Օրվա լրահոսը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախում գործելու է միայն մեկ նոտարական տարածք
Նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստան՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:
«Ալիեւի ասածն անակնկալ չի․ ՀՀ-ն 3 անգամ մերժել է պատերազմը կանգնեցնելու առաջարկը»․ Արթուր Ղազինյան
Քանի որ Ալիեւն ասել է, որ առաջարկը Պուտինից եղել է Փաշինյանին, սա արդեն բարձր արժանահավատություն ունի
Լեւոն Արոնյանը կմասնակցի հեղինակավոր հեռավար մրցաշարի
Վաղը մեկնարկում է շախմատի 2021 Meltwater Champions Chess Tour Finals եզրափակիչ մրցաշարը, որին հեռավար կմասնակցեն տասը ուժեղագույն գրոսմայստերներ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Վլադիսլավ Արտեմյեւը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Յան-Կշիշտոֆ Դուդան: Յուրաքանչյուր տուրում մրցակիցները կխաղան չորսական պարտիա (15 րոպե + 10 վայրկյան), որտեղ հաղթողին կգրանցվի
«Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ «սիրախաղի» մեջ է Էրդողանի եւ Ալիեւի հետ»․ Ագնեսա Խամոյան
Նիկոլ Փաշինյանը եւս չհերքեց այդ տեղեկությունը, չասաց, որ Էրդողանը ստում է
Բենզինը լցրել էր դռան վրա, կրակայրիչով հրկիզել դուռն ու դիմել փախուստի. Վանաձորի բնակչին մի շարք հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել
Տղամարդը պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան ու ծնողներին և սպառնացել սպանել նրանց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ԿԳՄՍ նախարար. «Մենք լրացուցիչ հավելավճար չենք ստացել»
Վահրամ Դումանյանն ասում է, որ դպրոցներում հավելավճար տրամադրելու համար հատուկ որոշում չի եղել
Կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906-ը: Ցավոք, երեկ արձանագրվել է
Բազում համայնքում խոշորացման հետ կապված հանրային լսումներ տեղի չեն ունեցել
Այստեղ բնակիչները դեմ են այս նախագծին: Նրանք կարծում են, որ խոշորացումը ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն է ունենալու իրենց վրա:
Արման Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։
«Հույս ունենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների». Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղարն ասում է՝ նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի
Ստեղծարար Հայաստան «ARTBOX» ինկուբատորը հզոր ուժ կհաղորդի ստեղծարար բիզնես նախագծերին
Արվեստի ոլորտի 25 նախաձեռնություն կընդգրկվի ինկուբացիոն ծրագրում
«Հերթական կեղծիքը․ բազմազավակ ընտանիքներին մինչեւ հիմա չեն տալիս խոստացած 100 հազար դրամը»․ Աննա Մկրտչյան
Ամեն ամիս նրանց հետ են ուղարկում՝ ասելով, թե հաջորդ ամիս են ստանալու
Արշակ Կարապետյանը և ԿԽՄԿ-ի ղեկավարը կարևորել են գերիների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, քննարկվել անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին: Շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են
Հյուսիս–հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի ներդրումային ծրագիրը սահմանվեց առաջնահերթություն
Թալին-Գյումրի ճանապարհի մի հատվածի շահագործումը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր:
Վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել՝ դատախազության բողոքի հիման վրա
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու հատկանիշների բացակայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալներն այն մասին, որ նա Հ․Ս․-ին հոգեկան տառապանք է պատճառել
«Էլ թաքունը ո՞նց է լինում, երբ միջազգային հանցագործ Թուրքիայի նախագահից ենք դա իմանում»․ Արամ Վարդեւանյան
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ է պոպուլիզմը, թե ինչ է նշանակում հայտարարել մի բան եւ անել այլ բան
Ապագայի համար խիստ վտանգավոր է այսօր չտալ հարցեր ու չանել հետևություններ: Սխալները չեն եղել մեկ օրում, չեն եղել մեկ ոլորտում, չեն եղել մակերեսային. Վահե Հովհաննիսյան
Եթե մենք չենք ուզում հասկանալ խորքային սխալները, ինչպե՞ս ենք հետևություններ անելու։ Ինչպե՞ս ենք գալիք փուլերում դրանցից խուսափելու։
Անահիտ Ավանեսյան. «ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերը բավարարում են անհրաժեշտ բոլոր չափանիշներին»
«Պատվաստանյութերն ամբողջացնում են մարդու օրգանիզմի իմունային շերտը՝ ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ, որոնք շատ կարեւոր են հիվանդության դիմակայելու համար»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու պետք է քովիդով հիվանդացած եւ ապաքինված անձը պատվաստվի: Նա նշեց, որ մասնագիտական կառույցների առաջարկությունների համաձայն, պատվաստումները ցուցված են նաեւ
Դանակահարել էր՝ տարեց կնոջը պատկանող գույքը հափշտակելու նպատակով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան
«Սյունիք մտած ադրբեջանցիների թիվը հիմա 1000-ից ավելի է․ ձմռանն են պատրաստվում»․ Վահե Հակոբյան
Մեջքի հետեւում եղած պայմանավորվածությունները՝ միջանցք, տարածքներ, առաջիկայում կլինեն
Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարարը քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների թիվը 10-ով ավելացրեցին. իշխանություններն ուզում են փոխել նաեւ քննիչների թոշակի չափը
Հովակիմյանն ասաց, որ քննիչների թոշակի հետ կապված կառավարությունը դիտարկումներ ունի, որին անդրադառնալու են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Այսինքն, նախագծից քննիչների կենսաթոշակի հարցը առայժմ հանվել է:
Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ ԱԺ-ն շարունակելու է ջանքեր ուղղել ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում
«Կարաք ասեք ամբողջ Թուրքիայի տարածքները ձեր պատմական տարածքներն են, կարաք էդ էլ ասեք՝ Ղարսը մերն է, սա մերն է, նա մերն է»
Գագիկ Մելքոնյանը հանձնված տարածքների համար հանդիմանում է լրագրողին, թե՝ աղջիկ ջան, չտայի՛ք, ո՞վ ձեզ ասեց տվեք: Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պարզաբանումներ տվեց Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի հետ կապված ու բացատրեց, թե ինչու է ինքը ադրբեջանական տեղանունները նշել՝ Չայզամի, Էյվազլի: Նա նաեւ մատնանշեց Սովետական քարտեզներն ու «Վարչատարածքային բաժանման մասին օրենքի» 2010-ի փոփոխությունները: Թե ինչու
«Դիմելու ենք ՍԴ` խնդրելով կասեցնել առողջապահության նախարարի հրամանը»․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր
Պետությունն ինչո՞ւ չի վերցնում իր վրա թեստերի ծախսը։ Լինելու ենք խիստ հետեւողական
«Որ համայնքներում դեռ իշխող ուժի ներկայացուցիչները չեն, ուզում են փոխել նրանց»․ Վահե Հակոբյան
Գործընթացը պետք է կասեցնել, որպեսզի հասկանանք դրական եւ բացասական կողմերը
«ՍԴ որոշումը ցինիկաբար խախտում են, դա հանցանք է»․ Արամ Վարդեւանյան
Երկուսից որեւէ մեկը չի կատարվել՝ ոչ համայնքների կարծիքն են լսել, ոչ տեղական հանրաքվե արել
Կարգավիճակի հարցը բարձրացնելը վտանգավոր է հենց Հայաստանի համար. Ալիևը սպառնում է
Եթե Հայաստանը շարունակի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, ապա մեզ համար էլ դժվար կլինի զերծ մնալ Հայաստանի նկատմամբ պատասխան տարածքային նկրտումներից: Մենք ավելի շատ հիմքեր ունենք դրա համար՝ հաշվի առնելով նույն Զանգեզուրի և նույն Գեյչա լճի (նկատի ունի Սևանա լճի-խմբ.) շրջանի պատմական պատկանելությունը, ավելի շատ պատմական նախադրյալներ կան տարածքային հավակնությունների համար:


















































