Օրվա լրահոսը

Ո՞ր երկրի քաղաքացիներ են արցախցիները. «Հրապարակ»

«Եթե բոլորին քաղաքացիություն տան, կարող է շահարկվել մեր հակառակորդների կողմից, որ նրանք այլեւս ձեր քաղաքացիներն են, եւ Արցախ հետվերադարձի հնարավորությունները կսահմանափակվեն»

Ավելի շատ խոսվում է ՏՏ ոլորտի աճի տեմպերի, քան այս բնագավառում առկա խորքային հիմնահարցերի մասին. «Փաստ»

Նշանակությունը շատ հաճախ չափազանցվում է, իսկ թերությունները՝ անտեսվում

Տաթև Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ, նրան հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Տաթև Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով: Հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է, գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիստներով շարունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներ: Երեկ

Մենք հատորներ կարող ենք կազմել ասված, հետո՝ հերքված, հայտարարված, հետո՝ հրաժարված խոսքերից ու խոստումներից. «Հրապարակ»

Ի՞նչ անել՝ լսե՞լ, թե ինչպես է միջազգային հերթական ինստիտուտը կամ հերթական օտարազգի քաղաքագետը գուժում մեր տարածաշրջանում մոտալուտ պատերազմի մասին, ինչպես է կանխատեսում Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա, եւ ինչպես են այլազգի դիվանագետները սառնասրտորեն քննարկում, թե ինչ կարող է լինել այդ հարձակման հետեւանքով։

Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մասով որոշում է կայացրել եւ մերժել նրա պաշտպանի բողոքը: Արդյունքում Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, եւ նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։

Որևէ անձ, քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող Արցախը լուծարել, այն ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով. Դավիթ Գալստյան. «Փաստ»

Եթե չկարողանանք հասնել մեր վերջնարդյունքին, այն է՝ Արցախի ինքնորոշումը, ապա գոնե կարողանանք մեր ինքնորոշման այս իրավունքը փոխանցել հաջորդ սերունդներին

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Երբ պետք է՝ «օրինապաշտ» են

«Դատաճիռ ունե՞ք», – այդպես է երեկ արձագանքել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ լրագրողներից մեկի հարցին: Իրոք, որեւէ մեկին հանցագործ կարելի է անվանել միայն այն դեպքում, երբ դրա մասին կա դատարանի համապատասխան որոշում: Նույն ձեւով կարելի է արձագանքել գրեթե ցանկացած քաղաքական հռետորաբանությունը: Օրինակ, երբ իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները պնդում են, որ Փաշինյանի դեմ ցույցեր անողները Ռուսաստանի

Անսպասելի գործոններ, որոնք գլխացավ են առաջացնում

Հայտնի ճշմարտություն է՝ գլխացավը մեծամասամբ «այնքան էլ կապ չունի» գլխի հետ, իսկ գլխացավ առաջացնող պատճառներն էլ՝ առողջական լուրջ խնդիրների։ Դիտարկենք գլխացավ առաջացնող այն գործոնները, որոնք առաջին հայացքից կարող են անսպասելի թվալ։ Սթրեսը գլխացավ առաջացնող առավել տարածված գործոններից է, և ինչպես նշվում է մի հետազոտության զեկույցում, գլխացավի դեպքերի մոտ 75 %-ը կապվում է հենց սթրեսի հետ՝

ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի

Ամասիայի վերջին հայը․ Ռաֆայել Ալթընյան

Ռաֆայել Ալթընյանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակվող վերջին  հայն է։ Նա ծնվել և մեծացել է Ամասիայում և աշխատում է որպես կոշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է  ու թեև ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։  Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Artı Gerçek» պարբերականը։ Նշենք, որ Ռաֆայել Ալթընյանը

Հայկ Մամիջանյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների հարցը. 168.am

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ 168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել Հայկ Մամիջանյանի և ԵՄ դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին: «Քանի որ քննարկման ձևաչափը փակ էր, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է ասել դեսպանը, փոխարենը կասեմ, թե ես ի՞նչ թեմաների

ՔՊ-ում քննարկել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են, համապատասխանաբար, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ակնհայտ է հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին։ ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,

Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում: Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը: Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն

Վանաձորում քաղաքացին դիմել է քննչական վարչություն և հայտնել՝ իր բնակարանը թալանել են, դեպքի վայր ժամանած պարեկն էլ իր հերթին գողացել է ոսկյա թանկարժեք զարդեր․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ 1 օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն

Աղքատության ցուցանիշը նվազել է․ 2022-ին այն կազմել է 24.8%

2022-ին մեր բնակչության 41,3%-ի ամսական սպառումը 63,060 դրամից ցածր է եղել, 24,8%-ի ամսական սպառումը 52,883 դրամից քիչ է եղել

Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Խնամքի կենտրոնի բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ բանկային քարտը և կանխիկացրել 100 000 դրամը

Ոստիկանությունից տեղեկացնում են․ «Հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը

Անկախության վերջին գարունը. Մաս 2

Սկիզբը՝ այստեղ  2018 թվականի տարեվերջն էր: Ընտրությունները կայացել էին, Փաշինյանը վերջնականապես վերցրել էր իշխանությունը, իսկ ես՝ ժամանակից հետ ընկածս, նստած էի նույն իմ Ամիրյանի տանը: Ամանորի գիշերն էր: Փաշինյանը ելույթ էր ունենում առաջին անգամ, որպես վարչապետ, երեխաների հետ, լայն ժպիտով: Անկեղծ ասած, առաջին մեղքս այդ ժամանակ զգացի, քանի որ դուրս գալիս էր նման անմիջականությունը երկրի

ՄԻՊ-ը, որպես առաջնահերթ ուղղություն, նշել է բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի համար առաջնահերթ ուղղություններից է

Դավիթ Բեկի մահից հետո շարժման գլուխ անցած Մխիթար Սպարապետը 1728 թ․ գալիս և ամրանում է Խնձորեսկի ամրոցում

«Խնձորեսկ» ամրոց (մոտ XIII-XVIII դ․) Խնձորեսկ գյուղի վերաբերյալ հնագույն հիշատակությունը պահպանվել է XIII դ․ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատությունում, իսկ ամրոցը որոշակիորեն նկարագրել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, որը 1735 թ. Մուղանից Նախիջևան գնալիս անցել է Խնձորեսկով։ Ամրոցի կառուցման թվականը հայտնի չէ։ Վերջինիս հետ կապված միակ հայտնի իրադարձությունն այն է, որ Սյունիքի ազատագրական պայքարի

ԵՄ դեսպանը Հայկ Մամիջանյանին տեղեկացրել է ՀՀ եւ ԵՄ միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունների մասին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 31-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին եւ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին: Հայկ Մամիջանյանն իր խոսքում ԵՄ դեսպանի ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ագրեսիային եւ դրան միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարեւորությանը, Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, ՀՀ եւ ԵՄ միջեւ

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ԵՄ պատվիրակության քաղաքական եւ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխաիլը, ԵՊՀ կրթական ծրագրերի համակարգող Սվետլանա Մինասյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Քաղաքական կաբինետներում է որոշվում Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու հարցը. պաշտպան

Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը քաղաքական ենթատեքստ ու նախաձեռնող ունի. փաստաբան

Տեղական հարկերի գծով պարտավորությունների վճարում՝ մինչև դեկտեմբերի 1-ը

Սիրելի երևանցիներ, մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ անհրաժեշտ է իրականացնել  համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով ձեր պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար: Վճարումները կարող եք իրականացնել առցանց եղանակով՝ այցելով www.yerevan.am պաշտոնական կայքի Հարկեր և վճարումներ բաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը: Բանկային քարտերով ձեր պարտավորությունների դիմաց վճարումները կարող եք իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում առկա pos-թերմինալներով

Արա Զոհրաբյան. «Մենք պետք է մեր հնարավոր միջոցները կիրառենք, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը լուծենք»

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, որ Մարիոթ-Արմենիա հյուրանոցում այսօր մասնակցում էր Արցախի պետականության պահպանման հանձնախմբի աշխատանքին, լրագրողների հետ ճեպազրույցում նույնպես քչախոս էր քննարկվող թեմաների բովանդակությանն անդրադառնալու իմաստով: Սակայն ի պատասխան հնչեցված հարցերի ասաց, որ Արցախի լուծարման մասին Արցախի նախագահի ստորագրած փաստաթուղթը իրավական ուժ չունի, քանի որ միջնորդավորված ընտրված նախագահը չի կարող լուծարել հանրաքվեով անկախացած 

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։ Ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031