Օրվա լրահոսը
«Շիշը անհաջող նռնականետման չհանձնած ստուգարք էր, շատերը կտրվեցին». Անդրանիկ Քոչարյան
«Շիշը ես գնահատում եմ հումորով: Շիշը անհաջող նռնականետման չհանձնած зачёт էր: Իրենք այդ օրը ՊՆ նախկին ղեկավարի հետ իրականացրեցին նռնականետման ստուգարքներ: Ընդ որում, ստուգարքին շատերը կտրվեցին: Երբ շիշը ուղղում ես, բա չե՞ն մտածում անվտանգության մարմինների ինչ գործողություն կարող էր հետեւել: Եթե իրենց առաջնորդը իրենց ոգեշնչել էր, որ խրամատ փորեք արդեն ԱԺ տարածքում, հետո սկսեք շիշ նետել»:
Երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի երիտասարդ ծանրորդները երկրորդ ոսկե մեդալն են նվաճել Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկած կրտսեր երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Երեկ մինչեւ 20 տարեկանների տարիքային խմբում 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոչ մի շանս չտվեց մրցակիցներին: 18-ամյա մարզիկը նախ փոքր ոսկին նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 136 կգ ծանրաձողը, ապա առավելությունը մեծացրեց հրում վարժությունում՝ 165 կգ
Կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա
Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ
«Չեմ նստելու․ հետ բերեք խոսափողը»․ դատավորն Արմեն Գեւորգյանին ու նրա պաշտպանին չթույլատրեց հայտարարություն անել
Հիմա էլ ինձ եք արգելում։ Ո՞նց եք պատկերացնում։ Նստել ու լուռ հետեւեմ, թե ինչպես եք մեր իրավունքները խախտո՞ւմ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը: Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին և անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը և ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին
«Մովսես Հակոբյանը ասելիք պետք է ունենա՝ Աֆրիկա այդ սպառազինությունը տեղափոխելու հետ կապված…այդպիսի գործարք է եղել». Անդրանիկ Քոչարյան
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը՝ 2011 թ․ ռազմամթերքի ձեռքբերման հարցում մոտ 4.7 մլն դոլարի ենթադրյալ չարաշահումների համար։
Մխիթար Հայրապետյանը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար։
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հասանելիություն են ստացել էլեկտրոնային դրամապանակներին, հափշտակել 1.041.900 դրամ գումար. ՔԿ-ն կիբեռհանցագործության դեպքեր է բացահայտել
Բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ պարզել են համացանցի հիշյալ սոցիալական կայքի օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը:
Կաթնաջուրի դպրոցում դասասենյակ անվանակոչվեց հայրենիքին կյանքը զոհած շրջանավարտի անունով
Համայնքի դպրոցը կրում է Արցախյան առաջին հերոսամարտի ազատամարտիկ, մահապարտ Սողոմոն Սեյրանյանի անունը
Իշխանությունը գտել է Ղազինյանի պաշտոնի հարցը փակելու ելքը
Եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագայի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը առաջադրում է նոր թեկնածու, ինչպես մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է:
Առաջին անգամ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում. Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը և «Azure App» ծառայությունը՝ Microsoft-ի հետ համագործակցությամբ
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ն իրականացրել է Azure Stack ամպային պլատֆորմի կոմերցիոն գործարկում: Սա ամպային այս պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից: Գործարկված է նաև «Azure App»
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանի պաշտպանն եմ եղել»․ Լուսինե Սահակյանը Արմեն Գեւորգյանին կպաշտպանի միայն գործող մեղադրանքներով
Ես ժամանակին այս գործով ներկայացրել եմ այլոց շահերը։ Մարտի մեկի գործի շրջանակում շատ անձանց շահերի պաշտպանն եմ եղել
Մեր պասիվության ի՞նչ հիմնավորում է եղել։ Հույսներս դրել ենք չգիտեմ ինչի ու ում վրա. Տարոն Սիմոնյան
ԵԽԽՎ բանաձևում օգտագործված «խրախուսվում է», «կոչ ենք անում», «ափսոսում ենք», «մտահոգված ենք» արտահայտությունները Ադրբեջանին դասական իմաստով՝ չեն պարտադրում
Այս անգամ իշխանականների երեսին դուռը շխկացրեցին Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Վարդեւանյանը. վեճ՝ պաշտպանության հանձնաժողովում
Անդրանիկ Քոչարյանը սկսեց հորդորել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որ գոնե ինքն էլ չլքի:
Կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից 746 գրամ կոկաին է տեղափոխել Հայաստան. թմրանյութի արժեքը կազմում է մոտ 300.000 ԱՄՆ դոլար. ՊԵԿ-ի բացահայտումը
Ստամոքսում եղել է կոկաինի 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով: Ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ: Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ: Ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:
Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանված 80 քաղաքացիական անձանցից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել
Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։
«Հաղթանակ» զբոսայգու մոտ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Անհայտ անձը «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի
Ինձ համար անհասկանալի է ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գաղափարին. Վահե Հովհաննիսյան
ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։
«Ինչո՞ւ է ՊՇՌ թեստը ամիսներ շարունակ եղել 15-20 հազար դրամ, եթե այսօր արդեն 6-7 հազար է. ո՞ւմ գրպանն են գնացել այդ գումարները». ցույց ԱՆ դիմաց
Կորոնավիրուսի պատվաստման դեմ ցույց անող քաղաքացիները բերման ենթարկվեցին:
Երևանում Արգենտինական առևտրային պալատ կբացվի
Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը մեկնարկում է Երևանում Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը: 1992 թվականին Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և մեր բարեկամ երկրների միջև հաջող համագործակցության արտացոլումն էր: Արգենտինայի հայկական նշանավոր սփյուռքը, որն իր ստեղծումից ի վեր լիարժեքորեն ներգրավված է արգենտինական հասարակության մեջ, ևս իր անգնահատելի ներդրումն ունի
Հայաստանում բացվեց մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան
Քաղցկեղով հիվանդ երեխաների համար պալիատիվ խնամքի կլինիկան կգործի արյունաբանական կենտրոնում
ԱՄՆ-ն Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնացել Մոսկվայի հետ հերթական ռազմական գործարքի դեպքում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ և սպառնում է պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքվի: «Մենք միանգամայն հստակ ենք արտահայտվել՝ գրելով CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու մասին) օրենքը. պատժամիջոցներ սահմանվում են ցանկացած հաստատության վրա, որը խոշոր բիզնես է վարում ռուսական ռազմական կամ հետախուզական կառույցների
Անահիտ Ավանեսյան․ «Արտաշատի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները կանցնեն քովիդով հիվանդների սպասարկելուն»
Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսի համավարակի իրավիճակը մեր երկրում բավականին լարված է
2021թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 4.9%-ով՝ 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ. Բաբկեն Թունյան
Արտահանումն աճել է 21.8-ով ներմուծումը՝ 7.7%-ով,
Ավելի քան 800 մեղադրյալ, դատի տրված 55 անձ՝ պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում. դատախազություն
Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՄԻՊ առաջարկը
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ
«Ամեն մեկս մեր տեղում անենք առավելագույնը. սա է հզորանալու ճանապարհը». Միքայել Նազարենկո
«Բոլորս էլ զինվոր ենք, ուղղակի՝ տարբեր բնագավառներում և մասնագիտությամբ»
Ի՞նչ է արել կառավարությունը պատերազմից տուժածների համար. «Հայաստան» խմբակցությունը հաշվետվություն է պահանջել
Արդյոք ապահովվե՞լ է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերյալ:
Մարգարիտա Խաչատրյան. Փաշինյանի աջակիցները շշով գլխիս հարվածեցին, ինչից հետո քայլել չեմ կարողանում. «Իրավունք»
«Ի՞նչ տոնակատարություն, Դուք հայրենիքը հանձնել եք թուրքին»


















































