Օրվա լրահոսը

Իրանը դիտարկում է Ադրբեջանին հարվածելու տարբերակը․ Caspian Frontiers

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Հենց նոր իրանական պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի վերլուծաբան, ԻՀՊԿ հետ փոխպակացված անձանցից դոկտոր Խոշչաշմը ներկայացրեց Իրանի հնարավոր գործողությունները՝ ստեղծված իրավիճակում։ Ըստ նրա՝ պատասխան գործողությունների ծիրում այժմ դիտարկվում է Ադրբեջանի տարածքին հարվածելու հնարավորությունը՝ 2 նկատառումով՝ 1) Փակել իսրայելական կործանիչների վառելիքային սնուցման աղբյուրը, քանի որ դրանք լիցքավորվում

Կոնսոլիդացիա հնարավոր է, ակտիվ գործընթացները սարերի հետեւում չեն. Դավիթ Համբարձումյան

Պետք է թույլ չտանք, որ իշխանությունը ներխուժի եկեղեցու ներքին կյանք ու խաթարի  եկեղեցու գործունեությունը. Աբրահամյան

Դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը․ Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը. Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և սկանդալային են, և անպատասխանատու սադրանք։ Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով՝ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդի։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է

Չխաբենք մեզ, Փաշինյանը հաղթել է ՀՀ դեմ պատերազմում ու դեռ հաղթում է. Ֆարմանյան

Եկեղեցուց վախը հասկանալի է, որովհետեւ եկեղեցին համախմբող է, եկեղեցու դեմ արշավը հասկանալի է, որովհետեւ այն ունի նաեւ դրսից եկող դրսեւորումներ. Զաքարյան

Մեզ համար՝ որպես հոգեւորական, ցավալի է, բայց երբեք որեւէ հարձակում մեզ չի կարող ընկճել, վախեցնել. հայր Ասողիկ

-Բոլոր այն մարդիկ, որոնք հակառակ են, չեն ընդունում Հայ Առաքելական  եկեղեցու՝ Քրիստոսի կողմից  հիմնադրված լինելու իրականությունը, նշանակում է` Աստվածամերժ են: Բոլոր այն անձինք, որոնք չեն ընդունում Քրիստոսի կողմից փոխանցված ձեռնադրության միջոցով օծումը, ուրեմն` չեն ընդունում նաեւ Քրիստոսին: Հետեւաբար, նրանք Աստվածամերժ են: Ինչը, ըստ Ավետարանի, սուրբ հոգու դեմ հայհոյություն է, հայհոյություն Աստծո դեմ: Հոգեւորականի օծումը փոխանցված

Կարապետյանի դեմ գործողությունները կարելի է դիտարկել որպես այս քաղաքականության մարմնավորում, որը ուղղված է հայ ազգի և բոլոր նրանց դեմ, ովքեր նրան աջակցում են. Ռաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան

Հայաստանում հաջողակ գործարարներին հանդուրժում են, եթե նրանք չեն ասում և չեն անում այնպիսի բան, որը կարող է դիտարկվել որպես քաղաքական ընդդիմություն: Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը (որին ձերբակալել և դատի են տվել Ադրբեջանում կեղծ մեղադրանքների հիման վրա) իսկապես կենդանիությամբ ներդրում էին ունենում հայկական տնտեսության, սոցիալական զարգացման և հումանիտար աջակցության մեջ: Նրանք ոչ միայն հարուստ են, այլև բարձր հանրահավանություն

էժանագին մանիպուլյացիաները չեն աշխատելու երբեւէ: Նման հույս չպետք է ունենալ. Տեր Եսայի քահանա Արթենյան

Մեր առաքելությունն ենք իրականացնում, եւ դա անում ենք առանց վախի ու առանց ընկրկելու. տեր Եսայի քահանա Արթենյան

ԱՄՆ ներգրավվածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր: Միաժամանակ իրանական կողմից տեղեկատվություն կա, որ այդ հարվածներին ընդառաջ, ընդհանուր տարհանում է տեղի ունեցել, սակայն ԱՄՆ ներգրավվածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա

ՔՊ-ականները Փաշինյանի կողմից գերի են վերցված, չունեն այլընտրանք ու ստիպված են Սահմանադրությունը խախտում. Նարեկ Մալյան

Չարիքը պետք  հեռացվի օր առաջ. այս վանկարկումներով քաղաքացիները սկսեցին իրենց երթը դեպի սուրբ Էջմիածին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետությունների ու իշխանությունների խաղալիք չէ․ Տիրատուր քահանա Սարդարյանի պատասխանը Մարիա Կարապետյանին

Պատասխան ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանին 2025 թ. հունիսի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ելույթի ժամանակ պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդես եկավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱԵ, այսուհետ տեքստում ՝ Եկեղեցի) դեմ հերթական անհեթեթ կուսակցական հարձակումով՝ պահանջելով, որ այն ճանաչի «պետության գերակայությունը» և իր բազմադարյա ավանդույթները ենթարկի կառավարության քաղաքական կամքին։ Նրա խոսքերը ոչ միայն աստվածաբանական

Ձևավորվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը

Սիրելի՛ հայրենակիցներ, Հունիսի 21-ին տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարզային հերթական հանդիպումը՝ քաղաք Էջմիածնում։ Հանդիպում-քննարկման ժամանակ Խորհրդի անդամները ներկաներին ներկայացրեցին Խորհրդի գործունեության ընթացքը, մինչ այսօր կատարած աշխատանքները, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, Խորհրդի առաջիկա անելիքներն ու գործողությունները, ինչպես նաև պատասխանեցին հանդիպմանը ներկա գտնվող մեր հայրենակիցների հարցերին։ Մեր հայրենակիցներն էլ իրենց հերթին հանդես

ԱՄՆ-ն կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գրառումն X սոցիալական ցանցում Միացյալ Նահանգները, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է, Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակվելով, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովվեցուցիչ են և կունենան անդառնալի հետևանքներ։ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Ն․Ա․Տ. Սահակ Բ․ Պատրիարք հօր այցելութիւնները Արևմտեան թեմէն ներս

Ն․Ա․Տ. ՍԱՀԱԿ Բ․ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐԸ ՕՐՀՆԱԲԵՐ ԱՅՑԵԼՈՒԹԵԱՄԲ ԺԱՄԱՆԵՑ ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ Երկուշաբթի 16 Յունիսի յետմիջօրէին, Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք՝ Ն․Ա․Տ․ Սահակ Բ. Արքեպիսկոպոս Մաշալեան, հրաւէրով ԱՄՆ-ի Արեմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Յովնան Արք․ Տէրտէրեանի օրհնաբեր այցելութեամբ ժամանեց Լոս Անճելըսի միջազգային օդակայան։ Պատրիարք Հայրը, որուն որպէս գաւազանակիր կ՚ընկերանայ Հոգշ. Տէր Յարութիւն Վրդ. Տամատեան, դիմաւորուեցաւ Առաջնորդ Սրբազան Հօր կողմէ,

Ով կմտածեր, որ սոցիալիզմն ու ավտորիտարիզմը մերժելուց 30 տարի անց նորից հետ գնալու կոչեր ու պրոցեսներ կգնան․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՑ-ի «ազգայնացման» կոչերը, հուսով եմ էմոցիաներն անցնելուց հետո իրավական պետության բնորոշ գործընթացներով կգնան, քանի որ այլ պարագայում Հայաստանը երկարաժամկետ հայտնվելու է ավտորիտար, բիզնես անելու համար ոչ գրավիչ ու արտաքին ներդրումների կողմից մերժված երկրների ցուցակում։ Մասնավոր կապիտալի «ազգայնացման» պրոցեսով մենք մի անգամ անցել ենք, մոտ 100 տարի առաջ,

Արցախի կորստի հաշվին Հայաստանը «գտնողները» իշխանական աթոռներին են. «Հայացք Երևանից»

Լավ է, որ չենք գժվում մենք՝ արցախցիներս, երբ համադրում ենք Արցախում մեր կորցրածն ու Հայաստանում բնակվարձի պետական ժամանակավոր աջակցությունը, որն անցնում է բնակարանատերերին։ Եվ դեռ ասում են՝ վերջին ամիսն է: Ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում երկրի ղեկավարը ուշագրավ հայտարարություն արեց. «Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, ես այս հարցի մասին

Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, ապա տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու․ Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Մի ամբողջ Եվրոպան (ԵՄ + ՆԱՏՕ) չկարողացավ ստիպել Թրամփին չբանակցել Ռուսաստանի հետ, մինչդեռ Իսրայելին հաջողվեց ստիպել նրան չբանակցել Իրանի հետ։ Թրամփը որոշում կայացրեց ներքաշվել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ և հարվածներ հասցրեց իր ռմբակոծիչներով։ Նա նաև սպառնաց, որ եթե Իրանը չհամաձայնի բանակցություններին, ապա կստանա ավելի ցավոտ

Եթե հասարակությունը ցանկանում է «լինել», ապա պետք է ընդունի սկզբունքորեն նոր ինքնորոշում․ «Հայացք Երևանից»

Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը ինքնորոշվելու եւ քաղաքական ազգի կարգավիճակ ձեռք բերելու անկարողությունն է։ Հայոց պետականության վերածննդից ի վեր մի ամբողջ դար հայերը չեն կարողացել հասնել ազգային ինքնորոշման։ Ըստ այդմ՝ պատմական Հայաստանի մի կտորի վրա հավաքված մարդիկ, ովքեր իրենց հայ են անվանում եւ իրենց հայ են զգում, չեն կարող հասկանալ, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը մրցակից

Արդյո՞ք հիմա կարող ենք համոզված լինել, որ վարչապետը բոլոր դասերը քաղել է, չի կրկնելու նախկին եւ չի կատարելու նոր սխալները․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հերթական անգամ խոստովանեց, որ 2018-ի մայիսից սկսած եւ առնվազն եւս երկու տարի պատրաստ չէր համարժեքորեն գնահատել երկրի առջեւ կանգնած խնդիրները եւ դրանց լուծումների տարբերակները։ Բա, ո՞նց էր իր վրա վերցնում ամբողջական պատասխանատվությունը պետության եւ ժողովրդի ճակատագրի համար։ Խոսքը

Իսրայել-Իրան. ԱՄՆ-ն մտնում է պատերազմի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը B-2 ռմբակոծիչներ է արձակում Խաղաղ օվկիանոս: Իրանը, որը ռմբակոծում է Իսրայելը ինքնասպան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, զգուշացնում է ԱՄՆ-ին պատասխան գործողությունների մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացումներ է փոխանցել նաև Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը շաբաթ օրը նրանց հեռախոսազրույցի ժամանակ։ «Միջազգային իրավունքով երկրներին և ազգերին տրված իրավունքները չեն կարող խլվել սպառնալիքներով

Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը 17 դար շարունակ քայլել են համընթաց, միահյուսվել, դարձել ներդաշնակ մի ամբողջություն. «Հայացք Երևանից»

Եկեղեցի-ժողովուրդ անքակտելի կապի մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Եկեղեցին մեր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից է, որը հնուց անտի նշանակալի դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում: Բացառիկ է հատկապես այն ծառայությունը, որ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է Եկեղեցին՝ հանդես գալով ե՛ւ որպես պետության որոշակի գործառույթներ իրականացնող հաստատություն, ե՛ւ որպես ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքի

Ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին․ «Ազատություն»

Նախագահ Թրամփը գրել է, որ սա պատմական պահ է, և «հիմա խաղաղության ժամանակն է»։

Հայկական ֆանտաստիկան առաջ էր իր ժամանակից. ներկայացվեց հայ գրող Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի հայերեն թարգմանությունը

«Երազ» այգում գրքի տոն էր։ «Նյումեգ» հրատարակչությունն արդեն երրորդ անգամ անցկացրեց «Newmag Summer Fest» գրքի ամառային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի ամենախոշոր հրատարակչությունը, ինչպես միշտ, ներկայացնում էր մի քանի նոր գիրք, թարգմանական արտերկրյա գրականություն, մանկական ու ոչ միայն մանկական ժամանակակից ու դասական գրողների գործեր։ Հայալեզու նոր հրատարակություններից ներկայացվեց հայ գրող Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի

Բացի մեր խմբակցությունից, Արարատ համայնքում մնացած բոլորը համագործակցում են ժողովրդի թիկունքում․ Վահե Հարությունյան

Արարատ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի Արարատ համայնքի բնակիչներ, անցնող շաբաթն ամփոփենք վերջին նորություններով։ 20.06.2025թ.-ին (ուրբաթ օրը) համայնքի ավագանու հերթական նիստն էր, երկու չկայացած հերթական նիստերից հետո 3-րդ հերթական նիստն էր, որը չկայանալու դեպքում շատ մեծ և դրական փոփոխություններ էր ակնկալվում համայնքի համար (սկսած իշխանափոխությունից)։ Սակայն «Հզոր համայնք» խմբակցությունը

Հարցվածների 87․5 տոկոսի կարծիքով՝ Արցախի կորուստը ժամանակավոր է․ «ԱՐԱՐ»

Հունիսի 20-ին, ժամը՝ 17։00-ին, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայաստանցիների 53․3 տոկոսն օգտվում է Facebook-ից, 35․6 տոկոսը՝ Youtube-ից, 21․9 տոկոսը՝ Instagram-ից, 14․9 տոկոսը՝ Tik-Tok-ից, 8․5 տոկոսը՝ Telegram-ից, 0.3 տոկոսը՝ Twitter-ից, իսկ

Տրանսպորտի վարչության պետը հերքում է, որ կապ է ունեցել «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ, քաղաքապետարանից տրամադրվող նյութերում նշվում է համագործակցության մասին․ «Հետք»

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում

Համացանցում հայտնվել են 16 միլիարդ օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ․ սա տվյալների արտահոսքի պատմության մեջ ամենախոշոր դեպքերից մեկն է․ Cybernews

Cybernews-ի հետազոտողների տվյալներով՝ համացանցում հայտնվել են 16 միլիարդ օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ, որոնք վերաբերում են սոցիալական ցանցերին, VPN-ծառայություններին, կորպորատիվ հարթակներին և ծրագրավորողների պորտալներին։ Ընդհանուր առմամբ՝ հանրային հասանելիությամբ հայտնաբերվել է 30 տվյալների փաթեթ, որոնցից յուրաքանչյուրում պարունակվել է տասնյակ միլիոններից մինչև ավելի քան 3,5 միլիարդ գրառում։ Տեղեկությունների մեծ մասը ունեցել է հստակ կառուցվածք՝ կայքի հասցե (URL),

«Բելգիականը լավագույն օրինակն է, թե ինչպես է պետությունը երկխոսում երիտասարդի հետ». հայկական պատվիրակության այցն ու տպավորությունները

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից hունիսի 9-14-ը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով Բելգիայի Թագավորություն էր մեկնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական ոլորտի նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներից ու փորձագետներից բաղկացած 13 հոգանոց պատվիրակություն։ Հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվեց տարբեր

Սննդի օգնություն տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին

Առիթ եղել է ասելու, որ շուրջ երկու տարի համագործակցում են «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) և Կանադայի «Գլոբալ-Մեդիկ» («Global-Medic») մարդասիրական կազմակերպությունը։ Օրեր առաջ Երևան էին ժամանել կանադական այդ կառույցի ներկայացուցիչներ Ստեփան Մյուլերը և Մարի Չուկրան, ովքեր Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի և հոգաբարձության խորհրդի անդամների հետ սննդի օգնություն տրամադրեցին Արցախից բռնի տեղահանված բազմազավակ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930