Օրվա լրահոսը
«ՀայաՔվեն» շարունակում է ամենօրյա հերթապահությունը Մայր Աթոռում
«ՀայաՔվեն» շարունակում է ամենօրյա հերթապահությունը Սուրբ Էջմիածնում: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը` «ՀայաՔվեի» անդամների հետ
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են սահմանազատման գործընթացի շարունակման տեխնիկական հարցերը. Արմեն Գրիգորյան
«Արմենպրես». Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև շարունակվում են բանակցությունները միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակելու ուղղությամբ, և այս պահին քննարկվում են այդ գործընթացի տեխնիկական հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի
Արցախցիների համար սա մարտի դաշտ է, իսկ մարտի դաշտում նահանջ չպետք է լինի. Անաստաս Իսրայելյան
Անաստաս Իսրայելյանի ձեւակերպմամբ, ինքն ի սկզբանե նկատել է մանիպուլացված գործողություններ ու կառավարության կողմից խաբեության պլան, եւ ինքը որպես խորհրդի անդամ՝ միշտ պնդել է, որ արցախցիներին տրվող աջակցությունները պետք է լինեն անժամկետ, իսկ կառավարությունն ի զորու է բոլոր հարցերին 10 օրում, մի ամսում տալ: Նա փաստեց, որ քննարկումներն ու հանդիպումները արդյունք չեն տվել, խորհուրդն էլ խոստման համաձայն 10 օրը մեկ հանրությանը չի իրազեկել գրանցված արդյունքների մասին:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Մասնավորապես՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար: Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի»
Ջերմ ու ապահով․ մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։ Երկու ընկերությունները համատեղել են ջանքերը, որպեսզի երեխաների ուղևորությունները լինեն էլ ավելի ջերմ ու ապահով։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև հասարակության մեջ երեխաների անվտանգ երթևեկության հարցին պատասխանատու մոտեցման ձևավորմանը։
«Ստացա հստակ ուղերձ. Հայաստանը Եվրոպայի խորհրդին համարում է ժողովրդավարական ճանապարհի իր հիմնական գործընկեր». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Գլխավոր քարտուղարը խրախուսեց Հայաստանին դիտարկել ներկայիս մարտահրավերները հասցեագրող Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիաներին միանալը, այդ թվում՝ կիբեռհանցագործության մեջ էլեկտրոնային ապացույցների մասին, փաստաբանների մասնագիտության պաշտպանության մասին, մշակութային արժեքների հետ կապված հանցագործությունների մասին, արհեստական բանականության և մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիաները։
Կոմիտասի ստեղծագործությունների հրապարակումը QR կոդերով, անգլերեն մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով հնարավորություն կտա առավելագույնս հանրահռչակելու Կոմիտասին. Լուսինե Սահակյան
Նա տեղեկացրեց, որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ այցելում են աշխարհի բոլոր երկրներից կամ այն մարդիկ, որոնք առհասարակ ոտք են դնում Հայաստան՝ Երեւան: «Քանի որ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը, բացի ցուցադրական բաժնից, գիտական բաղադրիչից ունի նաեւ երաժշտական հանգույց, հետեւապես այն հետաքրքրում է ոչ միայն գիտնականներին, այլեւ կատարող երաժիշտներին:
Քննարկվել է «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400
Հաղթանակս արցախցիներինն է. Շուշեցի մարզիկը ոսկե մեդալ է նվաճել
Արցախ TV. Երևանում հունիսի 7-8-ը կայացած Սամբոյի աշխարհի գավաթի առաջնությանը «Ադամյան սամբո» ակումբի մարզիկ, արցախցի 23-ամյա Կարեն Սարգսյանը 58 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։ Երևանում գրանցած հաղթանակը նրա առաջին ոսկին էր՝ մեծահասակների մրցաշարում։ Ամբողջական տարբերակը՝
«Գումարով բանակից ազատվելու» նախագիծը դրական եզրակացություն չստացավ․ ՔՊ-ականները վիճեցին ու մեղադրեցին միմյանց
«Ո՞ր հանձնաժողովում, կարող եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են։ Կեղծ բաներ ես ասում։ Դուք ինչ ասում եք մինչեւ հիմա՝ կեղծիք է»,- վրդովվեց Անդրանիկ Քոչարյանը։
Թրամփ. Իրանը դեռ ժամանակ ունի գործարք կնքելու, նախքան «ոչինչ չմնալը»
«Արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան»
Թալիշ պատմաբանը 18 տարով ազատազրկվել է՝ հայկական կողմի հետ կապերի և էթնիկ ատելության հրահրման մեղադրանքով. «Գեղարդ» հիմնադրամ
Ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովի դատավճիռը՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշման դրսևորում «Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի Հանրապետության Լենքորան քաղաքի Ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Իգբալ Աբիլովը։ Վերջինս մեղադրվել է հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Ադրբեջանում էթնիկ ատելություն հրահրելու մեջ՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները
Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան
Ավելի հավանական են իրավիճակի կայունացման, քան էսկալացման զարգացումները. Ռոբերտ Ղևոնդյան
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին. 1. Իսրայելը, ԱՄՆ-ն և մյուսները սպասում են Իրանի պատասխանին: Իրանից ավելի շատ խոսում են, քան գործում, ինչը նորմալ է: Իրանին ձեռնտու է իրավիճակը հանգստացնելը, ոչ թե սրելը: 2. ԱՄՆ-ն փորձում է «հեռու մնալ» առճակատումից, թեև Իրանում գտնում են, որ պատասխանի արժանի են նաև ամերիկացիները: 3. Իրանական դրոնները «ճանապարհ
Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) Դատարանի վճռով ևս մեղավոր են ճանաչվել:
«Բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանությունը շարունակում է սերմանել ատելություն, ստի ու կեղծիքի մեծ չափաբաժին: Չդառնանք այս կեղտոտ խաղի մասնակիցը. Իզմիրլյան բժշկական կենտրոն
Մինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Բեռն քաղաքում բարձրաձայնում էր Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո շարունակվող հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացման մասին, հակահայկական հերթական հիստերիան բարձրացավ Բաքվում։ Ադրբեջանի իշխանություններից բացի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն նույնպես զերծ չմնաց կեղծիքի տարածումից ու հայտարարեց, որ իբր Հայաստանում
Իրանը վերջին հինգ տարիների ընթացքում չորս անգամ բարձրացրել է վրեժխնդրության կարմիր դրոշը
Region Monitor. Իրանը վերջին հինգ տարիների ընթացքում չորս անգամ բարձրացրել է վրեժխնդրության կարմիր դրոշը – Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո (2020 թվականի հունվար) – Քիրմանում ռմբակոծությունից հետո (2024 թվականի հունվար) – Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո (2024 թվականի հուլիս) – Իսրայելի վերջին հարձակումներից հետո (2025 թվականի հունիս)
Գազալցակայանում պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում
Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր
Պայքարը մեկ կամ մի քանի հոգևորականների դեմ չէ՛, այլ դեմ է Մայր Աթոռի ոգուն, տեղին դերին և հայ Եկեղեցու սրբազան առաքելությանը. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն
2018 թվականից Հայաստանում իշխանության է եկել ապազգային, թրքասիրական կլան, որը սանձազերծել է հայ ազգի և հայոց պետականության հիմնասյուների՝ Սահմանադրության, Հայոց բանակի, Հայ Առաքելական Եկեղեցու և ողջ հայության դեմ սևեռված, գործելաոճ։ Իշխող կլանը ցանկացել և ցանկանում է մեկուսացնել և ձայնազրկել Եկեղեցին, թուլացնել ազդեցությունը ու դրանով անխոչընդոտ հիմք ստեղծել իր թրքահպատակ և լիբերալ պլաններին։ Դեռ 2018-ի գարնանը,
Մեզանում կան տեսակներ, որ աշխարհի վերջ են կանխատեսում. կարծում եմ` Իրան-Իսրայել լարվածությունը Հայաստան չի տեղափոխվի. Արամ Սարգսյան
Իրանը ունի հետևակային ուժի մեծ առավելություն, որը ընդհանուր սահման չունենալու պատճառով չի կարողանում օգտագործել Իսրայելի դեմ, բայց իր ճանապարհը փակելու մղումով Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի դեմ մեծ հաճույքով և հաստատ կօգտագործի, թեկուզ ինքնադրսևորման մղումով և ներքին լսարանի համար։
Տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան
«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում»
Իրանի ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին
Իրանն այսօր. Իրանի գերագույն առաջնորդի կարգադրությամբ՝ ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար, Ալի Շադեմանին՝ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար (մինչև այդ հրամատարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել)։
Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի
Փաշինյան. Շատ մտահոգված ենք: Իրանի դեմ վերջին հարվածը կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը
«Ազատություն». «Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին հարվածը։ Սա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։ Մենք շատ մտահոգված ենք»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին
Այս ուղևորների հարազատների խոսքով, որոնք կապ են հաստատել ՀԱՕ-ի հետ, Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայում դադարեցրել են կապը։
Ե՞րբ է ԱԺ ընտրության երկրորդ փուլ անցկացվում, եւ ո՞ր մեծամասնությունն է «կայուն»
Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Սա մեջբերում է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածից։ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությանն ընդառաջ, լայնորեն քննարկվում է կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթի նպատակահարմարությունը։ Տարընթերցում կա, թե ընտրության ժամանակ առավելագույն
«46 տոկոսից զորակոչի թիվն իջավ 31-ի՝ վերջին հինգ տարիների ընթացքում, երբ մենք գոռում էինք՝ բոլորը պիտի ծառայեն»․ Հայկ Սարգսյանն ու Անդրանիկ Քոչարյանը բարձր տոներով խոսեցին
Տիգրան Աբրահամյանը հիմնավոր չի համարում նման մոտեցումը, քանի որ խտացված պլանով կարելի է 3,5-4 ամսում ապահովել անհրաժեշտ բավարարը, բայց ոչ մեկ ամսում։ Իսկ օրինակները, որոնք բերում է Հայկ Սարգսյանը, անհամեմատելի են Հայաստանի հետ՝ նշված երկրների թե ժողովրդագրական, թե հզորությունների ու սպառնալիքների մասով։ Տիգրան Աբրահամյանը նկատեց նաեւ, որ հեղինակը կոռուպցիոն ռիսկերը փակելու մասին էական հիմնավորումներ չի բերում, բացի նրանից, որ կոռուպցիոն գումարներն օրինականացվում են։
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել հետագայում նույն վայրում նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը. խորհրդակցություն Արարատի քննչական վարչությունում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել
Հակամարտության ֆոնին կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, Իսրայելում արդեն 3 անգամ թանկացել են դրանք. Սուրեն Պարսյան
Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,