Օրվա լրահոսը
ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի Ալեն Սիմոնյանը
Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:
Պանդորայի թղթերն ինչպես կազդեն Ալիևի վարկանիշի վրա (Տեսանյութ). «Ա1+»
Հետաքննող լրագրողների նոր բացահայտումներում` «Պանդորայի թղթեր»-ում, առանցքային դեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ըստ այդ փաստաթղթերի Ադրբեջանի նախագահի ընտանիքը Մեծ Բրիտանիայում ներգրավված է եղել ավելի քան կես միլիարդ դոլարի անշարժ գույքի գործարքներում: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով` այս բացահայտումը այդքան էլ չի ազդի Ալիևի վարկանիշի վրա՝ 2020թ 44-օրյա պատերազմից հետո։ Նույնը վերաբերվում է նաև Վ․ Պուտինին,
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն արձանագրել են, որ կուտակված է լուրջ ներուժ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը: ՀՀ օրենսդիր
«Գյումրիում մի բուդկա անգամ չունեմ»․ ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Արժանապատիվ ուղի» կուսակցության հիմնադիր, քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ պիտի հասնեն մայրաքաղաք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացնելու համար։ «Ինձ համար զավեշտ է, որ ինքներս՝ որպես թեկնածու, պիտի հասնենք Երևան, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթեր տանք։ Բա տարածքային ընտրական հանձնաժողովներն ինչի՞ համար են։ Օրենքով գրված է՝ տեղական ինքնակառավարման
Հովհաննես Զոհրաբյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ
ՈՐՈՇՈՒՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Զոհրաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ: Սուրեն Պապիկյան
«Երկաթե բռունցքով հայերի գլխին տալը դա միայն հայերի՞ համար էր, դա միայն մե՞նք ենք լսել: Մեկնումեկը ասե՞լ է Ալի՛եւ, էս ի՞նչ երկաթե բռունցք ես բանեցնում. Թեւան Պողոսյան
Ըստ Թեւան Պողոսյանի, Ալիեւի համար հայ ազգին վերացնելն ազգային երազանք է:
Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նոր որոշում է ստորագրել։ Որոշման համաձայն՝ Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:
Վաղաշենում բացվել է պանթեոն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների
Հոկտեմբերի 2-ին Վաղաշեն համայնքում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի և Արման Վաղարմենի Մալխասյանի, պահեստազորայիններ և կամավորական սկզբունքով ծառայության մեկնածներ Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Արմանի Պետրոսյանի, Նորայր Լեռնիկի Հայրապետյանի, Սամվել Սահակի Գասպարյանի, Զոհրապ Սամվելի Արշակյանի, Նվեր Արտաշի Բադոյանի, Խաժակ Ֆորմիկի
«Միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել»
Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Երևանում 2018թ. կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավար ընտրվելուց հետո՝ ուրախ է վերադառնալ Հայաստան և Հանրապետության նախագահի հետ քննարկել համագործակցության ուղղությունները,
Առաջին անգամ հայ դիվանագետ, պատմաբանն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ
Ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը, քրդական կողմի հրավերով, Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) այցելեց Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը: Այցի ընթացքում դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես եկավ հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով, պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի
«Ֆրանսիական համալսարանում ձեզ ոչ միայն սովորեցնում են իրավաբանություն, այլ սովորեցնում են մտածել, ինչը հազվադեպ երեւույթ է». Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյանը հիշեց, թե վերջին շրջանում ինչպիսի աջակցություն է Ֆրանսիան ցուցաբերել Հայաստանին ծանր շրջանում ու առհասարակ:
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ պայմանավորվածություն չի եղել. Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարարի հետ մամլո ասուլիսում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին` կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար: Բարեկամության և
«Հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է»
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Արտեմ Փաթափության, Սիրելի հայրենակից, Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում
Ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան
Ընտրությունները գեներացրեցին քաղաքական բովանդակություն, առնվազն մեր պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ. Նիկոլ Փաշինյան Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ
Հայաստանը և Ռուանդան պատմության շատ նման էջեր ունեն. Լուիզ Մուշիկիվաբո
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Գիտական խորհրդի որոշմամբ Լուիզ Մուշիկիվաբոյին շնորհվել է «Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի» կոչում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, որի շրջանակում էլ նախաձեռնվել և
Բարձր ռիսկայնության քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության
Բարձր ռիսկայնության 4-րդ աստիճան ունեցող քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը ոլորտը վերահսկող կառույցների պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա ստուգայցերի միջոցով հսկողություն սահմանել բոլոր օբյեկտներում: *** Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել հատուկ նշաններով
Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է
Լրագրողների նկատմամբ վստահության վերականգնումն անհրաժեշտ է
Անաչառ ու օբյեկտիվ լրագրողը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է, իսկ այդ ինստիտուտի նկատմամբ վստահության վերականգնումն ու վերագնահատումը՝ անհրաժեշտ քայլ է հանրային տրամադրությունների հավասարակշռման և համերաշխության ճանապարհին: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Լիտվական կողմն իր փորձը կկիսի Հայաստանի հետ աղբի վերամշակման ոլորտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը: Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ
Արշակ Կարապետյանը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է սահմանային իրավիճակը
Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը: Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին: Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ
Նախատեսվում է Պուտին-Փաշինյան անձնական հանդիպում, հայտնում են ռուսական պաշտոնական աղբյուրները
Առաջիկայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նման տեղեկություն հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն արդեն այս տարի անցկացրել են երեք անձնական հանդիպում, 14 հեռախոսային բանակցություն, առաջիկայում նախապատրաստվում է նոր հանդիպում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի խոսնակ
Գիտությամբ զբաղվելը Հայաստանում գրավիչ է դառնալու. մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը
«Նոր գիտելիքի ստեղծումը համալսարանի առաջնահերթություններից է, որի ուղղությամբ էլ քայլեր են ձեռնարկվում»,- փաստեց Հովհաննես Հովհաննիսյանը:
«Արցախը հանձնելու իր հանցավոր մեղքերն է ցանկանում թաքցնել՝ կեղծելով ոչ հեռու անցյալը». Արտակ Զաքարյան
Այս մարդը, մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դնելու վարպետ է դարձել։
Ճանապարհային երթևեկության կանոնների 55 խախտում. պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 14, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 21 անձ։
«Հայկական և ռուսական գիտությունները սերտորեն կապված են, և մենք պետք է շարունակենք պահպանել և զարգացնել այդ կապերը». «Գենետիկա XXI» կլոր սեղան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում
«Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում»
Փաշինյանը Վիլնյուսում հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վրեժխնդիր լինելու դրդապատճառով կրակել էր համաքաղաքացու վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ
37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Սկորսեզեին ասացի` արի դադար տանք, մնանք բարեկամներ». աշխարհահռչակ Փոլ Շրեդերը Երեւանում է
Նա «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրն է
Փողերի լվացման առերևույթ դրսևորումներ՝ Ստեփանավան համայնքում. հարուցվել է քրեական գործ
Ստեփանավանի նախկին քաղաքապետը գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին:
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Բաքվում ԱՄՆ դեսպան
Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:


















































