Օրվա լրահոսը
Տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ
Տարին բարդ էր ու հագեցած իրադարձություններով, բայց լրահոսի մեջ եղել են նաև պահեր, որոնք մեզ ժպիտ են պարգևել, հպարտության առիթ տվել կամպարզապես հուզել։ Aravot.am-ն առանձնացրել է տարվա TOP 5 դրական լուրերը, որոնք արժե հիշել 2026-ը դիմավորելուց առաջ ։ 1️⃣․ Տարվա ընթացքում հպարտանալու առիթներ տվեց Լևոն Արոնյանը։ Հուլիսին Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour»
Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից
Չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք, մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը: Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր
Ի՞նչ սպասելիքներ ունի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 2026թ․-ից
Սյունիքի մարզպետը 2025թ-ը վատ տարի չի համարում ու համոզված է՝ 2026թ,-ը ավելի լավ է լինելու
Թող 2026-ին մեր պետությունը վերջապես կանգնի ճիշտ ճանապարհի վրա և «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական` կայուն և ամուր խաղաղության հաստատմամբ. Լևոն Զուրաբյանի ամանորյա ուղերձը
Լևոն Զուրաբյանի ամանորյա ուղերձը
Մենք այստեղ ենք արժևորելու մարդուն, ով հավատում է իր գաղափարին, միտքը դարձնում է նպատակ, անխոնջ, երբեմն աննկատ. Արարատ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխությանը։ Նախարար Միրզոյանը մրցանակը հանձնել է Արտաշատ քաղաքում գործող «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր Արարատ Վիրապյանին: 💬 Մրցանակը հանձնելիս Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք այստեղ ենք արժևորելու մարդուն, ով հավատում է իր գաղափարին, միտքը դարձնում է նպատակ, անխոնջ, երբեմն աննկատ, բայց
2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին. Վասիլիս Մարագոս
«Ես տեսնում եմ հայ ժողովրդի ձգտումը դեպի ավելի բարեկեցիկ, ապահով և անվտանգ ապագա: Մենք ձեզ հետ ենք այս ճանպարհին», – նշել է Մարագոսը:
Երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է․ Ռոբերտ Ամստերդամ
Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Մենք ողջունում ենք և երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա նրան տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ։ Սա նշանակալի առաջընթաց է մեր` արդարության համար պայքարում։ Այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից
«Ադրբեջանից ներկրված ցորենն ու բենզինը մեր ներքին պահանջարկում սիմվոլիկ նշանակություն ունեն, սա ավելի շատ քաղաքական PR ակցիա է, որի շահառուն օրվա իշխանական խմբակն է»
«Առավոտ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ -Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ալիեւին պարբերաբար շնորհակալություն է հայտնում, քանի որ Ադրբեջանը դեպի Հայաստան ցորենի ներկրման արգելքն է վերացրել, արդեն նավթամթերք է վաճառում Հայաստանին։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։ -Նախ արձանագրենք, որ մեր երկիրը՝ որպես անկախ պետություն, տասնամյակներ շարունակ որեւէ խնդիր չի ունեցել
Բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի․ Shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած «Lexus» մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել
Յակոբ Բագրատունին Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պարզած տեսակէտները ու որդեգրած կեցուածքները՝ Հայաստանի իշխանութեան ապազգային քաղաքականութեան, Սուրբ Էջմիածնի ներքին կեանքի պառակտման նկատմամբ
Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 31 Դեկտեմբեր 2025-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի այցելեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ու յանուն Բիւրոյին խորհրդակցութիւն մը ունեցաւ Վեհափառ Հայրապետին հետ՝ Հայաստանը եւ Սփիւռքը յուզող հարցերուն շուրջ: Բագրատունի Վեհափառ Հայրապետին պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումները, յատկապէս Սուրբ Էջմիածինը ներքնապէս պառակտելու ձգտող
Վաղվա հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք Նոր տարին. Արմեն Սարգսյան
Շնորհավոր Նոր տարի: Թող 2026 թվականը մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և աշխարհասփյուռ մեր ԺՈՂՈՎՐԴԻ համար լինի խաղաղության, համերաշխության և հաջողության տարի: Վաղվա հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք Նոր տարին: Ամենայն բարիք ու սեր բոլորիս ընտանիքներին։ Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել համապատասխան բժշկական օգնություն․ փաստաբան
ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Հաղորդում կազմակերպված խմբի կողմից խոշտանգում և այլ հանցանքներ կատարելու վերաբերյալ Արգելանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող զինված խմբավորումների կողմից խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունը հայ հասարակությունը և միջազգային հանրությունը տեսնում են քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես` երբ մարդկանց զրկում են մարդկային
Սարիկ Մինասյանի հայցով նախնական դատական նիստերն ավարտվեցին
Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը «Առավոտին» տրամադրել էր փաստաթղթեր, հրապարակումից առաջ, որոնցից մեկը Սարիկ Մինասյանի՝ 2017թ. հունիսի 12-ի դիմումն էր՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին, մյուսը՝ Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն էր։ Դիմումի տակ Սարիկ Մինասյանը ստորագրել էր, երկու տեղ էլ ձեռագրով գրել իր անուն-ազգանունը։ Արտյոմ Ղուկասյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ պատասխանելով ՔՊ-ականների
Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք և Սևանից մինչև թերակղզի ավտոճանապարհներին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի,
«Մայրիկիս ինսուլտ էր խփել ավելի վաղ, իսկ բժիշկները չեն հասկացել». տուժողի իրավահաջորդ
Մեկ տարի առաջ օգոստոսի 14-ին, առավոտյան 9.30-ի սահմաններում, բժշկական կենտրոններից մեկում մահացավ 63-ամյա Լարիսա Խաչիկի Խաչատրյանը: Հարուցվեց քրեական վարույթ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն է։ Մահացածի դուստրը «Առավոտ» էր եկել, ներկայացրեց կատարվածը, դրանից հետո իրականացվող վարույթի մասին: Պատմեց, որ անցած տարվա հուլիսին, երբ կերակրել էր մորը, խոսակցականը դուրը չի եկել, կանչել է շտապօգնություն, նրան
Շրջակա միջավայրի պաշտպանությունը կարող է և պետք է դառնա համատեղ աշխատանքի, փոխվստահության և կայուն խաղաղության մշակույթի ամրապնդման գործոն․ Համբարձում Մաթևոսյան
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ամանորյա ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, Տարվա ավարտը այն պահն է, երբ գնահատում ենք անցած ճանապարհը և նոր պատասխանատվությամբ ենք դիմավորում գալիք տարին։ Շրջակա միջավայրը մեր պետականության ու կյանքի որակի հիմնասյուներից է՝ այն ազդում է առողջության, տնտեսական կայունության, համայնքների անվտանգության և ապագայի հանդեպ վստահության վրա։ Այս օրերին, երբ մենք միմյանց
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Դեկտեմբերի 30-ի ժամը 08։40-ից մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց և
«Հայաստան-Արցախ հիմնադրամը» նվիրաբերել է 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ Հայաստանին և Լիբանանին
2025 թվականի ընթացքում «Հայաստան-Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) նվիրաբերել է ընդհանուր արժողությամբ 45 միլիոն դոլարի կենսական նշանակության դեղամիջոցներ՝ 41 միլիոն դոլարի` Հայաստանին և 4 միլիոն դոլարի` Լիբանանին։ Այս դեղամիջոցներն ու բժշկական պարագաները տարվա ընթացքում ուղարկվել են ծովային և օդային ճանապարհով՝ 30 առանձին առաքումներով։ «Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից արժեքավոր
Մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։ Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։ Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։ Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր
Թույլ մի տվեք, որ երբևէ կրկին բաժանումներ հրահրեն մեր ընտանիքներում, մեր Սուրբ Եկեղեցում և մեր Հայրենիքում․ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան
Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ Սիրելի՛ հավատացյալներ ի Հայրենիս և ի Սփյուռս Աշխարհի, Տարեմուտի հոգեշող այս պահին, երբ մեր սրտերն ու հոգիները փորձում են ջերմանալ Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուրախ զգացումներով, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալներին և հատկապես Տավուշի սխրագործ և քաջ ժողովրդին
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի
Հայաստանը ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը․ Սերժ Սարգսյան
«Հայաստանը ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։ Հայաստանը ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։ Հայաստանը ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը: Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ» Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
Տեղահանված ընտանիքների զգալի մասը մնացել է առանց աջակցությունների․ «Ապառաժ»
ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում քննարկվեց և երկարաձգվեց Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի կեցության ծախսերը հոգալու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ աջակցություն տրամադրելու ծրագրերի ժամկետները մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը։ Կառավարության տարեվերջյան նիստում հաստատվեց նաև Արցախից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման նոր ծրագիր։ Կառավարության նիստում ընդունվեց նաև նոր ծրագիր, որը վերաբերում է Արցախից տեղահանված այն
Թեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր պատմությունից և մեր հայրենիքից. Նժդեհ Իսկանդարյան
Artsakh TV – Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի ամանորյա ուղերձը Սիրելի՛ արցախցիներ, Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությությամբ։ Ցավոք, մեզ տրվել է անցնելու դժվար ճանապարհ։ Մեր յուրաքանչյուր օրն այսօր պայքար է՝ հանուն ինքնության, հողի և ապագայի։ Թեկուզ մեզ բաժանել են մեր հողից, բայց ոչ ոք չի կարող բաժանել մեզ մեր իրավունքից, մեր
Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. ՀԾԿՀ նախագահ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը. «Սրտանց շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Նոր տարին հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը, վերահաստատելու մեր արժեքներն ու նոր հավատով նայելու ապագային։ Հանրային ծառայությունները պետության և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության կարևոր հիմքերից են և հենց այդ վստահության պահպանման ու ամրապնդմանն է ուղղված Հանրային
Պետք է կարողանանք ամրապնդել գիտակցումը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, որը պահանջում է համատեղ ջանքեր. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, իրավունքահեն ու արժեքահեն միջավայր, հավատ սեփական ուժերի ու ապագայի հանդեպ։ 2025 թվականը մարտահրավերներով լի, միևնույն ժամանակ` ձեռքբերումների տարի էր, որի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առաքելությունը մեր աշխատակազմի կողմից իրականացվել է մեծ
Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսանկարների եւ բացիկների այս շարքը պահպանվել է Հայոց ցեղասպանության տարիներից
Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսանկարների եւ բացիկների այս շարքը պահպանվել է Հայոց ցեղասպանության տարիներից: Ամենածանր պահերին անգամ մարդիկ չեն կորցրել հույսը, հավատն ու սերը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
2026 թ.-ին շարունակելով երկու երկրների ղեկավարների կամքը, կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում. դեսպան Շիրղոլամի
ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ուղերձը Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի։ 2025 թվականի վերջին օրերին ես, սրտումս մեծ հույսը պահած, ժամանեցի Երևան` որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հայաստանում՝ հույս առ մեծ նպատակներն Իրանի
«Ամենատարբեր հարթակներից Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատեւ խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական ձգտումները»
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գործունեությունն ու վարած խորհրդարանական դիվանագիտությունը Ալեն Սիմոնյանն իր առաքելությունն անցնող տարում եւս իրականացրել է երկրի համար կարեւոր մի քանի ասպեկտներով: Ամենատարբեր հարթակներից ԱԺ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում հարատեւ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի նախաձեռնություններն ու հայկական ձգտումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ համատեքստում կարեւորել վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ու «Թրամփի ուղի՝ հանուն
ԱԺԲ խորհրդի անդամները դիմել են մի շարք երկրների պաշտոնատար անձանց՝ ահազանգելով ՀՀ-ում աճող ավտորիտարիզմի, առաջիկա ընտրությունների արդյունքների հնարավոր նենգափոխման վտանգի մասին
Ազգային ժողովրդավարական բևեռը շարունակում է իր հետևողական պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կայացման, ազգային արժեքների պահպանման և վերահաստատման, ինչպես նաև Հայաստանում ժողվրդավարության գահավիժումը, խոսքի ու անձնական ազատությունների ահագնացող սահմանափակումները կանխելու համար։ Ըստ այդմ, ս․/թ․ դեկտեմբերի 22-ին, խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Արա Պապյանը Ազգային ժողովրդավարական Բևեռի անունից պաշտոնական նամակով դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին,

















































