Օրվա լրահոսը
Մամուլի դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավի հաջողության դեպքում Հայաստանը հաստատուն քայլեր է կատարելու դեպի դիկտատուրա տանող ճանապարհին. Սաթիկ Սեյրանյան
Մամուլի դեմ ծավալված արշավն իրականում ուղղված է ոչ թե առանձին վերցրած լրատվամիջոցների, այլ խոսքի ազատության դեմ ընդհանրապես և տեղավորվում է ավտորիտար կամ բռնապետական իշխանություն ձևավորելու ընդհանուր քաղաքականության շրջանակներում:
Իրանի մամուլն իրանահայության մասին
Հոդվածագիրը ներկայացնում է «ամենաիրանցի իրանցուն». սա իրանահայ Ճգնավորյանի ամենադիպուկ բնութագիրն է, որ իրեն տվել են տեղի ԶԼՄ-ները:
«Ադրբեջանը փորձում է Հայաստանն առնել աքցանների մեջ». ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահին
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է օր առաջ վերսկսի գործունեությունը Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ուղղությամբ
Տաթեւ Աբրահամյանը Սենթ-Լուիսում մեկ աստիճանով բարելավել է դիրքը
Հերթական տուրում Տաթեւի մրցակիցը կանանց միջազգային վարպետ Մեգան Լին է:
Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու քանի դեռ հանցանք կատարողները չեն պատժվել, մարդկանց անվտանգությունը չի ապահովվելու. Թաթոյան
Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեն արձանագրվել
Գրոսմայստերներ Ուեսլի Սոն, Սամուել Սեւյանը եւ Ալեքսանդր Լենդերմանը իրենց անվան դիմաց գրանցել են 5,0-ական միավոր եւ պահպանում են երեք առաջատարների դիրքը:
Էդգար Ղազարյան. «Քրեական օրենսգիրքն ասում է. բարեգործության անվան տակ ընտրողին ինչ-որ բան տալը հանցագործություն է»
«Արաքս» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի կողմից մեկ օրական ճտեր են հատկացվել, որոնք բերվել են մարզպետարանի մոտ եւ մարզպետարանի աշխատակիցները, մասնավորապես, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, գյուղատնտեսության բաժնի պետը, այդ բաժնի մի աշխատակից եւ մարզպետի օգնականը մարզպետի հրահանգով սկսել են մարդկանց ցուցակագրել, ցուցակներում նշել նաեւ նրանց հեռախոսահամարները եւ ճտերը բաժանել:
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով արձանագրել է՝ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ
Ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ս․թ․ հոկտեմբերի 14-ին, որ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն կերպով բանաձև է ընդունել, որում, մասնավորապես, արձանագրվում է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ։
«Հայաստանը անկախ կինոյի զարգացման հրաշալի վայր է»
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը՝ հանրությանը ներկայացնելով կինոյի լավագույն աշխատանքները, հյուրընկալելով կինոոլորտի գործիչների, ինչպես նաև իրականացնելով ամենատարբեր միջոցառումներ Հայաստանի սրտում՝ Երևանում։ Փառատոնային ինքնատիպ ֆիլմերից էր իրանցի ճանաչված կինոգործիչ, ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Անձրևը գալիս է ուր ուզի» ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհի Սառան փորձառու և հարգված բուժքույր է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ լռելյայն կյանքից
Բոլոր այն մարդիկ, որոնք վարում են հակապատվաստումային գործունեություն, նրանք իրենց մեղքի բաժինն ունեն գրանցված ամեն մի մահի մեջ. Վահե Տեր-Մինասյան
Շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու հղիության պատվաստումների հակացուցումներ գրեթե չկան:
Քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր. Դավիթ Բաբայանը ՌԴ-ում էր
Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք
«Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է». Վիգեն Խաչատրյան
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի եւ երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում, այլ ՌԴ-ի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին
Տեղեկատվությունը, թե ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ, աղերս չունի իրականության հետ. «Եվրոասֆալտ»
Կ. Սիմոնյանը ոչ Ա. Սիմոնյանն ընկերությունում երբևէ չեն ունեցել և չունեն որևէ մասնաբաժին: Կ. Սիմոնյանը հանդիսանում է կազմակերպության տնօրենը, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա:
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. այրվել են բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը
ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
«Բա խի՞ չեք ԱԺ-ում սոցիալական հեռավորությունը պահում, ոմանք այնքան մոտիկ են նստում, որ հայ-հայ է իրար գրկեն պաչեն՝ սեռից անկախ». Գեւորգ Պետրոսյան
Անդրադառնալով ԱԺ-ում համավարակի կանոնների պահպանմանը՝ Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Ինչքա՞ն է պատգամավորների աթոռների հեռավորությունը՝ 15-20 սմ: Բա ինչի՞ չեք պատվաստում, այնտեղ մարդ կա՝ ցեխից հելել է, դառել է պատգամավոր, ուրեմն նա ավելի մաքուր է, քան մե՞նք, որ պատգամավոր չենք»:
Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
Սույն թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 23։30-ին, Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում տեղակայված Ucom սպասարկման կենտրոնում տեղի ունեցավ Apple ընկերության iPhone 13 սմարթֆոնների պաշտոնական վաճառքի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը հրավիրված էին սպասված գաջեթը ձեռք բերելու համար նախագրանցված գնորդները։ Որպես Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ն ի թիվս այլ համաշխարհային ընկերությունների առանձնահատուկ ուշադրության է արժանացրել հանրահայտ բրենդը նախընտրողներին։ «Ուրախ
«Կարծրատիպ, որից պետք է ազատվել՝ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ ռուս խաղաղապահներն այստեղ են». Գեղամ Բաղդասարյան
Թե Արցախում, թե Հայաստանում անվտանգության քաղաքական բաղադրիչի մասին չեն սիրում խոսել
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը ազատ արձակվեց 30 միլիոն դրամ գրավի դիմաց
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: «Առուշ Առուշանյան» դաշինք
«Իրենք իրենց կարճ խելքով ասում են՝ «քանի որ կան վիճելի տարածքներ»… Ո՞վ է ասել». Լարիսա Ալավերդյանը՝ «խեղափոխության» ծրագրերի մասին
«Դրանք անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը: Այսօր ՌԴ խաղաղապահ ուժերը անհանգստություն հայտնեցին արտագաղթի վերաբերյալ: Իսկ ինչո՞ւ են անհանգստություն հայտնում, որովհետեւ սիրո՞ւմ են մեզ: Ո՛չ: Որովհետեւ ՌԴ-ն կարող է զրկվել այն հեղհեղուկ մանդատից՝ մնալու այնտեղ»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին Իլհամ Ալիեւի հայտարարությանը
Վարչապետ Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները
ՊԲ 6 զինծառայողների՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել
Վնասվել է նշված մարտական դիրքի վրանը, ինչպես նաև տարբեր աստիճանի բեկորային և հրազենային վիրավորումներ են ստացել նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող 9 զինծառայողներից 6-ը:
«Այդ մարդու վզից՝ զրահաբաճկոնից վերեւ, կախվելու են ժանգոտ կողպեքներ, իսկ ճակատին դաջվելու է «մամուլի թշնամի» դրոշմը». Աղվան Վարդանյան
«Խոսքի ազատության բազմաթիվ պաշտպաններ, ՀԿ-ներ, որոնք տարիներ շարունակ իբր այդ առաքելությամբ են հանդես եկել եւ տարիներ շարունակ այդ անվան տակ ստացել են տասնյակ միլիոնավոր դոլարների գրանտներ, աջակցություններ, իրականում այդ միլիոնները երբեք էլ մամուլին չեն ծառայել ու նրանք այսօր բացարձակ չեն խոսում սահմանափակումների մասին»:
Ուժը կորցրած է ճանաչվել անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանի վարման պահանջը
Ուժը կորցրած է ճանաչվել անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման գրանցամատյանի վարման պահանջը։
Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը 371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:
«Անորոշությունը, որ ստեղծվել է Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, նյարդային վիճակում է պահում ադրբեջանական կողմին, նաեւ հայկական որոշ շրջանակների». Արման Բաբաջանյան
ԱՄՆ-ՌԴ երկխոսության հնարավորությունը հեռանկար է բացում
Ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ. Պուտին
Մեր աջակցությամբ է իրականացվում նաև մարդասիրական բեռների տեղափոխումը, ականազերծվում են տարածքներ, ընդ որում ցանկանում եմ շեշտել՝ երկու կողմերում էլ…
Ինչու որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը
Վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի
«Կան դատավորներ, որոնք իրավունք չունեն արդարադատություն իրականացնել, բայց նախարարը կարգապահական վարույթ է հարուցում Սերգեյ Մարաբյանի դեմ». Ռուբեն Մելիքյան
«Էլեկտրոնային մակագրման համակարգը առգրավվեցին: ՀՀ-ն բացառիկ է այդ իմաստով: Այստեղ կարողանում են մակագրման համակարգն առգրավվել ու ամիսներով դա չլինի: Դատարանի նախագահները որոշում են՝ հենց իրենց մակագրեն, թե ուրիշին: Սա խաթարում է դատավորի անկախությունը: Մեզ մոտ մշակույթն այնպիսին չի, որ եթե դատավորը շփվեց դատարանի նախագահի հետ՝ որեւէ խնդիր չկա»:


















































