի ձերբակալումը խոչընդոտելու հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին:

Արցախի ԱԺ խմբակցությունները ՀՀ իշխանությունների քաղաքական այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին

2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։

ԱԱԾ-ն որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից՝ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը

ԱԱԾ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

«Օրենքից չխոսեք օրենք բռնաբարողներ»․ ԱԱԾ սպաներն ու ԱԺ պատգամավորները վիճեցին

Արթուր Սարգսյանը մարդկանց հորդորեց՝ զգոն լինել եւ շարունակել հանուն Եկեղեցու պայքարը, քանի որ այս ետքաշումը ոչինչ չի նշանակում, հնարավոր է նոր՝ ավելի կազմակերպված հարձակում։

Այն, ինչ այժմ կատարվում է Էջմիածնում անընդունելի է: Մտածեք գործելուց առաջ, ամեն գործողություն չէ, որի տակ կարող եք մի թուղթ դնել ու արդարացված համարել. Զարուհի Հովհաննիսյան

Նման տեսարաններ սարքելուց ու նշանային տարածքում, որն, ի դեպ, հայերի դարավոր ուխտավայր-սրբավայրն է, մարտաֆիլմեր նկարելուց առաջ խորը մտածել էր պետք, թե ինչ ազդեցություն է դա թողնելու հանրային գիտակցության վրա: Ցեղասպանություն, ստալինյան բռնաճնշումներ վերապրած ժողովրդի համար սա ուղիղ արթնացնում է հենց այդ զգացողությունները՝ օրհասական վտանգի, վախի, սրբությունների կործանման ու խեղման:

Նիկոլ Փաշինյանը եւ նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐԻ. Լևոն Զուրաբյան

Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության եւ մեր ինքնության պաշտպանության շուրջ:

Ընկերներիս հետ գնում եմ Մայր Աթոռ: Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար. Արման Թաթոյան

Փաշինյանն իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը. Թաթոյան

«Խորհուրդ ենք տալիս, որ պատմական ինքնակոչ պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»․ Իրանի դեսպանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների

«Արեւմտյան Ադրբեջան» անվանումը, որ օգտագործվում է՝ ԻԻՀ նահանգներից մեկի անվանումն է եւ այն չի կարող օգտագործվել մեկ այլ տեսակի աշխարհագրական տարածքի համար

Բարեկեցության ձգտումը վերացրե՞լ է կարեկցելու մեր ունակությունը

Սովորելով, աշխատելով, ապրելով Հայաստանում, միեւնույն ժամանակ, կյանքիս առաջին 18 տարիներն անցկացրած լինելով Սփյուռքում՝ ինձ մոտ տպավորություն է, որ հայերը կորցրել են կարեկցելու, նրբանկատ գտնվելու կարողությունը։ Կարծեք թե՝ գերակայում են կամավոր անտարբերությունն ու անձնական բարեկեցության ձգտումը։ Կարծում եմ՝ սեփական անձի կամ, առավելագույնը, անմիջական հարազատների բարեկեցությամբ մտահոգվելը մարդու կենդանական բնազդի բնական դրսեւորումներից է, բայց ինձ համար անբացատրելի

Զանգահարել են ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայկ Զաքարյանին, հրավիրել ոստիկանություն

Զանգից հետո մեր կապը կորել է ընկերոջ հետ, ենթադրվում է, որ ապօրինի ու հերթական քաղաքական շոուի բեմադրությամբ մեր ընկերոջը առևանգել են։

Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի. «Ապրելու երկիր»

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 27-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ

Անիծյալ են բոլոր նրանք, ովքեր հանրային կերպով, առանց Եկեղեցու ժողովի գիտության անարգում, պախարակում կամ դատում են Վեհափառ Հայրապետին կամ եպիսկոպոսին

Եվ սրանք բնականաբար բոլոր այն կանոնները չեն, որոնք պատիժներ են սահմանում հոգևորականների ու Քրիստոսի Եկեղեցու դեմ պատերազմողների համար, ուստի աննահանջ կերպով ինչ որ կանոնական հարցեր բարձրացնելով ՀՀ վարչապետն ու իր համախոհները իրենք իրենց են ծուղակը գցում և անհարմար վիճակում հայտնվում։

Իսկ կարգալույծ եղած որոշ հոգևորականների միանալը իշխանությունների կողմից սանձազերծած հակաեկեղեցական արշավին չեմ կարծում, որ խելամիտ քայլ է։

ԱԱԾ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին

«Իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»

ՍՊԸ կարող եք հիմնադրել նաեւ լիազորված անձի միջոցով

«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից: Ո՞րն է բիզնես սկսելու նախընտրելի ձեւը՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ Բիզնեսի հայերեն համարժեքը ձեռնարկատիրությունն է, որի

ԶՊՄԿ-ն հայտարարում է սև և գունավոր մետաղների բաց աճուրդ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է սև և գունավոր մետաղների բաց աճուրդ: Մանրամասների համար կարող եք անցնել ընկերության պաշտոնական էջում տեղակայված կից հղումով, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հունիսի 30-ը:    

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930