Օրվա լրահոսը
Ահազանգ իրավապահներին. Բովաձորի բնակիչը հաղորդում է տվել բնակավայրի վարչական ղեկավարի դեմ
Ըստ նույն աղբյուրի, ապօրինի կերպով աշխատելով 4-5 տարի՝ նա յուրացրել է պետական միջոցներից աշխատավարձ։ Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։.
Հուլիսի կեսերին Ազգային օպերային թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա
Տիգրան Ավինյանը նշեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորության հարցը քաղաքապետարանի ոչ ամենամեծ, բայց ամենակարեւոր ծրագրերից է:
Արդեօ՞ք Թրանփ պիտի վերցնէ ձեռնոցը և պատերազմ յայտարարէ բոլոր Նեթանիահուներուն դէմ. Կարօ Արմենեան. «Հայրենիք»
Արդեօք եկա՞ծ է ժամը ինքզինքին և ամբողջ աշխարհին հպարտօրէն ցոյց տալու, որ ԱՄՆ-ի նախագահը գիտէ իր մատը դնել իսկական թշնամիին վրայ և կրնայ վճռականօրէն կտրել գորդեան հանգոյցը։
Կապանում Իրանի հյուպատոսի հետ ընդգծեցինք ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. Դավիթ Դանիելյան
«Այսօր հանդիպում ունեցա Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Քննարկեցինք վերջին զարգացումները, ընդգծեցինք ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը: Իմ աջակցությունն հայտնեցի մեր բարեկամ Իրանի ժողովրդին»: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյան Քաղաքացիական պայմանագիր
Մայիսին Հայաստան այցելել է 181,436 զբոսաշրջիկ
2025 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 🧳 2025 թ.-ի մայիսին Հայաստան այցելել է՝ 181,436 զբոսաշրջիկ։ 📈 Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ մայիսին՝ 167,049։ 🌍 2025 թ․ հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%): 📑 Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-մայիսին
ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման. հայտարարություն
Գործող վարչախումբն իր քաղաքականությամբ համայն հայությանը կանգնեցրել է պատերազմ կամ կապիտուլյացիա կործանարար երկընտրանքի առջև։
Վեհափառին անձին դէմ արձանագրուող իւրաքանչիւր կեցուածք եւ հասցէագրուած վերագրում՝ խորքին մէջ հարուած մըն է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հեղինակութեան եւ Մայր Աթոռին. ՀՕՄ
Հայ Օգնութեան Միութիւնը՝ իր համահայկական կառոյցով, ամբողջական զօրակցութիւն կը յայտնէ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ եւ կոչ կ՛ուղղէ ազգային համախմբման եւ ուժերու միաւորման՝ ի շահ համայն հայութեան, Հայաստանի պետութեան եւ Արցախի վերատիրացման։
Իրանի ուղղուած սպառնալիքները, ուզենք կան չուզենք, ընդունինք կամ չընդունինք, իրենց անմիջական հետեւանքները պիտի ունենան Հայաստանի վրայ. «Հայրենիք»
Անշուշտ Իրանը Սուրիա, Լիբանան ու Կազա չէ, սակայն պատերազմին շարունակումը (եւ տեսէք, թէ անիկա քանի՜-քանիներուն հացին մեղր ու կարագ կը քսէ) պիտի տկարացնէ զայն (Իրան կը հաւաստէ, որ պիտի չնահանջէ), հետեւաբար, Սիւնիքին ուղղուած թուրք-ազերիական սպառնալիքները իրականանալու աւելի լայն հնարաւորութիւն պիտի գտնեն: Գաղտնիք չէ, որ մինչեւ վերջերս, այդ ուղղութեամբ թուրք-ազերիական յառաջխաղացքի փորձերը իրենց դիմաց ունէին Իրանի արգելակները, իսկ յարձակումին նախօրեակին, թուրքերն ու ազերիները դարձեալ միացեալ ռազմափորձ կատարեցին Նախիջեւանի մէջ:
Ապարանի պտտահողմի ավերածություններն ահռելի են․ համայնքապետարան
Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Ըստ նախնական տվյալների` վնասվել են՝ -50 բնակելի տուն, -20 խանութ, -20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, -10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել
Իրանական պատերազմական գրաքննությունն աշխատում է շատ ավելի բաց ռեժիմով․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրան-Իսրայել հակամարտության տեղեկատվական-քարոզչական ուղեկցման գործում կողմերը որդեգրել են բոլորովին տարբեր քաղաքականություններ։ Հաշվի առնելով Իրանի ահռելի տարածքը և բնակչության մեծ թիվը, իրանական պատերազմական գրաքննությունն աշխատում է շատ ավելի բաց ռեժիմով՝ հաղորդելով իսրայելական հարվածների հետևանք խոցումների և վնասների մասին, քանի որ դա թաքցնելը լինելու է անարդյունավետ՝ պատկերավոր ասած, մոտ «90 միլիոն արդիական
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքերից մեկին․ Իրանի ԱԳՆ
Իսրայելի հանցավոր ռեժիմը միտումնավոր և անողոք հարված հասցրեց Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, որը գտնվում է Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի անմիջապես դիմաց։ Հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ մեր մի շարք գործընկերներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման։ ԻՐԱՆԻ ԱԳՆ
Արեն Փիրուզյանը հաղթեց ադրբեջանցի, Ռազմիկ Ոսկանյանը՝ ռուս մրցակցին
Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) հաղթեց ռուս ըմբիշին (6:4) և դարձավ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր։ Արեն Փիրուզյանը շանս չտվեց ադրբեջանցի մրցակցին։ Ժամանակից շուտ հաղթելով նրան 12:2 հաշվով՝ նա նվաճեց բրոնզե մեդալ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ
Սաղմ առանց ծնողների․ գիտնականները փոխում են կյանքի սահմանները
• Գիտնականները ստեղծել են սինթետիկ էմբրիոն՝ առանց ձվաբջջի և սպերմայի։ • Սաղմը ստացել են ցողունային բջիջներից, որոնք զարգացել են լաբորատոր պայմաններում։ • Այն ունեցել է սիրտ, ուղեղ, վերջույթների նախատիպեր։ Բջիջներին «սովորեցվել» է վերածվել օրգանների՝ առանց մոր մասնակցության։ Թեստերը արվել են մկների վրա, մարդկանց դեպքում այս տեխնոլոգիան արգելված է։ Այս հայտնագործությունը կարող է ապագայում օգնել՝ •
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արագածոտնի մարզպետն ուսումնասիրել է պտտահողմի հետևանքով առաջացած վնասները
Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10֊ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում
Գոհաբանական Աղօթք` Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 30 ամեակին առիթով, Կիրակի, 15 Յունիս 2025-ի առաւօտեան ժամը 10։00-ին, Կաթողիկոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ կատարուեցաւ Գոհաբանական Աղօթք (Հայրապետական Մաղթանք)։ Պատարագեց ու յաւուր պատշաճի քարոզեց Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։ Սուրբ Պատարագին ներկայ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ՀՀ ԱԳՆ
Թեհրանի դեմ հարվածներն այսօր բավականին ինտենսիվ են եղել
«Իրանն այսօր» – Թեհրանի դեմ հարվածներն այսօր բավականին ինտենսիվ են եղել ու դեռ շարունակվում են։ Թիրախավորել են նաև նախարարությունների շենքեր։
Իսրայել-Իրան պատերազմի գինը․ ի՞նչ կարժենա Իսրայել-Իրան պատերազմը Եվրոպային և աշխարհին
Այսօր Օմանում ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։ Դրա փոխարեն Արաբական ծովում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն։ Իրանը այնտեղ հայտնաբերեց Իսրայելի համար աշխատող բրիտանական լրտեսական նավ և ստիպեց այն հետ դառնալ։ Դրան հաջորդեց Քաթարից Լոնդոն ուղղված նախազգուշացնող հեռախոսազանգը. «Մենք դատապարտում ենք Իսրայելի ռեժիմի հարձակումները Իրանի վրա և զգուշացնում ենք այդ ագրեսիվ և անօրինական գործողությունների հետևանքների,
Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ․ «Փաստինֆո»
Քիչ առաջ Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։ Պայթյունի ալիքը տարածվել և վնասել է հարակից շինությունների պատուհանները։ Փշրվել են նաև «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։ Թերթի խմբագրությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։ Գործելու է միայն օնլայն տարբերակը՝ մինչև խմբագրության
Իրանի հիմնական խոցելի կետերից մեկը դաշնակիցների բացակայությունն է․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն իսկ ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր։ Իրանի հիմնական խոցելի կետերից մեկը դաշնակիցների բացակայությունն է, և Թեհրանը փաստացիորեն դիմակայում է ԱՄՆ-ի (և ոչ միայն) լիակատար ռազմատեխնիկական, տնտեսական, դիվանագիտական և քարոզչական աջակցությունը վայելող Թել Ավիվին։ Իսրայելի հիմնական խոցելի կետը փաստացիորեն դարձել
Մոտ ժամանակներում խաղաղություն կլինի Իսրայելի և Իրանի միջև․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը X սոցիալական ցանցում Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան, և նրանք կհասնեն այդ համաձայնությանը՝ ճիշտ այնպես, ինչպես ես հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև համաձայնության՝ օգտագործելով ԱՄՆ-ի հետ ԱՌԵՎՏՈՒՐԸ, որպեսզի բանակցություններին հաղորդեմ տրամաբանություն, միասնականություն և ողջամտություն։ Այդ հարցում ես աշխատեցի երկու հիանալի առաջնորդների հետ, ովքեր կարողացան արագ որոշում կայացնել և
Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Թեև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Իրանի շուրջ ստեղված իրադրությամբ, սակայն քարոզչական մակարդակում նկատելի է այն սարկազմն ու հակաքարոզչությունը, որն Իրանի դեմ է կիրառվում: Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը․ ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը
Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։ Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ: Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով. Իշխան Սաղաթելյան, Աշոտ Սիմոնյան, Թադևոս Ավետիսյան,
«Դեպի ԱՄԷ չվերթները դադարեցված չեն, ուղղակի թռնում են մի փոքր ավելի երկար, Իրանի վրայով չեն թռնում»․ ի՞նչ վիճակում են հայտնվել հայ զբոսաշրջիկները
«Մենք հետեւում ենք զարգացումներին, անհանգստանալու կարիք չկա։ Մենք ընդհանրապես չենք ունեցել փաթեթների չեղարկում, ուղղակի հաճախորդները զանգահարում են, տեղեկանում են իրենց փաթեթի կարգավիճակով։ Մենք էլ իրենց տեղեկություններ ենք տրամադրում»։
Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները
Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
«Իրավիճակը լարված է, միայն կարեւոր խանութներն են բաց, փակել են Հին քաղաքի մուտքը»․ ի՞նչ իրավիճակ է Իսրայելի հայ համայնքում
«Հին քաղաքի տները պատրաստ չեն այս ձեւի պատերազմի։ Աստված չանի, որ որեւէ բան պատահի այստեղ, որովհետեւ Հին քաղաքի տները շատ խոցելի են, դժվար է լինելու, այստեղ մենք ապաստարաններ չունենք»
Մայիսյան գյուղի ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդներից Չեհրեգանին կոչ է արել Իրանի թյուրքախոսներին զինվել և դուրս գալ «ազատագրական պայքարի»․ «Caspian Frontiers»
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Մինչ Իրանը ներքաշված է Իսրայելի դեմ ծանր պատերազմի մեջ, Բաքվի կողմից ֆինանսավորվող և Իրանի ներսում պանթյուրքիզմ քարոզող Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդներից Չեհրեգանին կոչ է արել Իրանի թյուրքախոսներին զինվել և դուրս գալ «ազատագրական պայքարի»։ Չեհրեգանին, ով եղել է ԻԻՀ մեջլիսի պատգամավոր, այժմ գտնվում է վտարանդիության