Օրվա լրահոսը

Հաղթել ենք, բայց մեր ձեռքին հաղթաթուղթ չկա…սրանք հարցի լուծման իմիտացիա են ստեղծել. Մհեր Կարագյոզյան

Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած քաղաքացիները շոշափելի արդյունքներ չեն տեսնում, միայն օդում արված խոստումներ

Չնայած Անկարայի առևտրային էմբարգոյին՝ պատերազմական գործողությունների պատճառով, Թուրքիայից դեպի Իսրայել հում նավթի «համակարգված առևտուր» է իրականացվել. «Haaretz»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Իսրայելի ու Իրանի միջև ընթացող բարդ ու վտանգավոր զարգացումների համատեքստում, կարծում եմ հետաքրքրական կլինի օրեր առաջ իսրայելական «Haaretz» պարբերական հրապարակված նյութը Ադրբեջան-Իսրայել համագործակցության մասին։ Նյութը վերնագրված է․ «Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանը շարունակում է նավթի վաճառքը Իսրայելին՝ չնայած Թուրքիայի դժգոհությանը»։ Նշվում է, որ ըստ «Haaretz»-ի աղբյուրների՝ Բաքուն խոստացել է

Կարեն Խաչանովը պարտվել է կանադացուն

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը Նիդերլանդների Հերտոգենբոս քաղաքում ընթացող ATP Libema Open մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 52 րոպեում 6:7, 4:6 հաշվով պարտվեց Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալլոյին, որը ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արտակ Աղաբեկյանը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի հինգ անդամներից երեքը վաղը պայքարելու են մեդալի համար: 48 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Վուգար Հասանզադեի հետ գոտեմարտում: Մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը եւ 110 կգ քաշային Լաերտ Մովսեսյանը գոտեմարտելու

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է Նաթանզի միջուկային օբյեկտում Իսրայելի հարձակումից հետո ճառագայթման արտահոսքը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է Նաթանզի միջուկային օբյեկտում Իսրայելի հարձակումից հետո ճառագայթման արտահոսքը։ Պաշտոնյաները հայտարարել են, որ այժմ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ «Մենք պետք է Նաթանզի օբյեկտի ներսում ճառագայթային մաքրում իրականացնենք, ապա գնահատենք վնասը»։

«ՀայաՔվե»-ն վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի օդային հարձակումը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի օդային հարձակումը: Կոչ ենք անում ՀՀ Զինված ուժերին` բարձրացնելու զգոնությունը և խափանելու այս խառնակ իրավիճակում առիթից օգտվելու` թշնամական բոլոր ծրագրերը:

ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերությունները հաճախ վերածվում են կոնֆլիկտների, որոնց արդյունքում պատասխանատվության են ենթարկվում միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները. Լրագրողական կազմակերպություններ

Հունիսի 13-ին  Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա հավատարմագրումը խորհրդարանում։ Այդ որոշումը կայացվել էր Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծագած վեճից հետո, որը զուգորդվել էր փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Մենք անդրադարձել ենք այդ փաստերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող  հարցերի շուրջ:   ՀՀ վարչապետի աշխատակազմ

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք COP17-ը նոր թափ կհաղորդի կենսաբազմազանության պահպանման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման համաշխարհային ջանքերին

ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի ճեպազրույցը Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի ճեպազրույցը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է. «Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել

Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան. «Վկաներից ոմանք ներկայացրին գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստեր, թե Վլադիմիր Գասպարյանը 80-90-ականներին ինչով է զբաղվել, նրա ընտանիքի անդամները ինչ գույքեր են ձեռք բերել եւ ինչպես»

Հակակոռուպցիոն դատարանում Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին պատասխանող կողմի հրավիրած վկաները: Մինչեւ նիստի սկսվելը ընթերցվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւվի՝ այսօրվա նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդությունը: Դատարանը, հաշվի առնելով, որ այլ ծանրաբեռնվածություններ ունի, արձանագրեց, որ պարոն Կոչուբաեւի

Ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների համար ստեղծված անհավասար հնարավորությունների հանգամանքը ծովային ռեսուրսների օգտագործման հարցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կապույտ հորիզոններ. օվկիանոսային գործողությունների խթանում առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների համար» հարակից միջոցառմանը

«Երեւանում թատրոն են փակում, Տիգրանը թատրոն է բացում»․ ՀանդArt մշակութային այգում «Նռնենիի» պրեմիերան է

Կինն անբուժելի հիվանդություն ունի ու ապրելու քիչ ժամանակ։ Դժվարության դեմ ու կյանքի համար նրա կռիվը հետաքրքիր դրսեւորում է ստանում

Պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի փոփոխությամբ Տեղական ինքնակառավարման մարմիններում կընդլայնվի գնումների գործընթացների օրինականության վերահսկողությունը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից վերահսկվող գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, դրանց կիրառմամբ ռիսկերի գնահատման մեթոդաբանությամբ ընտրանքի իրականացման, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի» կիրարկմամբ 2025 թվականի ընթացքում՝ հունիսի 1-ի դրությամբ դիտարկվել են թվով 6878 հանրային գնման

Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործով ԵԽ Նախախարների կոմիտեն միջանկյալ միջոցի բանաձև է ընդունել

ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին պարտադրում է անհապաղ ապահովել, որ Ռամիլ Սաֆարովը պետական պաշտոն չզբաղեցնի, անհապաղ հայտնել, թե ներում շնորհելու և հանցագործին ազատ արձակելու օգտին ներկայացված նամակները, որոնք տեղադրված էին նախագահի աշխատակազմի կայքում, հանվել են, թե՝ ոչ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանը և Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Մարտինեսը քննարկել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր

Հունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական

Քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

Սևան-Երևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ գործով դատավարությունը մոտենում է ավարտին, կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթով

«Անհարկի ձգձգվեց տարիներով, բայց մնացածը եզրափակիչ ելույթներից ու դատարանի վերդիկտից հետո կքննարկենք»,- ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)   Իրանում ՀՀ դեսպանություն

«Եկեղեցին պետք է կուսակրոնության հարցը լուծած լիներ վաղուց»․ Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ական կաթողիկո՞ս եք ուզում ունենալ՝ ուղիղ հարցին էլ պատասխանեց․ «Ոչ։ Ուզում ենք անբիծ կաթողիկոս՝ Աստծո կամքով։ Թե դա երբ կլինի՝ Աստված գիտի»

Վահագն Խաչատուրյանն ու Եղիազար Վարդանյանը քննարկել են սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, քաղաքաշինական փաստաթղթերի բարելավման գործընթացներին վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև

«Մտահոգություն ենք հայտնում ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ և ոչ համարժեք ուժի կիրառման վերաբերյալ զեկույցների առիթով»․ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումներ

Նախարարների կոմիտեն ընդունել է 25 երկրներին վերաբերող 40 որոշումներ։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։

Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները

«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև

«Այս նախագիծը խնդիր չի լուծում, զորակոչի հարց չի լուծում, ոչ էլ պայմանագրայինների հարցերն է լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող է»․ Անդրանիկ Քոչարյան

«ՔՊ-ն տեղյակ չի, հասարակությունը տեղյակ չի, ՄԻՊ-ը այսքան հիմնավորումներ է բերում, քաղհասարակությունը․․․»

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930