Օրվա լրահոսը

Այսօր նաև Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է

Տոնի առիթով, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:

«Մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե «մի խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը։ Այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է այսօր լրագրողներին (տասնյակ հղումներ կարող եմ տալ) ասել. 📌«Հույս ունեմ՝ կտեսնենք, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։ 📌Ներկայումս

Որոշվել է ավելացնել Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։ Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում։   Քաղաքապետ Տիգրան Ավինյան

ՔՊ-ում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր

Հունվարի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և Կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։  

Որքա՞ն պարգևավճար են ստացել պետական կառույցներում

ՊԵԿ նախագահի ստացած գումարը գաղտնի է պահվում

«Հայոց Եկեղեցու գահակալները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսները դարեր շարունակ ե՛ւ ստացել, ե՛ւ ընծայել են սրբություններ եւ սրբոց մասունքներ». Ասողիկ աբեղա Կարապետյան

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրենի կարեւոր անդրադարձը Մի խումբ կարգալույծ եղածներ՝ նախկին «հոգեւորականներ», իբրեւ խամաճիկներ որոշ ամբարիշտ, ապստամբ ու կանոնազանց եպիսկոպոսների եւ սրանց կամակիցների, մոլագարությամբ տարված են ստի, զրպարտության եւ սուտ մատնության տարածմամբ: Արարք, որը դատապարտելի է բարոյապես եւ ենթակա է քրեական պատասխանատվության: Սրբությունների եւ սրբոց մասունքների ընծայաբերությունը քրիստոնեական դարավոր ավանդություն է: Սբ Եկեղեցու

«Հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ. Վահե Հովհաննիսյան

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասում է. 1.     Հուսով եմ՝ մենք կտեսնենք «զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։ 2.     Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել։ 3.     Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու…. Մենք անկեղծորեն աջակցում ենք  Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում։ Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ,

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը. Զախարովան` Սոլովյովի վիճահարույց հայտարարության և հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Վ. Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքին։ Զախարովան նշել է. ✔️Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով: ✔️Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ

«Հաքան Ֆիդանն այսօր հերթական անգամ խոստովանել է, որ իրենք փաստացի աջակցում են Հայաստանի դե-ֆակտո վարչապետին». Վարուժան Գեղամյան

«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հերթական անգամ խոստովանել է, որ իրենք փաստացի աջակցում են Հայաստանի դե-ֆակտո վարչապետին։ Ահա իր այսօրվա ասուլիսից համապատասխան հատվածը. «Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին

TRIPP-ի ներդրումների մեծ մասը ԱՄՆ-ն է կատարելու. Սարգիս Խանդանյան. «Ա1+»

Գալու է մի պահ, որ մենք կվերցնենք հայ-թուրքական սահմանի ամբողջական հսկողությունը

«2021-ին տրված թոշակների բարձրացման խոստումը ոչ միայն չի գերակատարվել, այլ իրականություն չի դարձել». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարգևատրումների գաղափարը ունի մեկ պարզ նպատակ՝ տրամադրել հավելյալ վարձատրություն ստեղծած հավելյալ արդյունքի դիմաց։ Նախատեսված աշխատանքը կատարելու, սահմանված նպատակներին ու պլանային ցուցանիշներին հասնելու համար մարդը ստանում է աշխատավարձ։ Իսկ այդ ցուցանիշները գերազանցելու դեպքում միայն կարող է խոսք լինել պարգևավճարի մասին։ Սա միջազգային ընդունված պրակտիկա է։

Հանդիպել են ՀԱԿ-ի և ՀՅԴ ներկայացուցիչները

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված

Ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար. Rand

Rand Մինչ աշխարհի աչքերը կենտրոնացած էին Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 2025 թվականին տիրող հակամարտությունների վրա, առաջընթաց էր նկատվում այլուր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փորձնական խաղաղության ուղղությամբ։ 2025 թվականի օգոստոսին նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ներուժ ունի վերափոխելու նախկին Խորհրդային Միության տարածքում առկա ամենադժվար հակամարտություններից մեկը և բացելու Ասիայից Եվրոպա առևտրային և տրանսպորտային ուղիները,

Հոգու և մարմնի ներդաշնակություն, երաժշտություն, ճախրանք, ազատություն․ մի խոսքով՝ էմոցիաների մի ամբողջ փունջ։ Սա կարելի է անվանել պարի լեզու

Aravot.am-ի զրուցակիցը «Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր Լուսինե Սարգսյանն է, որը ներկայումս աշխատանքային հրավերով գտնվում է ԱՄՆ-ում և հայկական պարի հարուստ ժառանգությունը փոխանցում է այնտեղ ապրող հայ երեխաներին։ -Սկսենք սկզբից․ գնանք մանկություն։ Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք ընտրել պարուհու ուղին։ -Երբ ինձ հարցնում են՝ քանի տարեկանից եք պարում, միշտ դժվարանում եմ պատասխանել։ Ինձ ինչ հիշում

«Հրահանգ է, պիտի ձգեն մինչև ընտրություններ»․ Արա Ռոստոմյանը՝ «Բագրատ սրբազանի և 17 արդարների» գործի մասին

Ըստ «Բագրատ սրբազանի և 17 արդարների» գործով անցնող Արա Ռոստոմյանի՝ գնալով իրենք, մեղադրողներն ու դատարանը համոզվում են, որ այս գործը ջուր է, գործ չկա։

Դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրապարակային դժգոհությունից հետո Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ հակակառավարական ցույցերը շարունակվում են

Ցուցարարների պահանջը նույնն է՝ կրոնական իշխանության հեռացում, աշխարհիկ իշխանության վերադարձ

«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը

Գրողը պետք է խենթ լինի և հակառակ՝ մեծամասնությանը

Նարեկ Սամսոնյանն արդեն 7 օր է հացադուլի մեջ է, նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին: Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով: 4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի և կնոջ հուզիչ հանդիպումը

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի և կնոջ հուզիչ հանդիպման վերաբերյալ։

Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչն այցելեց Վեհափառ Հայրապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Մայրավանքի գրասենեակին մէջ, ընդունեց Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը` տիկնոջ ընկերակցութեամբ, այսօր՝ Հինգշաբթի, 15 Յունուար 2026-ի առաւօտեան։ Մահտեսեան ընդհանուր զեկոյց մը ներկայացուց Նորին Սրբութեան Կիպրոսի հայ համայնքին եւ ընդհանրապէս պետութեան հետ առնչուած հարցերու մասին: Վեհափառ Հայրապետը ողջունեց Վ. Մահտեսեանի այցելութիւնը եւ գնահատեց անոր կատարած ծառայութիւնները մեր համայնքին, եւ

Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ-ի կողմից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։   ՊԵԿ տեղեկատվության և

Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու. Նարեկ Կարապետյան

Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու։ Այս մասին ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա,

«Ինձ տարել են էդ նույն հոդվածով, չգիտեմ էլ՝ աստղիկն ինչ է․ ծանր էլ հոդվածներ են դրել՝ 9,5-11 տարի»․ Լիդյա Մանթաշյան

Ըստ Լիդյա Մանթաշյանի՝ հանրային մեղադրողները մեղադրանքը լղոզված ուզում են տանել մինչև վերջ և իրենց դատապարտել։

Մխիթար Հայրապետյանը կարևորել է AWS-ի եվրոպական «սուվերեն ամպ»-ի գործարկումը՝ որպես տվյալների անվտանգության և նորարարության համադրություն

Amazon Web Services (AWS)-ը հայտարարել է ԵՄ-ի համար նախատեսված AWS European Sovereign Cloud «սուվերեն (ինքնիշխան) ամպային» ենթակառուցվածքի գործարկման մասին։ Նոր ամպային միջավայրն ամբողջությամբ տեղակայված է և կառավարվում է Եվրոպական միության տարածքում ԵՄ կարգավորումներին համահունչ՝ ֆիզիկապես և ճարտարապետության առումով առանձնացված AWS-ի այլ տարածաշրջաններից: Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել զգայուն տվյալների և մետատվյալների նոր և բարձր պաշտպանություն, տվյալների

Ի՞նչ է կատարվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում

Զինծառայողներից մեկի մոտից թմրամիջոց է հայտնաբերվել

«Սուրեն Պապիկյանին պետք է հիշեցնել՝ երբ Արցախում ուտում-խմում էին, ընդունելության արժանանում, պարոն նախագահով էին դիմում իշխանություններին»․ Մետաքսե Հակոբյան

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի՝ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելը արդարացի որոշում էր։

«Մենք նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք, մեզ ահաբեկիչ եք ասում, հետո էլ ուզում, որ չխոսենք էլ»․ Արթուր Սարգսյանը՝ դատախազներին

Արթուր Սարգսյանն ասաց՝ դատարանի դահլիճում են ոչ թե դատարանի և դատախազների հետ կռիվ անելու համար, այլ իրենց արժանապատվությունը, թասիբը պահելու համար։

Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է: Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ

Հուսով ենք՝ կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումն այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը. այն կարևոր է Միջին միջանցքի համար. Հաքան Ֆիդան

«Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930