Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատերազմը չի հաղթել, այլ մարտն է հաղթել, քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի տիրապետության ներքո չէ». Արիֆ Յունուսով

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` էներգառեսուրսների վաճառքից Ադրբեջանը տարեկան 190-240 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել

«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը». վարչապետն այցելել է քննչական կոմիտե

Բայց նաև պիտի ասեմ, որ այս ամբողջ ընթացքում վերլուծությունն է շատ կարևոր՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Չկանխորոշելով որևէ բան՝ այդ վերլուծության ամենաակնհայտ հետևություններից մեկը, իմ կարծիքով, այն է լինելու, որ մենք, այնուամենայնիվ, պետական ինստիտուտների կայացման ոլորտում ունենք որոշակի խնդիրներ և առաջնային պետք է լուծենք այդ խնդիրները:

Խմիչքը դրոշմավորված է եղել ոչ ամբողջական ակցիզային դրոշմանիշներով. համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքն է բացահայտվել

Հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել նաև 260․000  դրամ ընդհանուր արժեքով Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1200 տուփ տարբեր տեսակի սիգարետներ։

Չեմպիոն հայրը՝ Գյումրու պատվավոր քաղաքացի․ հրաժեշտ տվեցին Գյումրու ավագանուն

ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն էլ խմբակցության անունից շնորհակալություն հայտնելով՝ ասաց․«Թույլ տվեք մեր խմբակցության անունից էլ շնորհակալություն հայտնել ավագանու 7-րդ գումարման այս կազմին։ Համեմատելով ուրիշ քաղաքների ավագանիների հետ, իմ մասնավոր կարծիքով, ահագին արդյունավետ է եղել, կատարյալ չի եղել, բայց ահագին չարչարվել են մարդիկ։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս

Հայաստանը պաշտոնապես ընդունվել է Ժողովրդավարության պալատ՝ որպես գործընկեր օրենսդիր

Թեեւ պաշտոնական գործակցություն ձեւավորվել է 2020-ին, կառույցը խորհրդարանականների եւ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցում է դեռեւս 2019-ից

Համերգ գումարած աճուրդ` հանուն մարզերի կրթության

Նասիմ Թալեբի համաշխարհային բեսթսելեր INCERTO շարքի գումարը կուղղվի ՀՀ մարզերի ֆիզիկամաթեմատիկական, ինժեներատեխնիկական կրթության զարգացմանը:

ԵՄ-ն ուսուցիչների թվային հմտությունների բարելավման նոր առցանց գործիք է գործարկել 

Առաջիկա շաբաթներին կգործարկվեն գործիքի ԵՄ բոլոր պաշտոնական լեզուներով տարբերակները

Գեւորգ Ղարիբյանը հաղթեց իրանցի մրցակցին

Ամերիկացի մրցակցի հետ գոտեմարտում 60 կգ քաշային ըմբիշ Գեւորգ Ղարիբյանի ստացած մեջքի ցավը, բարեբախտաբար, լուրջ չէր:

«Պետք է վերջ դրվի բժշկության պրակտիկա քաղաքականության ներխուժմանը»

Բժիշկներին չպետք է արգելվի նշանակել անվտանգ և արդյունավետ բուժման մեթոդներ։ Այս սահմանափակումները շարունակում են առաջացնել անտեղի հիվանդություններ և մահեր։ Հիվանդների իրավունքները, երբ նրանք լիովին տեղեկացված են յուրաքանչյուր տարբերակի ռիսկերի եւ առավելությունների մասին, պետք է վերականգնվեն՝ այդ բուժումը ստանալու համար:

Այվազովսկին եւ 3 ծովանկարիչներ` մեկ խորագրի ներքո

«Նվիրատուներ եւ նվիրատվություններ» խորագրով բացառիկ ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 5-ը

Գեւորգ Ղարիբյանը հաղթեց ամերիկացուն, սակայն ցավեցրեց մեջքը

Սակայն ամերիկացին կորցրածը հետ բերելու նպատակով դիմեց հունահռոմեական ըմբշամարտում արգելված հնարքի:

«Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի»

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված:

Քրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 48 անձ, որոնցից 25-ը դատի է տրվել. ամփոփում

Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:

Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Թագուհի Թովմասյանը՝ իր ու Իշխան Զաքարյանի՝ իշխանությունների հետ «խաղեր տալու» մասին

Հարցադրումները պատվիրակության այս կազմի հետ են կապված՝ ինչո՞ւ հենց նրանք, ինչո՞ւ են համաձայնել գնալ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում, երբ «Հայաստան» խմբակցությունից որեւէ մեկը չէր մեկնել:

«A» խմբում միայն Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն է բոլոր պարտիաներում հաղթանակ տարել

Նրանից կես միավոր պակաս վաստակել են հինգ շախմատիստներ, որոնց շարքում են Դավիթ Շահինյանն ու Լեւոն Բաբուջյանը:

Արման Թաթոյանը Իտալիայում միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապություն ու ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու իր առաջարկը

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է

«Շատ մտահոգիչ են Արցախից բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները». Տիգրան Աբրահամյան

Նա նշեց, որ այլընտրանքային ճանապարհի հետ ներկայումս աշխատանքներ տարվում են, դա մի քանի հարց լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության ամբողջական հարցը չի լուծելու:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է լրագրողների

Դմիտրի Մուրատովը ռուսական «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիրն է, իսկ Մարիա Ռեսսան է ֆիլիպինյան ընդդիմադիր Rapple կայքի ղեկավարն է:

«Արդեն տեսնում են, թե իշխանությունները ոնց են սարսափում նույնիսկ փոքր բողոքից». Արծվիկ Մինասյանը՝ փողոցային պայքարի մասին

Սեյրան Օհանյանն ասաց. «Իշխանությունների մոտ շատ լավ ստացվում է փողոցներում, հրապարակներում, նույնիսկ Եռաբլուրում ձեւական թատերական տեսարաններ ձեւավորել, քան թե այդ նույն խստությունը իրականացնել՝ ՀՀ սահմաններն ամրապնդելու ուղղությամբ»:

Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով:

Եվրախորհուրդը գնահատել է փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Հայաստանին արված առաջարկությունների կատարումը

Փորձագետների կոմիտեն նշում է, որ 2020թ. մայիսին «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի ընդունմամբ Հայաստանը իրավական հիմք ստեղծեց փոքրամասնությունների լեզուներով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար: Այնուամենայնիվ, ըստ իշխանությունների, ոչ մի երեխա նախադպրոցական կրթություն չի ստանում քրդերենով, հունարենով կամ եզդիերենով:

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների նոր՝ հերթական ընտրությունների նախապատրաստման միջոցառումները պատշաճ ձևով կատարված են. ԿԸՀ նախագահ

«Մարտունու շրջանի Հերհեր համայնքում գրանցած է համայնքի ղեկավարի 1, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում ղեկավարի ՝ 1, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում ղեկավարի՝ 2 և ավագանու անդամների՝ 5 (այստեղ առաջին անգամ անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ընտրություններ), Խաչմաչ համայնքում ղեկավարի՝ 2 թեկնածուներ»

«Հայաստանում լրագրողներն այսպիսի խոսքի ազատության մակարդակ չեմ հիշում երբ ունեցած կլինեն». Բաբկեն Թունյան

«Չեմ հիշում այսպիսի մակարդակ, երբ լրագրողներն ամենավերջին վիրավորական արտահայտություններն անեն պատգամավորների հասցեին, հետո գան, այդ պատգամավորների հետ նորմալ հարցազրույցներ անեն, հետո նորից գնան այդ պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ անեն»:

Կրակել է շների ու կատվի վրա, ներկայացել ոստիկանություն

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Վերջապես պատերազմից մեկ տարի անց կարելի է, չէ՞, հրապարակել բոլոր զոհերի անունները, կոչումները, զոհվելու վայրը մեկ փաստաթղթում. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում ծնվելիք նոր քաղաքական հոսանքները պետք է ձևավորվեն հե´նց արժանապատվության գաղափարի վրա։ Հայաստանում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն արժանապատվության վերականգնման կարգախոսով։

Զինված ուժերում չծառայած Փաշինյանը կարող էր լինել վարչապետ, բայց Ղազինյանին չծառայած լինելու համար չե՞ք ընտրում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Վահագն Ալեքսանյանն ասաց. «Թե ինչու չենք ընտրում, այստեղ կարող ենք տրամադրել մոտ 6 ժամանոց վիդեո ֆորմատ մեր հանձնաժողովի նիստերից: Պատճառները շատ են, օրինակ, Արթուր Ղազինյանը չի ծառայել զինված ուժերում: Դրա հետ մեկտեղ Ղազինյանը չի տիրապետում տարրական ԶՈՒ-ին վերաբերող հարցերին»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031