Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանը հանդես է գալիս որպես գիտական կենտրոն

Ստեփանակերտի Մեսրոպ  Մաշտոց  համալսարանում (ՄՄՀ)  այսօր` գրադարանավարների տոնի կապակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ  բուհի  ռեկտոր  Դոնարա  Գաբրիելյանը  շնորհավորել է գրադարանավարների  տոնն ու և  նշել, որ ոլորտի    աշխատակիցները  կարևոր և պատասխանատու  առաքելություն  են  իրականացնում։ Գրքի, գրադարանի և ընթերցանության մասով էլ իր խոսքում բուհի պրոռեկտոր Ալիսա  Բաղդասարյանն է կարևոր ընդգծումներ կատարել։ ՄՄՀ   գրադարանի   նախկին  վարիչ 

Հայաստանի բոլոր մաքսակետերում սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ ներդրված է

Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունն ամբողջացվում է, և հետո միայն թույլատրվում բեռնատարի ելքը։

«Բռնապետ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում՝ փորձելով մաքուր ներկայացնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները». «Պանդորայի փաստաթղթերը» մանրամասնում են Ալիևի ռեժիմի կոռուպցիայի ծավալները

OCCRP-ն մեջբերեց Ալիևի կոռուպցիայի ժամկետի տևողությունը, որը տևում է երկու տասնամյակ, մինչ նա վարում էր «գնալով ավելի ահագնացող բռնապետական ռեժիմ՝ հիմնված լրագրողների, փաստաբանների և ակտիվիստների բանտարկության, կեղծ ընտրությունների և զանգվածային կոռուպցիայի վրա»:

Հետևանքը՝ բնակչության իրական եկամուտների շարունակական անկումն է. 2022 թ. պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է. Թադևոս Ավետիսյան

2022 թվականի պետական բյուջեի նախագծում ևս անհրաժեշտ նվազագույն չափով հաշվի առնված չեն նաև գնաճի սոցիալական ծանր հետևանքները։

Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով

Դրվել են կոնկրետ խնդիրներ՝ կրթության ոլորտում ԱՊՀ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով

Խախտել է հողային օրենսգրքի դրույթները, կազմել է երկու աճուրդի կեղծ փաստաթղթեր. 2018-2020թ.թ. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունների փաստերով քրեական գործ է հարուցվել

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` 2018-2020 թվականներին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ: 2018 թվականի փետրվարի 19-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նա խախտել է հողային օրենսգրքի դրույթները` ընդամենը մեկ մասնակցով կայացած աճուրդով

«Որքան էլ քարկոծեն ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանի արած գործերը վերագրեն իրենց, միևնույնն է՝ գյումրեցին իմաստուն է»․ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու

Արտյոմ Ղուկասյաննն ասում է՝ չի հիշում, որ այս երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ բնակարան կառուցվի կամ որևէ աշխատատեղ ստեղծվի։

«Նշեցի, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում».  Արման Թաթոյանը երեք զեկույց է փոխանցել Հռոմի Պապին

Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխանությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով:

Էդգար Ղազարյան. «Քանի Շուշին թշնամուն չէիք հանձնել, ինչի՞ չէիք ասում՝ դժգույն, վատ քաղաք է ու Մեհրիբանին հրավիրում էիք Շուշի»

Եվ դա այն դեպքում, երբ Շուշին ազատագրելու պահին ոչ մի կանգուն բնակելի տուն չի եղել: Հարց է առաջանում. բա 30 տարիների այդքան հազար մարդ որտե՞ղ է ապրել, եթե այնտեղ բնակելի շենք չի եղել, չի կառուցվել: Ու այդպիսի բան ասում է՝ ինչ է, թե Շուշին հանձնել է թշնամուն:

Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Հռոմի պապի հետ

Զրույցի ընթացքում արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր

Վարնկաթաղի հերոսների գործը շարունակվելու է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

44-օրյա պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը մեկը մյուսի հետևից մեկնեցին Արցախ և մարտական առաջադրանք ստացան՝ պաշտպանել նրա հյուսիսային սահմանների համապատասխան հատվածները: Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության

Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել (տեսանյութ)

Ինչպե՞ս դառնալ հոգատար, ունենալ մոտիվացված թիմ, կառավարել հյուրերի բողոքներն ու ճիշտ դիրքավորել սեփական բիզնեսը։ Ակբա բանկը զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի վերաբերյալ եռօրյա դասընթացների շարք է անցկացրել Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում՝ մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելով բիզնեսի կառավարման և զարգացման համար: «Ճիշտ ժամանակն է մեր օժանդակությունը ցույց տալու ոչ միայն ֆինանսական ծառայությունների մասով: Նպատակ ենք դրել, որ

Արայիկ Հարությունյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը 2020

Միայն Ucom-ում. հեռուստացույցներ՝ 10% զեղչով +1 ամիս անվճար uMix փաթեթ + 4K ալիք

Այսուհետ Ucom-ի առցանց խանութում նոր բաժանորդները կարող են ձեռք բերել Xiaomi Mi Led 4s կամ Xiaomi Mi TV P1 հեռուստացույցներից մեկը և ստանալ 1 ամիս անվճար uMix փաթեթից օգտվելու և 4K ալիք դիտելու հնարավորություն: Իսկ Ucom TV առկա բաժանորդները կստանան 10% զեղչ, ինչպես նաև 4K որակի «Love Nature» հեռուստաալիքը 1 ամիս անվճար վայելելու հնարավորություն: «Ucom-ում

Մհեր Գրիգորյանը կարևորեց ԵՄ-ի ներգրավվածությունը բարեփոխումների իրականացման գործընթացում, այդ թվում նաև՝ ԵՄ լավագույն փորձի օգտագործման հնարավորության տեսանկյունից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրենին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ

«Դժվար է երևակայել, թե քանի մարդ է ձեր շնորհիվ կատարելագործել իր միտքը և բացահայտել իմացության աշխարհը». Արա Խզմալյան

«Գրադարանային աշխատանքը մի ամբողջ մշակութային շերտ է, որն այսօր լուրջ փոխակերպումների է ենթարկվում, նոր իրողությունների և մարտահրավերների առջև է կանգնում»

Հայաստանը հետաքրքրված է նոր որակ հաղորդել հայ-իտալական համագործակցությանը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ

Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հետևել է Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իտալիայի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի

Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ

Ավանեսյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր շրջանցում է. «Հակահամաճարակային Ալյանս»

Աշխարհում արդեն իսկ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են, որ քովիդով հիվանդանալու և ապաքինվելու արդյունքում ձևավորված բնական իմունիտետն ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան պատվաստման արդյունքում առաջացածը։

Դիլիջանի համայնքապետի միակ կին թեկնածու Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր համայնքի զարգացման գրավականը արդյունավետ և թափանցիկ կառավարումն է

«Շատ եմ կարևորում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության ամրապնդումը, որի արդյունքում հիմնելու ենք գյուղմթերքների շուկա, արվեստ գործերի ցուցահանդես- վաճառքի հարթակ, արտադրություններ, վերամշակման արտադրություններ, լողավազան»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ Վահագն Խաչատուրյանը կարևորել է ռուսական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնումը

Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում:

Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում է

Այստեղ Մալխաս Ամոյանի մրցակիցը իրանցի Մոհամմադ Ռեզա Մոխթարին է:

Բացառիկ է Վիգեն Չիտեչյանի ավանդը պետականության կառուցման գործում և անուրանալի է նրա դերը հայ դիվանագիտության կայացման մեջ. Ռոբերտ Քոչարյան

Մեծ ջերմությամբ եմ հիշում իմ ուսումնառության տարիներին Վիգեն Չիտեչյանի մարդկային և դասախոսական որակները:

Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է իտալացի գործընկերոջը

Կարեն Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ

«Օմարից թռած հավերը հեքիաթներ են պատմում». Արշակ Զաքարյան

Նոյեմբերի 9-ին Քարվաճառից փախան նաեւ այն գեներալներն ու սպաները, որոնք իբր եկել էին պաշտպանելու

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031