Օրվա լրահոսը
«Կարո՞ղ է մեր ընդդիմադիր գործընկերներն, օրինակ, ասեն, որ ՀԷՑ-ն ազգային արժեք է, և թուրք-ադրբեջանական տանդեմի դրդմամբ է իշխանությունը պատրաստվում պղծել այս ազգային արժեքը»․ Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ կեղծիքը հայկական ազգային արժեք չէ․ «Մենք չենք կարող միավորվել կեղծիքի շուրջ։ Նույն տրամաբանությամբ, եթե ՀԷՑ-ում կա պրոբլեմ՝ ոնց-որ թե անլուծելու, ուրեմն պետությունը կլուծի այդ խնդիրը։ Հերիք է»։
Արցախի Սահմանադրությամբ՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. հայտարարություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։ Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով. 🔷Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, 🔷Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման
Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկած անձանց պատիժ նշանակվեց 80 ժամ հանրային աշխատանքը
Այսինքն, մարդիկ ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից, ինչպես որ ազատ են եղել մինչեւ հիմա՝ դատավարության ամբողջ ընթացքում։ Ըստ ամփոփման, ստացվում է՝ բան չի եղել։ Մարդիկ ընդամենը մի ուրիշ մարդու մի հատ թեթեւ մարմնական վնասվածք են պատճառել։ Թե ի՞նչ հանգամանքներում է դա եղել, թեթեւ մարմնական վնասվածքը ինչի՞ են այդպես առանձնակի դաժանությամբ պատճառում՝ գետին ընկած մարդուն ոտքի տակ գցած, գլխին խփելով, ի՞նչ դրդվածություն ունեին, ո՞վ էր պատվիրատուն, եթե մարդուն չեն ճանաչում՝ ինչո՞ւ են այդպես վարվում մարդու հետ․․․ հանգամանքները ոչ նախաքննական մարմինն է ուսումնասիրել, ոչ էլ դատաքննության ընթացքում ուսումնասիրվեցին։
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք
«Եթե Բաքվի պահանջով կարելի է Սահմանադրություն փոխել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել Եկեղեցու հանդեպ․ դուք նաեւ հոգեպես եք կապիտուլացված»․ Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյանը դիմեց դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, արյան, ատելության եւ վախի շրջապտույտը չի կարող չավարտվել, ինչպես ամեն մի ռեժիմ։ Եվ, իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը»։
Թուրքիայի պաշտպանության նախարարը և ԳՇ պետը այցելել են Վանի նահանգ ու ստուգել Իրանի հետ սահմանի վիճակը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գլխավոր շտաբի պետ Մ. Գյուրաքը ցամաքային ու օդային զորքերի հրամանատարների հետ միասին այսօր «հանկարծակի» այցելել են Վանի նահանգ ու ստուգել Իրանի հետ սահմանի վիճակը: Շուտով ժողովրդին կոչով հանդես կգա Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Բոլորը պատրաստվում են ամենավատ սցենարին, բացի Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունից. վերջիններս շարունակում
«Այսօր անգամ փոքր բողոքի ակցիան վերածվում է քիթ-մռութ ջարդելու». Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան․ «Նիկոլ Փաշինյան իր օգնականին գործուղում է գլխավոր դատախազ և հանձնարարում՝ քրեական գործեր հարուցեք բոլորի նկատմամբ՝ կապ չունի ճշմարտություն կա տակը, թե՝ ոչ»։
Ի պատասխան վարչախմբի անբարո խոսքերի՝ եկեղեցին գերզսպվածություն է ցուցաբերում: Եվ դա արդարացված է. «Հայաքվե»
Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին, այն պետք է շարունակի իր առաքելությունն իրականացնել, ակտիվացնի իր հոգևոր և ազգային գործունեությունը։
Ռազմիկ Ամյանը հայտարարեց, որ կիսում է Սամվել Կարապետյանի արտահայտած յուրաքանչյուր բառը
Երգչի պրոդյուսերն էլ հավելեց, որ Ռազմիկ Ամյանի ներկայությունն այստեղ քաղաքականության հետ կապ չունի, իրենք երեկվանից սկսված իրադարձությունների մանրամասների մեջ չեն էլ խորացել․ «Մենք իրավաբան չենք, չենք կարդում, քաղաքականության մեջ չենք մտնում։ Ռազմիկի ներկայությունը ժեստ է՝ մեծանուն հայի կողքին լինելու»։
Ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին. Հայր Ասողիկ Կարապետյան
Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները Խորհրդային Հայաստանի՝ գիտեին արժանի հարգանք ընծայել թե Հայոց Եկեղեցուն, թե ազգային-եկեղեցական բարերարներին
Մեղրիի անցակետը բազմամարդ է. Իրանից փախստականների հոսք է սկսվում
Ըստ ականատեսների, տաքսի ծառայություն մատուցող վարորդները թանկացրել են գները։ «Եթե նախկինում 40 հազար էր Մեղրիից Երևան, հիմա 100 հազար դրամից պակաս չեն քշում»,-նշեց մեր զրուցակիցը։
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք. 2 շարժական
«Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից հիբրիդային պատերազմ կարող է մղվել Հայաստանի դեմ»․ Նիկոլ Փաշինյան
Բայց չեմ բացառում, եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետեւում են կանգնած։ Բայց ես նաեւ համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները եւ հնարավորությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն հիբրիդային ռիսկերը
«250-300 միլիոն դոլար պետական բյուջե մուտք չի գործել»․ Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան․ «Մեկ միլիոն մեքենաներ միջին Ասիայով, որ արտահանվում են ՌԴ, մեծ մասը մեր հայրենակից տնտեսվարողներն են արել, որ փրկագինը վճարելով՝ իրենց բիզնեսը տարել են Վրաստան։ Այդ պատճառով պետական բյուջե ուղիղ մուտք չի գործել 250-300 միլիոն դոլար»։
Դեսպան Բարոլինի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ուրուգվայում հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթացը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ–ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին և շնորհավորելով կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններն ու փոխհամագործակցությունն
«Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է յոթ տարուց ավել, և հանգստանալու անհրաժեշտությունն իրեն է վերաբերում»․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան․ «Թե′ ոստիկանապետի փոփոխությունը, թե′ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են ներքաղաքական և չեմ բացառում նաև արտաքին քաղաքական հանգամանքներով»։
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է 83 անհամապատասխանություն եւ 6 խեղաթյուրում, որոնք, սակայն, չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա. Ջանջուղազյանը՝ պետբյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ
Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ
Մեղադրանքը ապօրինի է, իրականության հետ որեւէ աղերս չունի․ պաշտպանը՝ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Հայաստանի եկեղեցիների և վանական համալիրների միայն մեկ քառորդն է պատկանում Հայ առաքելական եկեղեցուն. ԿԳՄՍՆ
2025 թ. իրականացվում են 8 եկեղեցու/վանական համալիրի վերականգնման աշխատանքներ։
Ալիևը հո ազգային եկեղեցի, բարերար կամ իր գործն անող լրագրող չի, որ հարձակվեն վրան. Վարուժան Գեղամյան
Քանի՞ պատասխան, կատաղած ելույթ, ֆեսյբուքյան գրառում, հայհոյախոս սպառնալիքներ ու քրեական գործեր կհարուցվեն Ալիևի այս հայտարարության հետքերով՝ Հայաստանի պետության ինքնիշխանությունը խաթարելու ու ոտնահարելու համար։
Այն, ինչ առաջարկվում է, մոլորեցնող պատրանք է՝ փաստաթուղթ, որը ներկայացվում է որպես առաջընթաց, բայց իրականում կոդավորում է հանձնման փաստը. Օսկանյան
Հայ ժողովուրդը արժանի է առաջնորդության, որն ի զորու է տարբերակել խաղաղ համակեցությունը հնազանդ հանձնվածությունից, իսկ արժանապատիվ խաղաղությունը՝ նվաստացումից
Ինչու Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի գտնում որոշ դատապարտյալների՝ բանտի սահմաններից դուրս տեսակցությունը
«2022թ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել նոր Քրեակատարողական օրենսգիրք, որտեղ ի թիվս այլ նոր կարգավորումների՝ փոփոխություններ կային ազատությունից զրկված անձանց, դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ կապի հարցերի կարգավորման մասին: Մասնավորապես, նախկին Քրեակատարողական օրենսգրքով դատապարտյալների տեսակցությունների տրամադրման քանակը հետեւյալ կերպ էր սահմանված. յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ամսվա մեջ՝ մեկ կարճատեւ եւ երկու ամսվա ընթացքում մեկ երկարատեւ
«Երկար ժամանակ ես չեմ հավատացել այդ լուրերին»․ ինչո՞ւ է Փաշինյանը հիմա սկսել պայքարել Եկեղեցու ու հոգեւորականների դեմ
«Այն պահից, երբ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ որպես Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ՝ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը»։
Իրանն ու Հայաստանը պետք է ընդլայնեն ռազմական համագործակցությունը հնարավոր հարձակումներին հակազդելու համար. իրանցի վերլուծաբան
«Եթե Իսրայելը մեծ ճնշման տակ լինի իրանական մահացու հարձակումների պատճառով և տեսնի, որ իր գոյությունը վտանգված է, ապա, հավանաբար, կխրախուսի Ադրբեջանին և Թուրքիային հարձակվել Հայաստանի հարավի վրա՝ Սյունիքը գրավելու և Իրանն աշխարհաքաղաքականորեն շրջապատելու համար»
«Երկիրը պատերազմից հինգ պակաս վիճակում է, Դուք երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Ագնեսա Խամոյանն ասաց․ «Դուք ամոթ ունե՞ք, թե՞ չունեք։ Դուք գիտակցո՞ւմ եք՝ ով եք և ինչ պաշտոն եք զբաղեցնում»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց
«Սյունիքի հետ կապված վտանգ չկա, այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ ու չհիմնավորված»․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հաստատեց, որ մեկնելու է Թուրքիա, ասաց, որ այդ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։
«Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր կոչը
Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի կոչը Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է։ Բայց այսօր միայն խոսքեր չեն պետք։ Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք
Եկեղեցին «հորիզոնական» է, պետությունը՝ «ուղղահայաց»
Քրիստոնյաներս տարբերվում ենք ծառայության ձեւով, ոչ թե Աստծուն մոտ կամ հեռու լինելով Հեգելը, որը փորձում էր կիրառել իր հայտնի եռյակը (թեզիս-հակաթեզիս-սինթեզ) իրականության բոլոր երեւույթների հանդեպ, դա անում էր նաեւ կրոնի հարցում: Դրան նվիրված նա ունի մի ծավալուն աշխատություն, իրականում՝ իր աշակերտների կողմից գրառած դասախոսությունների շարք, որը կոչվում է «Կրոնի փիլիսոփայություն»: Իր դիալեկտիկական մոտեցումը գերմանացի փիլիսոփան
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. Սամվել Կարապետյանի մամուլի ծառայության հայտարարությունը
Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. Սամվել Կարապետյանի մամուլի ծառայության հայտարարություն է տարածել: «Սամվել Կարապետյանը միշտ խոսել և շարունակում է խոսել հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների