Օրվա լրահոսը

Նաիրի Սարգսյանը ստել է. 44 օրյա պատերազմում զոհվածի մայր

Նազենի Տերտերյանը՝ Նաիրի Սարգսյանի հետ հանդիպման մասին

«Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա». Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ: Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների

«Մեկ է՝ չստացված այդ համերգը, միջոցառումն անելու է, և հետո վերջում կվերլուծենք, թե ոնց է անելու». Արագած Ախոյանը՝ Անկախության 30-ամյակի համերգի մասին

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են տասնյակ քաղաքացիներ: Անցկացվում է հանրահավաք: Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում Հանրապետության հրապարակում ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգի կազմակերպման հարցում:

Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գրիգորյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ հայցադիմումը ներկայացնելու պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունն է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ,

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։ Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին

«Եթե այդ խաղաղությունը մեզ պետք է, որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի այն եւ հեռանա մեր երկրից». Կարին Տոնոյան

«Եթե անգամ մենակ մնամ, վատ չեմ զգա: Զավակիս նկարը գրկած՝ կգնամ Եռաբլուր եւ զավակիս կասեմ, որ մենք մենակ ենք մեր կռվում, բայց երբեք չեմ ծնկի»

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ

«Շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին Անկախության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն»,-ասված է Վյաչեսլավ Վոլոդինի շնորհավորական ուղերձում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին   Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է

«Անկախության իրական տերերը այսօր Եռաբլուրում են». Կարին Տոնոյան (Ֆոտոշարք)

Ազատության հրապարակից զոհվածների հարազատները երթով շարժվելու են Եռաբլուր պանթեոն

«Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ: «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների  անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական  մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են  արագ,

Անկախության համեստ տոն Գյումրիում՝ առանց ճոխ բեմի ու պաթետիկ ելույթների

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը Գյումրիում նշվեց առանց մեծ ու ճոխ միջոցառումների՝ նահատակված հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով, հայրենիքին ծառայություններ մատուցած, պատերազմին մասնակցած անձանց պարգևատրելով ու հայրենասիրական երգեր հնչեցնելով։ Հետաքրքիրն այն է, որ Անկախության տոնը Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունները նշեցին առանձին օրակարգով, թեև երկու կառույցների պաշտոնյաներն էլ տոնը սկսեցին Շիրակ» գերեզմանատուն՝ հերոսների պանթեոն այցելելով, այդուհանդերձ

Համոզված էի՝ հաղթելու ենք. Լևոն Բարսեղյանը՝ 2008թ. մարտյան դեպքերին առնչվող գործով ՄԻԵԴ որոշման մասին. A1+

Իրենց բացատրությունն այն էր, որ արտակարգ դրություն է հայտարարված, բայց մենք բացատրում էինք, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն հայտարարված է Երևան քաղաքի վարչական տարածքում և ոչ թե դրանից դուրս:

Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին. Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ

30 տարի անց մենք տեսնում ենք, որ այդ տարիներին, հաջողությունների հետ մեկտեղ, նաև սխալներ են թույլ տրվել: Մենք պետք է ուժ գտնենք հաղթահարելու դրանց հետևանքները:

Հայ ժողովուրդը երևելի անհատների ժողովուրդ է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագիծը նվիրում ենք ՀՀ Անկախության 30-ամյակին. Արայիկ Մանուկյան

Ցավոք, մենք շատ բան չենք հասկացել հարյուրամյակներով, շատ բան չենք ըմբռնել, շատ բան չենք յուրացրել, թեպետ նրանք՝ այդ երևելի անհատները, գրեթե մարգարեաբար են ասել իրենց ասելիքը՝ շաղկապելով անցյալը, ներկան ու ապագան:

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների նախագահներից և վարչապետներից: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ և Ձեր երկրի ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ։ Անկախության տարիների ընթացքում Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների

Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ. Խաչատուր Սուքիասյան

«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ընտրություններում հաջողությունը կրկին հստակ ու համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի առաջընթաց զարգացմանը և բարգավաճմանը, նրա

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկիրը թուրքանալու է». Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը գտնում է, որ Հայաստանը կորցնում է աշխարհաքաղաքական իր դերակատարումը:

Տեղ համայնքի հենակետերից մեկում փոխվեց և նախորդից ավելի բարձր տեղադրվեց հայկական դրոշը

ՀՀ Անկախության 30-ամյակը Ներսես Շադունցը նշել է առաջնագծում

Կառավարության անդամները եւ իշխանական պատգամավորները չեն տեսնում, որ իրենց աչքի առջեւ արգելվում է լրագրողների ազատ տեղաշարժվելու իրավունքը

Անկախության 30-ամյակի օրը երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ իմքայլական պատգամավորները, կառավարության անդամները ոստիկանական եւ անվտանգության մեծաթիվ ուժերի ներգրավմամբ լրագրողների ազատ տեղաշարժը արգելափակելով եւ զոհվածների հարազատներից ոմանց բերման ենթարկելով՝ աչքից հեռու մտան Եռաբլուր: Տարածքում ազատ շարժվելը թույլատրվեց միայն այն ժամանակ, երբ առաջին դեմքերը հեռացան: Այնուամենայնիվ, լրագրողները հասցրին մոտենալ իշխող կուսակցության պատգամավորների եւ կառավարության մի քանի անդամների՝ իմանալու,

«Հայաստանը վայելում է արժանի հեղինակություն միջազգային ասպարեզում». ՀՀ վարչապետը Անկախության օրվա առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Վարչապետին Անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի, Բելառուսի նախագահները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30 -ամյակի կապակցությամբ: Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած

Դիլիջանում ՀՀ անկախության օրը պատվոգրեր հանձնեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցներին

Պատվոգրեր են հանձնվել Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից 63 զինծառայողների:

Արագածոտնի մարզում գտնվող Սուրբ Խաչի և Հույսի խորանի հարևանությամբ կառուցվել է Սրբոց Հրեշտակաց եկեղեցին և «Հավերժների այգի»

«Թովմասյան» միջազգային հիմնադրամի բարերարությամբ Արագածոտնի մարզում գտնվող Սուրբ Խաչի և Հույսի խորանի հարևանությամբ կառուցվել են Սրբոց Հրեշտակաց եկեղեցին և «Հավերժների այգին»: Կատարվեց Սրբոց Հրեշտակաց եկեղեցու խաչի տեղադրման, Հավերժների այգու և խաչքարի բացման արարողությունը։ Հոկտեմբերի վերջին կմեկնարկի ծառատունկը։ «Թովմասյան» միջազգային հիմնադրամ

«Առաջին սրբապիղծը իրենք են, սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն…. Փաշինյանին հանդիպեմ, 3 հարց եմ տալու՝ ի՞ր հրամանով է եղել». Զոհված հերոսի հորը կանչել են ԱԱԾ

«Իմ երեխեն ոչ մեկից չի տարբերվում: Բայց առանց իմ գիտության՝ գիշերով, թուրքի նման, որ մարդ չի լինում, թուրքի նման գալիս՝ մտնում են, երեխուս շիրիմը քանդում են: Այս ամեն մի շիրիմի քարը եկեղեցու քար է: Ասում են՝ մենք քրիստոնյա ենք, թուրքն է քանդում մեր եկեղեցիները, մեր գերեզմանները թուրքն է պղծում, այսօր մեր հող ու ջրի մեջ մեր սրբավայրում հերոսների շիրիմներ են պղծում էդ պղծվածները»:

Դասեր քաղենք անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ. Արման Թաթոյան

Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք:

«Համատեղ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը». Անկախության օրվա առթիվ ուղերձներ են հղել Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը

Պուտին. Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը:

«Դու ղեկավար մարդ ես, եկել ես Եռաբլուր, որ պտի գաս գողեգող գնաս, ի՞նչ իմաստ ունի քո գալը». Արցախի հերոսի հայրը զայրացած է Փաշինյանի վրա

Հարցրեցինք՝ եթե հանդիպեինք, ասելիք ունեի՞ք Փաշինյանին՝ զինվորի հայրը պատասխանեց, որ 3 հարց ունի նրան տալու, առայժմ շատ բան չի հանրայնացնի, քանի որ սպասում է նրա հետ հանդիպմանը. «Իմ 3 հարցի պատասխանը ինքը պիտի տա ինձ: Ու պատասխանը տալուց պիտի սաղ աշխարհը իմանա: Այսօր ասում են՝ Փաշինյանի անունից եկել են երեխուս գերեզմանի քարը հանել են այստեղից, տարել են: Սա սրբավայր է: Եթե այսօր իր անունից քար են հանում, ինքը հրաման է տվել, որ քար հանեն, դա սրբապղծություն է»:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն հայրենիքի անկախության նվիրաբերած հայորդիների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա և քառօրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031