Օրվա լրահոսը

ԱՄՆ նավթի շատ մեծ ընկերությունները գնալու են, միլիարդավոր դոլարներ են ծախսելու, ուղղելու են անսարք ենթակառուցվածքները՝ նավթի ենթակառուցվածքները․ Թրամփը՝ Վենեսուելայի հետագայի մասին

«Մենք կղեկավարենք երկրում, մինչեւ չկարողանանք ապահով, պատշաճ եւ խելամիտ անցում ապահովել։ Չենք ուզում գործ ունենալ մի իրավիճակի հետ, որտեղ մեկ այլ մարդ կգա [առաջնորդելու], եւ մենք կունենանք վերջին երկար տարիների նույն իրավիճակը»։

CNN. Մադուրոյին և նրա կնոջը «գերեվարել են», երբ նրանք քնած էին

Թրամփը հայտնում է, որ խոցվել է ուղղաթիռ, կան վիրավորներ

Սա ամերիկյան ռազմական հզորության ամենացնցող դրսեւորումներից մեկն էր. Թրամփ

«Իմ հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը արտակարգ ռազմական գործողություն իրականացրին Վենեսուելայի մայրաքաղաքում… Սա ամերիկյան ռազմական հզորության և կարողության ամենացնցող, արդյունավետ և հզոր ցուցադրություններից մեկն էր ամերիկյան պատմության մեջ», – մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ըստ ամենայնի, երևում է, թե ինչպես են նախագահ Թրամփը և ամերիկացի պաշտոնյաները հետևում

«Վտանգավոր նախադեպ». աշխարհի արձագանքը Մադուրոյի «գերեվարմանը»

Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը Լատինական Ամերիկայում ամենամեծ ռազմական գործողությունն է 1989 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և ձերբակալեց երկրի առաջնորդ Մանուել Անտոնիո Նորիեգային: Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու օդային ճանապարհով դուրս բերվել երկրից»: ԱՄՆ գլխավոր դատախազ

«Ուզում ենք, որ Հայաստանը լինի նաև ստեղծագործ». Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական

Վենս. Մադուրոն հասկացավ, որ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում իր ասածներին

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը պետք է դադարեցվի, և գողացված նավթը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Մադուրոն հասկացավ, որ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում իր ասածներին: Կեցցեն մեր քաջարի հատուկջոկատայինները, որոնք իրականացրին իսկապես տպավորիչ գործողություն», – X-ում գրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, թե Վենեսուելայում «ամերիկյան բանակի այս ցնցող, կայծակնային արագությամբ իրականացված

Ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Մադուրոյի ձերբակալմանը, խախտում է ուժի չկիրառման սկզբունքը. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել-Բարոն X-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Վենեսուելայի ժողովրդից իշխանությունը խլելով՝ Նիկոլաս Մադուրոն խաթարել է նրանց արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Մադուրոյի ձերբակալմանը, խախտում է ուժի չկիրառման սկզբունքը։ Որևէ տևական քաղաքական լուծում չի կարող պարտադրվել դրսից»: Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Հայաստանը՝ խելացի պետություն: Պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը՝ խելացի պետություն: Մենք պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը:

Թրամփ. Մեքսիկայի հետ ինչ-որ բան պետք է արվի: Նախագահ Շեյնբաումը լավ կին է, բայց իր երկիրը կառավարում են կարտելները

Վենեսուելայում գործողությունը Մեքսիկային ուղերձ չէր, նշել է Թրամփը և հավելել, թե նախագահ Կլաուդիա Շեյնբաումին առաջարկել է, որ ԱՄՆ-ն «վերացնի» կարտելները։

Անկարան պատրաստ է աջակցել Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակում լուծելու գործում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ. «Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Թուրքիան կարևորում է Վենեսուելայի կայունությունը, ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ապահովելու համար, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ չունենա տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Մենք պատրաստ ենք առաջարկել բոլոր կառուցողական ներդրումները Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում։

Մահացել է Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը

Մահացել է փորձարկող օդաչու, ՌԴ-ի հերոս Ռուբեն Եսայանը, հայտնում է Ռոսավիացիան։ Եսայանն այն սակավաթիվ օդաչուներից է, որը խաղաղ ժամանակներում ստացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։ Եսայանն այդ հեղինակավոր մրցանակը ստացել է 2006 թվականին՝ «Տուպոլև» Տու-334 և Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114 նոր ինքնաթիռները, ինչպես նաև՝ B-200–ը փորձարկելու համար։

Կարեն Խաչանովը ATP 17-րդ ռակետն է

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի համար մրցաշրջան 2025-ն ընդհանուր առմամբ հաջողված է եղել։ Եւ պատահական չէ, որ 2026 թվականը նա մեկնարկում է ATP վարկանիշային ցուցակում դիրքը մեկ աստիճան բարելաված։ Այժմ 29-ամյա Կարեն Խաչանովը աշխարհի 17-րդ ռակետն է եւ ինչպես հարցազրույցներից մեկում էր ասել, 2026 թվականին ձգտելու է վերադառնալ լավագույն տասնյակ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վենեսուելան հայտնվել է ԱՄՆ–Չինաստան մրցակցության կիզակետում. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ ԱՄՆ-ը բավականին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անդամակցել է World Boxing կազմակերպությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետև WORLD BOXING կազմակերպության անդամ է։ ՄՕԿ-ի կողմից ճանաչված WORL BOXING- ի գործկոմի նիստում ընդունվել է մեր ֆեդերացիայի հայտը և 2026 թվականից մեր բռնցքամարտիկները կարող են մասնակցել այս կազմակերպության օրացույցային պլանով նախատեսված բոլոր մրցաշարերին։   Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա

Մադուրոյին և նրա տիկնոջը մեղադրանք է առաջադրվել. ԱՄՆ գլխավոր դատախազ

Միջազգային լրատվականների փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների եւ պայթուցիկ սարքեր ապօրինաբար պահելու համար:  Շուտով նրանք կբախվեն ամերիկյան արդարադատության ամբողջ ծանրությանը ամերիկյան հողում, հավելել է

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել ԱԽ-ին դատապարտել Թրամփի «սպառնալիքները»

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին կոչ է արել կազմակերպությանը և ՄԱԿ ԱԽ-ի անդամներին դատապարտել ԱՄՆ նախագահի կողմից «անօրինական սպառնալիքները»: Նա Դոնալդ Թրամփի նախօրեի հայտարարություններն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի «լուրջ խախտում»: Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կազմ ու պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի վարչակազմը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ, որոնք արդեն մեկ

Վարազդատ Հարությունյան. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին

Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան:

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-ն․ կա 9 վիրավոր․ shamshyan.com

Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառներից մեկը, իսկ ճանապարհն սպասարկող ընկերությունը այն աղ ու ավազով մշակած չի եղել։

«Չեմ տեսնում երկրի ապագան, հավատո՞ւմ եք, չեմ կարողանում տեսնել». տաքսու ուղեւորը՝ Նարեկ Կարապետյանին

Որ տղաս մտավ ներս, ու ասաց՝ մամա, մենք չենք կրվել, մենք հաղթել ենք։ Ու ինքը ամաչում էր իմ աչքերի մեջ նայել։ Դե հիմա ասեք՝ ո՞նց կմտածես ապագայի մասին

Համարում եմ, որ կառավարությունը ընդունելուց առաջ պատշաճ հաշվարկներ չի արել. Հայկազ Ֆանյանը՝ ArCa քարտերով cashback-ի մասին

Կառավարության որոշման նախագծին կցված է մի «համեստ հիմնավորում», որը կարծես ֆիննախը պատրաստած չլինի (ես Ձեզ վստահեցնում եմ` եթե ցանկացած այլ գերատեսչություն այդ հիմնավորումը պատրաստած լիներ, ֆիննախի մեր հարգարժան գործընկերները ուղղակի «վրայով կանցնեին»), ինչևէ այդ փաստաթղթում նշված է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անկանխիկ գործարքների խթանման անհրաժեշտությամբ, սակայն ո՛չ բյուջեում, ո՛չ նախագծի հիմնավորման մեջ ոչ մի արդյունքային ցուցանիշի մասին խոսք չկա՝ գործարքների քանակ, ծավալ, քարտապանների թիվ և այլն․․․

Վրեժ Դուրգարյանը միջնակարգ կրթության դիպլոմո՞վ է աշխատանքի տեղավորվել թատրոնում

Թատրոնից Վրեժ Դուրգարյանի կրթության մասին տեղեկություններ չեն տրամադրում

Խաղաղության կարելի է գնալ՝ ընդունելով ցավոտ իրականությունը, բայց առանց սեփական պայքարը վարկաբեկելու. Հայկ Խանումյան

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «Ղարաբաղյան հարցը թոկ էր Հայաստանի վզին» և որ Արցախը կորցնելով «գտել ենք Հայաստանը», նա ոչ թե խաղաղության մասին է խոսում, այլ նսեմացնում է Ղարաբաղյան շարժումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և փորձում արդարանալ 2020-ի պատերազմի կառավարման տապալման համար։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների

Այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն. Արմեն Եղիազարյան

Բա ոնց էր, որ նախկին ղեկավարման օրոք նման հայտարարություններ չեն եղել։

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի վերաբերյալ

Այդպիսի գործողությունները հիմնավորելու համար բերված պատճառաբանությունները անհիմն են: Գաղափարախոսական ատելությունը գերակայեց գործարար պրագմատիզմի, վստահության և կանխատեսելիության հարաբերություններ կառուցելու պատրաստակամության նկատմամբ:

Ինտերակտիվ աշխատարաններ քրեակատարողական հիմնարկներում․ թեման այս անգամ ՄԻԱՎ-ն էր (ֆոտոշարք)

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվողների հետ հերթական հանդիպման ընթացքում դատապարտյալներից մեկը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող անձանցից մեկին վաղաժամկետ ազատել են։ «Զարմացա՝ փորձեցի պարզել, որտեղից նման տեղեկատվություն, որ մարդը ՄԻԱՎ ունի, չէ որ դա բժշկական գաղտնիք է։ Պատասխանեց՝ որ տվյալ մարդն է հսկիչներին սպառնացել, որ եթե իր ուզածը չանեն, երակները կկտրի, ու արյունը կլցնի նրանք վրա, քանի որ ինքը ՍՊԻԴ է»

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր կնոջ հետ միասին գերի է վերցվել. Դոնալդ Թրամփ

Այս գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։

Հայ դահուկորդը տուգանվել է իր մրցակցային համարի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար

«Թե ինչու ես դա արեցի, մնում է իմ և ժյուրիի միջև»,- ասել է նա։

Հիքմեթ Հաջիևի՝ «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը հիբրիդային հարձակման դասական նմուշ է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած՝ «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է։ Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031