Օրվա լրահոսը
Աշխատանքային խումբը հավաքելու է համաշխարհային և հայկական տնտեսագետների թիմ, որը մշակելու է ՀՀ տնտեսական զարգացման նոր մոդելը. Նարեկ Կարապետյան
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը և համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես եկավ բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանում վերջին տարիներին տիրող իրավիճակին և ներկայացնելով շարժման հիմնական 5 ուղղությունները՝ համապատասխան աշխատանքային խմբերով՝ 1) Տնտեսական հարցերով աշխատանքային խումբ․ նոր տնտեսություն՝ աշխատանք բոլորի համար, բարեկեցություն
Ակադեմիական քաղաքի հատակագծում փոփոխություններ են կատարվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և
Դիլիջանցի պատանիների ու երիտասարդների համար մասնագիտանալու նոր հնարավորություն է ստեղծվել
29 օգոստոսի, Դիլիջան: Դիլիջանցի պատանիների ու երիտասարդների համար այս տարի հնարավորություն է ստեղծվել աշխատանքային առաջին փորձը ձեռք բերել և հյուրընկալության ոլորտի հմտություններ սովորել քաղաքի սրճարաններից մեկում: Հատկապես պատանիների համար այս փորձառությունը կարևոր է մասնագիտական կողմնորոշման համար. այնտեղ նրանք կարողացել են ձեռք բերել թիմային աշխատանքի, հաղորդակցման փորձ։ «Սեպտեմբերի 1-ը մեզ համար կրկնակի խորհրդանշական է․ մեր թիմում
Անձը վերցրել էր 80 մլն ՌԴ ռուբլով լցված կապարակնքված պարկը, վազելով դուրս եկել բանկից
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Մ․-ն 2025 թվականի հուլիսի 15-ին մտել է բանկի տարածքում գտնվող քաղաքացիների սպասարկման դրամարկղ և վերցնելով գետնին դրված, ինկասացման ենթակա առանձնապես խոշոր չափերով` 392 մլն 912 հզր ՀՀ դրամին համարժեք 80 մլն ՌԴ ռուբլով լցված,
«Կառավարությունը ես եմ» հայտարարությունն անելով՝ Փաշինյանը եւս մեկ անգամ կառավարության բոլոր անդամներին հանցակից դարձրեց իր գործողություններին»
«Երբ որեւէ պետություն, հատկապես երբ այն իրեն ժողովրդավարության բաստիոն է հռչակում, կոպտորեն խուսափում է Միջազգային արբիտրաժի կայացրած որոշման կատարումից, զոհասեղանին դնում է ընդհանրապես այդ կառույցի գոյության իմաստը։ Այդպիսի գործելաոճը հարիր է ակնհայտ բռնապետական ռեժիմ ունեցող պետություններին ու հասարակություններին։ Այդ դեպքերում դիտարկվում է այդ պետությունների՝ այդպիսի կառույցներին անդամակցության հարցը»։
Վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տարեկան հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված
Փաշինյանը սեպտեմբերի 4-ից կգտնվի Ճապոնիայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում: Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Զանգեզուրի միջանցքի» նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն ուղղակի սպառնալիք կդառնա տարածաշրջանի կոլեկտիվ անվտանգությանը. Իրանի խորհրդարան
Radar. Իրանի խորհրդարանի հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծեր իրականացնելու ցանկացած գործողություն անհամատեղելի կլինի տարածաշրջանի երկրների շահերի հետ և կդառնա կոլեկտիվ անվտանգության համար ուղղակի սպառնալիք»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Պարզվում է՝ իրավական ուժ չունեցող այս փաստաթղթերի միակ նպատակն էր ընտրություններից առաջ Փաշինյանին` խաղաղության իբր հաստատման մասին խաբուսիկ մի փաստաթուղթ տրամադրելը. Լևոն Զուրաբյան
Արդյո՞ք այս պնդումները հիմնված են գաղտնի պահվող լրացուցիչ գրավոր, թե՞ նախնական բանավոր պայմանավորվածությունների վրա
Ադրբեջանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավոր սադրանքի և ի զորու է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը. ադրբեջանցի պատգամավոր. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ադրբեջանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավոր սադրանքի և ի զորու է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղությունը հաստատված կլինի։ Այս առումով՝ Ադրբեջանը
Դասերը թող 21:30 սկսվեն, ավարտվեն՝ հաջորդ օրը 2:30, երեխաներին հանել Երեւանից՝ խցանումների մեղավորները իրենք են. քաղաքացիները հեգնում են դասերը 8:15 սկսելու որոշումը
Այս փոփոխությունը միտված է նաև առավոտյան ժամերին երթևեկության կազմակերպվածության բարելավմանը, ինչը կօգնի նվազեցնել ճանապարհներին ծանրաբեռնվածությունը և ապահովել ավելի հանգիստ օրվա սկիզբ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ընտանիքների համար»,-Aravot.am-ին փոխանցեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Սամվել Կարապետյանը լեռնեցի հայ տղամարդ է եւ նա է որոշելու իր քայլերը»․ Նարեկ Կարապետյան
Նա վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը չի լինելու սակարկությունների առարկա
«Գրեթե բոլոր առավոտներս Բայրամովի հետ հեռախոսազրույցով են սկսվում: Բաքվի և մեր միջև խորհրդակցության մեխանիզմը շատ լավ է». Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «TGRT Haber»-ի հաղորդումներից մեկի եթերում անդրադարձել է Ադրբեջան-Հայաստան գործընթացներին, հայտնում է Ermenihaber-ը: Հաղորդավարը հետաքրքրվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովի մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք Թրամփի խաղաղության քայլը եղել է Թուրքիայի իմացությամբ, արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը (այսպես կոչված) «Զանգեզուրի միջանցքում» որևէ կերպ ազդելու է Ադրբեջանով Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապին։ Ընդգծելով,
«Մեր բոլոր դպրոցներն անցում են կատարելու դեպի ԿԳՄՍ նախարարության լիազորությամբ գործելը»․ Ժաննա Անդրեասյան
Փոփոխությունների մասին խոսելով՝ Ժաննա Անդրեասյանը նշեց․ «Դրանք ամենատեխնիկական փոփոխություններն են՝ սկսած նրանից՝ ով էր տնօրենի հետ կնքում պայմանագիր․ երբ օրենքը փոխվի, այսուհետև նախարարի հետ է լինելու պայմանագրի կնքումը, գործուղում, արձակուրդ և նման գործառույթները»։
«Ո՞նց եք կարծում, ԱԺ-ն այսօր հավասարակշռո՞ւմ է վարչապետին»․ Նարեկ Կարապետյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Ինչ վերաբերվում է անհատներին, լինելու են, ղեկավարելու են պրոֆեսիոնալները։ Շատ կարեւոր է, որ ոչ մեկին շանս չտրվի այսպես կենտրոնացնել ամբողջ իշխանությունը եւ հայտարարել՝ «կառավարությունը ես եմ»։ Դա շատ կարեւոր է յուրաքանչյուր հաջորդ կառավարության համար, որովհետեւ իշխանությունը դեֆորմացնելու հատկություն ունի մարդկանց։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Oգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝
«Մեր քաղաքական հանձնառության պատասխանատուն ենք, խոշորացված բուհերի հոգաբարձուների խորհուրդները զերծ են լինելու քաղաքական պաշտոն, դիրք ու կուսակցական պատկանելություն ունեցող անձանց ներգրավումից»․ Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանը նաև հայտնեց՝ չեն կարգավորում մասնավոր բուհերի կառավարման համակարգը, բայց նրանց նկատմամբ գործելու են բարեվարքության պահանջները։
Ոչ մեկը չի հարցնո՞ւմ, թե Նիկոլի կառավարման տարիներին քանի զոհ ու վիրավոր ենք ունեցել, իրենց կառավարման անփութության հետևանքով որքան մահեր են գրանցվել. Շիրազ Խաչատրյան
«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը «Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են: Բա որ սահմանին զինվոր չզոհվի, բա ո՞ւմ հաշվին ապրենք, ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք», – ասում է Փաշինյանը: Սրա խոսքը դառնում է հենց էն ասացվածքը, որ ասում են՝ «գողը առաջինն է գոռում՝ «բռնեք
«Բուհերի լիցենզավորման նոր կարգի պահանջները ծագելու են 2028-ից սկսած»․ Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ գործող յուրաքանչյուր ենթաօրենսդրական ակտ դրվելու է քննարկման՝ նույն լիցենզավորման կարգը և մնացած բոլոր նախագծերը։
Հրապարակվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերը
Հայաստանի սահմանային անվտանգության մեծացում վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային եւ սահմանային պաշտպանության գործակալությունից ստացված լավագույն գործելակերպերի միջոցով.
Քանի՞ օդանավ է գրանցված ՀՀ-ում
Քաղաքացիական ավիացիան անկախ Հայաստանի ամենաթերի ոլորտներից է մնում, չնայած Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից օդանավ շահագործողի վկայականներով (ՕՇՎ) օժտված են թվով յոթ ավիափոխադրողներ։ Օգոստոսի 21-ի հոդվածներից մեկում նշել էինք, որ հայաստանյան ավիաընկերություններից այս պահին ընդամենը երկուսն են փաստացի մարդատար ավիափոխադրումներ կազմակերպում։ Որոշեցինք ուսումնասիրել մեր երկրում օդանավ շահագործողի վկայական ունեցող բոլոր ընկերություններին։ Պարզվեց՝ բացի մեր նշած «Շիրակ
Հարգելիներս, այդ պեստիցիդները կիրառվել են այդ մշակաբույսի մշակության ժամանակ, հետեւաբար պետք է հայտնաբերվեին. ՍԱՏՄ վարչության պետ
Հնարավոր չէ պեստիցիդ կիրառել եւ դրա մնացորդը զրո լինի: Դրա համար մնացորդային քանակների թույլատրելի սահմաններ կան: Այստեղ խնդիրն այն է, որ թույլատրելի սահմանները չպետք է գերազանցեն, սակայն նաեւ թույլատրելի չափաքանակներն են հարաբերական…
Փաշինյանի հայտարարությունը պարունակում է Քր.օր-ի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ. պահանջում եմ ընդունել գրառումս որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին. Լևոն Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ. «Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
Գրասենյակի աշխատակազմի ղեկավարին ազատեց, քանի որ նա համարձակվել է իրավունքի մասին բարձրաձայնել և կարևորել արբիտրաժի որոշման կատարման պարտադիր լինելը. Աննա Մելիքյան
««Կառավարությունը ես եմ» ու իմ կարծիքին հակառակ կարծիք ունեցող չի կարող լինել ասելով ժողովրդավարության բաստիոն ենք կառուցում, և ոլորտի պատասխանատուներին չենք լսում։ Չենք թողնում, որ կարևոր ինստիտուտներ կայանան»:
Կան «ստորջրյա հարցեր, որոնք հանրությանը հայտնի չեն»․ Նարեկ Կարապետյանը՝ խաղաղության նախաստորագրված համաձայնագրի մասին
«Մեր ձեւով» կամավորական շարժման հինգ աշխատանքային խմբերը կձեւավորեն ստեղծվելիք քաղաքական ուժի ծրագիրը
Ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս պայմանագիր կնքելիս
Իրավագիտակից քաղաքացի «Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից: Ճիշտ ու օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված պայմանագիրը բիզնեսի զարգացման կարեւոր հենասյուներից մեկն է,
Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել. Տիգրան Աբրահամյան
Ի վերջո՝ դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք:
Այսօր արդեն այն եզակի մնացած պաշտոնյաներից մեկը, որը համարձակվել էր օրենքի եւ ՀՀ ստանձնած պարտավորությունների մասին խոսել, այլեւս չի աշխատում. Հասմիկ Հարությունյան
Հակաժողովրդավարական այս հերթական քայլը խոսում է անձնակենտրոն իշխանության, բազմակարծության ու փոխզիջումների բացակայության, ժողովրդավարական սկզբունքների կոպիտ ոտնահարման մասին։
Դատարանի վճիռները չեն վիճարկվելու. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Դատարանի վճիռները ՉԻ ՎԻՃԱՐԿՎԵԼՈՒ 2025 թվականի փետրվար ամսվա սկզբին ապօրինի գործողություններով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բնականոն աշխատանքը խաթարած, Ընկերությանը սաբոտաժի ենթարկած մի շարք նախկին աշխատողների հայցերով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռներ: Դատարանը տարբեր դատավորների նախագահությամբ արձանագրել է, որ վերոգրյալ աշխատողների գործողությունները եղել են անօրինական, խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությանը և այդ
ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշմանը, այն կլուծարվի մինչև 2025 թ. դեկտեմբեր. Ալեքսանդր Լուկաշևիչ
Ըստ Լուկաշևիչի, խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է: