Օրվա լրահոսը
Մինչև 153 սմ․ ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ
Ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ կազմում է. ✅Շիրակում`20-50սմ ✅Գեղարքունիքում` 6-17սմ ( Սեմյոնովկա՝ 62 սմ) ✅Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153 սմ ✅Արագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմ ✅Կոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմ ✅Կոտայքի նախալեռներում` 30սմ ✅Լոռիում` 6-20սմ ✅Տավուշում` 9սմ ✅Վայոց ձորի լեռնային շրջաններում` 78սմ ✅Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 14սմ ✅Սյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմ ✅Սյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմ ✅Արմավիրում`
Իշխան Սաղաթելյան. «Արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք է, այլ գիտակցված դավաճանական քայլ»
«Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաեւ՝ Հայաստանը։ Եվ Հայաստանը այլեւս մերն է բացառապես իր քայլերի եւ գործողությունների արդյունքում։ Ուրեմն, լսեք. մինչեւ ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաեւ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի
Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ: Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը: Անընդունելի է ցանկացած
Հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել․ թունավորում շմոլ գազից Սյունիքում․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։ Պարզվել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած
Մեր զինված ուժերը պատրաստ են և հստակ գիտեն, թե ուր թիրախավորել Իրանի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգության դեպքում․ Սեյեդ Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գրառումն X սոցիալական ցանցում Փոխարժեքի ժամանակավոր տատանումներից տուժած Իրանի բնակիչները վերջին շրջանում խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացնում, ինչի լիակատար իրավունքն ունեն: Սակայն դրանից բացի մենք ականատես ենք եղել բռնի անկարգությունների առանձին դեպքերի, այդ թվում՝ ոստիկանական տեղամասի վրա հարձակման և ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլների» նետման: Հաշվի առնելով, որ նախագահ
Ավտոճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար,
Գոյություն ունի Led Zeppelin-ի 1970 թվականի ելույթի մեկ ժամից ավելի չթողարկված ֆիլմ
Տասնամյակներ շարունակ Led Zeppelin-ի անդամները և խմբի երկրպագուների մեծ մասը կարծում էին, որ Ուայթհեդի տեսանյութը օգտագործելի չէ։
Արարատի մարզում ավտոմեքենայում ամուսինը սուր, կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը․ Shamshyan.com
Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բուք է: Կապանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Համերգներ, ձեռքբերումներ, նոր ծրագրեր․ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ամփոփում է գործունեության տարին
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն այս տարի իրականացրել է 85 համերգ, որից՝ 58-ը Երևանի թատերահամերգային դահլիճներում, 11-ը՝ մարզերում, 16-ը՝ արտերկրում։
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն ագրեսիվ քայլ անի. ԻԻՀ խորհրդարանի խոսնակ
ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես պատասխանել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Միացյալ Նահանգների անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական խոստովանությունից հետո Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաները և զինված ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ամերիկյան կողմի ցանկացած հնարավոր արկածախնդրության։ Իմացեք, որ իրանցիները միասնական և վճռական են թշնամու
Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին
Ըստ սոցհարցումների՝ նա Ուկրաինայի ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյաներից է՝ նախագահ Զելենսկուց ու ԶՈւ նախկին ղեկավար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիից հետո։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի,
«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է. մարմնի վրա հայտնաբերվել է կրակոցի 3, ավտոմեքենայի վրա՝ կրակոցի 9 հետք. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ` Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։ Ըստ
Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է
Ամրակապված վարելն իրավագիտակցություն է, հոգատարություն, որն արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ։
«Վաշինգտոնի շահերը մեր տարածաշրջանում կարող են տուժել». Լարիջանի
Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին»։ «Թրամփը պետք է հստակ հասկանա, որ ամերիկյան միջամտությունը մեր ներքին խնդիրներին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»,-այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «Իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի մոտեցումները
Հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները շարունակում են շուրջօրյա ձմեռային սպասարկումը։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
Կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը
«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։
Միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի այս Հայաստան․ Նարեկ Կարապետյան
Այս վարժությամբ երազենք 10 վայրկյան ուղղակի․ աչքերը մեր փակենք ու պատկերացնենք մի Հայաստան, որտեղ ամեն օր չես լսում հայերի՝ իրար հանդեպ ունեցած հակասությունների մասին, մի Հայաստան, որտեղ մոռացել են պատերազմների մասին, մի Հայաստան, որտեղ մեր հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, համերաշխ է, որտեղ հաղթահարել ենք անկախությունը, որ մարդն իր աշխատանքով կարողանում է արժանապատիվ ապահովվել իր ընտանիքը։
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel»
Ադրբեջանի նախագահի օգնական․ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»․ News.am
«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, hունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի: Հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 2-ցերեկը,
Վրաստանում պլաստիկե որոշակի իրերի օգտագործման արգելք է սահմանվել
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածել սննդամթերքի հետ շփման համար նախատեսված պլաստմասսե որոշ իրերի օգտագործման արգելքի վերաբերյալ, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը: Արգելվում է պլաստմասսայից պատրաստված պատառաքաղների, դանակների, գդալների, փայտիկների, ափսեների, ծծակների, խմիչք խառնելու ձողիկների, լայնացված պոլիստիրոլից (EPS) պատրաստված սննդամթերքի տարաների և
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի հանգստավայրերից մեկում հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին
«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում հունվարի 1-ին Կրան Մոնտանայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին և սիրելիներին։ Մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում այս վշտի պահին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի էջում։ Հիշեցնենք՝ հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ Կրան Մոնտանայում «Le Constellation» կրուիզային բարի
Հարգանքի արժանի քայլ․ Տիգրան Աբրահամյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ուղերձի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն աշխարհահռչակ ֆուտբոլիստ է, բարձրակարգ մարզիկ, այլ իսկական հայ, ով իր անունն ու հեղինակությունը օգտագործում է` հայ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու ու արտաքին լսարանին հասցնելու համար: Վերջինս, հաշվի առնելով իր բազմամիլիոնանոց միջազգային լսարանը, իր ամանորյա ուղերձում հատուկ անդրադարձ է
Եթե Իրանը կրակ բացի, ԱՄՆ-ն օգնության կհասնի ցուցարարներին. Թրամփ
«Եթե Իրանը կրակ բացի և բռնությամբ սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց սովորույթն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիովին պատրաստ ենք և կարող ենք անմիջապես գործի անցնել։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հիշեցնենք՝ Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների
Հորդորում ենք ավտոմեքենաներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Երևանի քաղաքապետարան
Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։ Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու
«Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com. Դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը: Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Պարզվել է, որ
Մկների վրա հաջողությամբ փորձարկվել է 1‑ին տիպի շաքարային դիաբետի բուժման նոր մեթոդ
«Համոզված ենք, որ այս մոտեցումը կարող է հեղափոխական լինել 1-ին տիպի շաքարային դիաբետով կամ աուտոիմուն այլ հիվանդություններով բուժառուների, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման կարիք ունեցողների համար»։


















































