Օրվա լրահոսը
Փաշազադեի նամակն ինքնին բացահայտում է, որ Ադրբեջանն այսօր քննադատվում է քրիստոնեության հետ կապված իր վտանգավոր վարքի համար. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Երկու օր առաջ մեր հանրային տիրույթում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի բողոքի նամակը՝ ուղղված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։ Մեր լրատվադաշտում շատ տարածվեց ու քննարկվեց նամակի
Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի փաստաբանները դեմ են դատական նիստերը ուղիղ հեռարձակելուն
Նավասարդյանի փաստաբանները նաեւ դեմ արտահայտվեցին դատական նիստը լուսանկարահանելուն՝ դարձյալ հիմնավորելով, թե «կողմնակալ» է լուսաբանվում։
«33 տարի առաջ խորհրդային բանակի և ադրբեջանական ուժերի աջակցությամբ, ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի հայաթափումը»
Խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականության և մի քանի օր շարունակված բռնությունների հետևանքով շուրջ 20 հազար հայ բռնի տեղահանվեց, ևս 700 սպանվեց կամ անհետ կորավ, ավելի քան մեկ տասնյակ հայկական բնակավայրեր անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Այս կարգի երկարատեւ քննարկման արժանացած նախագիծ դեռ չէր եղել. Արման Սարգսյան
Թեեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ տարակուսել էր, որ պաշտպանական գերատեսչությունը հստակ դիրքորոշում չի ներկայացրել փաթեթի վերաբերյալ, փոխնախարարը պնդում է՝ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է։
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղ գոյակցման պայմաններում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։ Իր խոսքում
«Զուտ թվաբանական, հաշվապահական մուխլյոժ է եղել․ տնտեսական աճը նկարված է»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանի ներկայացրած ցուցանիշների մասին
Վահե Հովհաննիսյան․ «Մի կողմից, երբ մենք ունենք 53 տոկոս աճ, չենք ուզում թյուր տպավորություն լինի, որ 53 տոկոս ավել արտադրություն ունենք, երբ ունենք 53 տոկոսով նվազում, չենք ուզում, որ թյուր տպավորություն լինի, որ ՀՀ տնտեսությունը կործանվում է, ինչպես անում են տարբեր վերլուծաբաններ, որոնք 53 տոկոս աճի դեպքում ասում են՝ իրական չէ, բայց երբ նվազում է, ասում են՝ կոլապսի ենք ենթարկվում»։
Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ «Բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորումը, արդյունավետ պետական կառավարումը, որակյալ ծառայությունների մատուցումը, անձանց իրավունքների պաշտպանությունը,
«Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ տարածաշրջանում էսկալյացիոն դեպքեր չլինեն»․ Արման Սարգսյան
«Բնականաբար, տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա պետք է անհանգստություն պատճառի բոլորիս։ Նախարարությունը հետեւում է իրադարձություններին»,- ասաց փոխնախարարը։
Միջուկային օբյեկտներից բացի, Իսրայելի գործողությունների թիրախում են հատկապես ավիաբազաները, հրթիռային օբյեկտները. «Իրանն այսօր»
Համադանի ավիաբազան ժամանակին օգտագործում էր նաև ՌԴ-ն՝ ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար։
Դուրս եմ եկել խորհրդից, որովհետեւ անդամներից մեկը պաշտոն է ստացել. Անաստաս Իսրայելյան
Ես այսպես եմ արձագանքել՝ եթե որոշում եք կայացրել պաշտոն ընդունելու համար, իմ առաջարկն է՝ խորհրդից դուրս գաք, որպեսզի խորհուրդը պահպանի իր ինքնուրույնությունը: Ի սկզբանե որոշված է եղել, որ խորհուրդը պետք է ինքնուրույն լինի, կապ չունենա ոչ մի ուժի, ոչ մի պաշտոնյայի հետ, որպեսզի կայացրած որոշումները չլինեն ճնշման արդյունքում, նաեւ որոշել ենք, որ չպետք է շեղվենք մեր որդեգրած սկզբունքներից»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը: Զարուհի Ազնաուրյանը Հիմնադրամի թիմին է միացել 2019թ.-ին` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը: Մինչ Հիմնադրամը Զարուհին աշխատել
Viva-ն շնորհավորում է Ucom-ին՝ 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ
Viva-ն շնորհավորում է Ucom-ին՝ 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ Շնորհավորում ենք մեր գործընկեր Ucom-ին՝ Հայաստանում 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ։ Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությամբ: Շնորհակալ ենք առողջ մրցակցությունը խթանող նախագծերի իրականացման համար:
Հանրային սննդի օբյեկտում «Սուշի բիգ Ֆիլադելֆիա»-ի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումը վերացնելու համար
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները, ստուգման շրջանակներում, լաբորատոր փորձաքննության են ներկայացրել այդ կազմակերպության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 22/12 հասցեում գործող մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և
«Տպավորություն էր, որ ինֆորմացիոն բաց կա ժամանակակից Հայաստանի մասին, և դա մարդիկ ցանկանում էին լրացնել գրականությամբ». Սուսաննա Հարությունյանը՝ Իսպանիայի գրքի փառատոնի մասին
«Միակ բանը, որին նախանձում եմ, այդ կիլոմետրով ձգվող այգիներն են իմ տեսած բոլոր մայրաքաղաքներում, երբ ամեն ծառի տակ մի սրճարան ու մի «օբյեկտ» չկա, երբ այգին այգի է, ոչ թե չորս կողմից այգու մեջ մխրճված շենքերի բակ, երբ գնածդ գիրքը կարող ես նստել ու կարդալ որևէ ծառի տակ, առանց անհամ ու թանկուկրակ սուրճ պատվիրելու, որ քեզ թարսուշիտակ չնայեն այգուն տեր դարձած սրճարանի մատուցողները․․․»:
Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը
Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մեքենաներում հնչող երաժշտությանն ու խլացուցիչների բարձր ձայնին առնչվող հարցերը չեն կարգավորվում որեւէ օրենքով
Դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 դոլարին համարժեք դրամ
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է՝ մինչև խախտումները վերացնելը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․ – արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, – շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող
Աշխարհի առաջատար լրատվամիջոցները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն տարիներ շարունակ գտնվում է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ որպես հիշողության, գիտելիքի ու արդարության կարևոր հարթակ։ Միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու հարցում թանգարանն ունի բաց և համագործակից դիրքորոշում։ Միայն ապրիլ-մայիս ամիսներին թանգարան են այցելել լրագրողներ Մեծ Բրիտանիայից (Reuters, UnHerd, The Daily Telegraph, TVP World և այլք), Արգենտինայից, Մեքսիկայից և Բրազիլիայից։ Նրանք հանդիպել են
«Զորակցում ու ցավ ենք հայտնում Իրանի ժողովրդին՝ կորուստների և ավերածությունների համար»
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան, որին անթաքույց ռազմական աջակցություն էր ցույց տալիս Իսրայելը, և որն ավարտվեց ցեղասպանական գործողություններով ու բռնազավթված Արցախում ադրբեջանաիսրայելական ռազմական հենակետերի ստեղծմամբ, դրանք կարևոր օղակներ էին ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրավորված մեկուսացման քաղաքական շղթայի։
Լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ ԱԺ-ում իրականացված գործողություններն անթույլատրելի են. Տիգրան Աբրահամյան
Առաջին անգամ չէ, որ Վահեի նկատմամբ տարբեր բնույթի խտրական և ոչ իրավաչափ գործողություններ են իրականացվում, ինչով նաև խախտվում է վերջինիս մասնագիտական գործունեության իրավունքը:
«ՀայաՔվեն» շարունակում է ամենօրյա հերթապահությունը Մայր Աթոռում
«ՀայաՔվեն» շարունակում է ամենօրյա հերթապահությունը Սուրբ Էջմիածնում: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը` «ՀայաՔվեի» անդամների հետ
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են սահմանազատման գործընթացի շարունակման տեխնիկական հարցերը. Արմեն Գրիգորյան
«Արմենպրես». Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև շարունակվում են բանակցությունները միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, և այս պահին քննարկվում են այդ գործընթացի տեխնիկական հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի
Արցախցիների համար սա մարտի դաշտ է, իսկ մարտի դաշտում նահանջ չպետք է լինի. Անաստաս Իսրայելյան
Անաստաս Իսրայելյանի ձեւակերպմամբ, ինքն ի սկզբանե նկատել է մանիպուլացված գործողություններ ու կառավարության կողմից խաբեության պլան, եւ ինքը որպես խորհրդի անդամ՝ միշտ պնդել է, որ արցախցիներին տրվող աջակցությունները պետք է լինեն անժամկետ, իսկ կառավարությունն ի զորու է բոլոր հարցերին 10 օրում, մի ամսում տալ: Նա փաստեց, որ քննարկումներն ու հանդիպումները արդյունք չեն տվել, խորհուրդն էլ խոստման համաձայն 10 օրը մեկ հանրությանը չի իրազեկել գրանցված արդյունքների մասին:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Մասնավորապես՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար: Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի»
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։ Երկու ընկերությունները համատեղել են ջանքերը, որպեսզի երեխաների ուղևորությունները լինեն էլ ավելի ջերմ ու ապահով։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև հասարակության մեջ երեխաների անվտանգ երթևեկության հարցին պատասխանատու մոտեցման ձևավորմանը։
«Ստացա հստակ ուղերձ. Հայաստանը Եվրոպայի խորհրդին համարում է ժողովրդավարական ճանապարհի իր հիմնական գործընկեր». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Գլխավոր քարտուղարը խրախուսեց Հայաստանին դիտարկել ներկայիս մարտահրավերները հասցեագրող Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիաներին միանալը, այդ թվում՝ կիբեռհանցագործության մեջ էլեկտրոնային ապացույցների մասին, փաստաբանների մասնագիտության պաշտպանության մասին, մշակութային արժեքների հետ կապված հանցագործությունների մասին, արհեստական բանականության և մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիաները։
Կոմիտասի ստեղծագործությունների հրապարակումը QR կոդերով, անգլերեն մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով հնարավորություն կտա առավելագույնս հանրահռչակելու Կոմիտասին. Լուսինե Սահակյան
Նա տեղեկացրեց, որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ այցելում են աշխարհի բոլոր երկրներից կամ այն մարդիկ, որոնք առհասարակ ոտք են դնում Հայաստան՝ Երեւան: «Քանի որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը, բացի ցուցադրական բաժնից, գիտական բաղադրիչից ունի նաեւ երաժշտական հանգույց, հետեւապես այն հետաքրքրում է ոչ միայն գիտնականներին, այլեւ կատարող երաժիշտներին:
Քննարկվել է «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400
Հաղթանակս արցախցիներինն է. Շուշեցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել
Արցախ TV. Երևանում հունիսի 7-8-ը կայացած Սամբոյի աշխարհի գավաթի առաջնությանը «Ադամյան սամբո» ակումբի մարզիկ, արցախցի 23-ամյա Կարեն Սարգսյանը 58 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։ Երևանում գրանցած հաղթանակը նրա առաջին ոսկին էր՝ մեծահասակների մրցաշարում։ Ամբողջական տարբերակը՝
«Գումարով բանակից ազատվելու» նախագիծը դրական եզրակացություն չստացավ․ ՔՊ-ականները վիճեցին ու մեղադրեցին միմյանց
«Ո՞ր հանձնաժողովում, կարող եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են։ Կեղծ բաներ ես ասում։ Դուք ինչ ասում եք մինչեւ հիմա՝ կեղծիք է»,- վրդովվեց Անդրանիկ Քոչարյանը։