Օրվա լրահոսը
«Կարող եմ ենթադրել, որ թերեւս Դարբինյաններն էլ Կարապետյանի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեն եւ հենց այս համատեքստում են ձերբակալվել». Մամիկոն Ասլանյան. «Հրապարակ»
«Մեր երկրում, վերջին 6-7 տարում այդ պրոցեսներն այնքան ոչ արդյունավետ դաշտում են կատարվում, որ իրավաբանությունն այստեղ պետք է լռի»
Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում խուզարկություններ են
Խուզարկությունների ենթարկվածների թվում են «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը, Արմեն Ալեքսանյանը:
Ոչ մի ռուսաստանյան օլիգարխ չի հրաժարվել Նիկոլ Փաշինյանին աջակցելուց՝ կա՛մ ուղղակի, կա՛մ էլ Աննայի միջոցով. Վիկտոր Կրիվոպուսկով. «Հրապարակ»
«Այլ բան է անցումը ԵԱՏՄ-ից ԵՄ: Այ, այստեղ կսկսվի իսկական մղձավանջը, որովհետեւ ամեն ինչ կփլվի՝ ե՛ւ մաքսատունը, ե՛ւ սպառումը: ԵԱՏՄ-ն միջոցների ու մարդկային ռեսուրսի ազատ տեղաշարժի համակարգ է, բայց այնտեղ՝ Եվրոպայում, այդպես չի լինի: Ո՞ւր եք գնալու, ինչպե՞ս, ո՞վ է ձեզ այնտեղ սպասում, Եվրոպային դուք պետք չեք` ոչ մի տեսքով կամ ձեւով»:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացվում Սրբազան պայքարի մոտ 20 կողմնակիցների տներում, ակտիվիստներից մեկին տեղափոխել են քննչական կոմիտե»
Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին իրավապահները տեղափոխել են Քննչական կոմիտե
Սրանք հանրության կազմակերպչական ռեսուրսը եւ դիմադրությունը չեզոքացնելու հետապնդումներ են. Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդդիմադիրներին ձերբակալելու եւ խուզարկությունների մասին
Ուրիշ նպատակ չեմ տեսնում, քան Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելը
Դե, որ ասում է՝ «մենք մեր ձեւով», դա արդեն լայն հասկացություն է, կարելի է ենթադրել, որ Հոկտեմբերի 27 են ուզում անել, Մարտի 1 են ուզում անել. Նիկոլ Փաշինյանի օգնական. «Հրապարակ»
«Իրավապահների գործողությունները ես համարում եմ իրավաչափ, Սամվել Կարապետյանը պետք է բացատրություն տա իրավապահներին․․․»
ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը. Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը:
Արայիկ Հարությունյանն այն ՔՊ-ականների շարքից է, ովքեր տան տեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»
Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝ գնելով հողամաս Տավուշի մարզի Իջեւան համայնքում 1 մլն 215 հազար դրամ արժողությամբ։ Բացի հողամասից՝ Հարությունյանը գնել է նաեւ բնակարան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն արժեցել է 36 մլն 323 հազար դրամ։
Իրավապահները կանխեցին իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։
ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները` Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց, ներսում քննչական գործողություններ են իրականացվում
«Սրբազան պայքար». ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց: Ներսում քննչական գործողություններ են իրականացվում: Իրավապահները խոչընդոտում են ԱԺ պատգամավորների մուտքը Բագրատ Սրբազանի տուն:
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը խուլիգանական և անշնորհք գրառումներով, արհեստական ուռճացված թեմաներով անընդհատ փորձելու է դաշտ ներարկել երրորդային բնույթի տեղեկություններ
Իսկ իրենց ուժայինները երկրում ամեն օր ծաղկող հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն սպասարկելու են իշխող կառավարչի անտաղանդ թատրոնը:
Պարկեշտության թեստը
2018 թվականին մի շարք պարկեշտ մարդիկ դարձել էին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ մտել էին կառավարության կազմի մեջ: Դա, իհարկե, սխալ քայլ էր, բայց ներելի. այդ ժամանակ շատերը (այդ թվում՝ նաեւ ես) ունեին պատրանքներ: Լեզուս չի պտտվի Սոֆյա Հովսեփյանին, Տաթեւիկ Հայրապետյանին, Արսեն Ջուլֆալակյանին եւ մի շարք այլ գործիչներին մեղադրել պատեհապաշտության մեջ: Նման մարդկանց
Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ։
Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են ընդդիմադիրների տները
Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
Պատրիարքական Սուրբ պատարագով ու մեծաշուք տօնախմբութեամբ Սուրբ Էջմիածնի տօնը նշուեցաւ Ամերիկայի Միացեալ Մահանգներու Արեւմտեան թեմի Սրբոց Ղեւոնդեանց մայր տաճարէն ներս
Կոստանդնուպոլսոյ Հայոց Գահակալ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք, Կիրակի 22 Յունիս 2025-ի առաւօտուն, Սուրբ Էջմիածնի Տօնին, հիւրընկալութեամբ ԱՄՆ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Յովնան Արքեպս. Տէրտէրեանի, ԱՄՆ Արեւմտեան Թեմի Սրբոց Ղեւոնդեանց Մայր Տաճաին մէջ մատոյց հանդիսաւոր Սուրբ Պատարագ։ Մայր Տաճարի զանգերու բերկրալի ղօղանջներուն ներքոյ պատրիարքական շքեղ թափօրը առընթերակայութեամբ գաւազանակիր Հոգեշնորհ Տէր Յարութիւն Վարդապետ Տամատեանի, Մայր Տաճարի
Զարեհ Սինանյանը և Սքոթ Սեթրաքյանը քննարկել են սեպտեմբերի 4-ից 11-ը կայանալիք «Սարոյանական շաբաթ» մեկշաբաթյա միջոցառումների շարքը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի ներկայացուցիչ Սքոթ Սեթրաքյանին՝ քննարկելու հիմնադրամի առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավոր ուղիները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 4-ից 11-ը կայանալիք «Սարոյանական շաբաթ» մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որն ուղղված է նշանավոր հայ-ամերիկացի գրող և բանաստեղծ Վիլյամ Սարոյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության արժևորմանն ու հանրայնացմանը։ Նախատեսվում է
Ալիևը Հայաստանը «հանցագործ պետություն է» անվանել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նկատմամբ կրկին մեղադրանքներ է հնչեցրել՝ Հայաստանին «ռազմական հանցագործությունների» մեջ մեղադրել: Ալիևը թվարկել է Արցախյան երկրորդ պատերազմի մի շարք իրադարձություններ՝ նշելով, թե Հայաստանը «հանցագործ պետություն է»։ «Ազգային ճակատ»
Ոչ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի. մնացածը թողնենք երկրի հաշվին երկարատև արձակուրդի մեկնած ձեր խղճին
Բաց երկնքի տակ երբեմնի թանգարան համարվող երկիրս վերածվում է մի բացօթյա հոգեբուժարանի, որտեղ ի պաշտոնե սպիտակ բաճկոնն առաջին հագնող և իրեն բժիշկ երևակայող Նիկոլը մնացածիս հետևողականորեն հասցնում է հոգեխանգարմունքի։ Սոցիալական ինժեներիայի անբարոյական կիրառումը, որ սկսվեց 2018-ից իրականացվել մեր երկրում, գնալով ավելի գարշելի «նշաձողեր» է սահմանում և վարչապետի իմիտատորի թեթև ձեռքով հասել է արդեն ֆալլդրսևորումների՝ թե՛
ՔՊ-ականները քննարկել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր
Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաստատվել է Կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի անդամության թեկնածուների ցանկը, քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր»
Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ ազգականների և փաստաբանների
Սամվել Կարապետյանին արգելել են շփվել արտաքին աշխարհի հետ՝ բացառությամբ ազգականների և փաստաբանների: Գործարար Սամվել Կարապետյանի տեղափոխումը մեկուսարան Հայաստանում իրավական անհեթեթություն է: Մերձավոր ազգականների դեպքում ևս սահմանափակումներ կան՝ ամսական ընդամենը երկու անգամ։ «Ազգային ճակատ»
Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերի արդյունքում ավտոմեքենաների մի մասը վերադարձվել է. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Օրերս Ուլնեցի փողոցից, որտեղ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էին տարվել տասնյակ ավտոմեքենաներ։ Բարձրաձայնելով խնդրի մասին՝ 2 օր առաջ այցելել էի այդ տարածք՝ պահանջելով ոստիկանությունից հստակ պարզաբանում, թե ինչ հիմքով են պահվում քաղաքացիների մեքենաները։ Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերի արդյունքում ավտոմեքենաների մի
Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համազգային կամ հայրենական պատերազմ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։ Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։ Հաշվարկը սակայն սխալ էր կառուցված, նախևառաջ,
UCLA-ը կազմում է Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական ունեցվածքի ցուցակը
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Խոստում» հայկական ինստիտուտի շրջանակներում գործող Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագիրն (AGRP) անցյալ շաբաթ մեկնարկեց մի բեկումնային նախագիծ, որը հայերին հնարավորություն կտա փոխհատուցում ստանալ իրենց ունեցվածքի համար, որը բռնագրավվել էր թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ընթացքում և դրանից հետո։ Բացի 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդից, թուրքական կառավարությունը բռնազավթել է նաև նրանց հայրենիքը՝ Արևմտյան
Կարապետյանի մասշտաբի խոշոր գործարարին քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելն ու նրա ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ հնարավոր որոշումը ուղիղ հարված է դառնալու Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային հեռանկարներին
Հայտնի հայազգի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ծայրահեղ մտահոգիչ է: Մեր ժողովրդի արժանավոր զավակն իր ողջ կյանքի ընթացքում ջանք չի խնայել Հայաստանի և Արցախի պետականության կայացման, աշխարհի տարբեր հատվածներում հայկական գաղթօջախների բարեկեցությանն ու բարօրությանը ծառայելու գործում: Սամվել Կարապետյանի գործունեությունը հայտնի է ամբողջ աշխարհում, դրա մասին ավելորդ է խոսել: Լինելով հաջողակ գործարար, նա իր կարողություններն
Իրանը չի խախտի հրադադարը, եթե Իսրայելը դա չանի. Փեզեշքիան
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը չի խախտի հրադադարը, եթե Իսրայելը դա չանի։ Ըստ պետական «Նուրնյուս» գործակալության, Մասուդ Փեզեշքիանը նաև պնդել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել, միաժամանակ՝ պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները բանակցությունների սեղանի շուրջ։ «Ազատություն»
Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին մասնակցել է «FlyOne Armenia» ավիաընկերության նոր Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը։ Սա կարևորագույն իրադարձություն է Հայաստանի ավիացիոն ոլորտում, քանի որ առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։ Այն կարևոր քայլ է նաև Հայաստանում քաղաքացիական ավիացիայի
«Նրա հայրենասիրությունը միշտ եղել է գործով, ոչ` խոսքով»․ «Ռիո մոլի» հայտարարությունը
Տարիներ շարունակ Սամվել Կարապետյանի անունը հնչել է ոչ միայն որպես խոշոր գործարարի, այլ որպես անհատի, ով ապրում ու գործում է հայ մարդու, հայ ընտանիքի և հայրենիքի համար, անհատ, ով շարունակական ազգանպաստ գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Մանկավարժների արժանի զավակ` մարդ, ով իր ամբողջ էությամբ ու կյանքով նվիրված է հայրենիքին՝ ապրելով օտար հողում։ Նրա ամբողջ ուղին
Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բայց, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։ Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են. ա) առաջիկա բռնաճնշումների և ձերբակալությունների համար պարարտ հողի նախապատրաստում։
Մամիկոն Ղարիբյանը Մումբայում հավասար միավորներով զբաղեցրել է 2-րդ տեղը
Մումբայում (Հնդկաստան) անցկացված գրոսմայստերական մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը եւ հնդիկ Բաբու Լալիթը ինը հնարավորից վաստակել են 8,0-ական միավոր եւ բաժանել են առաջին տեղը: Լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը ճանաչվել է երկրորդը: Մամիկոնի հետ մրցաշարին մասնակցել են նաեւ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն ու միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնք 7,0-ական միավորով տեղ են զբաղեցրել ուժեղագույնների տասնյակում՝ համապատասխանաբար, հանգրվանելով