Օրվա լրահոսը

Թուրքիան խորհրդակցում է Բաքվի հետ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում. Չավուշօղլու

«Այնուամենայնիվ, բոլորը պետք է հասկանան, և Հայաստանում էլ դա սկսել են հասկանալ, որ այն որոշումները, որ մենք կընդունենք, այն քայլերը, որ կձեռնարկենք, կանենք Ադրբեջանի հետ համատեղ»,- ասել է Չավուշօղլուն:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ

Բագրատ Եսայան. «Նիկոլ Փաշինյանը խախտել է եռակողմ հայտարարության կարեւորագույն կետերից մեկը»

Ես գիտեմ նաեւ մեր տղաների օրինակով, թե ինչպես են ուղղակի ատամները կրճտացնելով ետ քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից: Եվ այսօր դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայկական բնակավայրերը հայտնվել են ուղղակի գնդակոծության վտանգի տակ: Նույնիսկ ինքը չի կարող ասել, թե Ադրբեջանը հարձակվում էր՝ ռուսները մեզ ստիպեցին հետ քաշվել: Ոչ, ռուսների, Պուտինի ստորագրությամբ փաստաթղթի մեջ գրված է, որ հայկական զորքերը մնում են իրենց գրաված դիքերում:

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին: Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող

Ալիևն Արևմուտքի համար ոչ թե ակտիվ է, այլ խոչընդոտ. The National Interest

Մի բան է, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ինչը կարելի է շտկել, բայց բոլորովին այլ բան է մերժել Հայաստանի գոյության իրավունքը։

«Իշխանության նպատակն է տպավորություն ստեղծել, թե ջերմ հարաբերություններ են տիրում խորհրդարանում ու խորհրդարանից դուրս». Տիգրան Աբրահամյան

Մեր խմբակցության քարտուղարի դիրքորոշումը շատ հստակ էր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ ունի քննարկման մեկ օրակարգ՝ հրաժարականի օրակարգն է:

Freedom House. Ժամանակն է՝ դադարել անտեսել սպառնալիքը, որն Ադրբեջանի նախագահի կոռումպացված ավտորիտարիզմը ներկայացնում է տարածաշրջանում ազատության ու ժողովրդավարության համար

Freedom House-ը թվիթերյան իր էջում կարճ գրառում է արել Ադրբեջանի մասին, նշելով. «Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, դադարեն անտեսել այն սպառնալիքը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմը ներկայացնում է տարածաշրջանում ազատության ու ժողովրդավարության համար»։  

Եվրամիությունը հաստատել է Հայաստանի պատվաստման սերտիֆիկատները

Որոշման համաձայն՝ երկու երկրներն էլ կկապվեն ԵՄ համակարգին և նրանց սերտիֆիկատները կընդունվեն ԵՄ երկրներում:

«Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հետպատերազմյա խնդիրների, հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար». Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարին

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի։ Ողջունելով Քույր Եկեղեցու ներկայացուցիչների այցը

«Սննդամթերքի անվտանգության բոլոր բնագավառներում, այդ թվում՝ բուսասանիտարիայի ոլորտում, պետք է առաջնորդվել ռիսկերի գնահատման գիտական սկզբունքներով». ՀՀ-ում մեկնարկել է ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի 10-րդ նիստը

Արդեն երկրորդ անգամ ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը՝ 10-րդը, անցկացվում է Հայաստանում: Ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների բուսասանիտարական ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵԱՏՀ-ի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության և բույսերի կարանտինի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։ Վերջին տարիներին, պարենային անվտանգության ապահովման նպատակով, աշխարհի շատ երկրներում, այդ թվում և

Արմեն Մարտիրոսյան. «Անդաստիարակներին, որոնք արգելակներ չունեն իրենց ախոռը փակելու, պիտի փակել»

Եվ ես այդ փակման աշխատանքով եմ զբաղված: Այդպիսիք պիտի անպայման պատասխան տան: Եվ ընդհանրապես, ամեն մարդ պետք է իր որեւէ արարքի համար պատասխան տա

Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությանը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման և զարգացման գործում. Փաշինյան

Կդադարեցվի «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

«Դե եթե խաշը պիտի կաշկանդի ընդդիմությանը, ուրեմն՝ լավ չեն այդ ընդդիմության գործերը». Ռուբինյանը՝ Փաշինյանի հրավերը մերժելու մասին

«Երկու տարբերակ ունեմ ընդդիմությանը՝ նման հայտարարությունների վերաբերյալ: Առաջին՝ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ինքը ուզում, երկրորդը տարբերակը՝ «Հայաստան» խմբակցության ներսում գտնվող ուժերի միջեւ գուցե տարաձայնություններ կան, որովհետեւ տարօրինակ բաներ են լինում»:

Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում

Հոկտեմբերի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում։ Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։ Ելույթներով հանդես եկան Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր

«ՀՀ են ժամանել թուրք գործակալներ», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը»․ պատգամավորները զավեշտալի վերնագրեր մեջբերեցին

Սրանք «լուրեր» են, որոնք տպվել են չնույնականացվող աղբյուրներում՝ տելեգրամյան ալիքներում եւ հետո արտատպվել քաղաքական խմբի սպասարկող ԶԼՄ-ներում

«uNight» to Unite. Ucom-ը տոնել է իր վերածնունդը

Օրերս Ucom ընկերության 1500 աշխատակիցները տոնել են ընկերության վերածնունդը և դրանում իրենց անմիջական ներգրավվածությունը 2 մասից բաղկացած միջոցառման ժամանակ։ Միջոցառման առաջին հատվածը՝ քաղաքային քվեսթը, բազմաթիվ թիմերում աշխատող գործընկերներին միավորել է թե՛ ինտելեկտուալ, և թե՛ սպորտային մրցապայքարում։ Թիմակիցները, հնարամտություն, հավաքական միտք ու կամք դրսևորելով, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են առաջադրանքներ, վաստակել միավորներ՝ այդպես ձևավորելով առաջատարների

«Երբ որ ինքը ստում էր, Արմեն Ռուստամյանն ու ես ռեգլամենտը խախտելով՝ ասում էինք՝ սո՛ւտ ես ասում, սո՛ւտ է…Իր հետ խոսելու թեմա չկա». Աղվան Վարդանյան

Հարցին՝ երեկ Ռուբինյանն ասաց՝ «խաշ է հասունանում», երբ սուրճից էիք խոսում, կարող եք իշխանությունների հետ խաշի՞ գնալ՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչ ասես կարող են ասել: Նույն մանիպուլյացիաները, որ անում է այդ մարդը այդ դահլիճում, հո իրենք չունե՞ն ինքնուրույն խոսք ասելու հնարավորություն, բառացիորեն կրկնելու են նույն թեզերը: «Հայաստան» դաշինքը պատասխանեց՝ բացառված է, քեզ հեռացնելու ենք: Կստացվի՛: Ինքը շատ լավ գիտի, որ ստացվելու է, դրա համար այսպիսի վիճակների մեջ հայտնվում»:

Երիտասարդների վեճն ավարտվել էր կրակոցներով. Աբովյան փողոցում տուժած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 24-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր,

«Չեմ կարծում, որ Սամվել Մարտիրոսյանը կարողանա նման գնահատական տալ»․ ԱԺ-ում ԶԼՄ-ների վերաբերյալ աղմկոտ նախագիծն են քննարկում

Մենք չենք արգելում հղում անել տելեգրամյան ալիքին, այլ ասում ենք, որ չնույնականացված աղբյուրի վրա հղում անելիս ԶԼՄ-ն պատասխանատվության է ենթարկվելու

Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 28 Հոկտեմբերի 2021, 1222 – Ա «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝ 1.Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը`

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը բացարձակ սուտ է. փաստաբան

Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է, որ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի վերջինս ազատ արձակվի»։ Հարգելի հայրենակիցներ, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ

Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու, միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու. Արամ Վարդևանյան

Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:

«Ես ճիշտ եմ». Ռուբինյանի պատասխանը, թե ինչու էր ՀՀԿ-ն թողնում Փաշինյանին ԱԺ-ում սուր ելույթ ունենա, իսկ իրենք ընդդիմության խոսափողն անջատում են

Երբ ասացինք, որ որպես մի քանի գումարման ԱԺ լուսաբանած լրագրող՝ հետընթաց ենք տեսնում այս հարցում՝ համեմատելով խոսքի ազատությունը ՀՀԿ-ի օրոք եւ հիմա, օրինակ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բավականին կոշտ եւ սուր ելույթներ էր ունենում, իրեն ձայնի իրավունքից չէին զրկում ու այդ առումով մենք տարբերություն ենք տեսնում, դուք տեսնո՞ւմ եք այդ տարբերությունը՝ Ռուբինյանն ի պատասխան ասաց. «Ես էլ որպես «Առավոտ» օրաթերթի ընթերցող, հստակ հետընթաց եմ տեսնում «Առավոտ» թերթի որակի մեջ ՀՀԿ-ի ժամանակվա եւ հիմիկվա միջեւ»:

ՊՆ-ն տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ. Տիգրան Աբրահամյան

Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ թե հրազենային, այլ ԱԹՍ-ի արկի բեկորային վիրավորում:

Նոր ձեռքբերումներ հայկական չրարտադրության ոլորտում «EU4Business. առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում

Պահանջարկն աճել է նաև այն բանի շնորհիվ, որ արտահանվող «Երևանի» տեսակից պատրաստված ծիրանաչիրը մրցակցային առավելություն ունի Եվրոպական միության շուկաներում։ Այն ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի առողջարար է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում Covid-19 իրավիճակը ծայրահեղ լարված է, կառավարության ռազմավարությունն է՝ պատվաստումների ծավալի ավելացում և դիմակների կրման խստացում. Փաշինյան

Շաբաթ-կիրակի օրերին մեր պոլիկլինիկաները հերթապահում են, բաց են, բաց են նաև մեր շարժական կետերը

Գեղարքունիքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. «Հայկական ժամանակ»

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: «Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ: Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ»,-ասաց համայնքապետը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728