Օրվա լրահոսը

«Խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև»․ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը

«Ազատություն» – Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև», Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Սի Ծինփինն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը կայուն խաղաղության ապահովման

Դեբեդ գյուղի անտառային հատվածում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են

Օգոստոսի 30-ին, ժամը 20:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Դեբեդ և Չկալով գյուղերի միջակայքում գտնվող «Աղեգի» հանդամասում հայտնաբերել են  մոլորված քաղաքացիներին և

Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ընդունվում է համատեղ հայտարարություն

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ: ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ

«Թրամփի խաղաղության ուղով» ամենահեշտն է պատկերացնել ինչ-որ «Խաղաղության զրահապատ գնացք»․ «Հայացք Երևանից»

Ինչո՞ւ Թրամփը կանչեց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին Սպիտակ տուն։ Շատերը լրջորեն սպասում են ԱՄՆ նախագահական նստավայրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարցի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը։ Սակայն միամտություն է հավատալ, որ ԱՄՆ նախագահի նպատակն այս երկրների միջեւ հակասությունների կարգավորման թեմայով որոշ փաստաթղթեր կազմելն է։ ԱՄՆ սենատորներից մեկն արդեն շատ հստակ արտահայտվել է. Թրամփը տարածաշրջանի երկրներից ստացավ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Չինաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկնոջը դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար պարոն Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ պարոն Շենգ Մաոլին: Այսօր նախատեսված է ՀՀ

ՀՀ ՏԿԵ նախարարը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Այս տարի համալսարանն ավարտեց շուրջ 760 ուսանող: Իր ելույթում նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել մասնագիտական ու անձնական վերելքներ՝ խաղաղ ու ստեղծագործ միջավայրում: Որպես նաև շինարարական ոլորտն ընդգրկող նախարարության ղեկավար՝ Խուդաթյանը ցանկություն է հայտնել

Սևան քաղաքում հրդեհ է բռնկվել գեղեցկության սրահում

Օգոստոսի 30-ին, ժամը 16:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է գեղեցկության սրահ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել

Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում: Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում` Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր: Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը` 352 կգ: ՀՀ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ․ Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Ս. Ա. Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը: Ա. Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է

Ահազանգեր են ստացվել, որ ռուս իրավապահները «Սպայկա» արտահանող ընկերության բեռնատարները կանգնեցրել ու թույլ չեն տալիս շարժվել․ «Ազատություն»

«Ազատություն»-ն ահազանգեր է ստացել բեռնատարների վարորդներից, որոնք պնդում են, թե ռուս իրավապահները հայկական «Սպայկա» արտահանող ընկերության բեռնատարները կանգնեցրել ու թույլ չեն տալիս շարժվել: Վարորդները, որ ցանկանում են անանուն մնալ, ասում են՝ ռուսական կողմում կանգնած «Սպայկա»-ի բեռնատարների թիվը հասնում է շուրջ 100-ի: Ընկերության ղեկավարն ու կայուն զարգացման գծով տնօրենը առավոտից են անպատասխան թողնում մեր զանգերը: Տեղեկությունը

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Քամալ Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Ա. Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: Ք. Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով

Աղոթում եմ, հուսով եմ, որ խելքի կգան, դարձի կգան․ Մակար եպիսկոպոս Հակոբյան

Սյունիքի թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը հարցնում է՝ ինչո՞ւ դպրոցներից հանեցին Հայոց եկեղեցու պատմությունը։ Սա ընդդեմ եկեղեցո՞ւ է, թե՞ ընդդեմ անձի, կարծում եմ՝ ընդդեմ եկեղեցու։

Համայնքապետարանները ամեն կերպ խանգարել են Սամվել Կարապետյանի ստեղծած բարեգործական հիմնադրամին պայուսակներ նվիրել գյուղերի առաջին դասարանցիներին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրապետության գյուղերում դպրոցական պայուսակներ եւ  անհրաժեշտ գրենական պիտույքներ է նվիրում առաջին դասարանցիներին: Հրապարակված տեսանյութում երեւում է երեխաների եւ ծնողների ոգեւորությունը: Վերջինները նշում են, որ սա առաջին աջակցությունն է իրենց համար: Սակայն, մեր տեղեկություններով ՀՀ մի շարք մարզերում, մասնավորապես Թալինի շրջանում և հենց առաջին գյուղում նվերները բաժանելուց րոպեներ անց

Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ

Օգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։ Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց շարժման ներկայացուցիչներին

Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում․ կա զոհ

Օգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացել է նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե Չաուշի բնօրինակ լուսանկարը

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից։ Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։ Լուսանկարն

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Սիրելիներ, Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։ Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը: Կողմերը քննարկել են նաև

Պահանջելու ենք հերքել Արցախի նախագահի վերաբերյալ «Հայաստանի պատմություն» դասագրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ։

ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են: Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային: Վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության

Կաթողիկոս ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է նշանակում․ Իրաքի հայոց թեմի առաջնորդ

ՀԱԵ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը նշում է՝ կաթողիկոս ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է նշանակում։

Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված․ Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։ Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Սիրելի՛ հայրենակիցներ, միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն

Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած

Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ չլուծված․ ՀՔԱՎ

Օգոստոսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է «Անհայտ կորած անձանց միջազգային օրը»։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականին՝ ընդգծելու պետությունների պարտավորությունը պարզելու անհայտ կորածների ճակատագիրն ու ապահովելու նրանց ընտանիքների իրազեկվածությունը։ Հայաստանում խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ ներկայումս ավելի քան 2700 անձ պաշտոնապես համարվում է անհայտ կորած։ Նրանց զգալի մասը անհետ կորել է Ղարաբաղյան

Ահա այսպես երեք միլիոն վարչապետ ունեցող Հայաստանը յոթ տարի անց վերածվեց եսակենտրոն կառավարություն ունեցող Հայաստանի․ Գենադի Մնացականյան      

Որքան էլ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի եղբայրը փորձի այլ մեկնաբանություն տա 2025 թվականի օգոստոսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից «կառավարությունը ես եմ» արտահայտությանը և «տեղավորի» ՀՀ Սահմանադրության մեջ, միևնույն է, դա չի հաջողվի ո՛չ նրան և ո՛չ էլ որևէ մեկին։ Առավել ևս, որ այդ արտահայտությունը ունեցավ հետևանք և սեփական մասնագիտական կարծիքը հայտնելու

Մեսրոպեան Վարժարանը Ստացաւ Ֆրանսայի Կրթական Նախարարութեան Ճանաչումը

Մեծ հպարտութեամբ կը հաղորդենք, որ Պէյրութի Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը 26 Յունիս 2025-ին պաշտօնապէս ստացաւ Ֆրանսայի Կրթութեան նախարարութեան ճանաչումը՝ homologation-ի վկայագիրը, այսպիսով բարեյաջող աւարտին հասցնելով երկար տարիներէ ի վեր այս նպատակի իրականացման համար տարուած հսկայական աշխատանքը։ «Այսօրուան ձեռքբերումը պատմական էջ մըն է Մեսրոպեանի կեանքին մէջ», նշեց վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ։ «Ան կու գայ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930