Օրվա լրահոսը

2021 թ. հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, այս տարի նույն օրը նա Հայաստանում կալանավորվեց. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը:

«Իրավապահ համակարգն ինչո՞վ է զբաղված՝ ո՞ւմ անկողինն են մտել, դուրս չեն գալիս, ով, ում հետ է քնում, վեր կենում, հանցագործներին չեն բացահայտում»․ Գառնիկ Դանիելյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա չի՞ կապում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր՝ քննադատական ելույթների հետ, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Այն, որ տարբեր ելույթներից, իմ գնահատականներից հետո տարօրինակ կերպով տարբեր բաներ են կատարվում, ակնհայտ է»։

Մտավախություն ունեմ, որ Փաշինյանը Թուրքիայից այնպիսի փաստաթուղթ կբերի, ինչպիսի Պրահայինն էր. Ռուբեն Հակոբյան

Իրանից բավականին ներգաղթ է արվում դեպի Հայաստան, Մեղրին ծանրաբեռնված է: Իրանում ունենք տասնյակ հազարավոր հայրենակիցներ: Իհարկե, որ գալիս են Հայաստան, պետությունը պետք է կարողանա համապատասխան կառուցակարգերով, ծրագրերով ընդունել մեր հայրենակիցներին: Իրենք առաջին մուտքով Հայաստանում մնալու 90 օրվա հնարավորություն ունեն, եւ պետք է կարողանալ դիմավորել մեր հայրենակիցներին: Վտանգն այն է, որ որպես Իրանի քաղաքացի են գալիս: Ինչպես գիտեք՝ Իրանում բավականին շատ ադրբեջանցիներ են ապրում, հատկապես Ատրպատականի հատվածում: Նրանք եւս որպես Իրանի քաղաքացի՝ կարող են ներխուժել Հայաստան, նաեւ թուրքերը կարող են գալ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ՎՏԲ–Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր։ Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային և կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում և երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։ Գործընկերությունը նպատակ ունի խթանել երաժշտական արվեստը և աջակցել տաղանդներին Հայաստանում։ ««Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությունը բիզնեսի ու մշակույթի միավորումն է՝ հանուն երիտասարդ տաղանդների աջակցության,

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակները, որի արդյունքում պաղպաղակների նմուշներում որևէ տեսակի խախտում չի հայտնաբերվել: «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդի անվտանգության բոլոր նորմերին:

«Որպես ՍԴ դատավորի թեկնածու՝ կաշկանդված եմ դիրքորոշում հայտնել»․ Արտակ Զեյնալյանը՝ Փաշինյանի կողմից ՍԴ-ն շրջափակելու կոչի մասին

«Իմ կենսագրությունն առավելապես իրավապաշտպան անձի կենսագրություն է, քան քաղաքական գործչի։ Եթե իմ կենսագրությունը կարդացել եք, կարծում եմ՝ եզրահանգում եք արել, որ ՀՀ պատմության մեջ ամենաշատ ՍԴ դիմած փաստաբանն եմ»

Վարչապետն ընդդեմ կաթողիկոսի. ինչպես է Փաշինյանի և եկեղեցու հակամարտությունը սպառնում պառակտել հասարակությանը. BBC-ի անդրադարձը

BBC-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱՍԵ) միջև սրվող հակամարտությանը։ Փաշինյանը խոստացել էր չմիջամտել եկեղեցական գործերին, սակայն իր ծրագրերին խառնվեց քաղաքականությունը «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես». դժվար է հավատալ, սակայն հենց այս խոսքերով մայիսի վերջում ՀՀ ղեկավարն աննախադեպ արշավ սկսեց եկեղեցական ղեկավարության դեմ։ Նիկոլ

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիա գլխավորած պատվիրակությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ԱԺ

Վրաստանը Հայաստանի դարպասն է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան. Գոռ Ծառուկյան

Մենք կարեւորություն ենք տալիս Վրաստանի միջոցով միջազգային շուկաներ ՀՀ ապրանքների եւ ուղեւորափոխադրումների անխափան ելքին

Բաքվին Սամվել Կարապետյանի արտահանձնումը ցույց կտա, որ Հայաստանն իսկապես շրջվում է դեպի խաղաղություն՝ գրում է ադրբեջանական մամուլը

Փաշինյանն այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ հակառակորդը արդեն ակնկալում է նման քայլ Փաշինյանից…

Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի ազգայնացում». Էդմոն Մարուքյան

Մինչ օրս ինչ էլ, որ խլել եք ապօրինի գործընթացներով՝ փոխանցել եք այլ մասնավորի, ձեզ լոյալ մասնավորի, և հասել սեփականության վերաբաշխման:

«Արտակ Զեյնալյանը 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվել, չի՞ խախտվում այն պահանջը, որ ՍԴ դատավորը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի»

Սրբուհի Գալյանն ասաց, որ մեր ունեցած իրավական կարգավորումները որեւէ պահանջ չեն պարունակում առ այն, որ դատավորի թեկնածուն նախկինում կամ իր կյանքի ընթացքում երբեւէ չպետք է զբաղված լինի քաղաքական գործունեությամբ։

Քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նորընծա քաղբանտարկյալը Հաջողած բարեգործի հանդեպ անհետաքրքիր մարդուկի վախվորած վճռով քաղաքական բանտարկյալներ «տնեվորելու»՝ Հանրապետության հարուստ-տխուր ավանդույթը ծաղկման շրջան է թևակոխում։ Ազատություն մեկին և բոլորին՝ նմանակող փոքրիկ Երևանում փակված լինեն, բուն բռնապետական Բաքվում, թե այլուր։ Այս մեկն էլ է առ ոչինչ, դրա հեղինակն ինքը՝ դատապարտված անցյալ կատարյալ մոռացության։ Զորակցում ենք։ Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան 19 հունիսի 2025

Իսրայելի հարվածներն առնչվում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման ու Իրանը մասնատելու ծրագրերի հետ. Ահմադ Քազեմի

Իսրայելի ռեժիմի կողմից ռազմական կենտրոնների և ենթակառուցվածքների, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում քաղաքացիական տարածքների վրա հարձակումների ինտենսիվության և անգլոսաքսոնական ճակատի կողմից կեղծ Զանգեզուրի միջանցք (ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցք) ստեղծելու ծրագրի միջև ուղղակի կապ կա։ Այս մասին գրել է իրանցի քաղաքագետ Ահմադ Քազեմին։ «Ի հեճուկս Բաքվի և Անկարայի զրպարտությունների՝ կեղծ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն տարանցիկ միջանցք է, այլև

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը

«Մեր՝ հարյուրավոր քաղաքացիներ ՌԴ-ում դատվում են, պետք է համարենք միջպետական հարաբերությունների խաթարո՞ւմ»․ Սերգեյ Բագրատյանը՝ Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողի մասին

Լրագրողները խնդրեցին ներկայացնել՝ ի՞նչ օրենսդրական լուծումներ պետք է ստեղծվեն, որ ամբողջությամբ օրինական կերպով այդ գործընթացն իրականացվի, Սերգեյ Բագրատյանը չկարողացավ պատասխանել և նշեց իր ենթադրություններն ու վարկածները․ «Ես կարող եմ ասել, որ օրինակ՝ քաղաքացիները, որոնք հովհարային անջատումներից տուժել են, կարող են հայցերով մտնել դատարան, և այդ գումարի չափը լինի այնքան, որքան ՀԷՑ-ի գինը։ Կարող է վարկած լինել, որ կազմակերպությունը վարկային պորտֆել ունենալով՝ նպատակային չի օգտագործել դա»։

Պետությունը իր անձի հետ նույնացրած սուբյեկտը՝ պետականությունը դարձրել է սեփական բարդույթները քողարկելու միջոցի. Հայր Հովհաննես Թորգոմյան

Հայր Հովհաննես Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել իր հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին` ակնհայտ փարիսեցիությամբ փորձելով արդարացնել իր բացահայտ հակաեկեղեցական ընթացքը իբրև թե բարեպաշտությամբ, որը չի հանդուրժում կեղծիք և սուտ։ Իրականում պատկերը ավելի քան պարզ է. 1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի դեմս Հայ Եկեղեցու պատերազմ է մղվում հայ

«Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը». Նիկոլ Փաշինյան

Սա է ճշմարտությունը, որովհետեւ, ինչպես նախկինում ասել ենք, ԼՂ հարցը որպես թոկ է օգտագործվել, որ ՀՀ-ն՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, չկայանա։ Բայց ՀՀ-ն կայանում է եւ ՀՀ ապագայի նկատմամբ ես ավելի լավատես եմ, քան երբեւէ։ Եվ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Այսպիսի աշխատաոճով աչքի ընկած անձն իրավունք ունի՞ հավակնել ՍԴ դատավորի թեկնածությանը. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հարց է ուղղում Արտակ Զեյնալյանին

Սակայն քրեական պատասխանատվության ենթարկվել են բոլորը, բացի Ձեզանից, ընդ որում, ըստ տրամաբանության՝ Ձեզ էլ պետք է առաջադրվեր մեղադրանք:

Ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես խոհարարական անցուդարձի կարեւոր հարթակ. Սեդրակ Մամուլյան

 Նա տեղեկացրեց, որ փառատոնի առիթով Հայաստան են այցելել 9 երկրների ներկայացուցիչներ՝ ճանաչված խոհարարներ, խոհարարական ասոցիացիաների ղեկավարներ: Հավելեց, որ խոհարարական մրցույթը կկայանա միջազգային կանոններին համապատասխան, խոհարարները 4 մսատեսակով կմրցեն՝ ձուկ կպատրաստեն, նաեւ գառան, հավի ու տավարի մսից կերակրատեսակներ:

Մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը կայքի միջոցով

Խնդրում ենք ձեր և երեխաների տվյալների համապատասխանության ստուգումն իրականացնել նախօրոք՝ մինչև հունիսի 24-ը, քանի որ առանց տվյալների համապատասխանության ստուգման՝ չեք կարողանալու հայտագրել երեխային։

Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատիրոջ համար, որ նրան էլ իբր դրդի դիմելու հակազդման քայլերի. Գևորգ Դանիելյան

Խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան…

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանը վերածվել է «ՀՀ լիարժեք վարչապետի»

«Եվ ես հիմա արձանագրում եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի պետություն ենք, քան երբեւէ»։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Սամվել Կարապետյանի նկատմամբ. Ռումինիայի հայոց թեմ

Հանուն Ռումինիայի, Բուլղարիայի Հայոց թեմերի եւ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակության հոգևորականների Մտահոգ սրտով հետևում ենք մեր հայրենիքում ընթացող ամոթալի իրադարձություններին։ Տարածաշրջանային լարվածության և մեր երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում անընդունելի են ՀՀ կառավարության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և իրենց Մայր Եկեղեցու պահպանության ու պաշտպանության դիրքերում կանգնած երևելի հայորդիների նպատակային թիրախավորումն ու վարկաբեկումը։ Մենք

«Իմ տեղեկություններով՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող դա բացառել»․ Եղոյանը՝ Անկարայում Փաշինյան-Էրդողան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Արման Եղոյանի կարծիքով՝ հատկապես եռացող տարածաշրջանում Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց։

Կոտրել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի ապակիները և հայելիները

«Ազգային ճակատ». Կոտրել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները: Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։

«Ասում եք՝ պատերազմ չի լինելու, էդ Ալիեւն է խոստացե՞լ, կարո՞ղ է վաղը Անկարա գնալը դրա հետ է կապված»․ Արթուր Խաչատրյան

«222 մլրդ դրամով թերակատարվել են հարկային եկամուտները, ձեզանից որեւէ մեկը ստեղ լսե՞ց վերլուծություն, թե էդ 222 մլրդ-ը ինչո՞ւ է թերակատարվել»։

Որակյալ սնունդն էժան չէ, բայց կյանքն ավելի թանկ է

«Երեմյան» կաթնամթերքը որակ է ապահովում Ի՞նչ պայմաններում եւ որտե՞ղ է արտադրվում այն կաթնամթերքը, որն ուտում եք դուք եւ ձեր երեխաները, ձեր ծնողները: Գիտե՞ք, որ սննդի միջոցով մարդուն կարող է անցնել ավելի քան 200 հիվանդություն, որոնցից 150-ը՝ վարակիչ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի արձանագրվում է սննդով փոխանցվող հիվանդությունների 600 միլիոն և դրանց արդյունքում մահվան

«Արցախցիների մեջ ղեկավարներ ի հայտ եկան, որոնք ժողովրդին կես-կես են անում»․ Լեւոն Հայրիյան

«Արցախը դեռեւս լրիվ կորած չէ, եթե կորցնենք՝ ՀՀ պետությունն էլ չի լինելու, միաբանվեք «հայ» հասկացության շուրջ եւ պայքարեք»

Գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների հայտարարություններին ու ցանկություններին. «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նույն ապօրինությունը տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, երբ նա հանդես եկավ ի պաշտպանություն մեր Եկեղեցու: «Մայր Հայաստանը»

Լրահոս
Որ Արցախը մնար

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930