Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը դնում է կասկածի տակ»․ Ալեն Բերսե

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց․ «Վրաստանում ամեն ինչ գնում է ոչ լավ ուղղությամբ, նկատի ունեմ նաև համագործակցությունը ԵԽ-ի հետ»։

Արցախի  նախկին պետնախարարը և փաստաբանը այսօր կրկին միջնորդություն են ներկայացրել դատավորներին բացարկ հայտնելու՝ նրանց սուբյեկտիվության պատճառով

Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունն» է կայացել Բաքվում. Արցախի  նախկին պետնախարարը և փաստաբանը այսօր կրկին միջնորդություն են ներկայացրել դատավորներին բացարկ հայտնելու՝ նրանց սուբյեկտիվության պատճառով։ Սակայն, ինչպես նախորդ նիստերում, միջնորդությունը թողնվել է առանց քննարկման։ Հաջորդ «նիստը» նշանակված է հուլիսի 1-ին։ «Սպուտնիկ Արմենիա»

Կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփվեց Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողը

Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում Ռաֆայել Լեմկինի իրավական ժառանգությանը, այլև նրա բարոյական համոզմունքին։

Ադրբեջանը ջախջախում է ազատ մամուլը. 8 լրագրող դատապարտված է երկարատև ազատազրկման

Լրագրողների պաշտպանության կոմիտեի անդրադարձը Ադրբեջանում լրագրողների ազատազրկումներին 2025 թ. հունիսի 23, Նյու Յորք – Ութ ադրբեջանցի լրագրող դատապարտվել է 7,5-ից մինչև 15 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանում ընթացող մի շարք դատավարությունների շրջանակում, որոնք վտանգում են անկախ լրագրության գոյությունը կովկասյան այս երկրում: Երկուշաբթի օրը՝ Բաքվում փակ դատական նիստում դատարանը հրապարակեց լրագրող և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովի 15 տարվա

«Պետք է հստակ նշենք այն երկրները, որոնք ցանկանում են խաթարել մեր կազմակերպության արժեքները»․ Ֆրանկ Շվաբեն՝ ԵԽԽՎ-ի մարտահրավերների մասին

Ֆրանկ Շվաբեն նշեց՝ մենք ուզում ենք բոլորին մեր կողքին պահել, քանի որ հոգ ենք տանում այդ երկրներում ապրող մարդկանց մասին։ Բայց եթե նրանց՝ մեր կողքին պահելու գինը պետք է լինի մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը կորցնելը, ապա այդ գինը չափազանց բարձր է»։

«Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը». «Ինտերը» կլինի վերջին ակումբը, որտեղ կխաղա Հենրիխ Մխիթարյանը

Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար

Ինչո՞ւ է Ադրբեջանում խաղաղության մասին խոսքը դարձել հանցանք

Մի կողմից՝ Ալիևը մերժում էր դիվանագիտական խաղաղությունը՝ նախընտրելով պատերազմ՝ իր նպատակներին հասնելու և Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունն իսպառ վերացնելու համար։ Մյուս կողմից՝ իր ավտորիտար ռեժիմում նա ճնշում էր և շարունակում է ճնշել ցանկացած երկխոսություն ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև՝ խեղդելով այլընտրանքային տեսակետներն ու հաշտեցման ցանկացած ջանք։ Այս վտանգավոր դինամիկան շարունակվում է անգամ այն բանից հետո, երբ Ալիևն արդեն հասել է իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում։ Ինչը նշանակում է, որ Ադրբեջանի զավթողական ծրագրերն Արցախով չեն բավարարվելու։ Ավելին, նա չունի խաղաղության կառուցման որևէ իրական միտում։

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրումը․ այս տարի առաջին դասարան կհաճախեն 2019 թվականին ծնված երեխաները

Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ Նշենք, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել

«Ազգային պատկանելիությունս նշելիս՝ անխտիր բոլոր պորտուգալացիները միանգամից բարձրաձայնում էին Գալուստ Գյուլբենկյանի անունը և խոսում մեծ ակնածանքով նրա մասին»

Շատ կարևոր է մասնակցել նման միջազգային միջոցառումներին այն առումով, որ շատ գործընկերներ առաջին անգամ են առիթ ունենում հանդիպել հայերի։ Զարմանալի է, թե որքան քիչ բան գիտեն մեր մասին նույնիսկ Արևելյան Եվրոպայում։ Ամեն նման առիթի ժամանակ մեզ հաջողվում է պատմել, թե ով ենք, ինչ գրականություն ենք այսօր ստեղծում և խոսել մեր լեզվի և դրա առանձնահատկությունների մասին։

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցություններին

Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն–քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։

Դատախազություն, Ոստիկանություն, ԱԱԾ-ն չեն կարողացել՝ Արմեն Գալջյանը հետ է բերելու․ Սամվել Հակոբյանը հեգնեց

«Կուզեմ, որ երեւանցիները ֆիքսեն, որ մենք ստեղծում ենք հանձնաժողով, որն ուսումնասիրելու է քաղաքից խլված գույքերը»․ Արմեն Գալջյան

Իրանում վնասվել է «Արարատ» մարզական ակումբի շենքը. «Փաստինֆո»

«Երեկ իսկապես ծանր գիշեր էր․ երկու կողմն էլ օգտագործում էին իրենց ծանր զինանոցը՝ կարծես միմյանց ապտակ տալու խնդիր կար», – «Փաստինֆո»-ին հայտնեց Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ պայթյուն է տեղի ունեցել իր տան մոտ, սակայն, բարեբախտաբար, իրենք չեն տուժել։ «Համայնքում մեծ վնասներ չկան։ Պայթյուն եղավ Հայկական «Արարատ» մարզավանի մոտակայքում․ պայթյունի

Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն ՍԴ որոշման

 Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում։ Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման: Տիգրան Դադունցը հանդես է

«Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»․ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ

«Լիովին աջակցում եմ և հարգում այն ցանկությունը, որ Ադրբեջանն ու Հայաստանն ունեն, որ ցանկանում են երկխոսել ուղիղ, առանց այլ կազմակերպությունների և երրորդ երկրների ներգրավելու»․ Իեն Բորջ

Ռոբերտ Այդաբիրյանն իր աջակցությունն է հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը

Նշելով, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքները

«Պարոն Սուքիասյան, նստի տեղդ, ես քո խոսալուց բան չեմ ասել»․ Երեւանի ավագանիում վիճեցին եւ ընդունեցին 1991-2025 թվականներին դպրոցների ու մանկապարտեզների մասնավորեցման հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը

Կրքերն էլ ավելի թեժացան, երբ ընդդիմադիրները սկսեցին հակադարձել Լեւոն Լեւոնյանի այն դիտարկումներին, որ ՀՀ կառավարությունն «արցախցիների մատից փուշ է հանել»։

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Ծավալվել է քննարկում արտահանմանն առնչվող խնդիրների ու մարտահրավերների, արտահանման աջակցության ընդլայնված գործողությունների, ինչպես նաև արտահանման խթանման միջոցառումների շուրջ:

Էդգար Ղազարյան. «Ակնհայտ է, որ պատգամավորի կարգավիճակը նրան ուղղակի օգնում է քաղաքական հովանավորչություն իրականացնել»

Որպես պատգամավոր նրա գործունեությունը դրսեւորվել է անտակտ կեցվածքով հատկապես լրագրողների հետ շփումներում: Նա նման դեպքերում ցուցաբերում է ուղղակի անհավասարակշիռ, անտակտ պահվածք և, ըստ էության, նվազագույն ֆունկցիոնալ պարտականություններ՝ կապված պատգամավորական գործունեության հետ:

«Վստահ եմ՝ ոչինչ չեք խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար». մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանին, լողորդներ Գոռ Խեչումյանին, Անահիտ Մուրադյանին, Մարգարիտա Գևորգյանին, Ազատ Բաբուջյանին, սամբիստներ Արշակ Բեկչյանին, Գոռ Շատվերյանին, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Մարի Ղազարյանին և

«ԿԽՄԿ-ին կոչ ենք անում շարունակել հանդես գալ որպես միջնորդ հայ բանտարկյալների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար»

Ադրբեջանը կդադարեցնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության գործունեությունը Ադրբեջանում, որի մասին դեռևս հունիսի 17-ին հայտարարել էր «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով»-ը (State Commission on Prisoners of War, Hostages and Missing Persons): Գրասենյակի փակումը կարող է լրջորեն սահմանափակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության պայմանների վերահսկումը, խաթարել կալանավորների հետ հաղորդակցման ուղիները և

Մոտ 2 տարի անց դատախազությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել ցույցերի ժամանակ. Էրիկ Ալեքսանյան

Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք: Гиганты юриспруденции…

Բացվել եւ վերաօծվել է Ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում, ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի եւ աղոթակցությամբ թեմի հոգեւոր դասի, վերաօծվեց եւ բացվեց Սուրբ Մեսրոպ եկեղեցին։ Եկեղեցու վերաօծման եւ բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան

Երեւանում 2025 թվականին իրականացվելիք փոսալցումների մրցույթը հաղթել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունը․ Միքայել Խաչատրյան

Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա նիստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում»,–ասաց նա։

Հոգևոր դասի թիրախավորումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակործան դիտավորություն. Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Ժամանակն է, որ այս գռեհիկ և ազգակործան կազմակերպված գրոհն արժանանա համահայկական աներկբա խիստ դատապարտման»

Նախ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար. Սուրեն Սարգսյան

Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում

Լեւոն Հովհաննիսյանը նեղսրտեց լրագրողի դիտարկումից, կիսատ թողեց ճեպազրույցն ու հեռացավ

«Գոնե «բարեփոխում» բառը մի ասեք»,- փոխքաղաքապետի խոսքին վրա բերեց լրագրողներից մեկը։

Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող մորն ու որդուն, ապա բախվել կայանված «Opel»-ին. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիոտնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ

Մենք հավատարիմ կմնանք հրադադարին այնքան, ինչքան մեր թշնամին հավատարիմ կմնա. Հայաստանում ԻԻՀ դեսպանության ներկայացուցիչ

Դեսպանության ներկայացուցչի ձեւակերպմամբ. «Ցանկանում էին վտանգի ենթարկել մեր երկրի գոյությունը, բայց իրենց նպատակները չիրականացան»:

Լրահոս
Թիթիզություն

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930