Օրվա լրահոսը
Բացահայտվել է ամուսինների կողմից թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության դեպք
Բացահայտվել է ամուսինների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և այդ նպատակով գործընթացի կառավարման ուրույն համակարգ գործարկելու, փողերի լվացման դեպք․ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի
«Ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները ապօրինի ձեւով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից». Նարե Սիմոնյան
«Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ անդրադարձ եղավ փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներին: «Իրականում պետք է ասել ոչ թե փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներ, այլ պետք է նշել, որ այդ ոտնահարումները առաջանում են Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներին հակասահմանադրական ձեւով քաղաքացիությունից զրկելու հետեւանքով»,-ասաց արցախցի Նարե Սիմոնյանը: Նրա խոսքով. «Անձնագրային քաոսը
Բա որ 2018-ին հասկացել էիր Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ինչո՞ւ էիր 2018 -ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։ Ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։ Ինչո՞ւ էիր նույն Շուշիում 2020-ին հպարտորեն
Աշխատանքի տոնավաճառը արցախցիներին կօգնի աշխատանք գտնել
«Դայմոնդ Թրեւլ» տուրիստական ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում Artsakh Career Expo աշխատանքի տոնավաճառին: Ընկերության ներկայացուցիչները Aravot.am-ին տեղեկացրին, որ իրենք այս պահին ունեն թափուր աշխատատեղեր եւ որոշել են օգտվել այս առիթից ու այստեղ որոնել թեկնածուներ: «Սա լավ առիթ է ինչպես արցախահայության, այնպես էլ մեր համար: Հետաքրքիր ձեւաչափ է: Դեռ երկու-երեք ժամ է, ինչ բացվել է տոնավաճառը,
«Նրանց ձեռքին կա ե՛ւ իշխանություն, ե՛ւ պրոպագանդիստական մեքենա». լրագրողը՝ արցախցիների հանդեպ ատելություն սերմանողների մասին
Հայաստանում տարիներ շարունակ պարարտ հող է նախապատրաստվել որոշակի անձանց կողմից
Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի բնակարանում․ հայտնաբերվել է դի
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել
«Ադրբեջանական ուժերը 5-10 րոպեի ընթացքում մտնում էին Ստեփանակերտ, կսկսվեր ցեղասպանությունը». Գեղամ Ստեփանյան
Այնպիսի զանգեր էի ստանում մեր համայնքների ղեկավարներից, որ մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա
Մանե Բարեղամյան. «Մեր այս աշխատանքի տոնավաճառը նաեւ կարիերայի տոնավաճառ է, որովհետեւ նաեւ կրթվելու հնարավորություններ է տալիս»
Holiday inn Yerevan հյուրանոցում այսօր բացված Artsakh Career Expo-ի նպատակն ԱՐՑԱԽԻՑ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն էր զբաղվածության, սոցիալական, կրթական եւ աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում: Նախաձեռնության համահիմնադիր Մանե Բարեղամյանը Aravot.am-ին ասաց, որ այս միջոցառումը նախաձեռնել են համահիմնադիր չորս աղջիկներով՝ ինքը, Իսկուհի Ստեփանյանը, Անի Ասոյանը եւ Էմմա Մամունցը: «Սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո մենք առաջին նախաձեռնող խումբն
Արցախի Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին․ հայտարարություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի կապակցությամբ Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ . «Արցախի
«Մնայիք, պահեիք, չեք պայքարել»՝ սա ամենաաբսուրդային հայտարարությունն է». Արցախի ՄԻՊ
Մեկ օրվա ընթացքում 200-ից ավելի զոհ է տվել Պաշտպանության բանակը
Գեղամ Ստեփանյանը՝ «ջուր ուզեցի, արցախցին չտվեց», «բոլոր արցախցիներն ունեւոր են» եւ այլ միֆերի մասին
Վերջին շրջանում ավելի շատ է ատելության խոսք գեներացվել
Քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը վերաբերող հարցեր
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մտքեր են փոխանակվել Վարչապետի աշխատակազմի և
«Արցախցիների հանդեպ ատելությունը եղել է ուղղորդված եւ որոշակի նպատակներ հետապնդող». Հովհաննես Խուդոյան
Մեր բնակչության մեծագույն մասը, սակայն, ապրումակցում է Արցախի իր քույրերին եւ եղբայրներին
«Մարդու իրավունքներն Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են». Լարիսա Ալավերդյան
Մեզանից է կախված՝ Արցախը կլինի, թե ոչ
Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները
Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է: Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։
Ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը»
Ամեն տարի նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման օրը, մեկնարկում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» միջոցառումները։ Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում, համաշխարհային արշավի ամփոփման կապակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկերների և հասարարական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ։ «Ամենամյա միջազգային արշավը առիթ է ևս մեկ անգամ
Արմեն Աշոտյան․ «Մենք հիմա ազգային էներգիան կենտրոնացնելու, ուղղորդելու եւ օգտագործելու կարիք ունենք»
Չնայած որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկուսացված է հասարակությունից, քաղաքացիներին հետաքրքրում են նրա դատողությունները եւ վերլուծությունները ներհայաստանյան, ինչպես նաեւ արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին։ Կարեն, ֆեյսբուքյան օգտատեր․ «Ձեր կարծիքով, պայքարը ե՞րբ կվերսկսվի եւ վերջնական ի՞նչ արդյունք կունենանք»։ Արմեն Աշոտյան․ «Կարծում եմ, պայքարը չի դադարել, որ վերսկսվի։ Ես, ինչպես տասնյակ քաղբանտարկյալներ, իմ պայքարը շարունակում եմ
Թալինի ղեկավարը երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ․ «Հետք»
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում,
Հանրապետականները Բայդենին իմպիչմենտի ենթարկելու համար հետաքննություն են նախաձեռնում
ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները նախագահ Բայդենի՝ իմպիչմենտի ենթակա հնարավոր հանցագործությունների համար հետաքննություն սկսելու մասին բանաձև են ներկայացրել: Տևական ժամանակ է, ինչ հանրապետականները կասկածներ են առաջ քաշում, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահի ընտանիքը հարստություն է ձեռք բերել արտասահմանյան բիզնես գործարքների և կաշառակերության շնորհիվ: Սպիտակ տունը իմպիչմենտի համար հետաքննություն սկսելու փորձը «հնարք» է որակել և ընդգծել, որ «բանաձևն
Արցախում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու առաջարկությունը նշանակում է չճանաչել 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն․ Ստեփան Հասան-Ջալալյան
Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքական և քաղաքացիական ուժեր 2023թ. դեկտեմբերի 10-ին ուղերձով դիմել են միջազգային հանրությանը, որտեղ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների Արցախ վերադարձի և բնականոն կյանքի ապահովման նպատակով առաջ են քաշել հինգ պայմաններ: Չորրորդ պայմանով ուղերձի հեղինակներն առաջարկել են Արցախի Հանրապետության տարածքը ՄԱԿ-ի կառավարմանը փոխանցելուց և բոլոր փախստականների Արցախ վերադարձից հետո Արցախի Հանրապետությունում անցկացնել
Արմեն Աշոտյան․ «Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Արցախի հայաթափումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ, մի ժողովրդի չսփոփվող ցավը եւ շարունակվող տանջանքները բնական չեն»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրում գտնվելով էլ շարունակում է ակտիվ քաղաքական գործունեությունը։ Նա մշտական կապ է պահպանում քաղաքացիների հետ եւ պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։ Տաթեւիկ Հովսեփյան․ ֆեյսբուքյան օգտատեր․ «Ինչո՞վ եք պայմանավորում ընդդիմության անգործությունը, երբ պետք է ինչ-որ բան անենք եւ հասնենք հաջողության»։ Արմեն Աշոտյան․ «Թույլ տվեք չհամաձայնել ընդդիմության անգործություն ձեւակերպման հետ։ Ընդդիմությունը հիմա էլ է
Լևոն Ռոբերտիչ, թուլացեք ու հաճույք ստացեք. ձեզ հետ խոսում են ձեր սիրած բառապաշարով. ՉԻ
Երկուսդ էլ ճիշտ եք Մեկ էլ շատ խորհրդանշական բանավեճ եղավ խորհրդարանում: Այդ բանավեճը, չակերտավոր, իհարկե, արտացոլում է մեր քաղաքական դաշտի ողջ էությունը: Ուրեմն, բանավիճում են Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Քոչարյանը: Չմեռանք, սա էլ տեսանք: Նիկոլ Փաշինյան. «Կարող ենք հետևել Հայաստանի նախկին շրջանի վիճակագրությանն ու ասել, որ քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում,
Իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։ Ամեն տարի դեկտեմբերի 10-ին միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը. 75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդու իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ
Մեզ համար լավ կյանքը հայկական Արցախում էր, որ շատ-շատերը չէին գիտակցում՝ հիմա կիմանան․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Թե ինչ է կատարվում մեր շուրջը, շատ լավ հասկանում ենք ու չսպասենք, թե անգամ «Արցախ» անունը հնչեցնելուց զգուշացողները մեր գլխին երկնային մանանա են թափելու իրենց տված գումարային նվազագույն աջակցությամբ։ Կգա ժամանակ, բոլոր տեսակի աջակցություններից կզրկվենք, այն հավիտենական չէ, բայց հետո կհասկանանք, որ մենք զրկված ենք անգամ մայր Հայաստանում կամ մեկ ուրիշ երկրում
Փակ է «Ամբերդ» կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արարատի մարզում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել
Հասարակությանն Արցախի կորստին ընտելացնելու ակտիվ գործընթաց․ «Հայացք Երևանից»
Սեպտեմբերի 19-20-ը Արցախին պատուհասած մեծագույն աղետից հազիվ երկուսուկես ամիս անց ՀՀ-ում հետաքրքիր միտումներ են նկատվում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել հասարակությանը Արցախի կորստին ընտելացնելու (ադապտացնելու) ակտիվ գործընթաց: Անգամ ամենաարդիական հարցը, թե կվերադառնա՞ն արդյոք արցախցիներն իրենց տները, մղվել է հետնախորշ: Երբ բռնի տեղահանման ցավը դեռ թարմ էր, երկու տեսակետ էր շրջանառվում՝ ոմանք վերադարձը իրատեսական էին համարում,
Կեղծ տոն
Այսօր դեկտեմբերի 10-ն է՝ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թ․ հիմնադրվեց Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որի նպատակն էր կանխարգելել և թույլ չտալ նոր պատերազմներ։ 1948թ․ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը։ Այդ փաստաթղթի ընդունումը, նույնպես ուղղված էր աշխարհում խաղաղության պահպանման նպատակին, քանի որ համարվում
30 տարի մեր ժամանակը եւ ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որը, ի սկզբանե, անլուծելի էր. Փաշինյան
Դեռ 1996 թվականին, ըստ էության, մեզ ասել էին՝ ինքնորոշման իրավունքի ձեր բարձրագույն նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում. Փաշինյան
Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ Shamshyan.com
Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից ժամեր անց Ա. Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Գ.


















































