Օրվա լրահոսը

Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի (պանիր, կարագ) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ): Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց

«Խոշոր պլանում՝ թռչունները»․ բնության պահպանության գործում ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի ցուցահանդեսը Հայաստանում

Հայաստանում կայացել է բնության պահպանության ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Վիվեկ Մենոնի «Խոշոր պլանում՝ թռչունները» ցուցահանդեսի բացումը։ Վերջինս նաև բնապահպանական նշանակալի ձեռքբերումների համար միջազգային մի շարք մրցանակներ է ստացել, մի քանի գրքի հեղինակ է, ԲՊՄՄ տարածաշրջանային խորհրդատու, ինչպես նաև՝ Wildlife Trust of India բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրենը: Ցուցահանդեսի բացման օրը՝ հոկտեմբերի 16-ին Վիվեկ Մենոնը դարձավ նաև Վայրի

Դիլիջանն ունի ֆուտբոլային իր ակումբն ու ակադեմիան

Ռուբեն Վարդանյանի «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» աջակցությամբ բացվել է «Իմպուլս» մանկապատանեկան ֆուտբոլային ակումբն ու ակադեմիան: Ակադեմիայում մարզվում են 5-16 տարեկան մոտ 200 պատանի ֆուտբոլիստներ։ Գործում են նաև մեծահասակների խմբեր։ Մարզումներին գրանցվելու համար կարող եք զանգահարել  +374 94 948 084 հեռախոսահամարով։

«Դրսևորել բացառիկ պատասխանատվություն». ոստիկանության պետը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց անձնակազմին

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հոկտեմբերի 20-ին օպերատիվ խորհրդակցության էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմին, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերին և նրանց տեղակալներին: Խորհրդակցությանը ներկայացվել են անցած 9 ամիսների ընթացքում օպերատիվ ծառայողական գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։ Արամ Հովհաննիսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց անձնակազմին: Ոստիկանության պետը շեշտել է, որ

«Կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մինչեւ հոկտեմբերի 25-ը հաշվառվել». ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ

Արդեն ունենք հաշվառված եւ նույնականացված 101848 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տվյալներ

Առաջադեմ աշխարհի «մարդասիրությունը», որը երբևիցե գոյություն է ունեցել, իր վախճանը գտավ Արցախում․ Ermenihaber.am

Ադրբեջանը փորձում էր հասկանալ, թե որքան հեռու կարող է գնալ մարդու իրավունքների խախտման հարցում և որքան ավելի շատ հեռու էր գնում՝ այնքան ավելի ու ավելի էր անպատժելիությունը հիմք ստեղծում դրանց կրկնության համար: Ի վերջո, Ադրբեջանն Արցախի հայաթափման և խնդրի վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ եղավ հերթական անգամ ուժի կիրառմանը: 2023-ի սեպտեմբերի 19-ին ամբողջ աշխարհի աչքի առաջ,

Պատուիրակութիւնը ի մօտոյ պէտք է մեկնի Ս. Էջմիածին. Արեւմտեան թեմի ծրագրերը՝ ի նպաստ արցախահայութեան

Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմը մշտապէս ու շարունակաբար սատար է կանգնել Արցախահայութեան մարդասիրական առաքելութիւններին թէ՛ նախկին տարիներին, թէ 44-օրեայի ընթացքում եւ դրանից յետոյ, եւ թէ՛ վերջին շաբաթներին՝ բռնի տեղահանութիւնից յետոյ։ Այդ աջակցութեան գործնական քայլերից են թեմում կազմակերպուած նուիրահաւաքներն ու տեսակաւորեալ ծրագրերը «Ի պաշտպանութիւն Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութեան» Յանձնաժողովի կազմութեամբ, որուն ջանքերով վերջին տարիներուն ի կատար

«Խափանման միջոց կալանքը հասարակության համար նախազգուշական բնույթ եւ վախեցնող մահակի նշանակություն ունի». ՔԿՀ-ներում դիտորդների խմբի նախագահ

Մեդիա կենտրոնում այսօր «Ցուցարարները՝ կալանավորված. կալանքը շարունակվում ե կիրառվել որպես պատժիչ մահա՞կ» թեմայով քննարկման ժամանակ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջով անցկացված հանրահավաքների ավելի քան 30 մասնակցի կալանավորված լինելու մասին, որոնցից 26-ը Նուբարաշենի բանտում է, մեծ մասը՝ ուսանողներ, եւ թե ինչո՞ւ է կալանքը շարունակում մնալ խափանման «նախընտրելի» միջոց,

Քրիստոնէական ամէնէ հինաւուրց յուշարձանները եւ եկեղեցիները Լեռնային Ղարաբաղի մէջ կառուցուած են․ Ժան Փիեռ Մահէ

Վատիկան Նիուզ – Վատիկան Նիուզի Ֆրանսական բաժինը, 19 Հոկտեմբերին հանգամանալից կերպով անդրադարձած է Լեռնային Ղարաբաղի դէմ սեպտեմբերի 19-ին, Պաքուի կողմէ սկսած ռազմական յարձակումէն ետք ստեղծուած իրավիճակին, որուն պատճառաւ «հայկական հողը ճիշտ մէկ մէկ ամիս առաջ 100.000 բնակիչներէն դատարկուեցաւ»՝ վտանգի տակ դնելով նաեւ այդ տարածքներու մէջ դարերու քրիստոնէական ժառանգութիւնը։ Անոր սկիզբը կը յիշեցուի անցեալ կիրակի՝ 15

Ինչու պատգամավորները չեն սկսում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Ղազարյանը տարբերակներ է թվարկում

«Կարող է ասեն, գիտեք՝ ինչ, որովհետեւ մենք կոռումպացված ենք, ինքը մեզ վրա կոմպրոմատներ ունի, որովհետեւ չենք ուզում, որովհետեւ հիմա չենք ուզում գալ իշխանության, չունենք վարչապետի թեկնածու կամ որ այդ քայլին գնան, իրենց չեն տանի գործուղումների». Էդգար Ղազարյան

Չարաշահումներ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2000թ. հոկտեմբերից

Այդ մարդիկ պետք է ման գան Փաշինյանի հետեւից՝ իրենց դժբախտությունը ստեղծողի հետեւից գնան ու նրանից հաշիվ պահանջեն. Ղազարյան

Իրենք հեռուստացույց չունե՞ն, ինտերնետ չունե՞ն, չեն հետեւո՞ւմ իրադարձություններին. Ղազարյանը՝ արցախցիների մասին

Կուսումնասիրվեն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները, որոնք դասավանդում են ժողգործիքներ մասնագիտությամբ, և տեղեկատվությունը կփոխանցվի դպրոցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն  աշխատանքային այցով  ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր: Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը,  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ  նախարարի

Պարտադիր ժամկետային երեք զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան

Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության

«Գործ ունենք երկրի անվտանգության հետ, դու ո՞նց կարող ես Ադրբեջանի այս թշնամանքի պայմաններում գնաս քարտեզների թվեր քննարկես». Թաթոյանը՝ անկլավների մասին

Տիգրանաշենի դեպքում տեսեք ոնց է մյուս մարզերի հետ կապը վտանգվում, մարդիկ նաեւ այդտեղ ապրում են, չէ՞, կենսագործունեություն են ծավալում, ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ: Մենք իրավունք չունենք մեխանիկական այդպիսի մոտեցումներով շարժվենք, դա միայն Ադրբեջանին ձեռնտու մոտեցում է: Կան միջազգային սկզբունքներ, ԵԱՀԿ-ի կանոններն են, որ պետք է անպայման հաշվի առնել մարդկանց բնականոն կյանք, ջրային ռեսուրսներ, անտառային քարտեզներ:

Արցախցիներին կացարանով ապահովելու ծրագրի բացակայությունը իշխանությունների հերթական խայտառակ աշխատաոճն է. Մեսրոպ Առաքելյան

Ծրագիրը կարելի է իրականացնել մի քանի ամսվա ընթացքում՝ մի քանի տարի տևող բնակարանային շինարարության փոխարեն։

Արաքս գետի հունը խախտելու համար հանրային քրեական հետապնդումներ՝ օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

 Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Մասնավորապես՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի

Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության (Լոռու մարզ, Վահագնի համայնք): Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային

Նորատուսի 40-ամյա բնակչի սպանության գործով քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի

Պապիկյանը դեսպան Տուրնակիսի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների. միջազգային գործընկերների հետ հաղորդակցությունների ժամանակ հիշեցնում է Թագուհի Թովմասյանը

Քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել:

«Ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք․ թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»․ բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության մոտ

«Մեզ ապահովեցեք, տուն տվեք, ապրենք, ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք»,-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ առանձնազրույցից հետո լրագրողներին ասաց Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։

Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ

Հոկտեմբերի 18-ին Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել,  «X» միկրոբլոգումում գրառմամբ հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը։ Բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հակամարտող բոլոր կողմերին կոչ անում հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031