Օրվա լրահոսը

«Ժամանա՛կն է, որ մենք՝ հայերս, հավատանք մեր ուժերին». ՀԲԸՄ-ի, ՀՅԴ Բյուրոյի և  ՍԴՀԿ-ի ուղերձները Անկախության տոնի առթիվ

Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը վերականգնելու հարց ունենք։

«Նիկոլի համար պայքար էիր մղում, որ Նիկոլն ընտրվեր, տեսա՞ր էդ պայքարի վերջն ինչ եղավ, բալա ջան». Եռաբլուրում Փաշինյանի այցի ժամանակ հեռվից լսվում էր սգավոր մոր ողբը

Հարցին՝ ձեզ թողեցի՞ն ազատ տեղաշարժվել Եռաբլուրում՝ սեւազգեստ մայրը զարմացավ. «Իսկ ինչո՞ւ պետք է չշարժվեինք, ես հանցագործ չեմ: Իմ տղան հերոս է եղել, Մարտական խաչ ունի, եղել է Վլադիմիր Բալայանի, Լեոնիդ Ազգալդյանի հետ, նույն ամսում էլ զոհվել է»:

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին. Shamshyan.com

Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս. Բայդենը՝ Փաշինյանին

Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը: Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ:

Անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին առավելագույն ջանք գործադրելով ներքին անվտանգության կայունացման համար. Արթուր Դավթյան

Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։

Անկախությունը մեր ողջ եւ անմահացած հերոսների քաջության կնիքն ունի

Սիրելի´ հայ ժողովուրդ, սիրելի Հայաստան և Արցախ աշխարհ, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդիս բարի օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ և գոհություն առաքելով առ Բարձրյալն առ Բարին Աստված շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի այս վեհապանծ առիթով: Յուրաքանչյուր պետության հզորացման գրավականը եղել և մնալու է անկախությունը և դրա պահպանումը, ի՞նչ արժեք է այն, ինչպիսի՞ քաղցրություն է պարունակում

ՀՀ նախագահը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած ու Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի

Մոսկվան անուշադրության չի մատնի Ղրիմում ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը

«Թուրքիան հիանալի գիտի, որ Ղրիմը ՌԴ ինքնիշխան մասն է, և հիանալի գիտի, որ նման հայտարարությունները մենք երբեք անուշադրության չենք մատնում»,- ասել է Զախարովան:

«Թուրքիայից հայտարարությունների տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ». Արսենյանը՝ Թուրքիայի հետ խաղաղության օրակարգի մասին

Դիտարկմանը, որ ինքնիշխան երկրի սահմանները պաշտպանում են ռուսները՝ Արսենյանն արձագանքեց. «ՀՀ պետական սահմանի մի մասը պահպանում են ռուսները, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մեր ռազմական համագործակցության ֆորմատը մեծացնել, ավելի շատ պահպանել: Դրանից որեւէ բան…Մենք ունենք Հայաստանի հանրապետության 30-ամյա պատմություն, մենք ունենք մեր անցած ճանապարհը, այդ ճանապարհը լի է հաջողություններով ու անհաջողություններով»:

Ադրբեջանը դատի է տալիս ԶՊՄԿ գլխավոր բաժնետեր «Քրոնիմետ» ընկերությանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառավարվում է գերմանական ընկերության կողմից: Այդ կոմբինատի աշխատանքը բնապահպանական աղետ է առաջ բերել Օխչուչայ (նկատի ունի Ողջի-խմբ.) գետում»,- ասել է Շաֆիևը:

Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Զորավարժությունն անցկացվում է համաձայն թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին պայմանագրի:

«Նիկո՛լ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու անկախությունը ծախելու համար». միջադեպ՝ Եռաբլուրում՝ Փաշինյանի մոտ

Որքան էլ ողջ աշխատակազմով ջանացին, որ լրագրողները ականատես չլինեն ու չկարողանան լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, այնուամենայնիվ, միջադեպերից չխուսափեցին:

Աղդամի շրջանում ականի պայթյունից մարդ է վիրավորվել

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը:

Մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, մարտահրավերներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել համազգային վճռականությամբ. Գագիկ Ծառուկյան

Ուստի հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, որոնք այսօր Եռաբլուրից են մեզ հսկում: Արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին:

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել` ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները. ՀՀ նախագահին  ուղերձ է հղել Սի Ծինփինը

Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում

«Որոշները կասեն, որ մենք ամերիկաներից չպետք է հրամաններ տանք, բայց մենք իրավունք ունենք կիսելու ընդհանուր ցավը»․ Գլենդելի հայեր

«Ցավով տեղեկացանք այդ տոնակատարության մասշտաբների մասին, իսկ դրա բնորոշումները համարում ենք անընդունելի։ Կարծիք կա, որ թշնամին չպետք է ուրախանա մեր անվերջ սգից, եւ դրա համար պետք է լինի այդ միջոցառումը։ Այո, չկա սգի համար հստակ կանոն, որով կորոշվի դրա սկիզբն ու վերջը, բայց կան քրիստոնեական արժեքներ, որոնց կրողն ենք մենք, ինչն ակնկալում ենք հայրենիքից եւ

Մենք պարտավոր ենք նոր պարտիա սկսել՝ հաղթանակին միտված պարտիա. «Հայրենիք» կուսակցություն

Խոսք պիտի տանք ինքներս մեզ՝ զարթնել, սթափվել, դեն նետել զվարթ կյանքի այս բեմականացված մղձավանջը, վերջապես հասկանալ` ուր ենք հասել և պայմանավորվել` ոնց ենք առաջ գնալու: Այսօր մեր անկախ պետության 30-ամյակն է ու բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետը:

Պարտավոր ենք սթափվել ու դասեր քաղել դառը պարտությունից ու անցյալի բոլոր սխալներից. «Արդար Հայաստան»

Անհրաժեշտ է միայն ապրել և արարել անկախ պետության քաղաքացու մտածողությամբ ու դառնալ այդ գաղափարի արժանի կրողը, և հաջողություններն, անկասկած, ապահովված կլինեն…

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել

Ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր

Արայիկ Հարությունյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար զոհված հերոսների հիշատակին

ծաղիկներ դրել սպարապետ ի և Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածների շիրիմներին:

Մենք ջանք չենք խնայելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հակամարտության տևական լուծում գտնելու համար. ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնը

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները:

Արցախից տեղահանված անձանց հյուրանոցային ծառայություններ մատուցելու փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով պետությանը 19.548.400 դրամ գումարի վնաս է պատճառվել

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործմ ընդունվել է ԱՀ ՔԿ վարույթ

Կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք է հաստատվել

Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:

Եթէ կ՚ուզենք 30 տարի առաջ կերտուած յաղթանակը դարձնել յարատեւ՝ միասնաբար դաս քաղենք դառն փորձութենէն եւ դիմենք կազմակերպուած պայքարի. «Հորիզոն»

Անկախութիւնը կ՚իմաստազրկուի, երբ օրն ի բուն սպառնալիքի տակ են պետական սահմաններդ, երբ տարածքներու ամբողջականութիւնդ թշնամիի ամենօրեայ քմահաճոյքին ենթակայ է։

Հենց պարտությունից հետո հայրենիքը պետք է է՛լ ավելի սիրելի դառնա. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հայրենիքը սիրում են առանց նախապայմանների. անկախությունը Արցախյան շարժման կարեւորագույն ձեռքբերումներից էր

Այսօր, ավելի քան երբևէ, մեզ՝ ողջ հայ ժողովրդին, միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը. «Հայաստան» դաշինք

Վերջին երեք տարիներին ՀՀ-ում վարվող քաղաքականությունը լրջագույն կորուստների հանգեցրեց՝ խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը։

Վերջապես սթափվել է պետք, մեր պետությունը բոլորիս համախմբման, բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարիքն ունի. ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

Մենք պետք է ամուր կանգնենք մեր պետության հիմքում եւ միմյանց օգնելով, աջակցելով դիմակայենք արտաքին մարտահրավերներին ու վերջ տանք առաջացող թեկուզ եւ ամենաչնչին ներքին անկայունությանը:

Հայաստանի՝ իբրև անկախ պետության կայացումը, անքակտելիորեն կապված էր Արցախյան մեր հաղթանակի հետ, սնուցվում էր այդ հերոսական հաղթանակով, որը հայկական ինքնության մաս էր դարձել. Ռոբերտ Քոչարյան

Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։

Գտնել ոտքի կանգնելու ամենակարճ, ամենաարդյունավետ եւ ամենաարագ տարբերակը, դանդաղ ու բնականոն զարգացման բոլոր սցենարները կիրառելի չեն այլեւս. սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր. «Հայաստանի Հանրապետություն»

Հիմա որոշողը մենք ենք՝ հաշտվում ենք ու մնում թույլ՝  իբրեւ թյուրքական տարրի ոտքի կոխան, թե՞ սթափվում ենք ու գնում հաղթության ճանապարհով։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031